Changes
Մեր ճանապարհորդության միջոցին նա իմ ուշադրությունը հրավիրեց զանազան մեթոդների վրա, որ ֆերմերները գործադրում էին իրենց հողի մշակման համար և որոնք ինձ միանգամայն անհասկանալի էին, որովհետև, շատ քիչ բացառությամբ, ես կարողացա երևան հանել հացահատիկի որևէ հասկ կամ խոտի որևէ ծիլ։ Սակայն երեք ժամ տևող ճանապարհորդությունից հետո տեսարանը բոլորովին փոխվեց․ մենք հասանք մի չնաշխարհիկ բնակավայր․ տեսանք գյուղական կոկիկ տներ, մեկը մյուսից մի քիչ հեռու։ Ցանկապատով դաշտեր՝ ներսը խաղողի այգիներ, ցորենի արտեր և մարգագետիններ։ Այդպիսի հաճելի տեսարան ես վաղուց է չէի տեսել։ Նորին վսեմությունը նկատեց, որ իմ դեմքը պայծառացավ․ նա, հառաչելով ինձ ասաց, թե այստեղից սկսվում է իր կալվածքը և շարունակվում է մինչև նրա տունը։ Որ նրա հայրենակիցները ծիծաղում են նրա վրա և ծաղրում նրան, որ նա այդպես վատ է տանում իր գործերը և տերության համար տգեղ օրինակ է դառնում, որին շատ քչերն են հետևում, և այն էլ նրա պես ծեր, կամակոր և անզոր մարդիկ։
Վերջապես, մենք հասանք նրա տունը, որը մի հոյակապ շենք էր՝ հնագույն ճարտարապետության լավագույն կանոններով կառուցված։ Շատրվանները, այգիները, ծառուղիներն ու պուրակները դասավորված էին շատ խելացի և ճաշակով։ Այդ ամենը, ինչ ես տեսա, արժանի կերպով գովեցի, որին նորին վսեմությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց մինչև ընթրիքի վերջը, իսկ երբ մենք մնացինք մենակ, նա մելամաղձոտ ձայնով ասաց ինձ, թե իր մտքով երբեմն անցնում է քարուքանդ անել քաղաքի և գյուղի իր տները և վերաշինել այսօրվա ճաշակով․ ոչնչացնել իր բոլրոր բոլոր ագարակները և հիմնել նորերը, որ համապատասխան լինեն ժամանակի պահանջներին՝ նույն խորհուրդը տալով իր գյուղացիներին․ հակառակ դեպքում իրեն պիտի կշտամբեն գոռոզության, տարօրինակության, ցուցամոլության, տգիտության և քմահաճույքի համար, իսկ նորին մեծության դժգոհությունն էլ, ո՞վ գիտե, գուցե ավելի պիտի մեծանա։ Նա ասաց, որ իմ զարմանքն ավելի պիտի պակասի կամ չքանա, երբ նա պատմի ինձ մի քանի մանրամասնություններ, որոնց մասին ես պալատում ամենևին չլասեցիչլսեցի, որ մարդիկ այնքա՜ն են խորասուզված վերացական մտքերի մեջ, որ չեն տեսնում, թե այստեղ՝ ցածում ի՞նչ է կատարվում։
Նրա բոլոր ասածների իմաստն այս էր։ Սրանից քառասուն տարի առաջ մի քանի հոգի բարձրացան Լապուտա, ոմանք գործով, ոմանք զվարճության համար․ և հինգ ամիս մնալուց հետո հետ եկան մաթեմատիկական մակերեսային գիտությամբ, սակայն լիքը ցնդաբանություններով, որ նրանք ձեռք էին բերել այդ օդային երկրում։ Վերադարձից հետո ներքևի բոլոր հիմնարկություններն այդ մարդկանց աչքում անդուրեկան թվացին, և նրանք