Changes
Գիշերը վրա հասնելուց հետո, բավական դժվարությամբ ես մտա իմ տունը, ուր պառկեցի գետնի վրա քնելու․ և այդպես շարունակեցի մոտ երկու շաբաթ․ այդ ժամանակամիջոցում կայսրը հրամայել էր, որ ինձ համար մի անկողին պատրաստեն։ Կառքով բերին իմ տունը վեց հարյուր սովորական մեծության ներքնակ․<ref>Վեց հարյուր ներքնակ․ ― Գուլիվերի ներքնակի տարածությունը, որ հավասար է լիլիպուտների 150 ներքնակի տարածությանը, համապատասխանում է սկզբից ևեթ ընդունված հարաբերությանը՝ 12֊ը՝ 1֊ին (12x12=144)։ Եվ Գուլիվերը միանգամայն արդարացի կերպով է գանգատվում իր անկողնու կոշտության համար, որովհետև հարկավոր էր միմյանց վրա փռել ոչ թե չորս, այլ 12 ներքնակ։</ref> դրանցից հարյուր հիսունը կարած էր միմյանց ըստ լայնության ու երկարության և չորս տակ արած, և հարմար էր ինձ համար, բայց իր կոշտությամբ շատ քիչ էր տարբերվում հատակից, որ ամբողջովին ողորկ քարից էր։ Նույն հաշվով պատրաստել էին սավանը, վերմակն ու ծածկոցը, որոնք միանգամայն տանելի էին ինձ պես վաղուց զրկանքների սովոր մի մարդու համար։ Հենց որ իմ գալու լուրը տարածվեց թագավորության մեջ, մեծ քանակությամբ հարուստ, պարապ և հետաքրքիր ժողովուրդ հավաքվեց ինձ տեսնելու համար․ այնպես որ գյուղերը համարյա թե դատարկվեցին, և մեծ թշվառություն կառաջանար գյուղատնտեսական և առտնին գործերի մեջ, եթե նորին կայսերական մեծությունը մի քանի հայտարարություններով ու հրամանով այդ անպատեհության առաջը չառներ։ Նա հրամայեց, որ նրանք, որոնք արդեն տեսել են ինձ, վերադառնան տուն և առանց արքունիքի թույլտվության չհամարձակվեն հիսուն յարդից ավելի մոտենալ իմ տանը, որ պետական պաշտոնյաներին զգալի արդյունք տվեց։
Միևնույն ժամանակ կայսրը հաճախ խորհրդի առաջ հարց էր դնում, թե ի՞նչ ընթացք պիտի բռնեն իմ հանդեպ։ Հետագայում մի մոտիկ բարեկամ, որ մի բարձր դիրքի անձնավորություն էր և ամենից իրազեկը պետական գաղտնիքներին, հավատացրեց ինձ, որ արքունիքն իմ հանդեպ մեծ դժվարությունների մեջ էր գտնվել։ Նրանք վախենում էին, որ կփախչեմ, իսկ մյուս կողմից գտնում էին, որ ինձ կերակրելը շատ թանկ կնստի և կարող է սովի պատճառ դառնալ։ Ոմանք ուզում էին սովամահ անել ինձ, կամ, հակառակ դեպքում, իմ ձեռներին ու երեսին թունավորված նետեր արձակել, որոնք կարող էին ինձ իսկույն ևեթ այն աշխարհն ուղարկել․ սակայն մյուսներն էլ մտածում էին, որ մի այսպիսի ահագին դիակի նեխումից կարող է ժանտախտ առաջանալ մայրաքաղաքում և տարածվել ամբողջ թագավորության մեջ։ Այդ խորհրդակցությունների կեսին բարձրագույն խորհրդարանի դռանը մոտեցան մի քանի զինվորականներ, նրանցից երկուսը ներս ընդունվելով զեկուցեցին իմ վարմունքի մասին՝ հանդեպ վերոհիշյալ վեց ոճրագործների, և դա մի այնպիսի նպաստավոր տպավորություն թողեց նորին մեծության և ամբողջ ժողովի վրա, որ անմիջապես կայսերական հրովարտակով պարտավորեցրին մայրաքաղաքից ինը հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող բոլոր գյուղերին, ամեն առավոտ բերելու վեց եզ, քառասուն ոչխար և այլ ուտելիք ինձ կերակրելու համար, հացի, գինու և այլ խմիչքի համապատասխան քանակության հետ միասին, սահմանված սակով և ի հաշիվ նորին մեծության սեփական գանձարանից հատկացրած միջոցների։ Պետք է նկատել, որ այդ միապետն ապրում է գլխավորապես իր սեփական կալվածքների արդյունքով, երբեմն միայն, ամենաանհրաժեշտ դեպքերում, դիմելով իր հպատակների աջակցությանը, որոնք սակայն պարտավոր են իրենց սեփական ծախքով պաշտպանել նրան պատերազմի ժամանակ։ Բացի այդ, ինձ ծառայություն մատուցելու համար նշանակեցին վեց հարյուր մարդ, որոնք ունեին օրապահիկ և իմ դռան երկու կողքին պատշաճ վրաններ։ Նաև հրամայված էր, որ երեք հարյուր դերձակ ինձ համար իրենց տարազով մի ձեռք հագուստ կարեն և նորին մեծության ամենախոշոր գիտնականներից վեց հոգի սովորեցնեն ինձ իրենց լեզուն, և վերջապես հրամայված էր, որ կայսեր ազնվականության ու թիկնապահ զորքի ձիերը մարզանքներ պիտի կատարեն իմ ներկայությամբ, որպեսզի ձիերը վարժվեն ինձ։ Այդ բոլոր հրամանները կանոնավոր կերպով ի կատար էին ածվում, և ես երեք շաբաթում մեծ առաջադիմություն արի լիլիպուտային լեզվի ուսումնասիրության մեջ։ Այդ ժամանակամիջոցում կայսրը հաճախ պատվում էր ինձ իր այցելությամբ և բարեհաճում ներկա գտնվել իմ դասերին։ Մենք արդեն սկսում էինք խոսել միմյանց հետ, և առաջին խոսքը, որ ես սովորեցի արտահայտելու համար իմ ցանկությունը, դա այն էր, որ նա բարեհաճի ինձ տալ իմ ազատությունը, և դա ես կրկնում էի ամեն օր ծնկաչոք։ Նրա պատասխանը, որքան ես կարողացա ըմբռնել, այն էր, թե դա ժամանակի խնդիր է, և չի կարելի շնորհել ինձ ազատություն առանց պետական խորհրդի, որ ես պետք է լումուս կելմին պեսսո դեսմար լոն էմպոզո, այսինքն՝ երդվեմ, որ նրա ու նրա թագավորության հետ խաղաղություն պիտի պահպանեմ։ Համենայն դեպս ինձ հետ կվարվեն ազնիվ և նա խորհուրդ էր տալիս, որ ես իմ համբերությամբ և խոհեմ վարմունքով աշխատեմ ստեղծել նրա և նրա հպատակների մեջ իմ մասին լավ կարծիք։ Նա ցանկանում էր, որ ես վիրավորական չհամարեմ, եթե նա հրամայի իր հատուկ պաշտոնյաներին խուզարկելու ինձ, որովհետև, հավանաբար, մոտս կարող է լինել զենք, որ շատ վտանգավոր պետք է լինի, եթե նա համապատասխանում է մի այսպիսի վիթխարի մարդու զանգվածին։ Ես ասացի, որ նորին մեծությունն անհոգ մնա, որովհետև ես պատրաաստ եմ մերկանալ և շուռ տալ նրա առաջ իմ գրպանները։ Այդ ամենը ես հաղորդեցի մասամբ խոսքերով, մասամբ նշաններով․ նա պատասխանեց, թե ըստ թագավորական օրենքների ինձ պիտի խուզարկեն նրա պաշտոնյաներից երկուսը․ գիտե, որ դա չի կարելի անել առանց իմ համաձայնության ու աջակցության, որ նա այնքան բարձր կարծիքի է իմ վեհանձնության և արդարամտության մասին, որ վստահում է իր պաշտոնյաներին իմ ձեռքը տալու․ իսկ ինչ որ նրանք վերցնեն