Changes
:Անգլիայի նկարագրության շարունակությունը։ Եվրոպայի արքունիքների առաջին կամ ավագ մինիստրների բնութագիրը։
Բայց և այնպես իմ տերը չէր կարողանում հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ են դրդում օրենսգետների այդ ցեղին, որպեսզի նրանք շվարման, վարանմունքի և իրարանցման մեջ ընկնեն, դաշն կապեն անարդարության հետ՝ պարզապես իրենց ցեղակից֊անասուններին վնասելու համար․ նմանապես չէր կարողանում ըմբռնել, թե ի՞նչ իմաստով եմ ես ասում, թե նրանք աշխատում են վարձի համար։ Ուստի ես ստիպված էի ահագին ջանք գործ դնել բացատրելու համար, թե ի՞նչ բան է դրամի գործածությունը, այն մետաղը, որից պատրաստում են դրամը և դրամի արժեքը․ երբ եհուն, ասացի ես, մեծ քանակությամբ կուտակում է այդ անգին նյութից, այն ժամանակ նա հնարավորություն ունի ձեռք բերելու ինչ որ սիրտն ուզում է՝ ընտիր հագուստներ, հոյակապ տներ, ընդարձակ հողամասեր, թանկագին ուտելիքներ ու խմիչքներ, և իր համար ընտրում է ամենից գեղեցիկ էգերը։ Քանի որ միայն դրամն է ընձեռում նրանց այդ բոլոր բարիքները, ուստի մեր եհուններին միշտ թվում է, որ ծախսերի և խնայողության համար նրանք բավականաչափ դրամ չունեն, նայած թե բնությամբ ինչի են հակված՝ շռայլությա՞ն, թե ժլատության։ Ես ասացի նաև, որ հարուստները վայելում են չքավորների աշխատանքի պտուղը, որ ամեն մի հարուստի, հարաբերաբար, ընկնում է հազար չքավոր, որ ժողովրդի մեծագույն մասը ստիպված թշվառ կյանք է վարում, միևնույն ժամանակ օրեցօր աշխատելով մի չնչին վարձով, որպեսզի փոքրամասնությունը փարթամ ապրի։ Ես ընդարձակ կերպով կանգ առա այս ամենի և հարակից ուրիշ մանրամասնությունների վրա․ սակայն նորին մեծապատվությունը դժվարությամբ էր հասկանում ինձ, որովհետև նրա ենթադրությամբ բոլոր կենդանիները հավասար իրավունքներ ունեն մասնակցելու երկրային բարիքներին, մանավանդ նրանք, որոնք իշխում են մյուսների վրա։ Ուստի նա ցանկացավ իմանալ, թե որո՞նք են այդ թանկարժեք ուտելիքները, և ինչպե՞ս է, որ մեզանից որևէ մեկն զգում է նրա կարիքը։ Ուստի ես թվեցի կերակուրների բոլոր տեսակները, որ հիշում էի նրանց պատրաստելու տարբեր ձևերով և համեմներով հանդերձ, թվեցի նաև խմիչքները և ուրիշ անհամար պարագաներ, ասելով, որ առանց աշխարհի չորս կողմը նավ ուղարկելու՝ անհնարին է ունենալ այդ ամենը։ Ես նրան հավատացրի, որ երկրագունդն առնվազն երեք անգամ պտտել է հարկավոր, մինչև որ մեր եհուների ամենից գեղեցիկ էգի համար կարելի լինի նախաճաշ գտնել, կամ մի որևէ աման՝ այդ նախաճաշը մատուցելու համար։ Նա ասաց, որ թշվառ է այն երկիրը, որ չի կարողանում կերակրել իր բնակիչներին։ Բայց նրան ամենից շատ զարմացրեց այն, որ իմ նկարագրած ընդարձակ երկրամասերը զուրկ են ջրից, և խմելու ջուր բերելու համար ազգաբնակությունն ստիպված է ծովեծով ընկնել։ Ես պատասխանեցի, որ Անգլիան (իմ թանկագին հայրենիքը) արտադրում է երեք անգամ ավելի սննդամթերք, քան նրա բնակիչները կարող են սպառել․ իսկ ինչ վերաբերում է խմիչքներին՝ հատիկներից և