սկսեցին ծրագիր կազմել վերակառուցելու արվեստը, գիտությունը, լեզուն և տեխնիկան ըստ նոր ձևի։ Այդ նպատակով նրանք ձեռք բերին թագավորական արտոնություն՝ հիմնելու Լագադոյում Ծրագրողների Ակադեմիա։ Այդ միտքն այնքա՜ն հավանեց ժողովուրդը, որ թագավորության մեջ չմնաց քիչ թե շատ աչքի ընկնող մի քաղաք, ուր գոյություն չունենային նման ակադեմիաներ։ Այդ վարժարաններում պրոֆեսորները հնարում են հողագործության և ճարտարապետության նոր ձևեր ու մեթոդներ և արհեստագիտության ու արթյունաբերության նոր գործիքներ ու միջոցներ, և, ինչպես հավատացնում են նրանք, մեկը պիտի աշխատի տասը հոգու փոխարեն, մի որևէ պալատ կարելի է կառուցել մի շաբաթվա ընթացքում և մի այնպիսի ամուր շինանյութից, որ առանց նորոգման կարող է հավիտյան գոյություն ունենալ։ Երկրային բոլոր պտուղները տարվա բոլոր եղանակներին և մեր ուզած ժամանակ պիտի հասունանան և հարյուր անգամ ավելի մեծ պիտի լինեն, քան մեր այժմյան պտուղները, և ուրիշ այլ բազմաթիվ երջանիկ ծրագրեր։ Ափսոս միայն, որ այդ ծրագրերից ոչ մեկը կատարելապես չի մշակված, մինչդեռ ամբողջ երկիրն ապագա բարիքների հույսով մատնված է սոսկալի ամայության, տներն ավերակ վիճակի մեջ են, իսկ ժողովուրդը մնացել է առանց ապրուստի, ու ցնցոտիների մեջ։ Սակայն այդ ամենը նրանց չի վհատեցնում, այլ միայն ավելի ուժգին կերպով դրդում է հետապնդելու իրենց ծրագրերը, և նրանց հավասար կերպով ոգևորում է թե՛ հույսը և թե հուսահատությունը։ Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Մյունոդիին, չունենալով ձեռներեց ոգի, գոհ է, որ ընդանում է հին կարգերով, ապրում իր նախնիների շինած տներում և անում այն, ինչ որ նախնիներն են արել, չմտցնելով իր կյանքի մեջ որևէ նորություն։ Նույն բանն են անում նաև մի քանի այլ երևելի և միջին դասակարգի մարդիկ, սակայն նրանց վրա նայում են արհամարանքով ու չարակամությամբ, իբրև գիտության թշնամիների, տգետների ու հասարակության վնասակար մարդկանց վրա, որոնք իրենց սեփական հանգիստն ու ծուլությունն ավելի են գերադասում, քան իրենց երկրի ընդհանուր բարիքը։
Նորին լորդուցյունն լորդությունն ավելացրեց, թե հետագա մանրամասնություններով չի ուզում զրկել ինձ այն հաճույքից, որ ես հավանաբար պիտի ստանամ գերագույն Ակադեմիան տեսնելուց, ուր նա որոշել էր ինձ տանել։ Նա միայն խնդրեց, որ ես ուշադրություն դարձնեմ մի ավերակ շինության վրա, որ գտնվում է սրանից երեք մղոն հեռավորության վրա․ նա պատմեց, թե իր տնից կես մղոն հեռավորության վրա նա ուներ կոկիկ ջրաղաց, որ բանում էր մեծ գետից առած ջրով ու բավարարում էր իր ընտանիքի և շատ գյուղացիների կարիքը։ Սրանից յոթ տարի առաջ նրա մոտ եկավ այդ ծրագրողներից մի