ինձնից, նորից կվերադարձնեն ինձ, երբ ես հեռանամ այս երկրից, կամ թե չէ փոխարժեքը կվճարեն, ինչ գին էլ որ ես նշանակելու լինեմ։ Ես վերցրի երկու պաշտոնյաներին և նախ դրի վերարկուիս գրպանի մեջ, ապա մյուս գրպանների մեջ, բացի իմ ժամացույցի երկու գրպանից ու մի այլ գաղտնի գրպանից, որ ես չէի ուզի, որ նրանք խուզարկեն, որովհետև մեջն ունեի մի քանի անհրաժեշտ բաներ, որ ուրիշ ոչ ոքի համար պետքական չէին։ Փոքրիկ գրպաններիցս մեկում կար մի արծաթե ժամացույց, իսկ մյուսում՝ քսակի մեջ մի քանի ոսկի։ Այդ պարոններն ունենալով թանաք, գրիչ և թուղթ՝ կազմեցին իրենց տեսած իրերի մանրամասն ցուցակը։<ref>Ցուցակը․ ― ծաղր Ծաղր է գաղտնի կոմիտեի արաքների վրա, այն կոմիտեի, որ հիմնել էր Ուոլպոլը (վիգերի մինիստրությունների պետը Գեորգ i֊ի ժամանակ) հակոբականների (այսինքն՝ արտաքսված Հակոբ ii Ստյուարտի որդուն գահ բարձրացնելու կողմնակիցների) ինտրիգներն ու դավադրությունները քննելու համար։ Խուզարկության նկարագրությունը Սվիֆտն արել է վարպետորեն։</ref> Եվ երբ այդ ամենը նրանք վերջացրին, խնդրեցին, որ իրենց ցած իջեցնեմ, որպեսզի կարողանան ներկայանալ կայսրին։ Այդ ցուցակը ես հետագայում թարգմանեցի անգլերենի, որ բառ առ բառ հետևյալն է․
Նախ և առաջ, Հսկա Լեռ֊Մարդու (այդպես եմ թարգմանում Քուիբուս Ֆլեստրին բառերը) վերարկուի աջ գրպանում, մանրազնին խուզարկությունից հետո, մենք գտանք միայն կոշտ կտավի մի մեծ կտոր, որ կարող է ձերդ մեծության գլխավոր շքասենյակում գորգի տեղ ծառայել։ Ձախ գրպանում մենք տեսանք մի վիթխարի արծաթե արկղ, նույն մետաղից շինած կափարիչով, որ մենք՝ խուզարկուներս չկարողացանք բարձրացնել։ Մենք պահանջեցինք բաց անել արկղը և մեզանից մեկը մտավ ներս ու մինչև ծունկը խրվեց մի տեսակ փոշու մեջ, որի մի մասը մեր երեսին դիպչելով՝ ստիպեց մեզ երկուսիս իրար վրա մի քանի անգամ փռշտալ։ Բաճկոնի աջ գրպանում մենք գտանք մի ահագին հակ, մոտ երեք մարդու հաստությամբ, մեջը սպիտակ բարակ նյութեր, մեկը մյուսի վրա դարսած, ամուր թոկերով միմյանց կապած և սև նշաններով նախշած, որոնք, մեր համեստ ենթադրությամբ, գրություններ են և որոնց ամեն մի տառը համարյա թե մեր ձեռքի ափի կեսի չափ է։ Ձախ գրպանում կար մի տեսակ գործիք, որի կողքին տնկած է քսան հատ ձող, ձերդ մեծության պալատի դիմացի ցանկապատը հիշեցնող․ դրանով, մեր ենթադրությամբ, Լեռ֊Մարդը սանրում է իր գլուխը, մենք նրան միշտ չէինք նեղում մեր հարցերով, որովհետև մենք գտնում էինք, որ շատ դժվար է նրան մի բան հասկացնել։ Նրա միջին ծածկոցի (այդպես եմ թարգմանում րանֆուլո բառը, որով նրանք ուզում էին ասել ― անդրավարտիք) աջ կողմի մեծ գրպանում մենք տեսանք մի մարդահասակ, խոռոչավոր երկաթե գերան, կպցրած մի կտոր ամուր տախտակից, որ ավելի մեծ է, քան գերանը, գերանի կողքին կար դուրս ցցված մի մեծ կտոր երկաթ, տարօրինակ ձևով տաշած, որ մենք չիմացանք, թե ինչ բան է։ Ձախ գրպանում էլ կար դրա նման մի ուրիշ գործիք։ Աջ կողմի փոքրիկ գրպանում կար սպիտակ և կարմիր գույնի մետաղի մի քանի կլոր և տափակ կտոր, տարբեր մեծության․ սպիտակներից մի քանիսը, որ կարծես թե արծաթ լինեին, այնքան մեծ էին ու ծանր, որ իմ ընկերն ու ես հազիվ կարողացանք բարձրացնել։ Ձախ գրպանում կար երկու հատ անկանոն ձևի սյուն․ մեր ձեռը չկարողացավ այնքան էլ հեշտ կերպով հասնել նրանց ծայրին, քանի որ կանգնած էինք գրպանի հատակում։ Սյուներից մեկը կարծես թե ամբողջովին ձուլված էր, իսկ մյուսի վերին ծայրին կար սպիտակ գույնի մի կլոր մարմին, որ մեր գլխից մոտ երկու անգամ ավելի մեծ էր։ Նրանցից ամեն մեկի մեջ կար պողպատի մի ահագին շերտ․ ենթադրելով, որ դա կարող է վտանգավոր զենք լինել, մենք՝ հրամայելով ստիպեցինք նրան, որ մեզ ցույց տա։ Հանելով պատյաններից, նա բացատրեց մեզ, որ իրենց երկրում դրանցից մեկը գործ են ածում երես սափրելու, իսկ մյուսը՝ միս կտրատելու համար։ Բացի այդ ուրիշ երկու գրպան էլ կար, ուր մենք չկարողացանք մտնել, այդ գրպանները նա անվանում էր ժամացույցի գրպաններ․ դրանք նրա միջին ծածկոցի վերին մասում շինած և նրա փորի ճնշումից խիստ սեղմված երկու նեղ ճեղքեր էին։ Աջ գրպանից կախված էր արծաթե մի մեծ շղթա, իսկ հատակին կար մի զարմանալի մեքենա։ Մենք պահանջեցինք, որ այդ շղթայի ծայրին կպցրած բանը հանի, որ նման էր մի գնդի, որի կեսը արծաթ էր, իսկ մյուս կեսը՝ թափանցիկ մետաղի պես մի բան։ Թափանցիկ կողմի վրա մենք տեսանք տարօրինակ նշաններ՝ շրջանաձև դասավորված, և ուզեցինք ձեռք տալ և տեսանք, որ մեր մատները կանգ առան այդ պսպղուն իրի վրա։ Լեռ֊Մարդը մեր ականջին մոտեցրեց այդ մեքենան, որը ջրաղացի պես անընդհատ աղմուկ էր հանում։ Մենք ենթադրում ենք, որ դա կամ մի անծանոթ կենդանի է, կամ մի աստված, որին նա պաշտում է, բայց մենք հակամետ ենք վերջինին, որովհետև նա մեզ հավատացրեց (եթե նրան ճիշտ հասկացանք, որովհետև նա շատ թերի էր արտահայտվում), որ նա հազիվ է մի որևէ բան անում, առանց նրա խորհրդի։ Նա այդ առարկան համարում էր իր պատգամախոսը, և ասում է, որ ցույց է տալիս իր կյանքի ամեն մի քայլափոխի ժամանակը։ Ձախ գրպանից նա հանեց մի ցանց, որ գրեթե ուռկանի մեծություն ունի և կարելի է փոքր քսակի նման բաց անել և փակել, և ծառայում է նրան նույն նպատակի համար։ Այդ ցանցի մեջ մենք գտանք մի քանի հատ դեղին մետաղի ձույլ կտոր, որոնք, եթե իսկական ոսկուց են, ապա պիտի հսկայական արժեք ունենան։
Այդ զվարճալիքները հաճախ վերջանում են աղետալի արկածներով, որոնցից շատերն արձանագրված են։ Ես ինքս տեսա երկու թե երեք թեկնածու ջարդուփշուր եղած։ Սակայն վտանգն ավելի է մեծանում, երբ մինիստրները հրաման են ստանում ցույց տալու իրենց հմտությունը․ որովհետև ձգտելով գերազանցել իրենց մրցակիցներին, այնքան ճիգ են թափում, որ հազիվ է պատահում՝ նրանք գեթ մեկ անգամ վայր չընկնեն, իսկ ոմանք էլ երկու կամ երեք անգամ։ Ինձ հավատացրին, որ իմ գալուց մեկ թե երկու տարի առաջ Ֆլիմնապն անկասկած կկոտրեր իր վիզը, եթե թագավորական բարձերից<ref>Թագավորական բարձ․ ― Կենդելի դքսուհին Գեորգ i֊ի սիրուհին էր, որի ազդեցության շնորհիվ 1721 թվին, Ստենհոպի մահից հետո, Ուոլպոլը կրկին մինիստր դարձավ։</ref> մեկը, որ պատահմամբ ընկած է եղել գետնին, չմեղմացներ նրա անկման ուժը։