մի քանի բույսերի պտուղներից մենք պատրաստում ենք սքանչելի ըմպելիքներ․ նույն համեմատությամբ մենք պատրաստում ենք նաև այլ կենսամթերքներ։ Ի գոհացումն արուների հեշտասեր և զեխ կյանքի և էգերի ունայության՝ մենք մեր անհրաժեշտ պիտույքների մեծագույն մասն ուրիշ երկրներն ենք ուղարկում, որի փոխարեն ստանում ենք հիվանդություններ, քմահաճույքներ և մոլություններ սնուցանոց սնուցանող նյութեր։ Այստեղից էլ անխուսափելիորեն բխում է այն, որ իմ հայրենակիցների մեծամասնությունն ստիպված է իր ապրուստը հոգալ մուրացկանությամբ, ավազակությամբ, գողությամբ, կավատությամբ, նենգությամբ, ուրացողությամբ, շողոքորթությամբ, կեղծիքով, խարդախությամբ, բախտախաղով, ստությամբ, քծնությամբ, սնապարծությամբ, քվեարկության առևտրով, խծբծանքով, աստղեր համարելով, թունավորելով, անառակությամբ, անվանարկությամբ, կրոնամոլությամբ, ազատախոհությամբ ու այլ և այլ պարապմունքներով։ Ամեն մի բառի իմաստը նրան հասկացնելու համար հարկավոր էր մեծ ջանք գործ դնել։
Ես ասացի, որ գինին բերում ենք ուրիշ երկրներից ոչ թե ջրի կամ այլ խմիչքների պակասը լրացնելու համար, այլ որովհետև դա մի տեսակ հյութ է, որը մեզ ուրախացնում է, խելքահան անում, ցրում մելամաղձոտ մտքերը, լցնում մեր ուղեղն անհեթեթ մտապատկերներով, հուսադրում, վերացնում վտանգի զգացմունքը, ժամանակավորապես դադարեցնում մեր իմացականության կարողությունը, զրկում մեր մարմնի անդամները գործածելու հնարավորությունից՝ մինչև որ մենք խոր քնով քնենք․ միևնույն ժամանակ հարկավոր է խոստովանել, որ դրանից հետո մենք միշտ արթնանում ենք հիվանդ ու վհատ վիճակի մեջ և որ այդ հյութի գործածությունն առաջ է բերում զանազան հիվանդություններ, որոնք մեր կյանքը դառնացնում ու կարճացնում են։ Բացի այդ ազգաբնակության մեծագույն մասն իր ապրուստը հայթայթում է հարուստներին կամ մեկը մյուսին կենսական անհրաժեշտ պիտույքներ և արդուզարդ մատակարարելով։ Օրինակ՝ երբ ես տանը հագնվում եմ ինչպես հարկն է, իմ մարմնի վրա ունեմ առնվազն հարյուր մարդու աշխատանքի արդյունքը․ իմ տան շինության ու կահավորման վրա աշխատում է է՛լ ավելի մարդ, և թվով հինգ անգամ ավելի է պետք կնոջս արդուզարդի համար։
Ես ուզում էի պատմել նաև մի այլ կարգի մարդկանց մասին, որոնք իրենց ապրուստը հայթայթում են հիվանդներին խնամելով, որովհետև մի անգամ արդեն հաղորդել էի նորին մեծապատվությանը, որ իմ նավաստիներից շատերը մեռան հիվանդությունից։ Բայց այստեղ ես մեծ դժվարության հանդիպեցի, որպեսզի կարողանամ նրան հասկացնել, թե ի՞նչ էր իմ մտադրությունը։ Նա շատ լավ գիտեր, որ հուիհընհընմները իրենց մահվանից մի քանի օր առաջ հիվանդանում են, և ծանրանում կամ մեռնում են մարմնի անդամներից որևէ մեկը վնասվելուց հետո։ Բայց նա անկարելի էր համարում, որ բնությունը, որի բոլոր գործերը կատարյալ են, թույլ տա, որ մեր մարմնի ներսը բույն դնի հիվանդությունը, և նա ցանկացավ իմանալ այդ անպատմելի չարիքի պատճառը։ Ես նրան բացատրեցի, որ մենք մեր կերակրի մեջ գործ ենք ածում հազար ու մի բան, որոնք մեկը մյուսին ժխտում են․ որ մենք ուտում ենք այն ժամանակ, երբ քաղցած չենք, խմում ենք՝ ծարավ չլինելով․ որ մենք ողջ գիշերը թունդ խմիչքներ ենք գործածում, առանց մի կտոր բան ուտելու և դա մեզ տրամադրում է ծուլության, բորբոքում է մեր որովայնը և խանգարում կամ քայքայում մեր մարսողությունը․ որ պոռնկությամբ պարապող էգերն ստանում են մի այնպիսի հիվանդություն, որից փտում է նրաց ոսկորը, ու վարակում են ամեն մի մարդու, որ նրանց գիրկն է ընկնում․ որ այդ, ինչպես և ուրիշ շատ հիվանդություններ, հորից անցնում են որդուն, այնպես որ մեզանից շատերը ծնվում են հիվանդություններով ծանրաբեռնված․ որ աննպատակ կլիներ, եթե ես տայի մարդկային մարմնի հետ առնչություն ունեցող հիվանդությունների ցանկը, որովհետև դրանցից առնվազն հինգ֊վեց հարյուրին ենթակա են մեր մարմնի անդամներն ու հոդերը․ կարճ ասած՝ մեր մարմնի ամեն մի մասը, թե՛ ներքին և թե՛ արտաքին, ունի իր հատուկ հիվանդությունը։ Այդ հիվանդությունները դարմանելու համար մեզանում գոյություն ունի ուսյալ մարդկանց մի դաս, որն ըստ կոչման կամ գուցե առերևույթ, պարապում է այդ գործով։ Քանի որ որոշ չափով ծանոթ է ինձ այդ արհեստը, ի սեր նորին մեծապատվության, կարող եմ հաղորդել այդ դասի գործունեության ամբողջ գաղտնիքն ու գործելակերպը։
Նրանց գիտության հիմնական տեսակներով բոլոր հիվանդություններն առաջ են գալիս նրանից, որ մարդս լցված է, ուստի նրանք արդարացի կերպով եզրակացնում են, որ նախ և առաջ պետք է դատարկել մարմինը կամ բնական անցքից և կամ վերևից՝ բերանից։ Այդ նպատակին հասնելու համար նրանք վերցնում են զանազան տեսակի բույսեր, հանքեր, խեժեր, յուղեր, խեցիներ, աղեր, հյութեր, մամուռներ, կղկղանքներ, կևեղներ, օձեր, դոդոշներ, գորտեր, սարդեր, մեռածների միսն ու ոսկորները, թռչուններ, կենդանիներ ու ձկներ և այդ ամենից պատրաստում են մի տեսակ հեղուկ, որի համն ու հոտն այնքա՜ն զզվելի, այնքա՜ն սիրտ խառնող ու այնքա՜ն նողկալի է, որ անհնարին է երևակայել, այնպես որ ստամոքսն անմիջապես այդ հեղուկը դուրս է փսխում․ նրանք դրա անունը դրել եմ սիրտ խառնող հեղուկ։ Կամ թե չէ, ավելացնելով այդ նյութերին մի քանի թույն՝ նրանք պատրաստում են դրա նման մի գարշելի և աղիքների համար անտանելի դեղ ու ստիպում, որ հիվանդն ընդունի (նայած բժկի բժշկի տրամադրության) կամ վերին կամ հետին անցքից․ այդ դեղը թուլացնելով ստամոքսը, դուրս է վանում միջի պարունակությունը և կոչվում է լուծողական կամ դաստուր։ Եվ իսկապես, քանի որ բնության կարգադրությամբ (այդպես են կարծում բժիշկները) մարդուս վերին անցքի պաշտոնը միայն կարծր և հեղուկ նյութերի ընդունելն է, իսկ հետին անցքինը՝ արտաթորելը, իսկ հիվանդությունների ժամանակ, այդ ճարպիկ մարդկանց սրամիտ կարծիքով, բնությունն ըստ երևույթին շեղում է իր ուղիղ ճանապարհը, ուստի նրան իր տեղը բերելու համար հիվանդի մարմնի հետ պիտի վարվես ճիշտ հակառակը և ստիպես, որ նրա երկու անցքերն իրենց դերերը փոխեն՝ այսինքն՝ հարկավոր է կարծր ու հեղուկ նյութերը նրա մարմինը լցնել հետին անցքից, իսկ արտաթորել տալ՝ բերանից։
Սակայն բացի իրական հիվանդություններից՝ մենք ենթակա ենք նաև ուրիշ շատ հիվանդությունների, որոնք միանգամայն երևակայական են և որոնց համար բժիշկները հնարել են երևակայական բժշկություն․ այդ հիվանդություններն ունեն իրենց անունները և համապատասխան դեղերը որոնցից շարունակ տուժում են մեր եհուների էգերը։
Ես նրան ասացի, որ պետության առաջին կամ ավագ մինիստրը, որին ես այժմ մտադիր եմ նկարագրել, մի արարած է, որ ամենևին չգիտե, թե ի՞նչ բան է ուրախությունն ու վիշտը, սերն ու ատելությունը, գութն ու ցասումը․ գոնե նրան ուրիշ ոչ մի կիրք հայտնի չէ, բացի հարստության, իշխանության և տիտղոսների անհագ ցանկությունից․ նա իր խոսքերը գործ է ածում ամեն մի նպատակի, միայն ոչ իր մտքերն արտահայտելու համար․ նա երբեք ճիշտ չի խոսում, բացի այն դեպքերից, երբ մտադրություն ունի, որ իր ասածն ընդունեն որպես սուտ, և ոչ էլ ստում է, եթե միայն չի ուզում, որ իր ասածներն ընդունեն ճշմարտության տեղ․ եթե մեկի հետևից վատ է խոսում, ապա այդ մեկը կարող է վստահ լինել, որ կանգնած է մեծարանքների ճանապարհի վրա․ իսկ երբ սկսում է գովել ձեզ ուրիշների կամ ձեր առաջ՝ այդ օրվանից արդեն դուք կորած եք։ Նրա խոստումը պիտի լինի ձեզ համար ամենավատ ցուցանիշը, մանավանդ, երբ այդ խոստումը հիմնված է երդման վրա․ դրանից հետո խելոք մարդը ետ է քաշվում և ընդմիշտ կորցնում իր բոլոր հույսերը։
Ավագ մինիստր դառնալու համար երեք միջոց կա։ Առաջին միջոցն է՝ իմանալ, թե ինչպիսի խոհեմությամբ պիտի տնօրինես քո կնոջը, աղջկան կան քրոջը․ երկրորդը՝ քո նախորդին մատնես կամ տակը հոր փորես և երրորդը՝ հասարակական հավաքույթներին կատաղի կերպով հարձակվես արքունիքում տիրող ապականության վրա։ Սակայն իմաստուն թագավորները նախամեծար են համարում պաշտոնի հրավիրել նրանց, որոնք դիմում են վերջին միջոցին, որովհետև այդ մոլեռանդներն ավելի շատ քծնող և հաճոյակատար են իրենց տերերի առաջ։ Իրենց տրամադրության տակ ունենալով բոլոր պաշտոնները, այդ մինիստրները կաշառում են սենատի և բարձրագույն խորհրդի անդամներից շատերին և այդպիսով ամրապնդում իրենց իշխանությունը, և ի վերջո, ընտրում են վայելուչ միջոց, որ կոչվում է Անվնասարկության օրենք (նշանակությունը ես բացատրեցի նրան), և այդպիսով ապահովում իրենց՝ հետագա պահանջնեից պահանջներից և հեռանում հասարակական գործունեությունից, ծանրաբեռնված՝ ժողովրդից կողոպտած հարստությամբ։
Ավագ մինիստի պալատը մի դպրոց է, ուր իրենց պաշտոնի համար կրթվում են և ուրիշները․ ընդօրինակելով տիրոջը՝ մանկլավիկները, սպասավորները, դռնապանները մինիստրի դեր են կատարում իրենց շրջանում՝ կատարյալ կերպով ուսումնասիրում են երեք հիմնական պայմաններ՝ այսինքն՝ ամբարտավանությունը, ստախոսությունը և կաշառակերությունը։ Դրա հետևանքով նրանցից յուրաքանչյուրը բարձր կոչման անձնավորությունների ծախքով պահում է իր սեփական արքունիքը։ Հաճախ ճարպկությամբ և լրբությամբ, նրանք աստիճանաբար վեր են բարձրանում, ու դառնում իրենց տիրոջ հաջորդը։