խումբ և առաջարկեց քանդել այդ ջրաղացն ու շինել մի ուրիշ լեռան ստորոտում․ այդ լեռան կատարին նրանք պիտի անցկացնեին մի ջրանցք՝ ջուրն ամբարելու համար, ուր այդ ջուրը պիտի բարձրանա ջրմուղների օգնությամբ ու խողովակներով և ջրաղացը բանեցնի․ քանի որ քամին և օդը շարժման մեջ դնելով ջուրը, ավելի արագահոս պիտի դարձնեն նրան և ջուրը զառիվայրից պիտի թափվի, ուստի ջրաղացը բանեցնելու համար երկու անգամ ավելի քիչ ջուր կգնա, քան այն ժամանակ, երբ ջրանցքն ընկնում է հարթ տարածության վրա։ Նորին վսեմությունն ասաց, որ այդ ժամանակ իր հարաբերությունն արքունիքի հետ այնքան էլ լավ չէր, և մյուս կողմից զիջելով իր բարեկամներից շատերի խորհրդին՝ նա այդ առաջարկին տվեց իր համաձայնությունը։ Երկու տարվա ընթացքում հարյուր մարդ բանեցնելուց հետո, գործը վիժեց, ծրագրողները փախան, մեղադրանքն ամբողջովին բարդելով նրա վրա և դրանից հետո միշտ ծաղրելով նրան և միևնույն ժամանակ դրդելով ուրիշներին, որ նույն փորձը կատարեն, տալով այդ գործի հաջողության, ինչպես և հուսախաբության միևնույն երաշխիքը։
Մի քանի օրից հետո մենք վերադարձանք քաղաք և նորին վսեմությունը, ի նկատի ունենալով Ակադեմիայի՝ իր հանդեպ ունեցած վատ համարումը, չկամեցավ միասին գնալ այնտեղ, այլ հանձնարարեց իր մի բարեկամին, որ ընկերակցի ինձ։ Իմ լորդը բարեհաճեց ներկայացնել ինձ իբրև ծրագրերի սիրահարի և շատ հետաքրքրվող ու դյուրահավատ մարդու, որ իրոք ճշմարտությունից հեռու չէր, քանի որ ես իմ երիտասարդության օրերին ինքս էլ մի տեսակ ծրագիր կազմող էի։
==Գլուխ հինգերորդ==
Հեղինակին թույլ են տալիս տեսնելու Լագադոյի բարձրագույն Ակդեմիան։ Ակադեմիան։ Ակադեմիայի մանրամասն նկարագրությունը։ Արվեստներ, որոնցով զբաղված են պրոֆեսորները։
Այդ Ակադեմիան մի առանձին շինություն չէր, այլ տների մի շարք, որ կառուցված էր փողոցի երկու կողմը, որտեղ առաջ անմարդաբնակ էր և ապա ձեռք էր բերված ու հատկացված այդ նպատակին։
Ռեկտորը ինձ շատ սիրալիր կերպով ընդունեց, և ես շատ անգամ հաճախեցի Ակադեմիան։ Ամեն մի սենյակուն սենյակում մի ծրագրող կար, և ես կարծում եմ, որ եղա ոչ պակաս, քան հինգ հարյուր սենյակում։
Առաջին գիտնականը, որին ես այցելեցի, ուներ վտիտ տեսք և մրոտ ձեռքեր ու երես․ նրա մազերն ու մորուքը երկար էին, տեղ֊տեղ թախկված ու խանձված։ Նրա հագուստը, շապիկը և կաշին միևնույն գույնն ունեին։ Նա ութ տարի շարունակ ծրագիր էր կազմում վարունգից արևի ճառագայթներ հանելու համար, որ պիտի պարփակեր հերմետիկորեն փակած շշերի մեջ ու տաքացներ օդը, եթե ամառը լիներ սառը և անձրևոտ։ Նա ինձ ասաց, թե հույս ունի, որ ութ տարուց հետո հնարավորություն կունենա նահանգապետի այգին էժան գնով արևի ճառագայթներ մատակարարելու․ սակայն նա գանգատվեց, թե նրա պաշարը քիչ է և խնդրեց ինձ, որ նրա գյուտարարությունը խրախուսելու նպատակով մի որևէ բան տամ, մանավանդ, որ այդ տարին վարունգը շատ թանկ էր։ Ես նրան մի փոքրի նվեր տվի, քանի որ իմ լորդը դիտմամբ ինձ տվել էր մի քիչ դրամ, որովհետև նա գիտեր իրենց մուրալու սովորությունը, երբ մեկը գնում էր նրանց տեսնելու։
