Changes

Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները

Ավելացվել է 5030 բայտ, 13:53, 2 Դեկտեմբերի 2013
― Մենք պետք է սպասենք, մինչև որ չար ոգիները քնելու գնան, միայն թե դողալուդ վերջ տուր։
 
Կոյոտը գլուխը թաքցրեց թաթերի արանքում․ նա շատ էր վախեցել չար ոգիներից։
 
Վերջապես նրանք դադարեցին պարելուց։ Հոգնածությունից ուժասպառ եղած չար ոգիները իրար ետևից վայր ընկան և շատ չանցած բոլորը խռմփացրին։ Արծիվն ու կոյոտը այդ էին ուզում․ արծիվը նետի արագությամբ սլացավ դեպի արկղները, հափշտակեց իսկույն և անհայտացավ ամպերի մեջ։ Կոյոտը վազում էր շնչակտուր, պոչով սրբելով գետինը։
 
Նա չէր համարձակվում նայել իր շուրջը, մինչև որ հասավ առաջին բլրին․ ոչ ոք էլ չէր հետապնդում նրանց։ Չար ոգիները քնած էին քոթուկի պես, անտեղյակ կատարվածից։
 
― Հետաքրքիր է, ինչ տեսք ունի Արևը,― ասաց կոյոտն ինքն իրեն,― կամ թե Լուսինը, հավանաբար երկուսն էլ շատ են գեղեցիկ։ Ապա մի փորձ անեմ նայել։― Նա գլուխը վեր բարձրացրեց և ձայն տվեց արծվին․
 
― Ինչպե՞ս ես, եղբայրս, դեռ չե՞ս հոգնել։
 
Արծիվը ծիծաղեց և բրձրից պատասխանեց․
 
― Ամենևին, ես կարող եմ այսպես ամբողջ ճանապարհը գնալ։
 
― Կարող ես, բայց չէ՞ որ անհարմար է, որ արծիվը կենդանիների առաջնորդը, բեռներ կրի։
 
― Ոչինչ, ես այդպիսի ձևականությունների ուշք չեմ դարձնում։
 
― Թող այդպես լինի, իսկ ի՞նչ կասեն ուրիշները, որ քեզ տեսնեն այսպես բեռնված։ Ինձ կմեղադրեն անշուշտ։
 
ՆԱ խնդրում էր, աղաչում, զանազան պատրվակներ հորինում, ստիպում էր արծվին իրեն տալ արկղները, որպեսզի կարողանա իր հետաքրքրությունը բավարարել։
 
― Որ այդպես է վերցրու,― ասաց արծիվը, արկղները գետին դնելով,― բայց պետք է շատ զգույշ վարվես,― ավելացրեց նա և նորից խոյացավ դեպի վեր։
 
Երբ արծիվը իջավ հանգիստ առնելու մոտակա լեռան կատարին, կոյոտը այլևս չկարողացավ զսպել իրեն և կամացուկ բացեց մեծ արկղի կափարիչը։
 
― Օ՜, ինչ սքանչելի է,― բացականչեց նա,― ի՜նչ տաքություն, ի՜նչ ոսկյա ճառագայթում։ Արի ձեռներս մի փոքր տաքացնեմ,― և կոյոտը թաթը ներս խոթեց։
 
― Ա՜հ, այրվեցի՜,― հանկարծ գոռաց նա և վախեցած բաց թողեց արկղի կափարիչը։ Մինչև նա կմտածեր մի հնարք գնտել, Արևը դուրս պրծավ արկղից և մի ոստյունով երկինքը հասաց։ Կոյոտը աղաչեց ետ դառնալ, բայց Արևհ սլացավ բարձր֊բարձր, ամենևին ուշք չդարձնելով նրա թախանձանքին։
 
― Հիմա Լուսնին կուղարկեմ նրա ետևից, որ ետ կանչի,― այս ասելով կոյոտը բացեց երկրորդ արկղի կափարիչը։
 
Լուսինն էլ Արևի նման անխիղճ գտնվեց՝ բարձրացավ երկինք և թաքնվեց Արևի ստվերի տակ։
 
Կոյոտը պտտվում էր դատարկ արկղների շուրջը, վախեցած փնտրելով արծվին։ Թռչունների հսկան շուտով վերադարձավ և հանդիմանեց նրան․
 
― Տե՛ս, թե ի՜նչ արիր։ Հավիտենական լույսի փոխարեն այսուհետև կլինեն գիշեր ու ցերեկ, և այս ամենը այն պատճառով, որ դու բաց թողեցիր Արևին։
 
Կոյոտը հանցագործի պես խոնահրել էր գլուխը։
 
― Ների՛ր ինձ, ես չգիտեի,― ասաց զղջալով։― Հետո չար ոգիները չեն կարող այլևս ետ վերցնել Արևը։
 
― Այդպես է, իհարկե, երբ մտածում եմ,― համաձայնեց արծիվը,― ինչևէ, լավ է ոչ մեկին չպատմես այդ մասին, քանի որ միևնույն է քեզ չեն հավատա։
 
Հետո արծիվը թափահարեց թևերը, հրաժեշտ տվեց և սլացավ դեպի լեռները։
 
Կոյոտը ուրախ սուլելով և իր շուրջը նայելով, վազեց դեպի տուն։
 
Այսպես ծնվեց առաջին օրը հնդիկների երկրում։