Changes

Շան սիրտ

Ավելացվել է 4 բայտ, 18:53, 26 Նոյեմբերի 2013
Շունը կանգնեց ետևի թաթերի վրա և Ֆիլիպ Ֆիլիպովիչի առաջ նամազի պես ինչ-որ բան արեց։
3․==3==
Դրախտային ծաղիկներով նախշազարդ, սև եզրաշերտով պնակների մեջ բարալիկ շերտերով սաղմոն և թթու դրած օձաձուկ էր դրված։ Ծանր տախտակի վրա արծաթյա տակառիկով արցունքապատ պանրի կտոր կար և ձվով եզերված խավիար։ Ափսեների արանքում՝ մի քանի բարակոտն ըմպանակ և բյուրեղապակյա երեք փոքր գրաֆին՝ տարագույն օղիներով: Այս ամենը տեղավորված էր մարմարյա փոքր սեղանիկի վրա, շատ հարմար միացված կաղնեփայտի փորագրանախշ հսկայական բուֆետին, որն արծաթյա և ապակյա լույսի փնջեր էր արձակում: Սենյակի մեջտեղում՝ դամբարանի նման ծանր սեղանն էր՝ ծածկված ճերմակ սփռոցով, վրան երկու սպասք, անձեռոցիկները ոլորած էին պապական խույրերի պես, և երեք մգագույն շիշ։
«Իմ մասին է հոգում,— մտածեց շունը,— շատ լավ մարդ է։ Ես գիտեմ, նա ով է: Բարի կախարդ է, մոգ ու վհուկ՝ շնական հեքիաթից․․․ Չի կարող պատահել, չէ՞ որ այս ամենը երազում տեսած լինեմ։ Իսկ թե հանկարծ երա՞զ է: (Քնի մեջ շունը ցնցվեց)։ Հիմա կարթնանամ, ու ոչինչ չլա։ Ոչ մետաքսապատ լամեպեր, ոչ տաքության, ոչ կշտություն, նորից կսկսվի՝ դարպասատակ, խելագար սառնամանիք, սառած ասֆալտ, սով, չարամիտ մարդիկ․․․ ճաշարանը, ձյուն․․․ Աստված իմ, ի՜նչ ծանր կլինի»:
==4-==
Բայց նման ոչինչ չկատարվեց: Հենց դարպասատակը հալչեց որպես նողկալի երազ, և այլևս չվերադարձավ: