Changes
Ւմ ցանկությունն էր, եթե հնարավոր է, գտնել մի որևէ փոքրիկ, անմարդաբնակ կղզի, ուր կարողանայի իմ սեփական աշխատանքով ապրուստիս միջոցները հայթայթել․ նման կյանքի հեռանկարը ինձ ավելի էր հրապուրում, քան թե Եվրոպայի ամենաբարեկիրթ արքունիքում առաջին մինիստրի պաշտոնը․ այդչափ սոսկալի էր թվում ինձ Եվրոպա վերադառնալու և եհուների հասարակության մեջ ու նրանց իշխանության ներքո ապրելու հեռանկարը։ Իմ տենչած միայնության մեջ ես կարող էի գոնե ապրել իմ սեփական մտորումներով ու հաճույքով վերհիշել այդ աննման հուիհընհընմների առաքինությունները, չունենալով ոչ մի պատեհություն նորից ընկնելու իմ ցեղակիցների մոլությունների և ապականությունների գիրկը։
Ընթերցողը հիշում է անշուշտ իմ պատմությունը, թե ինչպես իմ նավաստիները դավադրություն սարքեցին ու բանտարկեցին ինձ իմ կաբինի մեջ։ Թե ինչպես ես մնացի այդտեղ մի քանի շաբաթ, առանց իմանալու, թե ի՞նչ ուղղությամբ ենք գնում․ իսկ երբ ինձ ափ իջեցրին՝ ինչպե՜ս էին նրանք հավատացնում ինձ երդումով, սուտ թե ճիշտ, որ իրենք էլ չգիտեն, թե աշխարհիս ո՞ր մասումն ենք գտնվում։ Տակավին ինձ այնպես էր թվում այն ժամանակ, որ մենք գտնվում ենք Բարեհուսո հրվանդանից տասն աստիճան դեպի հարավ և մոտավորապես հարավային լայնության 45֊րդ աստիճանի վրա․ այդ ենթադրությանը եկա լսելով նրանց իրար հետ ունեցած մի քանի պատահական խոսքերն այն մասին, թե նրանք մտադրություն ունեն Մադագասկար կղզին գնալու և որ այժմ նրանք գտնվում են կղզու հարավ֊արևմտյան կողմերում։ Թեև այդ մի սին ենթադրություն էր, այնուամենայնիվ, ես որոշեցի բռնել արևելյան ուղղությունը, հույս ունենալով հասնել Նոր Հոլանդիայի հարավ֊արևմտյան ափերին կամ թերևս մի այլ կղզու, որ ես կուզենայի տեսնել նրա արևմտյան կողմերում։ Քամին բոլոր ժամանակ փչում էր արևմուտքից, և իմ հաշվով երեկոյան ժամը 6֊ին ես անցել էի դեպի արևելք առնվազն 18 լիգ, երբ մոտ կես մղոն հեռավորության վրա նկատեցի մի փոքրիկ կղզի, որին և շուտով հասա։ Դա մի լերկ ապառաժ էր, որ ուներ փոթորիկներից առաջացած կամարաձև ծովախորշ։ Իմ նավակը ես թողի այդտեղ և մագլցելով ապառաժը՝ կարողացա պարզ կերպով տեսնել արևելյան կողմում, հարավից դեպի հյուսիս ձգվող ցամաքը։ Գիշերը մինչև լույս ես պառկեցի նավակի մեջ և վաղ առավոտյան շարունակելով իմ ճանապարհորդությունը, ժամը յոթին հասա Նոր Հոլանդիայի հարավ֊արևելյան ափերին։ Դա հաստատեց իմ վաղուց ի վեր կազմած կարծիքն այն մասին, որ աշխարհագրական քարտեզների վրա այդ երկիրը տեղավորում են արնվազն երեք աստիճան ավելի արևելք, քան նա իսկապես ընկած է․ տարիներ առաջ ես այդ կարծիքը հաղորդեցի իմ բարեկամ միստեր Հերման Մոլլին ու հայտնեցի պատճառները, սակայն նա գերադասեց հետևել ուրիշների հեղինակությանը։
Իմ իջած վայրում բնիկներ չտեսա և հետս զենք չունենալով, ես վստահություն չունեցա երկրի խորքը մտնելու։ Ծովափին գտա մի քանի խեցի և հում֊հում կերա, չհամարձակվելով կրակ անել, որպեսզի բնիկներն ինձ չնկատեն։ Որպեսզզի Որպեսզի խնայեմ իմ պաշարը, երեք օր շարունակ իմ կերակուրը ոստրեներն ու խեցիներն էին․ բարեբախտաբար սքանչելի ջրի մի աղբյուր ճարեցի, որ ինձ բավականին կազդուրեց։
