Changes
Խորհում էի, թերթում պեսպես պատմություններ, գրքեր հին հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, լսվեց հանկարծ մի խուլ թախում,
Մեկը կարծես դուռս էր բախում, հեզիկ բախում մութի միջին.միջին․
«Այցելու է, մրմնջացի, դուռս է ծեծում մութի միջին,
Այցելու է, ուրիշ ոչինչ»:ոչինչ»։
Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ դեկտեմբեր էր,
Եվ մոխրացող ամեն կրակ շուք էր գցել հատակիս խոր.խոր․
Անձկում էի լուսաբացին և զուր նստած գրքերում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ իմ Լենոր,
Անգին ու վառ այն աղջկան, աղջկան այն արևավոր,
Դարձած անhուշ ու հեռավոր:հեռավոր։
Եվ ամեն մի նուրբ ու խորին խըշխըշոցը վարագույրի
Համակեց ինձ դեռ չզգացած, կյանքում չեղած սարսափներով,
Եվ որպիսի ահըս վանեմ և սարսափն այդ սրտես հանեմ,
Ես կրկնեցի կանգնած վախով. վախով․ «Այցելու է մտնում բախով,
Մի ուշացած ճամփորդ գուցե, տեղ է խնդրում որ քիչ հանգչի,
Այցելու է, ուրիշ ոչինչ»։
Փաստ է, որ ես մրափեցի, իսկ դուք այնպես մեղմ բախեցիք,
Իոկ դուք այնպես հեզ բախեցիք, մթության մեջ խարխափեցիք,
Որ ես հազիվ ձեզ լսեցի»: լսեցի»։ Այստեղ դուռն իմ ես լայն բացի՝Խավար էր լոկ դեմս անծիր:անծիր։
Դեպի մութն այդ սարսափահար նայեցի ես կանգնած երկար,
Ու մթնում այդ միայն մի ձայն, մի անուն էր լսվում՝ Լենոր,
Այդ բառը ես շշնջացի, արձագանքեց մութի միջին,
Այդ բառն էր լոկ, ուրիշ ոչինչ:ոչինչ։
Սենյակս էի երբ ես դառնում և հոգիս էր իմ մեջ վառվում,
Լսեցի ես դարձյալ մի զարկ, առաջվանից ուժգին փոքր ինչ.ինչ․
«Անշուշտ բան կա, բան կա, գիտեմ, պատուհանիս վանդակի դեմ,
Թող երևա, գա դեմ առ դեմ, տեսնենք հապա ո՞վ է, կամ ինչ,
Սիրտս խաղաղ լինի թող քիչ, թող փարատվի գաղտնիքն այս ռինջ»:ռինջ»։
Քամին էր, լոկ, ուրիշ ոչինչ։
Տեսնելով այդ սևահավին, ես ժպտացի սրտիս ցավից,
Ցնցված նրա խոժոռ տեսքից, կերպարանքից ահեղատես.ահեղատես․
«Ծեր ես թեպետ և ճաղատ ես, բայց դու ասի, վատասիրտ չես,
Ժանտատեսիլ ու սոսկատես հին ու թափառ ագռավի պես,
Ասա, այնտեղ մութ գիշերում ի՞նչ տիրական անուն ունես.
Ագռավն ասաց. «երբեք այլևս»:այլևս»։
…Բայց ագռավն այդ անդրուն թառած լոկ այդ բառն էր բերանն առած,
Ոչինչ էլ նա չասեց այլևս, փետուր անգամ չշարժեց հեզ,
Շշնջացի մինչ ես այսպես՝ ընկերներն իր չվեցին, տես,
Լուսաբացին նա էլ կերթա վաղ գնացած հույսերիս պես.պես․Ագռավն ասաց. ասաց․ «երբեք այլևս»:այլևս»։
Դողահար այդ շտապ ձայնից, Ագռավի սուր պատասխանից,
— Անշուշտ ասի, ինչ ասում է՝ դա լոկ բառ է պատրաստ պահած,
Քաղած տխուր մի վարպետից, մի տանջահար երգչապետից,
Որի երգը սերտել պիտի միշտ կրկնելով արագ այդպես.այդպես․
Մինչև հասնի երգն իր հույսի մահերգի մութ ու տխրակեզ
Բառին՝ «երբեք, երբեք այլևս»։
Ուստի վերցրի մի բազկաթոռ ու դեմուդեմ նստեցի ես,
Եվ ընկղմված թավշում փափուկ սկսեցի լուռ մտաբորբոք
Եվ միտք առ միտք խորհել՝ արդյոք ի՞նչ է ուզում ասել սև-տեսսև֊տես
Ժանտատեսիլ ու ահավոր չարագուշակ թռչունն այդ վես
Կռինչովն իր «երբեք այլևս»:այլևս»։
Նստեցի ես մտալարված, լուռ այդ մտքով միայն տարված,
Եվ հայացքը նրա վառված կուրծքս էր լափում կրակի պես,
Մառ տխրությամբ ահաբեկված, իմ գլուխը ծնկիս կքած
Դեպի կապույտ բարձն իմ թեքած, սկսեցի ես խորհել այսպես.այսպես․«Մենակ եմ ես այս թավիշին. թավիշին․ ում սիրեցի ես խենթի պես,Չի հանգչելու ինձ հետ այլևս»:այլևս»։
— Գուշակ, — ասի,— չարաշրջուն, փորձի՞չ ես դու, դև՞ թե թռչուն,
Կհանդիպի՞ այն աղջկան, շողուն ու սուրբ ու լուսահեզ,
Անգին ու վառ այն աղջկան, Լենորին իմ արևատես,
Ագրավն ասաց. ասաց․ «երբեք այլևս»:այլևս»։
— Հավք,— գոչեցի,— բառն այդ դաժան թող նիշ լինի մեր բաժանման
Եվ քո ստին որպես հիշակ փետուր մի թող իմ հարկիս տակ,
Մենությունս թող անխորտակ, թող այս անդրին, քշում եմ քեզ,
Հան կտուցդ սրտիս միջից, առ պատկերդ չքվիր աչքես.աչքես․Ագռավն ասաց. ասաց․ «Երբեք այլևս»:այլևս»։
Եվ ագռավն այդ հսկա, անթեռ, նստած է դեռ, նստած է դեռ
Միներվայի գունատ անդրուն, հենց իմ դիմաց, չար ոգու պես,
Եվ աչքերն իր ահաբեկող՝ դևի լինեն կարծես նիրհող:նիրհող։
Իսկ լապտերը վերից վառվող՝ շպրտել է շուքն հատակիս,
O՜ իմ հոգին տարուբերվող շուքի տակից այդ ահատես
Չի բարձրանա երբեք այլևս:այլևս։
</poem>