Ավագ մինիստրի գործերին սովորաբար ընթացք է տալիս մի որևէ պառավ անառակուհի կամ սիրեցյլալ սպասավոր։ Նրանք այն խողովակներն եմ, որոնց միջոցով հոսում են բոլոր շնորհները և իրավամբ կարելի է ասել, որ պետության իսկական ղեկավարները նրանք են։
Մի օր խոսակցության ժամանակ, երբ ես պատմում էի իմ հայրնիքի հայրենիքի ազնվականության մասին, իմ տերը բարեհաճեց մի հաճոյախոսություն անել, որին ես չէի կարծում, թե կարժանանամ։ Նա ասաց, թե կասակած չկա, որ ես ծնվել եմ մի ազնվատոհմ ընտանիքում, որովհետև իմ կազմվածքով, մարմնի գույնով և մաքրասիրությամբ ավելի գերազանց եմ, քան իր հայրենիքի եհուները, թեև, ըստ երևույթին, ուժով և ճարպկությամբ նրանցից պակաս եմ, և այդ պետք է վերագրել այն տարբերությանը, որ գոյություն ունի իմ և այլ կենդանիների ապրելակերպի մեջ․ բացի այդ՝ ես հարուստ եմ ոչ միայն խոսելու ձիրքով, այլև իմացականության մի քանի սաղմերով մինչ այն աստիճան, որ իր բոլոր ծանոթներն իմ գոյությունը հրաշք են համարում։
Նա ինձ դիտել տվեց, որ հուիհընհընմների մեջ սպիտակ, կարմիր և թուխ գույն ունեցողներն այնքան լավ կազմվածք չունեն, որքան շառատ, խատուտիկ և սև գույն ունեցողները․ ի ծնե նրանք չունեն այդ բնական տաղանդը և ոչ էլ կատարելագործվելու որևէ ընդունակություն․ այդ պատճառով նրանք շարունակ մնում են ծառայի վիճակում, իսպառ չունենալով այդ վիճակից ելնելու տենչը, որ այդ երկրում կհամարվեր թե՛ անբնական և թե՛ հրեշային։
:Հեղինակի խորին հայրենասիրությունը։ Նորին մեծապատվության դիտողությունները հեղինակի նկարագրած անգլիական սահմանադրության և վարչական կազմի մասին՝ համապատասխան պարագաներով և համեմատություններով հանդերձ։ Հեղինակի տիրոջ դիտողությունները մարդկային բնության մասին։
Ընթերցողը երևի պիտի զարմանա, թե ինչպե՞ս վստահեցի ես այդչափ մերկացնել մեր սերունդը մահկանացուների մի ցեղի առաջ, որն առանց այն էլ տրամադիր էր ամենաանարգ կարծիքը կազմելու մեր մասին շնորհիվ այն բացարձակ նմանության, որ գոյություն ունի իմ և նրանց եհուների միջև։ Բայց անկեղծ պիտի խոստովանեմ, որ այդ սքանչելի չորքոտանիների առաքինությունների և մարդկային թերությունների բաղդատությունն այն աստիճան բաց արեց իմ աչքերը և ընդարձակեց իմ մտավոր հորիզոնը, որ մարդկանց գործերն ու կրքերը սկսեցին երևալ իմ աչքին միանգամայն այլ լույսի տակ և ես որոշեցի, որ չարժե խնայել իմ ցեղակիցների պատիվը, մանավանդ, որ ես չէի կարող անել այդ մի այնպիսի նրբամիտ անձնավորության առաջ, ինչպիսին էր իմ տերը, որն ամեն օր իմ մեջ գտնում էր հազար ու մի պակասություններ, որոնց մասին ես մինչև օրս գաղափար չունեի և որոնք մեզանում մարդկային թերությունների ցուցակի մեջ երբեք չեն հաշվում։ Բացի այդ՝ հետևելով նրա օրինակին՝ ես սովորեվի սովորեցի ատել ստությունն ու կեղծիքը և այնքա՜ն սիրեցի ճշմարտությունը, որ որոշեցի նրա համար զոհաբերել ամեն ինչ։