Չորրոդ օրը, վստահանալով մի քիչ գնալ երկրի խորքը, ինձնից հինգ հարյուր յարդ հեռու, մի բլրի վրա, քսան թե երեսուն բնիկ տեսա։ Նրանք՝ մարդ, կին ու երեխա, ամբողջովին մերկ էին ու, ինչպես բարձրացող ծխից նկատեցի, բոլորել էին կրակի շուրջը։ Նրանցից մեկը նշմարեց ինձ և իմաց տվեց մյուսներին․ հինգ հոգի դեպի ինձ եկան՝ կանանաց կանանց ու երեխաներին թողնելով կրակի մոտ։ Ես իսկույն փախա դեպի ափն ու նավակը նստելով հեռացա ափից։ Վայրերնիները Վայրենիները նկատելով իմ փախուստը հետապնդեցին, և նախքան ես կարող էի բավականաչափ հեռանալ, հետևից արձակեցին մի նետ, որ խոր վերք հասցրեց իմ ձախ ծնականը ծնկանը (դրա նշանը կմնա մինչև իմ գերեզմանը)։ Ես վախեցա, թե միգուցե նետը թունավոր լինի, ուստի նրանց նետաձգության սահմանից ելնելով (օրն էլ հանդարտ էր), հնարավորություն ունեցա ծծել միջի թույնն ու վերքս կապելու։
Ես չգիտեի, թե ինչ անեմ, որովհետև չէի համարձակվում վերադառնալ իմ նախկին իջևանը․ ուստի բռնեցի հյուսիսային ուղղությունը, միևնույն ժամանակ ստիպված լինելով ուժ տալ թիերին, քանի որ քամին, թեև մեղմ, փչում էր հյուսիս֊արևմուտքից՝ ուղիղ իմ դեմ։ Աչքս չորս կողմը դարձնելով, որպեսզի ափ իջնելու մի հարմար տեղ գտնեմ, հանկարծ նկատեցի հուսիս֊հյուսիս֊արևելքում մի առագաստ, որը րոպե առ րոպե ավելի տեսանելի էր դառնում․ ես տատանվում էի՝ սպասե՞մ արդյոք նրան թե՞ ոչ․ բայց ի վերջո եհուների ցեղի դեմ իմ ունեցած ատելությունը գերակշռեց․ ես ետ դարձրի իմ նավակը և առագաստն արձակելով և միևնույն ժամանակ թիերին ուժ տալով՝ մեկնեցի դեպի հարավ ու գնացի դեպի այն ծովախորշը, որտեղից փախել էի այս առավոտ, գերադասելով անձնատուր լինել այդ բարբարոսներին, քան թե ապրել եվրոպական եհուների հետ։ Ես իմ նավակը վարեցի ուղղակի դեպի ծովափ ու ինքս թաքնեվեցի թաքնվեցի մի քարի հետև, վերև հիշած սքանչելի աղբյուրի մոտ։
Նավը մինչև կես լիգ մոտեցավ այդ ծովախորշին ու տակառներով լիքը մի մակույկ ուղարկեց դեպի ափը՝ խմելու ջուր վերցնելու (ըստ երևույթին դա հայտնի տեղ էր). բայց որովհետև մինչև ափին մոտենալը ես չնկատեցի մակույկը՝ ուստի այլևս ուշ էր թաքստի մի ուրիշ վայր որոնելը։ Ափ իջնելով նավաստիները նկատեցին իմ նավակը ու չորս կողմը նայելուց հետո, կռահեցին, որ նրա տերը հեռու տեղ չպիտի լինի։ Չորս հոգի, լավ զինված, նայեցին ամեն մի ծակուծուկ ու թաքստոց և վերջապես գտան ինձ քարի հետևը, գետնին երեսն ի վայր պառկած։ Նրանք զարմանքով սկսեցին դիտել իմ տարօրինակ և անճոռնի հագուստը, կաշուց կարած իմ վերարկուն, տախտակի ներբաններով իմ կոշիկները և մորթուց շինած իմ գուլպաները․ սակայն իմ հագուստից նրանք եզրակացրին, որ ես տեղացի չեմ, որովհետև վերջիններս ամենք էլ մերկ էին։ Նավաստիներից մեկը պորտուգալերեն հրամայեց ինձ վեր կենալ ու հարցրեց, թե ո՞վ եմ։ Ես հիանալի կերպով հասկացա այդ լեզուն և ոտքի ելնելով ասացի, որ ես մի թշվառ եհու եմ, հուիհընհընմների երկրից արտաքսված և խնդրում եմ, որ նրանք բարեհաճեն ինձ բաց թողնել։ Նավաստիները զարմացան, երբ լսեցին իմ պատասխանն իրենց մայրենի լեզվով և իմ տեսքից կռահեցին, որ ես եվրոպացի պետք է լինեմ, սակայն նրանք չկարողացան հասկանալ, թե ի՞նչ են նշանակում եհու և հուիհընհընմ բառերը և միևնույն ժամանակ ծիծաղեցին իմ խոսելու օտարոտի ձևի վրա, որ նման էր ձիու վրնջոցին։ Ամբողջ ժամանակ ես սարսափից ու ատելությունից դողում էի։ Մի անգամ էլ խնդրեցի, որ նրանք ինձ բաց թողնեն, և սկսեցի կամաց֊կամաց շարժվել դեպի իմ նավակը․ սակայն նրանք ինձ կանգնեցրին, ցանկանալով իմանալ, թե ի՞նչ երկրում եմ ծնվել, որտեղի՞ց եմ գալիս և ուրիշ շատ հարցեր։ Ես նրանց պատասխանեցի, որ ծնվել եմ Անգլիայում, որտեղից հեռացել եմ հինգ տարի առաջ, երբ մեր և նրանց երկրնրերը երկրները հաշտ էին։ Ուստի ես հույս ունեմ, որ նրանք ինձ չպիտի ընդունեն իբրև թշնամի, մանավանդ, որ ես մտադրություն չունեմ նրանց վնաս հասցնելու․ ես լոկ մի թշվառ եհու եմ և որոնում եմ մի ամայի վայր իմ տարաբախտ կյանքի մնացորդն անցկացնելու։
Երբ նրանք սկսեցին խոսել, ինձ թվաց, թե դրանից ավելի անբնական բան չէի լսել, որովհետև, իմ կարծիքով, դա նույնքան հրեշային էր, որքան եթե Անգլիայում մի շուն կամ մի կով խոսեր կամ թե չէ մի որևէ եհու՝ հուիհընհընմների երկրում։ Պակաս զարմանք չէր պատճառում պատվական պորտուգալացիներին և իմ տարօրինակ հանդերձը և իմ արտասանության օտարոտի ձևը, թեև նրանք հիանալի կերպով հասկանում էին ինձ։ Նրանք ինձ հետ խոսում էին շատ սիրալիր և հայտնեցին, թե կասկած չունեն, թե իրենց կապիտանն ինձ ձրի կտանի մինչև Լիսաբոն, որտեղից ես կարող եմ վերադառնալ իմ հայրենի երկիրը․ որ նավաստիներից երկու հոգի կվերադառնան նավը՝ կապիտանին հաղորդելու իրենց տեսածը և նրա կարգադրությունը ստանալու․ միևնույն ժամանակ, եթե ես ազնվությամբ չերդվեմ, որ չպիտի փախչեմ, ապա նրանք ինձ պիտի զոռով պահեն։ Ես լավագույնը համարեցի հնազանդվել նրանց առաջարկին։ Նրանք շատ հետաքրքրվեցին իմանալու իմ արկածների մասին, բայց ես նրանց ցանկությունը լիովին չբավարարեցի, ու նրանք եկան այն եզրակացության, որ ինձ հետ պատահած դժբախտությունից հետո խելքս կորցրել եմ։ Երկու ժամից հետո նավակը, որ բարձած էր համեղ ջրով լի տակառներով վերադարձավ, ունենալով և կապիտանի հրամանը՝ ինձ նավ վերցնելու։ Ես չոքեցի և աղերսեցի, որ ինձ ազատ թողնեն․ բայց իզուր․ նավաստիները թոկերով կապկպեցին ինձ, նավակը նետեցին, որտեղից ինձ նավ բարձրացրին և ապա տարան կապիտանի կաբինը։
Ճաշից հետո դոն Պեդրոն մոտս եկավ ու ցանկացավ իմանալ իմ այդ հուսահատ վարմունքի պատճառը, հավատացնելով, որ նրա միակ ցանկությունն է ինձ ամեն կերպ ծառայություն մատուցել․ նա այնքան սրտառուչ էր խոսում ինձ հետ, որ կամաց֊կամաց ես որոշեցի նրա հետ վարվել այնպես, ինչպես մի կենդանու հետ, որն օժտված է աննշան բանականությամբ։ Ես համառոտ կերպով պատմեցի իմ ճանապարհորդության, նավաստիների՝ իմ դեմ սարքած դավադրության մասին, այն երկրից, ուր նրանք ինձ ափ իջեցրին և այդ երկրում իմ անցկացրած իմ երեք տարվա կյանքից։ Իմ ասածները կապիտանը ընդունում էր իբրև երազ կամ զառանցանք, որ ինձ վիրավորանք էր պատճառում, որովհետև ես արդեն կորցրել էի ստելու կարողությունը, որ հատուկ է բոլոր երկրների եհուներին, ուր նրանք տիրապետում են, հետևապես կորցրել էի իրենց նմանների ասածներին թերահավատությամբ վերաբերվելու հակումը։ Ես նրան հարցրի, թե մի՞թե նրանց երկրում սովորություն կա ասելու այն, ինչ չի եղել։ Ես նրան հավատացրի, որ ես համարյա թե մոռացել եմ, թե ինչ բան է սուտը, ու եթե ես հազար տարի էլ ապրեի հուիհընհընմների երկրում, ամենավերջին ծառայից անգամ ստախոսություն չպիտի լսեի․ ես ասացի նաև, որ ինձ համար միևնույն է, հավատում է նա ինձ, թե ոչ, սակայն ի տրիտուր նրա ցույց տված շնորհների, ես ներողամիտ կլինեմ նրա բնական թերությունների հանդեպ ու կպատասխանեմ այն բոլոր առարկություններին, որ կհաճի անել․ այնպես որ նա հեշտությամբ կկարողանա ճշմարտությունը գտնել։
Կապիտանը, որը մի խելացի մարդ էր, իմ պատմության զանազան մասերի մեջ հակասություններ գտնելու փորձից հետո, վերջապես սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ ճշմարտասիրության մասին։ Միայն նա ավելացրեց, թե քանի որ ես այդչափ սերտ կապով կապված եմ ճշմարտության հետ, ապա ազնիվ խոսք պիտի տամ նրան, որ այս ճանապարհորդության ընթացքում իմ կյանքի դեմ ոչ մի մահափորձ չպիտի կատարեմ, եթե ոչ, մինչև մեր Լիսաբոն հասնելը նա ինձ կշարունակի պահել իբրև մի կալանավորի։ Ես տվի նրա պահանջաց պահանջած խոստումը, բայց միևնույն ժամանակ հայտարարեցի, որ պատրաստ եմ կրելու ամեն մի զրկանք, միայն թե նորից չվերադառնամ եհուների աշխարհը։
Մեր ճանապարհորդությունը անցավ առանց որևէ կարևոր դիպվածի։ Դեպի կապիտանն ունեցած երախտագիտությունից դրդված ես երբեմն, զիջելով նրա ջերմ փափագին, զրուցում էի նրա հետ, աշխատելով թաքցնել իմ հակակրությունը դեպի մարդկային ցեղը, թեև այդ հաճախ երևան էր գալիս, իսկ կապիտանը ձևացնում էր, թե չի նկատում։ Օրվա մեծ մասը փակվում էի կաբինի մեջ, որպեսզի նավաստիներից ոչ մեկին չտեսնեմ։ Կապիտանը հաճախ համոզում էր ինձ, որ ես հանեմ իմ վայրենու հագուստը և առաջարկում էր իր լավագույն զգեստը, բայց ես հրաժարվում էի, գարշելով վրաս առնել մի այնպիսի բան, որը եղել է եհուի մարմնի վրա։ Ես միայն խնդրեցի, որ երկու մաքուր շապիկ տա ինձ, որոնք նրա հագնելուց հետո, լվացած էին և թվում էր, որ ինձ այնքան էլ չպիտի ապականեին։ Այդ շապիկներն ամեն օր փոխում էի և լվանում իմ ձեռքով։
Եվ այսպես, ազնիվ ընթերցող, քեզ տվի իմ տասնվեց տարվա և ավելի քան յոթ ամսվա ճանապարհորդության ճշգրիտ պատմությունը, ուր ես աշխատանք եմ թափել ոչ այնքան պճրանքների, որքան ճշմարտության համար։ Ուրիշ ճանապարհորդների պես թերևս կարող էի քեզ զարմացնել օտարոտի և անհավանական պատմություններով, սակայն ես նախամեծար համարեցի հաղորդելու քեզ իրողության անպաճույճ էությունը պարզ ձևով ու ոճով, որովհետև իմ գլխավոր նպատակն էր քեզ իրազեկ դարձնել և ոչ թե զվարճություն պատճառել։
Ես սրտանց կցանկանայի, որ հրատարակվեր մի օրենք, որով ամեն մի ճանապարհորդ, որ կուզենար լույս ընծայել իր ճանապարհորդությունը, ստիպված լիներ երդվել լորդ բարձրագույն կանցլեռին, որ այս ամենը, ինչ նա մտադիր է տպագրելու, ըստ իր լավագույն հասկացողության, պիտի լինի անպայման ճշմարտություն․ այն ժամանակ մարդիկ, ինչպես սովորաբար լինում է, այլևս չէին խաբվի, երբ զանազան հեղինակներ, իրենց գրվածքներով հասարակության կողմից լավ ընդունելություն գտնելու համար, միամիտ ընթերցողին հրամցնում եմ անսահման ստեր։ Իմ պատանեկության օրերին ես հաճույքով կարդացել եմ բազմաթիվ ճանապարհորդական գրքեր, սակայն պտտելով երկրագնդի մեծագույն մասը և հնարավորություն ունենալով իմ սեփական դիտողությունների հիման վրա ժխտել բազմաթիվ առասպելներ, ես զզվանք զգացի դեպի այդ տեսակի ընթեցանությունը և ցասումով եմ տեսնում, թե ինչպես անամոթաբար ի չարն է գործադրվում մարդկային դյուրահավատությունը։ Քանի որ ծանոթներիս հաճելի էր իմ համեստ ջանքերը համարել ոչ անընդունելի իմ հայրենիքի համար, ուստի ես ընդունեցի որպես կանոն, որից երբեք չեմ շեղվում, խստորեն հարել ճշմարտությանը․ և չի էլ կարող պատահել, որ ես գայթակղվելով շեղվեմ այդ կանոնից, քանի որ իմ հիշողության մեջ կենդանի եմ պահում իմ ազնիվ տիրոջ և մյուս լուսամիտ հուիհընհընմների խրատներն ու օրինակը, այն հուիհընհընմների, որոնց հնազանդ ունկնդիրը լինելու պատիվն եմ ունեցել ես երկար ժամանակ։
Ես շատ լավ գիտեմ, թե ինչպիսի համեստ համբավի է արժանանում հեղինակը, որի գրվածքն իր մեջ չի պարունակում ո՛չ հմտություն և ո՛չ էլ մի որևէ այլ տաղանդ, բացի հիշողությունից և ճշգրիտ հիշատակարանից։ Ես գիտեմ նաև, որ ճանապարհորդություն գրողները, բառարան կազմողների պես, ընկղմվում են մոռացության մեջ այն մարդկանց ծանրությունից և զանգվածից, որոնք գալիս են նրանցից հետո և ուրեմն ծածկում նրանց։ Եվ միանգամայն հավանական է, որ այն ճանապարհորդները, որոնք հետագայում պիտի այցելեն իմ այս աշխատասիրության մեջ նկարագրած երկրները, թերևս, երևան հանելով իմ սխալները (եթե կան այդպիսիք), ավելացնելով իրենց սեփական բազմաթիվ նորագույն գյուտերը և իմ տեղը բռնելով, մոռացնել կտան աշխարհին, թե երբևիցե ես հեղինակ եմ եղել։ Այդ կպատճառեր ինձ մեծ դառնություն, եթե ես գրեի հռչակի համար․ բայց որովհետև իմ միակ ձգտումը հասարակական բարօրությունն է, ուստի այդ հանգամանքն ինձ ամենևին չի կարող հիասթափեցնել։ Արդարև, ո՞վ կարող է կարդալ երանելի հուիհընհընմների իմ հիշատակած առաքինությունների մասին, առանց ամոթ զգալու իր սեփական մոլությունների համար, եթե նա իրեն համարում է իր երկրի բանական և գերիշխող կենդանին։ Ես ոչ մի բան չպիտի ասեմ այն հեռավոր երկրների մասին, ուր առաջնակարգ տեղ են բռնում եհուները, որոնց մեջ ամենաքիչ ապականվածները բրոբդինգնեգնեգցիներն են․ մեզ համար մեծ երջանկություն կլիներ պահպանել նրանց վարքի իմաստուն կանոնները։ Բայց ես հեռուն չպիտի գնամ և ողջամիտ ընթերցողին եմ թողնում, որպեսզի նա իր սեփական դիտողություններն ու եզրակացություններն անի։