Բացի այդ, գոյություն ունի և մի այլ մարզանք, որ բացառիկ դեպքերում ցույց են տալիս միայն կայսեր, կայսրուհուն և ավագ մինիստրին։ Կայսրը սեղանի վրա է դնում երեք հատ մետաքսե բարակ թել՝ վեցական մատնաչափ երկարությամբ։ Մեկը ծիրանի գույն ունի, մյուսը՝ կանաչ, իսկ երրորդը՝ ճերմակ։<ref>Ծիրանագույն, կանաչ և ճերմակ․ ― վարտքակապիՎարտքակապի, Բաղնիսի և սուրբ Անդրեասի շքանշանների գույներն են։ Ուոլպոլը պարգևատրված էր Վարտքակապի շքանշանով 1726 թվին, այնպես որ այս հատվածը Սվիֆտը մտցրել էր գրքի մեջ նրա լույս տեսնելուց մի փոքր առաջ։</ref> Այդ թելերից մրցանակ է ստանում նա, ում կայսրն ուզում է մեծարել իր շնորհի հատուկ նշանով։ Ծիսակատարությունը տեղի է ունենում նորին մեծության մեծ շքասենյակում, ուր թեկնածուները փորձում են իրենց հմտությունը, որ միանգամայն տարբեր է նախորդներից և նման չէ այն ամենին, ինչ ես տեսել եմ հին կամ նոր աշխարհի մի այլ երկրում։ Կայսրը հորիզոնական ուղղությամբ ձեռին մի գավազան է բռնում, և այդ միջոցին թեկնածուները մեկը կյուսի հետևից մոտենում են, թռչում նրա վրայից կամ նրա տակը ետ ու առաջ սողում, նայած թե գավազանը բարձր է պահած, թե ցածր։ Երբեմն կայսրը գավազանի մի ծայրիցն է բռնում, իսկ ավագ մինիստրը՝ մյուս։ Երբեմն էլ գավազանը բռնում է միայն մինիստրը։ Ով իր դերն ավելի ճարպիկ է կատարում և ամենից շատ աչքի ընկնում իր թռիչքներով ու սողալով, նա վարձատրվում է ծիրանագույն թելով․ կանաչ թելն ստանում է հաջորդը, իսկ ճերմակ թելը՝ երրորդը, ու նրանք այդ թելերը երկուտակ փաթաթում են իրենց մեջքին։ Կայսերական պալատում դուք շատ քիչ մարդ կտեսնեք, որ չկրի այդ գոտիներից որևէ մեկը։
Զինվորական և թագավորական ախոռների ձիերը, որ ամեն օր բերում էին ինձ մոտ, այլևս չէին խրտնում և առանց վախի մոտենում էին իմ ոտներին։ Ձիավորները թռչում էին իմ ձեռքի վրայով, երբ ես ձեռքս դնում էի գետնին, իսկ կայսերական որսորդներից մեկը, մի մեծ նժույգի վրա, թռավ իմ ոտի և կոշիկի վրայով․ դա իսկապես որ մի զարմանալի ոստյուն էր։ Մի օր ես բախտ ունեցա զվարճացնելու կայսրին մի շատ անսովոր կերպով։ Ես խնդրեցի նրան կարգադրելու, որ ինձ բերեն մի քանի ձող՝ երկու ոտնաչափ երկարությամբ, իսկ հաստությամբ՝ մի սովորական գավազանի չափ։ Նորին մեծությունը հրամայեց իր անտառապետին՝ համապատասխան կարգադրություններ անելու։ Հետևյալ օրը առավոտյան, եկան յոթ անտառապահ, նույնքան սայլերով, ամեն մի սայլին ութ ձի լծած։ Ես վերցրի այդ ձողերից ինը հատ և ամուր խրեցի գետնի մեջ քառակուսաձև, որի ամեն մի կողմը երկու և կես ոտնաչափ էր։ Ես վերցրի ուրիշ չորս ձող և գետնից երկու ոտնաչափ բարձր՝ հորիզոնական ուղղությամբ կապեցի անկյունների ձողերին․ հետո ես իմ թաշկինակը կապեցի ինը ձողերի, որոնք ամուր կանգնած էին և ամեն կողմից քաշեցի այնքան, որ նա ձգվեց ինչպես թմբուկի կաշի․ իսկ չորս զուգահեռ ձողերը չորս կողմից՝ ինչպես ճաղեր, հինգ մատնաչափ բարձրանում էին թաշկինակից դեպի վեր։ Երբ իմ աշխատանքը վերջացրի, ես խնդրեցի կայսրին, որ բերել տա քսանչորս լավագույն ձիավորներից բաղկացած մի ջոկատ՝ մարզանքներ կատարելու համար այդ հարթության վրա։ Նորին մեծությունը հավանություն տվեց իմ առաջարկին, և ես վերցրի զինված ձիավորներին ու մեկ֊մեկ վեր բարձրացրի՝ մարզանքներ կատարելու համար։ Հենց որ նրանք իրենց կարգի բերին, բաժանվեցին երկու բանակի և ձևացրին իբրև թե բախվում են իրար․ միմյանց վրա բութ նետեր արձակեցին, մերկ թրեր քաշեցին, մերթ նահանջելով, մերթ հետապնդելով միմյանց, մերթ գրոհի ու փախուստի դիմելով․ մի խոսքով ցուցադրեցին մի այնպիսի զինվորական կարգապահություն, որից ավելի լավը ես երբեք չէի տեսել։ Հորիզոնական ձողերը թույլ չէին տալիս, որ ձիավորներն ու իրենց նժույգները հարթավայրից ընկնեն ցած։ Կայսրն այնքան հիացավ, որ նա ստիպեց ինձ կրկնելու այդ զվարճությունը մի քանի օր իրար հետևից, և մի անգամ էլ բարեհաճեց բարձրանալ վերև և հրամաններ արձակել․ և մեծ դժվարությունից հետո միայն կայսրուհին համոզեց թույլ տալ իրեն, որ ես պահեմ նրան իր գահավորակի մեջ երկու յարդ հեռավորության վրա, որտեղից նա կարողացավ դիտել ամբողջ տեսարանը։ Իմ բախտից այդ զվարճությունների ժամանակ ոչ մի աղետալի դեպք չպատահեց, միայն մի անգամ մի տաքարյուն ձի, որը պատկանում էր հրամանատարներից մեկին, սմբակով ծակեց թաշկինակն ու սայթաքելով ցած գլորեց հեծնողին ու ինքն էլ ընկավ․ բայց ես երկուսին էլ անմիջապես օգնության հասա ու մի ձեռով ծածկելով ծակը, մյուսով ամբողջ ջոկատն իջեցրի ցած՝ այնպես, ինչպես նրանց բարձրացրել էի։ Վայր ընկած ձիու ձախ ոտքը դուրս էր ընկել, իսկ հեծնողը չէր տուժել։ Ես կարկատեցի իմ թաշկինակն այնպես, ինչպես կարող էի, սակայն այլևս չէի կարող հույս ունենալ նրա ամրությանն, մանավանդ այդպիսի վտանգավոր ձեռնարկների համար։
Ապերախտությունը նրանք համարում են մահացու ոճիր (պատմությունից մենք գիտենք, որ նույն տեսակետը գոյություն ուներ և այլ երկրներում), որովհետև նրանք դատում են այսպես․ ով որ իր բարերարներին չարությամբ է հատուցում, նա թշնամի պիտի լինի ընդհանուր մարդկության, որի հանդեպ նա ոչ մի պարտականություն չունի, և հետևապես արժանի չի ապրելու։