Մտնելով մի այլ սենյակ, քիչ մնաց, որ դուրս թռչեմ իսկույն, որովհետև համարյա թե պիտի խեղդվեի սոսկալի գարշահոտույունից։ գարշահոտությունից։ Սակայն իմ առաջնորդը պահեց ինձ, շշնջալով իմ ականջին, թե հարկավոր է ներս մտնել, այլապես մենք նրան կվիրավորենք․ այդպիսով ես ստիպված էի ներս մտնելու սենյակը, մինչև անգամ առանց քիթս բռնելու։ Այդեղ Այդտեղ նստած գյուտարարն Ակադեմիայի հնագույն անդամներից մեկն էր։ Նրա դեմքն ու մորուքը դեղնադժգույն էին․ նրա ձեռներն ու հագուստն ապականված էին աղտոտության մեջ։ Երբ ինձ ներկայացրին նրան, գրկեց ինձ (մի սիրալիր վերաբերմունք, որ ամենայն սիրով կզիջեյի կզիջեի նրան): Ակադեմիա մտնելու առաջի օրից նա զբաղված էր նրանով, որ մարդկային կղկղանքը վերածի սննդարար նյութերի, որոնցից այդ կղկղանքն առաջացել էր, աշխատելով հեռացնել նրանից մի քանի բաղադրիչ մասեր, վերացնել նրա գույնը, որ ստացվել էր լեղիից, գոլորշիացնել գարշահոտությունն ու զատել նրանից թուքը։ Քաղաքն ամեն օր բաց էր թողնում այդ գիտնականին մարդկային աղտեղություններով լիքը մի աման, որ բրիստոլյան տակառի մեծություն ուներ։
Այդտեղ ես տեսա մի այլ գիտնականի, որ զբաղված էր սառույցը վառոդ շինելով։ Նա ինձ ցույց տվեց բոցի կիզիչ ուժի մասին մի շարադրություն, որ մտադիր էր հրատարակության տալ։
Մի այլ սենյակում ինձ մեծ զվարճություն պատճառեց մի ծրագրող, որ գտել էր հողը խոզի օգնությամբ հերկելու միջոց, որպեսզի խնայի գութանի, անասունների ու մշակների ծախսերը։ Այդ մեթոդը հետևյալն է․ մի ակր հողում դուք թաղում եք մեկը մյուսից վեց մատնաչափ հեռավորությամբ և ութ մատնաչափ խորությամբ որոշ քանակության կաղին, արմավ, շագանակ և զանազան տեսակի ընդեղեն, որոնց շատ սիրահար են խոզերը․ ապա դուք քշում եք դեպի դաշտը վեց հարյուր կամ ավելի խոզ, և նրանք կեր գտնելու համար մի քանի օրում իրենց դնչով փորում են գետինը և հողը դարձնում ցանելու համար պիտանի և միևնույն ժամանակ պարարտացնում այդ հողն իրենց աղբով։ Ճիշտ է, փորձից հետո նրանք գտան, որ արած ծախսն ու գործադրած ջանքը շատ մեծ է և ստացած բերքը շատ աննշան։ Սակայն ոչ ոք չի կասկածում, թե այդ գյուտը կարող է կատարելագործվել և խոստանում է փայլուն ապագա։