Ինձ քիչ հաճույք չի պատճառում և այն, որ իմ այս աշխատությունը կարող է քննադատության չենթարկվել։ Արդարև, ի՞նչ առարկություն կարելի է անել մի գրողի, որը շարադրել է լոկ բացահայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մի այնպիսի հեռավոր երկրում, ուր մենք չունենք ո՛չ առևվտրական առևտրական և ո՛չ էլ քաղաքական շահեր։ Ես ըստ ամենայնի խույս եմ տվել այն բոլոր թերություններից, որոնց համար սովորաբար ճանապարհորդությունների հեղինակներին կշտամբում են։ Բացի այդ, ես ոչ մի կողմնապահություն չեմ անում, այլ գրում եմ որևէ մեկի կամ մի խումբ մարդկանց հանդեպ, առանց կրքի նախապաշարման կամ չարակամության։ Ես գրում եմ ազնիվ միտումերից դրդված, տեղեկություններ և խրատներ տալու համար մարդկությանը, որի հանդեպ, առանց անհամեստ լինելու, կարող եմ ինձ ավելի գերադաս համարել շնորհիվ այն առավելությունների, որ ես ձեռք եմ բերել բարոյապես կատարյալ հուիհընհընմներից, նրանց հետ երկար ժամանակ հարաբերություն ունենալուց հետո։ Ես գրում եմ առանց որևէ շահի կամ գովեստի ակնկալության։ Ես ինձ թույլ չեմ տալիս մի այնպիսի խոսք, որ նման լինի ծաղրասիրության կամ թե չէ կարողանա վիրավորանք պատճառել անգամ ամենանրբազգաց մարդկանց։ Ուստի կարծում եմ, որ ես կարող եմ իրավամբ հայտարարել ինձ իբրև մի անբասիր գրող, որի հանդեպ հակաճառողների, նկատառուների, դիտողների, ամբաստանողների, հայտնաբերողների և նշմարողների ցեղերն առիթ չպիտի ունենան նյութ գտնելու իրենց տաղանդի վարժության համար։
Խոստովանում եմ՝ իմ ականջին շշուկներ հասան, որ, իբրև անգլիական հպատակ, ես պարտավոր եմ իմ վերադարձից հետո պետական մինիստրներից որևէ մեկին հուշագիր ներկայացնել, որովհետև հպատակների կողմից բոլոր նոր հայտնաբերված երկրները պատկանում են գահին։ Բայց ես կասկածում եմ, որ իմ հիշած երկրների նվաճումն այնքան հեշտ չի լինի, որքան ամերիկայն ամերիկյան վայրենիների նվաճումը Ֆերդինանդ Կորտեզի ձեռքով։ Լիլիպուտները, իմ կարծիքով, հազիվ թե ունեն այնքան արժեք, որպեսզի նրանց նվաճման համար նավատորմիղ և զորք կազմվի․ չեմ կարծում, թե խոհեմություն կլինի կամ թե անվտանգ, եթե այդ փորձը կատարվի բրոբդինգնեգցիների նկատմամբ․ և ոչ էլ կարծում եմ, որ անգլիական զորաբանակն իրեն լավ զգա, երբ նրա գլխավերևը սկսի սավառնել թռչող կղզին։ Ճմարիտ է, հուիհընհընմները կարծեք թե այնքան էլ լավ պատրաստ չեն պատերազմ մղելու, մի արհեստ, որին նրանք միանգամայն խորթ են և մասնավորապես դեմ են հրազենին։ Սակայն, եթե ես մինիստր լինեի, երբեք խորհուրդ չէի տա նրանց վրա հարձակվելու։ Նրանց խոհեմությունը, համերաշխությունը, անվեհերությունն ու հայրենասիրությունը լիովին փոխարինում են զինվորական արհեստի մեջ նրանց ունեցած թերություններին։ Երևակայացեք քսան հազար հուիհընհընմ ճեղքելով մի որևէ եվրոպական զորաբանակ, մտել են նրա մեջտեղը, խորտակել նրա շարքերը, շուռ տվել սայլերը և իրենց հետին սմբակի սոսկալի աքացիներով ջարդթուփշուր ջարդուփշուր արել զինվորների քիթն ու պռունկը, որովհետև նրանք միանգամայն արժանի են Ավգուստոսի տված բնորոշմանը՝ recalcitrat undique tutus: Սակայն այդ վեհանձն ազգությունը նվաճելու առաջարկի փոխարեն ես ավելի շուտ կնախընտրեի, որ նրանք հնարավորություն կամ ցանկություն ունենային այնտեղից բավականին թվով բնակիչներ ուղարկելու՝ Եվրոպան քաղաքակրթելու համար, սովորեցնելով մեզ պատվազգացության, արդարամտության, ճշմարտասիության, ժուժկալության, համերաշխության, արիության, ողջախոհության, բարեկամության, բարեսիրության և հավատարմության հիմնական սկզբունքները։ Այդ բոլոր առաքինությունների անունները դեռևս պահպանվել են մեզանում, լեզուների մեծագույն մասի մեջ և պատահում են թե՛ ժամանակակից և թե՛ հնագույն հեղինակների գրվածքներում, ինչ որ կարող եմ ես վկայել իմ համեստ ընթերցանության հիման վրա։
Բայց ես ունեմ մի այլ պատճառ ևս, որ թույլ չի տալիս ինձ ընդառաջ գնալու նորին մեծության այն տիրապետությունների ընդարձակմանը, որ հայտնաբերել եմ ես։ Իսկն ասած, թագավորների ունեցած իրավազորությունը նման դեպքերում իմ մեջ մի փոքրիկ կասկած է առաջացնում։ Օրինակի համար, փոթորիկն անհայտ ուղղությամբ տանում է մի խումբ ծովահենների, և ապա մի փոքրիկ տղա նավի կայմից նկատում է ցամաքը․ նրանք ափ են իջնում, որպեսզի ավազակություն և կողոպուտներ անեն․ նրանք այդտեղ գտնում են մի անվնաս ժողովուրդ, որ նրանց սիրալիր ընդունելություն է ցույց տալիս․ նրանք այդ երկրին նոր անուն են տալիս և օրինական կերպով իրենց թագավորի համար տիրապետում․ իբրև հիշատակ, նրանք մի փտած տախտակ կամ քար են տնկում, երկու կամ երեք տասնյակ բնիկներ են սպանում, մի քանիսին էլ նմուշի համար վերցնում են հետները, վերադառնում իրենց հայրենիքը և ներումն ստանում։ Եվ այսպես հիմք է դրվում մի նոր տիրապետության, որ ձեռք է բերված աստվածային իրավունքով։ Առաջին պատեհ առիթով նավեր են ուղարկում այնտեղ․ բնիկներին կամ դուրս են քշում, կամ ջարդում․ նրանց իշխաններին տանջանքի են ենթարկում, որպեսզի նրանք երևան հանեն իրենց ոսկին, և անառակ ու տմարդի գործողությունների համար ազատություն է տրվում․ երկիրը ներկվում է իր զավակների արյունով։ Եվ այդ մսագործների գարշելի խումբը, որ կատարում է նման բարեպաշտ արշավանքներ, դառնում է մի ժամանակակից գաղութ, որ առաքված է կռապաշտ և վայրենի ժողովրդին դարձի բերելու և քաղաքակրթելու համար։
Իսկ ինչ վերաբերում է նորահայտ երկրների՝ հանուն իմ տեր արքայի ձևական գրավման, այդ հարցը երբեք մտքովս չի անցել, ապա ի նկատի ունենալով իմ այն ժամանակվա վիճակը, թերևս խոհեմությունն ու հեռատեսությունը թելադրել են ինձ, որ այդ հարցի լուծումը թողնեմ ավելի պատեհ պարագաների։
Եվ այսպես, պատասխանելով միակ առարկությանը, որ կարող էին ուղղել ինձ, ինչպես ճանապարհորդի, ես վերջնականապես հրաժեշտ եմ տալիս իմ ազնիվ ընթերցողին և վերադառնում եմ Ռեդրիֆֆի իմ փոքրիկ պարտեզը, որպեսզի այնտեղ հանձնվեմ իմ սեփական խոհերին, կյանքում կիրառեմ առաքինության այն աքանչելի դասերը, որ ես առել եմ հուիհընհընմներից, դաստիարակեմ իմ սեփական ընտանիքի եհուներին այն չափով, որչափով այդ կենդանիներն ընդունակ են ուսման․ հաճախ հայելու մեջ նայեմ իմ պատկերին և այդպիսով, եթե հնարավոր է, հետզհետե վարժվեմ համբերատար լինելու մարդկային արարածների կերպարանքին․ ողբամ իմ հայրենի երկրի հուիհընհընմների վայրենությունը, սակայն միշտ հարգանք ունենամ դեպի նրանց անձնավորությունը՝ ի պատիվ իմ ազնիվ տիրոջ, նրա ընտանիքի, նրա բարեկամների և առհասարակ հուիհընհընմների ամբողջ ցեղի, որոնց բախտ ունեն նմանվելու մեր ձիերն իրենց կերպարանքով, թեև իրենց մտավոր կարողությամբ նրանցից ցածր են կանգնած։