Ընթերցողի առաջ ազնիվ լինելու համար ես պիտի խոստովանեմ, որ կար մի ավելի զորեղ շարժառիթ, քողարկված կերպով նրան ներկայացնելու իրերի կացությունը մեզանում։ Այդ երկրում դեռ մի տարի չէի ապրել, երբ իմ մեջ առաջացավ մի այնպիսի սեր և հիացմունք նրա բնակիչների հանդեպ, որ հաստատ որոշում կայացրի՝ այլևս չվերադառնալ դեպի մարդկությունն ու իմ կյանքի մնացորդն անց կացնել այդ սքանչելի հուիհընհընմների հետ՝ խորհրդածություններով ու փորձով վարժվելու նրանց բոլոր առաքինություններին, ուր մոլության համար ես չպիտի ունենամ ո՛չ օրինակ և ո՛չ էլ դրդապատճառ։ Բայց իմ բախտը, որ իմ մշտական թշնամին էր, կարգադրել էր, որպեսզի ես չարժանանայի մի այդպիսի մեծ երջանկության։ Համենայն դեպս հաճույքով հիշում եմ, որ իմ հայրենակիցների մասին պատմելու ժամանակ մեղմացնում էի նրանց թերությունները, որքան որ հնարավոր էր անել այդ նրա նման մի խիստ քննադատի առաջ, և ամեն անգամ ասածներս այնպես էի ձևակերպում, որպեսզի նրա ստացած տպավորությունը նպաստավոր լինի։ Որովհետև, կա՞ արդյոք մի կենդանի արարած, որ չունենա այդ թերությունն ու ներողամտությամբ չվերաբերվի դեպի իր ծննդավայրը։
Նա ասաց նաև, որ մեր պետության և օրենքների գոյությունը պարզապես պարտական է մեր բանականության, հետևապես և մեր առաքինության թերություններին, որովհետև բանական արարածներին կառավարելու համար բավական է միայն խելք ունենալ․ մի հանգամանք, որ ինչպես երևում է մեր նույնիսկ երկրի մասին արած պատմությունից, ամենևին մենք տրամադիր չենք ի նկատի ունենալ, թեև նա պարզե ի պարզ նշմարեց, որ իմ հայրենակիցներին սիրաշահելու համար մի շարք մանրամասնություններ երևան չհանեցի և հաճախ ասացի այն, ինչ չի եղել։
Նա իր կարծիքին ավելի քան հաստատ մնաց, որովհետև նկատել էր, որ իմ մարմնի ձևով նման եմ եհուներին, բացի այն ամենից, ինչ ինձ համար աննպաստ էր ուժի, արագաշարժության, աշխուժության, եղունգների կարճության և մի քանի այլ առանձնահատկությունների տեսակետից, որոնց մեջ բնությունը մաս չունի․ մեր կյանքի, վարք ու բարքի, արարմունքի մասին հաղորդած տեղեկություններից նա եկավ այն եզրակացության, որ մեծ նմանություն կա մեր և եհուների մեջ նաև մտավոր կարողության տեսակետից։ Նա ասաց, որ եհուները միմյանց ավելի են ատում, քան թե կենդանիների մի որևէ այլ ցեղի, դրա պատճառը սովորաբար համարում են նրանց սեփական կերպարանքի այն այլանդակությունը, որ նրանք վերագրում են մյուս ցեղակիցներին, իսկ իրենց՝ ոչ։ Ուստի իմ տերը տրամադիր է կարծելու, որ այնքան էլ անիմաստ բան չէ մեր մարմինը հագուստով ծածկելու սովորությունը, երբ մենք այդ հնարագիտությամբ միմյանցից թաքցնում ենք մեր մարմնական տգեղությունների մեծագույն մասը, որոնք այլապես անտանելի կլինեին։ Իսկ այժմ նա գտնում է, որ սխալվել է և որ այդ անասունների մեջ տեղի ունեցող տարաձայնություններն իրենց երկրում նույն պատճառն ունեն, ինչ որ իմ նկարագրած տարաձայնությունները՝ մեր երկրում։ Եվ իսկապես (ասաց նա), երբ հինգ եհուի այնքան կեր ես տալիս, որ կբավի հիսունի համար, նրանք խաղաղ կերպով ուտելու փոխարեն՝ սկսում են իրար հետ կռվել և ամեն մեկն ուզում է ամբողջ կերն իրեն առնել․ այդ պատճառով էլ դուրսը կերակրելու ժամանակ նրանց մոտ միշտ մի ծառա է կանգնում, իսկ տանը նրանք կապված են լինում մեկը մյուսից որոշ հեռավորության վրա․ երբ մի որևէ կով ծերությունից կամ պատահարից սատկում է, նախքան հուիհընհընմը կվերցնի նրան իր եհուների համար, մոտակա տեղերից այդ կովի վրա թափվում են եհուների հոտերն ու նրանց մեջ սկսվում է մի կռիվ, որ նման է իմ նկարագրած կռիվներին․ նրանք իրենց ճանկերով վերքեր են հասցնում միմյանց, թեև շատ քիչ դեպքերում են կարողանում իրար սպանել, որովհետև նրանք չունեն մեր հնարած մահատու գործիքները։ Երբեմն էլ նման կռիվներ ծայր են տալիս տարբեր տեղերի եհուների մեջ առանց որևէ նկատելի պատճառի․ մի տեղ եհուները հանկարծակիի են բերում մյուսներին, նախքան սրանց պատրաստություն տեսնելը։ Իսկ երբ նրանց ծրագիրը վիժում է, այն ժամանակ նրանք վերադառնում են իրենց տներն ու, թշնամի չգտնելով, սկսում են միմյանց դեմ այն, ինչ ես անվանեցի քաղաքացիական պատերազմ։
Այդ երկրի մի քանի մասերում կան մի տեսակ գույնըզգույն գույնզգույն , փայլուն քարեր, որոնց սաստիկ սիրահար են եհուները․ և երբ, հաճախ, այդ քարերն ամուր կերպով կպած են լինում գետնից, նրանք իրենց ճանկերով ողջ օրը փորում են գետինը և քարերը հանելուց հետո տանում են հետներն ու թաքցնում իրենց որջերում․ միևնույն ժամանակ, նրանք ուշի֊ուշով նայում են իրենց չորս կողմը, վախենալով, թե միգուցե ընկերները գտնեն իրենց գանձը։ Իմ տերն ասաց, թե նա ամենևին չկարողացավ իմանալ այդ անբնական ցանկության պատճառը և թե՝ ինչի՞ են պետք այդ քարերը եհուներին․ իսկ այժմ նա հավատացած է, որ այդ բխում է ագահության նույն հիմնական պատճառից, ինչ֊որ ես վերագրեցի մարդկությանը։ Մի անգամ, փորձի համար, իր եհուներից մեկի թաղած տեղից ծածուկ կերպով վերցրեց այդ քարերից մի կույտ․ գծուծ կենդանին, նկատելով իր գանձի կորուստը, իր ողբ ու կոծով հավաքեց գլխին եհուների ամբողջ ոհմակը, ու բարձացավ մի աղերսագին ոռնոց․ ապա նա սկսեց կատաղի կերպով կծոտել ընկերներին, իսկ հետո ափսոսանքից ո՛չ կարողանում էր ուտել, ո՛չ քնել և ոչ էլ աշխատել, մինչև որ տերը չհրամայեց իր ծառային, որ քարերն աննկատելի կերպով դնի նույն խորշը և առաջվա պես թաքցնի․ իր գանձը գտնելուց հետո եհուի տրամադրությունն անմիջապես լավացավ, և նա խնամքով գանձն ավելի լավ տեղ թաքցրեց ու այնուհետև դարձավ շատ պիտանի անսաուն։անասուն։
Իմ տերը հավատացրեց ինձ նաև, և ինքս էլ անձամբ նկատեցի, որ ամենակատաղի կռիվները հաճախ տեղի են ունենում այն դաշտերում, որտեղ առատ են այդ փայլուն քարերը, որովհետև այդ դաշտերը շարունակ ենթարկվում են շրջակա եհուների ասպատակության։