Ես մտա մի ուրիշ սենյակ, որի պատերն ու առաստաղը ամբողջովին պատած էին սարդի ոստյանովոստայնով,<ref>Ամբողջովին պատած էին սարդի ոստյանով․ ոստայնով․ ― 1710 թվին մի հնարագետ ֆրանսիացի Բոն անունով մի գրքույկ հրատարակեց, ուր ապացուցում էր, թե հնարավոր է սարդի ոստյանից ոստայնից գուլպաներ և ձեռնոցներ պատրաստել։ Նման փորձեր կատարվել են և հետագայում։</ref> բացի նեղ մուտքից, որով գյուտարարը ներս ու դուրս էր անում։ Ներս մտնելու ժամանակ նա ինձ վրա բարձր ձայնով գոռաց, որ ես չքանդեմ նրա ոստյանը։ ոստայնը։ Նա գանգատվեց այն ճակատագրական սխալից, որ մինչև օրս անում է աշխարհն օգտագործելով շերամի որդը, մինչդեռ մենք ունենք առատ չափով այնպիսի ընտանի միջատներ, որոնք անսահման կերպով գերազանցում են վերոհիշյլալ վերոհիշյալ որդերին, որովհետև այդ միջատները գիտեն թե՛ մանել և թե գործել։ Ապա գյուտարարն ասաց, թե սարդերի օգտագործումը միանգամայն պիտի կրճատի մետակսը մետաքսը ներկելու ծախսերը․ այդ ինձ բոլորովին համոզիչ թվաց, երբ նա ցույց տվեց ահագին քանակությամբ գույնզգույն ճանճեր, որոնցով նա կերակրում էր իր սարդերը, հավատացնելով, թե նրանցից պիտի երանգավորվի ոստյանը․ ոստայնը․ և քանի որ նրա մոտ կային ամեն գույնի ճանճեր, ուստի նա հույս ուներ բավարարելու ամենքի ճաշակը, հենց որ նրան հաջողվեր իր ճանճերի համար համապատասխան կերակուր գտնել՝ լինի դա խիժ թե յուղ կամ մի այլ տեսակի մածուցիկ հյութ, որոնց միջոցով նա պիտի կարողանա ոստյանի ոստայնի թելերը դարձնել ավելի ամուր և դիմացկուն։
Այդտեղ կար և մի աստղագետ, որը ծրագիր էր կազմում տեղավորելու արևի ժամացույցը քաղաքային տան հողմացույցի վրա՝ ստուգելու համար երկրի և արևի տարեկան և օրական շարժումներն ու համաձայնեցնելու և համադրելու համար այդ շարժումները պատահական քամիներին։
Այդ ժամանակ ես զգացի, որ իմ ստամոքսը թեթև կերպով կծկվում է, և իմ առաջնորդն ինձ տարավ նշանավոր բժշկի սենյակը, որ հատկապես հայտնի էր ստամոքսային հիվանդությունների բժշկությամբ․ այդ բժշկությունը նա կատարում էր երկու հակադիր գործողությունների միջողովմիջոցով, միևնույն գործիքով։ Նա ուներ մի մեծ փուքս՝ փղոսկրե երկար ծայրով։ Բժիշկը հավատացնում էր, որ երբ խողովակն ութ մատնաչափ խորությամբ մտցնում է հետույքի անցքն ու փչում փուքսը, այն ժամանակ նա աղիքներին տալիս է չոր փուչիկի տեսք։ Երբ հիվանդուցյունն հիվանդությունն ավելի հարատև է և դաժան, այն ժամանակ բժիշկը փուքսն օդով լցնելուց հետո խողովակը մտցնում է հետույքի անցքը և օդ մղում հիվանդի մարմինը, ապա նա հանում է խողովակը՝ փուքսը կրկին օդով լցնելու համար, միաժամանակ իր բութ մատով պինդ փակելով հետույքի անցքը։ Այդ գործողությունը նա կրկնում է երեք կամ չորս անգամ․ դրանից հետո ստամոքսի մեջ եղած օդը դուրս է գալիս, իր