Անցյալ շաբաթից ես սկսեցի թույլ տալ իմ կնոջն ինձ հետ միասին, երկարավուն սեղանի հեռավոր ծայրին, ճաշի նստելու և պատասխանելու (որքան կարելի է համառոտ) իմ սակավաթիվ հարցերին, որ ես տալիս էի նրան։ Եհուների հոտն ինձ համար տակավին շարունակում է գարշելի թվալ, ես միշտ քիթս ծածկում եմ սպանդով, եպնդեղով կամ ծխախոտի տերևներով։ Թեև դժվար է հասակն առած մարդու համար փոխել իր կյանքի հին սովորությունները, այնուամենայնիվ հույսս չեմ կորցնում, որ կգա ժամանակ, երբ ես համբերությամբ կտանեմ իմ եհու հարևանների շրջանը և այլևս չեմ վախենա նրանց ատամներից և ճանկերից։
Առհասարակ ես հեշտությամբ կհաշտվեի եհուների ցեղի հետ, եթե նրանք բավականանային այն մոլություններով ու ցնորամտություններով, որ նրանց բնությունից բաժին է ընկել։ Ինձ ամենևին չի հուզում օրենսգետի, գողի, գնդապետի, խեղկատակի, լորդի, խաղամոլի, քաղաքագետի, բժշկի, սուտ վկայի, սուտ երդմնարարի, դատախազի, մատնիչի և նման մարդկանց տեսքը․ դրանց բոլորի գոյությունը սովորական երևույթ է։ Բայց երբ տեսնում եմ մարմնավոր և մտավոր այլանդակությունների ու հիվանդությունների մի դեզ՝ գոռոզության հետ խառնված՝ իմ համբերությունն անհապաղ հատնում է, երբեք չեմ կարող ըմբռնել, թե ինչպե՞ս կարող են միմյանց հետ համակերպվել մի այդպիսի կենդանի և մի այդպիսի մոլություն։ Իմաստուն և առաքինի հուիհընհընմները, որոնք առատությամբ օժտված են բանական արարածի վսեմ հատկություններով, իրենց լեզվով այդ մոլությունների համար անուն չունեն և ոչ էլ բառեր՝ արտահայտելու մի որևէ վատ բան, բացի այն բառերից, որոնցով նրանք նկարագրում են իրենց եհուների գարշելի արարքները, այն եհուների, որոնց մոտ նրանք հնարավորություն չեն ունեցել նշմարելու գոռոզություն, որովհետև կատարելապես ծանոթ չեն եղել մարդկային բնությանը, գոռոզություն, որ ցուցադրում է իրեն այլ երկրներում, ուր իշխում են այդ կենդանիները։ Իսկ ես, շնորհիվ իմ մեծագույն փորձառության, պարզ կերպով նկատում էի այդ մոլության որոշ սաղմերը վայրենի եհուների մեջ։
Սակայն հուիհընհընմները, որոնք ապրում են բանականության գերիշխանության ներքո, նույնքան չեն հպարտանում իրենց ունեցած վսեմ հատկություններով, որքան և ես երկու ձեռք և երկու ոտք ունենալու համար, մի բան, որով ոչ մի խելքը գլխին մարդ չի պարծենա, թեև նա առանց դրան շատ դժբախտ պիտի համարեր իրեն։ Ես երկար կանգ առա այս նյութի վրա, ցանկանալով անգլիական եհուների հասարակությանը մի կերպ տանելի դարձնել, ուստի ես խնդրում եմ, որ նրանք, որոնք որևէ կերպ արատավորված են այդ մոլությամբ, չհանդգնեն աչքիս երևալ։
<references/>