Նրանց տեսակետը ծնողների ու զավակների պարտականությունների<ref>Ծնողների և զավակների պարտականությունները․ ― նույն Նույն միտքը կա նաև Սիրանո դը Բերժերակի «Լուսնի պատմությունը» գրքում (մի գրվածք, որից Սվիֆտը քիչ չէ փոխ առել)։</ref> նկատմամբ միանգամայն տարբեր է մերից։ Քանի որ արուի և էգի կապը հիմնված է բնության մեծ օրենքի վրա, որի նպատակն է տեսակի բազմացումն ու շարունակությունը, ուստի լիլիպուտներն ընդունում են, որ մարդ ու կին միանում են միմյանց, ինչպես մյուս կենդանիները, վավաշոտությունից դրդված, և որ նրանց գուրգուրանքն իրենց մատաղ սերնդի հանդեպ բխում է նույն բնական նախապատճառից․ այդ իսկ պատճառով նրանք երբեք չեն ընդունում, որ զավակը որևէ պարտականություն ունի հոր հանդեպ՝ իրեն ստեղծելու համար և ոչ էլ մոր հանդեպ՝ իրեն աշխարհ բերելու համար, մանավանդ որ այդ աշխարհը, նկատելով մարդու կյանքի թշվառությունը, մի առանձին բարիք չէ նրա համար․ իսկ նրա աշխարհ գալն էլ արդյունք չէ ծնողների մտադրությանը, որոնք իրենց սիրաբանության ժամանակ այդ միտքը գործադրել են այլ կերպ։ Այդ և նման դատողությունների հիման վրա նրանց կարծիքն այն է, որ սեփական զավակների դաստիարակությունն ամենից քիչ վստահել կարելի է ծնողներին, ուստի նրանք ամեն քաղաքի մեջ ունեն համայնական կրթարաններ, ուր բոլոր ծնողները, բացի գյուղացիներից ու բանվորներից, պարտավոր են ուղարկել իրենց երկսեռ մանուկները՝ մեծացնելու և դաստիարակելու համար՝ մինչև քսան ամիս դառնալը, երբ նրանց ենթադրությամբ, մանուկները սկսում են քիչ թե շատ խելքի գալ։ Այդ կրթարանները մի քանի տեսակ են, նայած երեխաների բարեմասնությանն ու սեռին։ Նրանք ունեն հմուտ ուսուցիչներ, որոնք երեխաներին կրթում են համեմատ կյանքի այն պայմանների, որ համապատասխանում է նրանց ծնողների դիրքին, երեխաների կարողությանն ու հակումներին։ Նախ մի քանի խոսք արական կրթարանների մասին, ապա իգական։
Ազնվական կամ բարձր ծագում ունեցող տղաների կրթարանները ղեկավարում են լուրջ և հմուտ ուսուցիչներն ու իրենց բազմաթիվ օգնականները։ Երեխաների հագուստներն ու ոտնամանները պարզ են ու համեստ։ Նրանց մեջ սնուցանում են պատվի, արդարության, քաջության, համեստության, գթության, կրոնի և հայրենասիրության զգացմունքներ․ նրանք միշտ զբաղված են որևէ բանով, բացի այն ժամանակից, երբ նրանք ուտում են կամ քնում, որ տևում է շատ կարճ, և հանգստի երկու ժամից, որ նրանք նվիրում են մարմնամարզության։ Մինչև չորս տարեկան հասակը նրանց հանում և հագցնում են ծառաները, իսկ ապա նույն բանը պիտի անեն նրանք, որքան էլ նրանք բարձր ծագում ունենան․ իսկ աղախինները, որոնք հիսուն տարեկան են մեր տարվա հաշվով, կատարում են միայն ստորին գործերը։ Երեխաներին երբեք թույլ չեն տալիս ծառաների հետ խոսելու, և նրանք խաղում են մեծ կամ փոքր խմբերով, միշտ ուսուցչի կամ նրա օգնականներից մեկի աչքի առաջ․ այսպիսով նրանք զերծ են մնում խենթության կամ մոլության վաղաժամ տպավորություններից, որոնց ենթակա են մեր երեխաները։ Ծնողները կարող են տեսնել իրենց երեխաներին տարին երկու անգամ․ տեսակցությունը տևում է միայն մեկ ժամ։ Նրանք կարող են համբուրել երեխաներին հանդիպումի և հրաժեշտի ժամանակ․ իսկ ուսուցիչը, որ միշտ ներկա է այդպիսի դեպքերում, թույլ չի տալիս շշուկով խոսելու, փաղաքշական արտահայտություններ գործածելու կամ խաղալիք, անուշեղեն և նման բաներ բերելու։
Մեղադրական ակտ<ref>Մեղադրական ակտը․ ― մի Մի երգիծանք է Բոլինբրոկի, Օքսվորդի և Օրմոնդայի դեմ վարած դատավարության մասին։</ref>
Քուինբուս Ֆլիստրինի դեմ
Այժմ ես մտադիր եմ ընթերցողին տալ այդ երկրի համառոտ նկարագրությունը, գոնե այն չափով, որչափով ես ճանապարհորդեցի այդտեղ, նրանց մայրաքաղաք Լորբրուլդրուդից մոտ երկու հազար մղոն շրջագծով։ Թագուհին, որին ես ուղեկցում էի, երբեք այնքան հեռու չէր գնում, երբ նա ընկերակցում էր թագավորին նրա ճանապարհորդությունների ժամանակ, այլ կանգ էր առնում մի որևէ տեղ և սպասում, մինչև որ նորին մեծությունն իր երկրի սահմանները վերադառնա։ Այդ արքայի հողերի տարածությունը մոտ վեց հազար մղոն<ref>Վեց հազար մղոն․ ― գրքի Գրքի քարտեզի վրա Բրոդինգնեգն անհամեմատ ավելի փոքր է․ կարող է պատահել, որ հանցանքը քարտեզ կազմողինն է։</ref> երկարություն ունի ու երեքից մինչև հինգ հազար մղոն լայնություն։ Այդ հանգամանքը բերում է ինձ այն եզրակացության, որ մեր աշխարհագետները մեծ սխալ են գործում, երբ ենթադրում են, թե Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․<ref>Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․ ― Այն ժամանակվա աշխարհագրագետների մեջ տարաձայնություն կար, թե Ճապոնիան Ամերիկայի հետ ցամաքով է միացած, թե՞ ոչ։</ref> ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այդտեղ Թաթարիստանի խոշոր ցամաքին հակակշիռ մի երկիր պիտի լինի․ ուստի նրանք պետք է իրենց աշխարհագրական քարտեզների մեջ ուղղում մտցնեն, միացնելով այդ ընդարձակ հողերն Ամերիկայի հյուսիս֊արևմտյան մասերին, մի բան, որին ես պատրաստ եմ իմ աջակցությունը ցույց տալու։
Այս թագավորությունը մի թերակզղի թերակղզի է՝ եզերված հյուսիս֊արևելքից երեսուն մղոն բարձրության մի լեռնաշղթայով, որ գագաթների հրաբուխների պատճառով միանգամայն անանցանելի է։ Ամենախոշոր գիտնականներն անգամ չգիտեին, թե այդ լեռների հետեն ի՞նչ տեսակ մահկանացուներ են ապրում, և կամ առհասարակ այնտեղ բնակիչներ կա՞ն, թե ոչ։ Թերակղզին մյուս երեք կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Ամբողջ թագավորության մեջ մի հատիկ նավահանգիստ չկա, և ափերի այն մասերը, ուր գետերը թափվում են ծովը, այնքան լիքն են սրածայր ժայռերով, ու ծովն էլ սովորաբար այնքան փոթորկալից է, որ ոչ ոք չի խիզախում մտնել ծովն՝ անգամ փոքրիկ նավակով, այնպես որ այդ մարդիկ աշխարհի մյուս մասի հետ հարաբերություն ունենալուց միանգամայն զրկված են։ Սակայն նրանց լայն գետերը լիքն են նավերով և հիանալի ձկներով առատ․ Նրանք ծովից ոչ մի ձուկ չեն բերում, որովհետև ծովային ձկները նույն մեծությունն ունեն, ինչ որ Եվրոպայում, հետևապես և արժեք չունեն նրանց համար․ այստեղից պարզ է, որ բնությունն արտադրելով այնպիսի վիթխարի մեծության կենդանիներ ու բուսականություն, սահմանափակել է նրանց գույությունն գոյությունն այդ երկրամասում, մի հանգամանք, որի պատճառները թողնում ենք փիլիսոփաներին լուծելու։ Սակայն երբեմն նրանք բռնում են և ապառաժներին զարկված կետ ձկները, որոնց միսը հասարակ ժողովուրդը սիրով գործ է ածում կերակրի տեղ։ Ես տեսա այնպիսի մեծության կետեր, որ մի մարդ իր ուսին դժվարությամբ էր կարողանում տանել․ երբեմն հետաքրքրության համար այդ ձկներից զամբյուղի մեջ բերում են Լորբրուլդրուդ։ Դրանցից մեկը ես տեսա թագավորի սեղանի վրա, մի ափսեի մեջ․ այդ ձուկը, ճիշտ է, համարվում է իբրև հազվագյուտ կերակուր, բայց ես չնկատեցի, որ թագավորը սիրեր, որովհետև ինձ թվաց նույնիսկ, որ նրա մեծությունը զզվանք պատճառեց թագավորին, թեև ես Գրենլանդիայում ավելի խոշորներն եմ տեսել։
Այդ երկիրը շատ խիտ բնակչություն ունի և պարունակում է հիսուն մեկ ավան, մոտ հարյուր պարսպապատ քաղաք ու բազմաթիվ գյուղեր։ Իմ հարցասեր ընթերցողին բավարարելու համար բավական է, եթե ես նկարագրեմ Լորբրուլդրուդը։ Քաղաքը երկու հավասար մասի է բաժանված և գտնվում է նրա միջով անցնող գետի ափին։ Նա ունի մոտ ութսուն հազար տուն և վեց հարյուր հազար բնակիչ։ Երկարությամբ մոտ երեք գլոնգլունգ է (որ անում է մոտ հիսունչորս անգլիական մղոն), իսկ լայնությամբ՝ երկու և կես գլոնգլունգ․ ես անձամբ հաշվեցի այդ տարածությունը թագավորի հրամանով պատրաստած քարտեզի վրա, որ փռել էին գետնին և հարյուր ոտնաչափ տեղ էր բռնում։ Ոտաբոբիկ մի քանի անգամ անցա նրա տրամագծի և շրջագծի վրայով և հաշվելով իմ քայլերը, ըստ մասշտաբի, ճիշտ կերպով որոշեցի քաղաքի տարածությունը։
Թագավորի պալատը մի համաչափ կառուցվածք չէր, այլ շինությունների մի կույտ՝ մոտ յոթ մղոն շրջագծով․ գլխավոր սենյակները սովորաբար ունեն երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրություն և դրա համեմատ էլ՝ երկարություն ու լայնություն։ Գլյումդալկլիչի և ինձ համար հատկացրել էին մի կառք, որով նա իր վարժուհու հետ հաճախ գնում էր շրջագայելու կամ թե չէ գնում էին խանութները․ իսկ ես միշտ մասնակցում էի նրանց զբոսանքներին՝ իմ արկղում նստած․ սակայն աղջիկը հաճախ, ցանկությանս համաձայն, հանում էր ինձ այնտեղից և ձեռքի մեջ պահում, որպեսզի փողոցներով անցնելիս ինձ համար ավելի հարմար լինի տեսնել տներն ոը ու մարդկանց։ Իմ հաշվով մեր կառքը Վեստմինստրի սրահի չափ էր, բայց ոչ նրա չափ բարձր, թեև շատ դժվար է ստույգն ասել։ Մի օր վարժուհին հրամայեց մեր կառապանին, որ մի խանութի առաջ կանգ առնի, ուր մուրացկանները, առիթից օգտվելով, շրջապատեցին կառքը, և իմ արջև առջև բացվեց սոսկալի, անգլիացու աչքին միանգամայն անսովոր, տեսարան։ Նրանց մեջ մի կին կար, որ քաղցկեղ ուներ․ նրա կուրցքն ահռելի կերպով ուռել էր ու վրան երևում էին այնպիսի մեծության վերքեր, որ նրանցից երկուսի կամ երեքի մեջ հեշտությամբ կարող էի ներս մտնել և ամբողջ մարմնով թաքնվել։ Մի ուրիշ մուրացկանի վզից կախված էր մի ուռուցք, որ բրդով լիքը հինգ հակի չափ էր։ Երրորդը կանգնած էր փայտե ոտների վրա, յուրաքանչյուրը 20 ոտնաչափ բարձրությամբ։ Բայց ամենանողկալի բանը նրանց հագութտների հագուստների վրա սողացեղ ոջիլներն էին։ Հասարակ աչքով ես այդ պարազիտների թաթերն ավելի լավ էի տեսնում, քան խոշորացույցով, երբ մենք դիտում ենք մեր եվրոպական ոջիլները․ նույնքան պարզ կերպով ես տեսնում էի նրանց դնչերը, որոնցով նրանք խոզի պես, կեր էին որոնում։ Նման կենդանիներ կյանքիս մեջ ես առաջին անգամն էի տեսնում, և մեծ հետաքրքրությամբ անդամահատության կենթարկեի նրանցից մեկն ու մեկին, թեև նրանց զզվելի տեսքից սիրտս խառնում էր․ ափսոս միայն, որ անդամահատական գործիքներս հետս չէին (դժբախտաբար մնացին նավի մեջ)։
Բացի այն արկղը, որի մեջ ինձ սովորաբար տանում էին, թագուհին պատվիրեց մի տասներկու ոտնաչափ երկարությամբ ու տասը ոտնաչափ բարձրությամբ ավելի փոքր արկղ, հատկապես ճանապարհորդությունների համար, որովհետև մյուսը շատ մեծ էր Գլյումդալկլիչի ծնկներին դնելու, և կառքի մեջ ավելի շատ տեղ էր բռնում։ Այդ արկղը շինեց միևնույն արհեստավորը, ըստ իմ ցուցմունքների։ Դա ամբողջովին քառակուսի ձև ուներ, երեք կողմից, ամեն պատի մեջտեղը, մի֊մի պատուհան՝ երկաթե ճաղերով վանդակապատած՝ երկար ճանապարհորդությունների ժամանակ դժբախտ պատահարներից ինձ պաշտպանելու համար։ Չորրորդ կողմից, ուր պատուհան չկար, երկու օղակ էր ամրացված, որոնց միջով ինձ տանող մարդը, երբ ես ուզում էի ձիով ճանապարհ գնալ, անց էր կացնում մի կաշվե փոկ ու կապում իր գոտուն։ Այդ մարդու դերը միշտ կատարում էր ամենահավատարիմ և ընդունակ ծառաներից մեկը, որին ես կարող էի վստահել, երբ ես ուղեկցում էի թագավորին ու թագուհուն, կամ ցանկություն էի հայտնում այգիները տեսնելու և կամ երբ Գլյումդալկլիչը հիվանդության պատճառով չէր լինում, իսկ ես այցելության էի գնում պալատական մի որևէ նշանավոր տիկնոջ կամ մինիստրի, որովհետև արդեն մեծ պաշտոնայների պաշտոնյաների շրջանում ծանոթություն ու համարում էի ձեռք բերել, թեև իմ կարծիքով ոչ այնքան իմ սեփական արժանիքների շնորհիվ, որքան նորին մեծության և օգոստափառ թագուհու բարյացակամության հետևանքով։ Ճանապարհորդությունների ժամանակ, երբ ես հոգնածություն էի զգում կառքի մեջ, ձիավոր ծառաներից մեկն վերցնում էր արկղն ու դնում իր առաջը՝ բարձի վրա և երեք կողմի պատուհաններից դիմացս բացվում էր բնության ողջ տեսարանը։ Արկղի մեջ ես ունեի մի ճանապարհորդական մահճակալ, առաստաղից կախված մի ճոճք, երկու աթոռ ու մի սեղան՝ հատակին ամուր կպցրած, որպեսզի կառքի և ձիու ցնցումներից վայր չընկնեն։ Ծովային ճանապարհորդություններին վաղուց վարժված՝ այդ ցնցումները, որքան էլ երբեմն ուժեղ լինեին, առանձնապես չէին խանգարում ինձ։
Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրթյան։բարձրության։<ref>Սալիսբըրի զանգակատունը․ ― Ունի 404 ոտնաչափ բարձրություն։ Մինչդեռ բրոբդինգնեգցիների 3000 ոտնաչափը հավասար է միայն 250 անգլիական ոտնաչափի։</ref> Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
Թագավորի խոհանոցն իրոք մի ազնիվ, կամարակապ շենք է և մոտ վեց հարյուր ոտնաչափ բարձությամբ։ Գլխավոր հնոցի լայնությունը տասը քայլ ավելի նեղ է, քան Սուրբ Պողոսի գմբեթը, որ հետագայում, Լոնդոն վերադառնալուց հետո, դիտմամբ չափեցի։ Թերևս դժվարությամբ պիտի հավատային ինձ, եթե ես սկսեի նկարագրել այդ խոհանոցի միս խորովելու երկաթե ցանցերը, վիթխարի ամաններն ու կաթսաները, շամփուրի վրա քաշած մսերի ահագին կտորները և ուրիշ շատ մանրամասնություններ․ վերջապես խիստ քննադատները կարող եմ մտածել, թե ես մի փոքր չափազանցնում եմ, ինչպես սովորաբար անում են ճանապարհորդները։ Սակայն այդ քննադատությունից խուսափելու ցանկությունը, ես վախենում եմ, որ ինձ բերի մի ուրիշ չափազանցության․ եթե այս բնագրությունը պատահմամբ թարգմանվի բրոբդինգնեգցիների լեզվով (Բրոդինգնեգն այդ թագավորության ընդհանուր անունն է) ու հրատարակվի այնտեղ, այն ժամանալ ժամանակ թագավորը և իր ժողովուրդն իրավունք կունենան գանգատվելու այն վիրավորանքի համար, որ ես հասցրել եմ նրանց, տալով սխալ և նվազեցուցիչ տեղեկուցյուն տեղեկություն նրանց մասին։
Նորին մեծությունն իր գոմում պահում է հազիվ վեց հարյուր ձի․ այդ ձիերը սովորաբար հիսունչորսից մինչև վաթսուն ոտնաչափ բարձրություն ունեն։ Իսկ երբ տոն օրերին թագավորը մի հեռու տեղ է գնում, նրան ուղեկցում է հինգ հարյուր ձիուց բաղկացած պահակախումբ, որ սկզբում ինձ եղածների մեջ թվաց ամենից հոյակապը, մինչև որ չտեսա նրա ռազմի պատրաստ բանակը, որի մասին ես ուրիշ տեղ առիթ կունենամ խոսելու։
Մի ուրիշ անգամ Գլյումդալկլիչն ինձ մենակ էր թողել դալար խոտի վրա, իսկ ինքը, մի փոքր հեռու ման էր գալիս իր վարժուհու հետ։ Այդ ժամանակ հանկարծակի կերպով տեղաց կարկուտի մի այնպիսի սոսկալի տարափ, որ ես նրա ուժից իսկույն փռվեցի գետնին, և երբ ես ընկած էի՝ կարկուտի հատիկները մի այնպիսի ջարդ տվին իմ ամբողջ մարմնին, որ կարծես թե ինձ ծեծել էին թենիսի գնդակներով․ չորեքթաթ տալով մի կերպ սողացի և երեսի վրա պառկած պատսպարվեցի ծոթրինի ածվի մեջ, սակայն ոտից մինչև գլուխ ես այնպես ջարդված էի, որ տասն օր պառկեցի անկողնում։ Այստեղ զարմանալու բան չկա, որովհետև բնությունն այս երկրում իր բոլոր գործողությունների մեջ ևս պահպանում է միևնույն հարաբերությունը, այդ պատճառով այստեղ կարկտի ամեն մի հատիկը հազար ութ հարյուր անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայում, որ ես կարող եմ հաստատել իմ արած փորձով, որովհետև հետաքրքրության համար այդ հատիկները կշռել և չափել եմ։
Բայց միևնույն պարտեզում ես ունեցա մի ավելի վտանգավոր արկած, երբ իմ դայակը թողել էր ինձ, իր կարծիքով, մի ապահով տեղ՝ մեն֊մենակ, համաձայն իմ հաճախակի խնդիրներին, որպեսզի հնարավորություն ունենամ հանձնվելու իմ սեփական մտքերին․ նա իմ փոքրիկ արկղը, իրեն նեղություն չտալու համար, թողել էր տանը, ինքն էլ, իր վարժուհու ու մի քանի ծանոթ տիկինների հետ, գնացել էր պարտեզի մյուս ծայրը։ Երբ նա գտնվում էր այնքան հեռու, որ ինձ չէր կարող լսել, հանկարծ մոտեցավ պարտիզպաններից մեկի սպիտակ, իսպանական շունը, որ պատահմամբ մտել էր պարտեզը և թափառում էր այնտեղ, ուր ես էի պառկել։ Նկատելով ինձ, շունը հարձակվեց վրաս և ինձ իր բերանի մեջ դրած՝ ուղղակի վազեց իր տիրոջ մոտ, ապա զգուշությամբ վայր դրեց գետնին ու պոչը սկսեց շարժել։ Բարեբախտաբար շունն այնպես լավ էր դաստիարակված, որ երբ ինձ տարավ իր ատամների մեջ՝ ոչ վնաս տվեց ինձ, և ոչ էլ, մինչև անգամ, շորերս պատռեց։ Խեղճ պարտիզպանը, որ ինձ լավ ճանաչում էր և շատ սիրալիր էր հետս, սոսկալի վախեցավ։ Նա զգույշ կերպով վերցրեց ինձ իր երկու ձեռքի մեջ ու հարցրեց, թե ինչպե՞ս է իմ զգացողությունը․ բայց ես այնպե՜ս ապշել էի և շունչս էլ այնպե՜ս կտրել էր, որ ոչ մի խոսք չկարողացա պատասխանել։ Մի քանի րոպեից հետո եո ես ուշքի եկա, և նա ինձ ողջ֊առողջ տարավ իմ փոքրիկ դայակի մոտ, որն արդեն վերադարձել էր ինձ թողած տեղն ու սրտաճաք եղել, երբ տեսել էր, որ ես չկամ և իր կանչերին էլ չեմ պատասխանում․ նա խիստ կերպով շան համար հանդիմանեց պարտիզպանին ։ Բայց այդ դեպքը մնաց գաղտնի և արքունիքում ոչ ոք չիմացավ, որովհետև աղջիկը վախենում էր թագուհու զայրույթից, իսկ ես էլ, ճիշտն ասած, մտածեցի, թե այդ պատմությունը, եթե տարածվի, կարող է վարկաբեկել ինձ։
Այդ դեպքից հետո Գլյումդալկլիչը որոշեց, որ այսուհետև տանից դուրս գալիս, նա ոչ մի վարկյան վայրկյան ինձ աչքաթող չպիտի անի։ Վաղուց ի վեր ես վախենում էի այդպիսի որոշումից ու դրա համար էլ նրանից թաքցնում էի բոլոր մանր արկածները, որ ես ունենում էի մենակ եղած ժամանակ։ Մի անգամ մի ցին, որ սավառնում էր պարտեզի վրա, հարձակվեց վրաս, և, եթե ես վճռական կերպով չհանեի թուրս ու պաշտպանվելով չմտնեի մի խիտ թփի մեջ, անշուշտ նա իր մագիլներով ինձ պիտի տաներ։ Մի ուրիշ անգամ խլուրդի քանդած թարմ հողաթմբի վրա քայլելիս ցած գլորվեցի ու մինչև իմ վիզն ընկա այդ կենդանու փորած փոսը, և հարկավոր էր հնարել հիշատակելու անարժան, մի ինչ֊որ առասպել, որպեսզի արդարանամ, թե ինչու են շորերս կեղտոտ։ Ճիշտ նունպես, երբ ես զբոսնում էի մեն֊մենակ՝ խորհելով Անգլիայի մասին, ոտիս տակ ընկավ մի խխունջի կճեպ, սայթաքեցի, վայր ընկա ու կոտրեցի աջ սրունքիս վերին մասը։
Չեմ կարող ասել՝ բավականությու՞ն էր ինձ համար, թե՞ նվաստացում, երբ իմ միայնակ զբոսանքների ժամանակ նկատում էի, որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից,<ref>Որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից․․․ ― Արևային կղզիներից մեկի վրա Սիրանոն նկատում է միևնույն բանը։</ref> այլ կես յարդ հեռավորության մոտենում էին ինձ՝ ճիճու և այլ կուտ գտնելու համար այնքան անտարբեր ու վստահ, որ կարծես թե կողքին ոչ մի արարած չկա։ Հիշում եմ՝ մի կեռնեխ հանդգնեց իր կտուցով ձեռքիցս խլել կարկանդակը, որ Գլյումդալկլիչը նոր էր բերել նախաճաշի համար։ Երբ փորձում էի այդ թռչուններից մեկին բռնել, նրանք անվախ կերպով դառնում էին դեպի ինձ, աշխատելով կծել իմ մատները, որ ես վախենում էի ցույց տալ․ ապա անհոգ կերպով հետ էին թռչում առաջվա պես ճիճու կամ խխունջ որսալու։ Բայց մի օր վերցրի մի հաստ ցուպ և ամբողջ ուժով այնպես հաջող խփեցի մի կանեփակերի, որ նա կիսամեռ վայր ընակավ․ ընկավ․ երկու ձեռքով ես բռնեցի նրա վզից և հաղթանակով վազեցի դեպի իմ դայակը։ Սակայն թռչունը, որ հարվածից միայն անզգայացել էր, ուշքի եկավ և սկսեց իր թևերով երկու կողմից այնքան հարվածել իմ գլխին ու մարմնին, որ քսան անգամ թվաց ինձ, թե բաց պիտի թողնեմ, չնայած նրան, որ երկարած ձեռներով բռնել էի նրան և նա չէր կարողանում իր կտուցը հասցնել ինձ։ Բայց շուտով ծառաներից մեկն ինձ օգնության հասավ ու կտրեց թռչունի վիզը, իսկ մյուս օրը թագուհու հրամանով ճաշին այդ թռչունը տվին ինձ։ Այդ կանեփակերը, որքան ես հիշում եմ, ավելի մեծ թվաց, քան անգլիական կարապը։ Հաճախ պալատական կանայք հրավիրում էին Գլյումդալկլիչին իրենց սենյակը և առաջարկում, որ ինձ հետը բերի, որպեսզի ինձ տեսնելով և ձեռք տալով բավականություն ստանան։ Հաճախ մերկացնելու չափ հանում էին իմ շորերն ու դնում իրենց կրծքին, որ ինձ համար միանգամայն անհաճելի էր, որովհետև, ճշմարիտն ասած, նրանց մաշկից շատ վատ հոտ էր գալիս։ Այդ հանգամանքն այստեղ ես հիշում եմ, չունենալով ոչ մի մտադրություն վարկաբեկելու այդ չքնաղ տիկիններին, որոնց հանդեպ ես հարգանքով եմ լցված, պարզապես ինձ թվում է, որ իմ զգայարանները, իմ հասակիս համեմատ, ավելի նուրբ են, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ արժանապատիվ էակներն իրենց սիրեկաններին կամ միմյամց համար պակաս հաճելի են, քան թե նույն կարգի էակները մեզ մոտ՝ Անգլիայում։ Վերջապես ես գտնում եմ, որ նրանց բնական հոտն ավելի տանելի է, քան այն անուշահոտ օծանելիքները, որ նրանք սովորաբար գործ են ածում և որոնցից ես միշտ զզվանք եմ զգում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի տաք օր, երկարատև ֆիզիկական աշխատանքից հետո մի լիլիպուտ, որ իմ մտերիմ բարեկամներից մեկն էր, համարձակվեց գանգատվել, թե ինձնից վատ հոտ է գալիս, թեև ես այդ պակասությունը նույնքան քիչ ուեմ, որքան և իմ սեռի ներկայացուցիչների մեծագուն մասը․ ենթադրում եմ, որ լիլիպուտի զգայնությունը նույնքան նուրբ էր իմ հանդեպ, որքան իմը՝ այդ հսկաների հանդեպ։ Սակայն միևնույն ժամանակ արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ թագուհու և իմ դայակ Գլյումդալկլիչի մարմինները նույնքան հոտավետ են, որքան ամենաբարեկիրթ անգլիական լեդիների մարմինները։
Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։
Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
Մի ուրիշ անգամ ծառաներից մեկը, որի պարտականությունն էր երեք օրը մի անգամ մաքուր ջուր լցնել տաշտը, անուշադրությամբ թողել է, որ լիքը դույլի միջից մի մեծ գորտ ընկնի մեջը (առանց նշմարելու)։ Մինչև ինձ նավակ նստեցնելը գորտը թաքնվել էր․ բայց երբ նստելու տեղ տեսավ, վեր ցատկեց և ծանրությամբ այնքան թեքեց նավակը մի կողքի վրա, որ ես ստիպված էի իմ ամբողջ քաշով հակառակ կողմից հավասարակշռել նրան, որպեսզի նավակըչ ընկղմի։ նավակը չընկղմի։ Երբ գորտն արդեն նավակի մեջ էր, սկսեց իմ գլխի վրայով հետ ու առաջ ցատկոտել և իր գարշելի լորձունքը քսել իմ երեսին ու շորերին։ Իր վիթխարի կերպարանքով նա ինձ թվաց ամենաայլանդակ կենդանին, որ կարելի է երևակայել։ Չնայած դրան Գլյումդալկլիչին խնդրեցի թույլ տա, որ դրա հաշիվը ես տեսնեմ։ Թիով մի քանի անգամ հասցրի նրա գլխին ու ստիպեցի, որ նավակից դուրս ցատկի։
Բայց այդ թագավորության մեջ պատահած ամենամեծ վտանգի պատճառը եղավ մի կապիկ, որ պատկանում էր խոհանոցի ծառաներից մեկին։ Երբ Գլյումդալկլիչը գործով, կամ այցելության համար մի որևէ տեղ էր գնում, փակում էր ինձ իր սենյակի մեջ։ Եղանակը լավ էր, և սենյակի պատուհանը բաց էր, բաց էին նաև պատուհաններն ու դուռը իմ մեծ արկղի, որի մեջ ես սիրում էի ժամանակ անց կացնել, որովհետև այդտեղ շատ հարմար էր և ընդարձակ։ Երբ ես խոհերիս անձնատուր հանգիստ նստած էի սեղանիս առաջ՝ լսեցի, որ մեկը պատուհանից ներս ցատկեց ու սկսեց մի կողմից մյուսը թռչկոտել։ Թեև սաստիկ վախեցա, բայց և այնպես, առանց տեղից շարժվելու փորձեցի դուրս նայել․ և ես տեսա մի կապիկ, որ թռչկոտում էր ու վեր ու վար ոստոստում, մինչև որ նկատեց իմ արկղն ու սկսեց մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ դիտել՝ դռնից ու ամեն մի պատուհանից դեպի ներս նայելով։ Ես քաշվեցի իմ սենյակի, այսինքն արկղի հեռավոր անկյունը, բայց ամեն կողմ նայող կապիկի հայացքը մի այնպիսի սարսափ ազդեց վրաս, որ ես կորցրի մտածելու կարողությունս և խելքս չկտրեց, մահճակալի տակը մտնել, որ հեշտությամբ կարող էի անել։ Կսպիկը մի առ ժամանակ դես ու դեն նայելուց, ճչալուց ու ծամածռություններ անելուց հետո, վերջապես գտավ ինձ, և իր թաթը դռնից ներս խցկեով, մկան հետ խաղացող կատվի պես, հակառակ նրան, որ ես հաճախ նրանից խուսափելու համար մի տեղից մյուսն էի փախչում, բռնեց իմ վերարկուի փեշից (որ կարված էր այդ երկրի ամենահաստ և ամուր կերպասից) ու դուրս հանեց ինձ։ Նա վերցրեց ինձ իր աջ թաթի մեջ ու բռնեց այնպես, ինչպես, դայակը երեխային պահում է ծիծ տալու ժամանակ, ճիշտ նույն բանը ես տեսել եմ Եվրոպայում, երբ կապիկներն այդպես վերցնում էին կատվի ձագերին։ Եվ երբ ես դիմադրության փորձ արի, նա մի այնպիսի ուժով ինձ սեղմեց, որ ես ավելի խոհեմություն համարեցի ենթարկվել։ Ըստ երևույթին նա ինձ իր սեփական ցեղի մանուկներից մեկի տեղն էր ընդունել, որովհետև իր ազատ թաթով հաճախ քնքուշ փաղակշում փաղաքշում էր իմ երեսը։ Նրան ընդհատեց դռան աղմուկը, կարծես մեկը բաց էր անում․ կապիկն անմիջապես թռավ պատուհանի վրա, որտեղից ներս էր մտել, և երեք թաթի վրա, իսկ չորրորդով ինձ բռնած, ջրհորդաններով կողքի կտուրի վրա մագլցեց։ Ես լսեցի Գլյումդալկլիչի ճիչն այդ րոպեին, երբ արդեն նա ինձ տանում էր։ Խեղճ աղջիկը քիչ մնաց խելագարվի․ ամբողջ պալատը ոտքի կանգնեց․ ծառաները վազեցին սանդուղքներ բերելու․ բակից հարյուրավոր մարդիկ տեսնում էին կապիկին՝ տանիքի գլխին նստած նա բռնել էր ինձ, երեխայի պես, իր մի թաթի մեջ, իսկ մյուսով կերարում կերակրում էր ինձ՝ բերանս կոխելով զանազան ուտելիքներ, որ հանում էր նա իր դնչին կից պարկից և դմփում ինձ, երբ ես չէի ուզում ուտել։ Ներքև կանգնած ամբոխը չէր կարողանում զսպել իր ծիծաղը․ իմ կարծիքով չէր կարելի նրանց մեղադրել, որովհետև տեսարանը, անկասկած, բավականին զվարճալի էր ամենքի համար, իհարկե, ինձանից բացի։ Ոմանք սկսեցին քարեր նետել՝ կապիկին ցած բերելու հույսով, բայց այդ խստիվ արգելեցին, որովհետև այդպիսով անկասկած իմ գլուխը ջարդ ու փշուր կանեին։
Սանդուխքները դրին ու մի քանի հոգի բարձրացան վեր․ կապիկը տեսնելով նրանց ու հասկանալով, որ ինքը շրջապատված է և անկարող է իր երեք ոտքով փախչել, իսկույն բաց թողեց ինձ տանիքի վրա ու պուկ եկավ։ Եվ մնացի ես այդտեղ, հինգ հարյուր յարդ բարձրության վրա, ամեն րոպե սպասելով, որ քամին ինձ կնետի, կամ գլխապտույտից ինքս կգլորվեմ ցած․ բայց մի քաջ տղա, իմ դայակի ծառաներից մեկը, վեր բարձրացավ և ինձ իր անդրավարտիքի գրպանը դնելով, ողջ առողջ իջեցրեց ցած։<ref>Ողջ առողջ իջեցրեց ցած․ ― Monsk Mason֊ը կարծում է, որ կապիկի հետ տեղի ունեցած այդ դեպքը ներշնչել է Սվիֆտին «հնամյա մի ավանդություն, որը պատմում է այն միջոցի մասին, որով կիլդեյրների նշանավոր տոհմի ժառանգին ազատել է կապիկը»։</ref> Ես համարյա խեղդվում էի այն զզվելի ախտոտություններից, որ կապիկը խցկել էր իմ կոկորդը․ սակայն իմ սիրելի փոքրիկ դայակը բարակ ասեղով դուրս հանեց այդ ամենն իմ բերանից, որից հետո ես փսխեցի ու մի փոքր հանգստացա։ Բայց ես այնպես թուլացել էի ու այնպես ջարդվել այդ գարշելի կենդանու գրկի մեջ, որ ստիպված էի երկու շաբաթ պառկել անկողնու մեջ։ Թագավորը, թագուհին և ամբողջ արքունիքն ամեն օր հարցնում էին իմ առողջությունը, իսկ օգոստափառ թագուհին իմ հիվանդության ժամանակ մի քանի անգամ այցելեց ինձ։ Կապիկին սպանեցին և հրաման տրվեց, որ պալատի մեջ այդպիսի կենդանիներ այլևս չպահեն։
Առողջանալուց հետո, երբ ես ներկայացա թագավորին՝ հայտնելու իմ շնորհակալությունը նրա ցույց տրված շնորհի համար, նա բարեհաճեց այդ արկածի առթիվ բավականին ծիծաղել։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ մտքեր ու խոհեր անցան իմ գլխով, երբ ես կապիկի գրկումն էի, ինչպե՞ս հավանեցի նրա տված ուտելիքը, նրա հյուրասիրելու ձևը, և թե տանիքի մաքուր օդից արդյոք չի՞ բացվել իմ ախորժակը։ Նա ցանկացավ նաև իմանալ, թե ինչ կանեի ես նման դիպվածին իմ հայրենիքում։ Նորին մեծությանը ես պատասխանեցի, թե Եվրոպայում կապիկ չկա, բացի հետաքրքրության համար ուրիշ տեղերից բերած կապիկներից, որոնք այնքան փոքր են, որ ես հեշտությամբ տասներկուսի հախից մի անգամից կգայի, եթե նրանք փորձեին հարձակվել ինձ վրա։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրեշավոր կենդանուն, որի հետ վերջերս գործ ունեցա (իսկապես նա մի փղի չափ էր), եթե սարսափը չխլեր ինձանից թուր բանեցնելու կարողությունս (այդ խոսքերն արտասանելիս կատաղի կերպով նայեցի ու ձեռքս խփեցի թրիս դաստակին), երբ նա իր թաթը խոթեր իմ սենյակը՝ մի այնպիսի հարված կհասցնեի, որ նա ավելի շուտ ուրախ կլիներ ծլկել իմ մոտից։ Այդ խոսքերը ես արտասանեցի զորավոր շեշտով, ինչպես մի մարդ, որ բծախնդիր է, թե մի գուցե իր քաջությունը կասկածի առարկա լինի։ Այսուհանդերձ իմ ճառը ծիծաղ առաջացրեց պալատականների մեջ, որոնք չնայած նորին մեծության հանդեպ ունեցած հարգանքին, չկարողացան իրենց զսպել։ Դա առիթ տվեց խորհրդածելու, թե որքան անօգուտ է պատվի արժանանալու ջանքն այն մարդկանց կողմից, որոնք քեզ հետ ոչ հավասարվել կարող են և ոչ էլ բաղդատվել։ Եվ իմ վարմունքի բարոյական կողմը շատ հաճախ ինձ համար տեսանելի էր դառնում Անգլիա վերադառնալուց հետո, ուր մի չնչին ստահակ, որ ոչ բարձր ծագում ունի, ոչ շնորհք, ոչ խելք և ոչ էլ հասկացողություն, համարձակվում է իրեն կարևոր տեսք տալ և թագավորության մեծ մարդկանց շարքը դասել։
Օր չէր անցնում, որ ես պալատում ծիծաղի առարկա չդառանյիչդառնայի, և Գլյումդալկլիչը, չնայած իր քնքուշ վերաբերմունքին դեպի ինձ, ինքնահատուկ հեգնանքով պատմում էր իմ արկածները թագուհուն, եթե նա համարում էր, որ այդ արկածները կարող են նրան զվարճություն պատճառել։ Մի օր աղջիկն իրեն վատ էր զգում, և վարժուհին նրան իր հետ վերցրեց զբոսանքի, պալատից երեսուն մղոն հեռու՝ մաքուր օդ ծծելու համար։ Կառքը կանգ էր առել դաշտի խաչաձև մի ճանապարհի վրա․ Գլյումդալկլիչը իմ արկղը դրեց գետնին ու ես գնացի զբոսանքի։ Ճանապարհին կովի մի մեծ կույտ աղբ կար։ Ես ուզեցի ցույց տալ իմ ճարպկությունն ու փորձեցի թռչել այդ աղբի վրայից։ Ես վազեցի, սակայն թռիչքս շատ կարճ էր և ընկա ուղիղ այդ աղբի մեջտեղն ու մինչև ծնկներս խրվեցի մեջը։ Ահագին ջանք էր հարկավոր, որ ես դուրս գայի այդտեղից․ ծառաներից մեկն իր թաշկինակով լավ սրբեց իմ շորերը, իսկ Գլյումդալկլիչը մինչև տուն գալը այլևս ինձ արկղից բաց չթողեց։ Թագուհին անմիջապես իմացավ այդ արկածի մասին, իսկ սպասավորները տարածեցին ամբողջ պալատում, այնպես որ մի քանի շաբաթ ծաղրի առարկա էի ամենքի համար։
==Գլուխ վեցերորդ==