Սովորաբար, ասաց նա, երբ երկու եհու դաշտում գտնում են այդ քարից և սկսում կռվել իրար հետ, թե ո՞վ պիտի լինի նրա տերը, երրորդն օգտվում է հանգամանքից ու վերցնելով, փախչում նրանցից, մի բան, որ իմ տիրոջ կարծիքով որոշ չափով նման է մեր դատավարություններին․ մեր վարքը պաշտպանելու համար կարծեմ չարժեր փարատել նրա սխալ կարծիքը, որովհետև նրա մատնանշած հարցի որոշումն ավելի արդարացի էր, քան մեր դատական վճիռներից շատերը, քանի որ գանգատ անողն ամբաստանյալը բացի այդ քարից, որ նրանց կռվի առարկան է, ուրիշ ոչ մի բան չեն կորցնում, մինչդեռ մեր դատարանները գործն այնքան են ձգձգում, մինչև երկու կողմն էլ սնանկանում են։
Շարունակելով իր խոսքը, իմ տերն ասաց, թե ոչ մի բան այնքան զզվանք չի պատճառում նրանց, որքան եհուների որկրամոլությունը, որի շնորհիվ նրանք լափում են ամեն բան, ինչ նրանց ձեռքն է ընկնում՝ խոտ, արմտիք, հատապտուղներ, կենդանիների հոտած մսեր, կամ այդ ամենը՝ միասին խառնած․ և նրանց մի իքնահատուկ կողմն էլ այն է, որ հեռու տեղերից ճանկած կամ շորթած ուտելիքներն ավելի շատ են սիրում, քան տանը պատրաստած կերակուրները։ Եթե առած ավարը շատ է, նրանք այնքա՜ն են ուտում, մինչև կերածը փսխեն։
Այստեղ կա մի տեսակ հյութալի, բայց շատ հազվագյուտ արմատ, որ եհուները փնտրում են մեծ փափագով ու հաճույքով ծծում․ Այդ արմատը նրանց վրա նույն ներգործությունն ունի, ինչ որ մեզ վրա գինին։ Դրանից նրանք մերթ գրկում են իրար, մերթ՝ միմյանց բզկտում․ ապա սկսում են ոռնալ, ծամածռություններ անել, անկապ֊անկապ խոսել, երերալ, սայթաքել, վայր ընկնել ու վերջը ցեխի մեջ պառկել ու քնել։
Այնուհետև նորին մեծապատվությունն ասաց, որ ըստ դիտողության, երբ մի էգ եհու տեսնում է իր կողով անցնող երիտասարդ արուներին, անմիջապես թաքնվում է մի որևէ բլրի կամ թփի հետև, որտեղից սկսում է մերթ ընդ մերթ ծիծաղելի շարժուձևերով ու ծամածռություններով դուրս նայել․ նկատված է, որ այդպիսի դեպքերում նրանից սարսափելի հոտ է գալիս։ Երբ արուներից ոմանք մոտենում են նրան, նա հանդարտ կերպով հեռանում է, շարունակ ետ֊ետ նայելով, ապա, իբր թե վախեցած, մի հարմար վայր է փախչում, շատ լավ իմանալով, որ արուն պիտի հետապնդի նրան մինչև այդ թաքստի վայրը։
Երբ նրանց հոտի մեջն է ընկնում մի օտար էգ, նրա սեռին պատկանող չորս֊հինգ եհու շրջապատում են, աչքերը չռում նրա վրա, մռթմռթում, ծամածռություններ անում ու ամեն կողմից հոտոտում, ապա սկսում են արհամարհրանք ու զզվամք զզվանք արտահայտող դեմքերով ետ դառնալ։
Թերևս իմ տերն այդ խորհրդածություններն անելիս, որոնք նրա սեփական դիտողությունների և ուրիշներից լսած պատմությունների արդյունքն էին, մի փոքր խտացրեց գույները․ բայց և այնպես ես չեմ կարող առանց որոշ շվարման ու մեծագույն ափսոսանքի չանդրադառնալ, որ անառակության, սեթևեթանքի, աչառու քննադատության և գայթակղության տարերքը բնազդական հանգամանք ունի կանանց մեջ։
Ես դեռևս սպասում էի, որ իմ տերը կմեղադրի եհուներին անբանական անբնական հակումների համար, որոնք այնքան տարածված են մեզանում՝ երկու սեռի մեջ ևս։ Սակայն ըստ երևույթին բնությունն այդ նրբին հաճույքների խնդրում այնքան էլ փորձված ուսուցիչ չէ, և դրանք երկրագնդի մեր մասում ամբողջովին ծնունդ են արվեստի ու բանականության։