հետ բերելով բոլոր վնասակար նյութերը (ինչպես ջուրը ջրմուղի միջից), և հիվանդն այդպիսով առողջանում է։ Իմ աչքի առաջ նա այդ փորձը կատարեց մի շան վրա, բայց ես չնկատեցի, որ որևէ արդյունք տար։ Երկրորդ փորձից հետո կենդանին սարսափելի ուռավ և քիչ մնաց թե պիտի պայթի․ ապա այնքան առատ ձևով դուրս գնաց, որ թե՛ ինձ և թե՛ իմ առաջնորդին մեծ զզվանք պատճառեց։ Շունը մի ակնթարթում սատկեց, ու մենք հեռացանք բժշկից, որը կրկին ջանք էր թափում, նույն գործողությամբ շանը կենդանություն տալու։
Ես այցելեցի բազմաթիվ այլ սենյակներ, սակայն համառոտագրած լինելու համար ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին այդ բոլոր զարմանալիքներով, որոնց ականատես եղա այտեղ։
Մինչև այժմ ես ծանոթացա միայն Ակադեմիայի մի բաժանմունքի հետ․ մյուս բաժանմունքը հատկացված էր վերացական գիտությունների ուսումնասերներին, որոնց մասին ես կասեմ մի քանի խոսք, երբ առիթ կունենամ մատնանշելու մի նշանավոր գիտնականի, որ հայտնի է նրանց մեջ տիեզերական վարպետ անունով։ Նա մեզ պատմեց, թե արդեն երեսուն տարի է իր ամբողջ միտքը նվիրել է մարդկային կյանքը բարելավելու խնդրին։ Նա ունի երկու ընդարձակ սենյակ՝ լիքը զարմանալի նորություններով, և հիսուն օգնական։ Ոմանք խտացնում են օդը, դարձնելով նրան չոր և շոշափելի առարկա, որից պատրաստում են բորակ՝ քամելով նրա ջրային և հոսուն մասերը․ մյուսները կակղացնում են մարմարիոնը բարձերի և ասեղակալների համար, և ոմանք էլ կենդանի ձիերի սմբակները քարացնում են, որպեսզի փտելուց ազատեն։ Ինքը վարպետն այդ ժամանակ զբաղված էր երկու խոշոր խնդրով․ առաջինը՝ հողը ցանել հարդով, որ, ինչպես պնդում էր նա, իր մեջ պարունակում է իսկական արտադրողական ուժը, որ նա ապացուցեց բազմաթիվ փորձերով, որոնք դժբախտաբար, ինձ համար անհասկանալի մնացին, երկրորդը՝ խեժի, հանքային և բուսական նյութերի մի տեսակ խառնուրդով պատել երկու մատղաշ ոչխարի մարմին և այդպիսով դադարրեցնել դադարեցնել նրանց բրդի աճումը։ Նա հավատացած է, որ մոտ ապագայում ամբողջ թագավորութայն մեջ կզբաղեցնի մերկ ոչխարների մի ցեղ։
Դրանից հետո մենք անցանք Ակադեմիայի մյուս մասը, ուր, ինչպես մի փոքր առաջ ասացի, ծրագրողների նիստն էր՝ վերացական գիտություններին նվիրված։
Նա ինձ հավատացրեց, որ պատանեկությունից սկսած իր միտքն զբաղված է այդ գյուտով, որ իր դազգահը պարունակում է իր մեջ մի ամբողջ բառարան և որ նա ճշգրիտ կերպով հաշվել է մասնիկների թվի, անունների, բայերի և մյուս խոսքի մասերի այն հարաբերությունը միմյանց հետ, որ գոյություն ունի գրքերում։
Ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի այդ երևելի մարդուն իր խոշոր հայտնագործությունների համար և խոստացա, որ երբ բախտ ունենամ վերադառնալու իմ հայրենի երկիրը, պիտի ըստ արժանավույն արժանվույն գնահատեմ նրան իբրև եզակի գյուտարարի, որ գտել է այդ զարմանալի մեքենան, որի ձևն ու կառուցվածքը ես խնդրեցի թույլ տալ ընդօրինակելու թղթի վրա, որպեսզի կցեմ այս գրքին։ Ես նրան ասացի՝ թեև Եվրոպայում մեր գիտնականների մեջ սովորություն կա գյուտերը միմյանցից գողանալու, մի հանգամանք, որի առավելությունն այն է, որ բանավեճ է սկսվում, թե նրանցից ո՞րն է իրավազոր տերն այդ գյուտի, սակայն ես ձեռք կառնեմ այնպիսի միջոցներ, որպեսզի այդ պատիվը, առանց որևէ մրցակցի, ամբողջովին իրեն պատկանի։
Այնուհետև մենք գնացինք լեզվագիտական դպրոցը, ուր տեղի ուներ երեք պրոֆեսորների նիստը՝ նվիրված իրենց մայրենի լեզվի մշակման խնդրին։
Առաջին նախագիծն առաջարկում էր կրճատել խոսակցական լեզվի բոլոր բազմավանկ բառերն ու դարձնել միավանկ և վերացնել բայերն ու դերբայները, որովհետև իրականում բոլոր իմանալի առարկաները լոկ անուններ են։ Երկրորդ նախագիծը պահանջում էր առհասարակ ջնջել բոլոր բառերը և դա կունենար խոշոր օգուտ առողջության և համառոտության տեսակետից։ Հայտնի է, որ մեր արտասանած ամեն մի խոսք որոշ չափով մաշում է մեր թոքերը և հետևապես կրճատում մեր կյանքը։ Քանի որ բառերը լոկ իրերի անուններ են, ուստի ծրագրողն առաջարկում է, որ ավելի հարմար կլինի, եթե ամեն մի մարդ իր հետ վերցնի այն իրերը, որ անհրաժեշտ է իր մտքերն ու ցանկություններն արտահայտելու համար։ Եվ այդ գյուտն անշուշտ մեծ ընդունելություն կգտներ շնորհիվ իր հարմարության և անհատի առողջության համար ունեցած օգուտի, եթե կանայք միացած տգետ ամբխի ամբոխի հետ չսպառնային ապստամբել՝ պահանջելով իրենց լեզվի համար խոսելու ազատություն՝ համաձայն իրենց նախնի սովորության․ այդչափ տևական է հասարակ ժողովրդի անհաշտ թշնամությունը գիտության հանդեպ։ Տակավին գիտնական և իմաստուն մարդկանցից շատերն օգտվում են այդ նոր ծրագրից և իրենց միտքն արտահայտում են իրերով։ Միակ անհարմարությունն այն է, որ մեկը տարբեր նյութերի մասին ասելիք ունենալու դեպքում ստիպված է դրա համապատասխան իր մեջքին կրել իրերով լիքը ահագին ծրար, եթե նա չի կարող մեկ կամ երկու սպասավոր վարձել այդ իրերը տանելու համար։ Հաճախ առիթ եմ ունեցել տեսնելու երկու նման իմաստունների, մեր մանրավաճառների նման իրենց բեռների տակ ճկած․ փողոցում միմյանց հանդիպելու ժամանակ նրանք ցած էին դնում իրենց բեռը, բաց անում ծրարը և այդպես մի ամբողջ ժամ իրար հետ խոսում․ ապա հավաքում էին իրենց գործիքները, իրար օգնում բեռն առնելու համար ու միմյանց հրաժեշտ տալիս։
Սակայն կարճ խոսակցության համար կարելի է անհրաժեշտ իրերը կրել գրպանի մեջ կամ կռնատակին, իսկ տանը կարիք չկա։ Ուստի այն սենյակը, ուր հավաքվում են այդ մեթոդը կիրառող մարդիկ, լիքն է նման տեսակի իրերով, որ անհրաժեշտ է նման շինծու խոսակցության համար։
Այդ գյուտի մյուս խոշորագույն առավելությոնն այն է, որ դա կարելի է գործադրել իբրև մի համաշխարային համաշխարհային լեզու՝ հասկանալի բոլոր քաղաքակրթված ազգությունների համար, որոնց կահ֊կարասին և ամանեղենն ընդհանուր առմամբ նույնն է, կամ համարյա իրար նման, այնպես որ դրանց գործածությունը դյուրըմբռնելի է։ Ուստի դեսպաններն առանց դժվարության կարող են խոսել օտար թագվորների թագավորների և թագավորական մինիստրների հետ, որոնց լեզուն միանգամայն անհասկանալի է նրանց համար։
Ես եղա մաթեմատիկական դպրոցում, որտեղ ուսուցիչներն իրենց աշակերտներին դասավանդում են մի այնպիսի մեթոդով, որ հազիվ թե ըմբռնելի լինի մեզ մոտ՝ Եվրոպայում։ Խնդիրն ու ապացույցը հստակ կերպով գրում են հաբի վրա մի թանաքով, որ պարունակում է իր մեջ գլխացավի դեղ։ Ուսանողը անոթի փորով կուլ է տալիս հաբը և երեք օր շարունակ բացի հաց ու ջրից ուրիշ բան չի ուտում։ Երբ նա մարսում է հաբի կլեպը, դեղը բարձրանում է դեպի նրա ուղեղը, իր հետ բերելով և խնդրի լուծումը։ Սակայն արդյունքը մինչև օրս աննշան է եղել, որ բացատրվում է մասամբ դեղի չափի կամ նրա բաղադրիչ մասերի սխալ որոշման պատճառով, մասամբ տղաների հակառակության շնորհիվ, որոնց համար այդ հաբերն այնքան զզվելի են, որ նրանք նախքան դեղի ներգործումը, աշխատում են դուրս թքել․ բացի այդ, դժվար է համոզել, որպեսզի նրանք հարկը պահանջած չափով ժուժկալ չլինեն։
==Գլուխ վեցերորդ==
Ակադեմիայի նկարագրության շարունկությունը։ շարունակությունը։ Հեղինակն առաջարկում է մի շարք բարեփոխություններ, որոնք սիրով ընդունվում են։
Քաղաքական ծրագրողների դպրոցն ինձ առանձնապես զարմանք չպատճառեց․ պրոֆեսորներն այդտեղ կարծես թե խելքը կորցրած մարդիկ լինեին, մի տեսարան, որ միշտ ինձ տաղտկություն է պատճառում։ Այդ թշվառականները նախագիծ էին կազմում՝ թագավորներին համոզելու, որպեսզի նրանք իրենց համար ֆավորիտներ ընտրեն իմաստուն, մինիստրներին սովորեցնելու, որպեսզի նրանք ի նկատի առնեն հասարակական բարիքը, վարձատրեն արժանիքը, տաղանդը և հասարակական վսեմ ծառայությունը․ թագավորներին հրահանգելու, որպեսզի նրանք ճանաչեն իրենց իսկական շահը, որ հիմնված է իրենց ժողովրդի շահի վրա․ պաշտոնների համար ընտրել արժանավոր մարդիկ և ապա գործի դնել․ և ուրիշ շատ անմիտ ցնորքներ, որոնք երբեք խելացի մարդու գլխով չեն անցնի։ Այդ ամենը հաստատեց մի հին դիտողություն, թե չկա մի այնպիսի անհեթեթ և արտառոց բան, որ փիլիսոփաներից ոմանք պաշտպանած չլինեն իբրև ճշմարտություն։