Changes

Պահապանները

Ավելացվել է 34 բայտ, 10:43, 12 Դեկտեմբերի 2013
― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Դե, իսկ մենք եկել ենք նրան տեսության եւ անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։
Մերին գնաց զեկուցելու, եւ Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջեւ։ Նրա տեսքը հիվանդի էր, համենայնդեպս ` ոչ շատ բարեհամբույր՝ նա բարեհամբույր: Նա վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։
Իսկ Քսակներն իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին եւ ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։
մի Մի բան ինձ համար պարզ է, ― ավելացրեց Օթհոն, ― որ ո՜վ֊ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ֊լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․
Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց եւ ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, եւ ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։
― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ եւ նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալներ․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․
Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանես աշխատասենյակից եւ տեսավ, որ նա մանրակրկիտորեն մանրակրկիտ ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան։ Ըստ երեւույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ֊որ սպանիչ բան ասել եւ, շեմին շրջվելով՝ ֆշշացրեց․
― Դու դեռ դրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիզայք ես․․․
Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին եւ առանց դադարի քանդում։
Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ չարագործությամբ ձեռք բերված ոսկի արժե հափշտակել, միայն թե չխանգարեն։
Գրիզլիին Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով, Ֆրոդոն փլվեց աթոռին։
― Վերջակետ դիր, Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր եւ այլեւս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գա։
Նա հազիվ էր նստել ու ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― թող սպասի մինչեւ վաղը, թերեւս ավելի վիրավորական մի բան կմտածեմ»։ Նա գավաթից կում արեց, ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թանկոցին։ թակոցին։ Հանկարծ պատուհանից երեւաց հրաշագործի գլուխը։
― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ թե դուռդ կպոկեմ, այլ քո ամբողջ հյուղակը տարտարոսի գիրկը կուղարկեմ, ― ճչաց նա։
― Ի՞նչ գիտես Մատանում մասին։
― Ինչ որ Բիլբոն պատմել է, ամբողջ պատմությունը՝ ինչպես է ինքը գտել Մատանին, ինչպես է այն իրեն օգնել։
― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։
― Ոչ, ո՛չ այն, որ թզուկներին է պատմել եւ որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միեւնույն է, իմն է Մատանին»։
― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գանդալֆը։ ― Դե, իսկ քեզ դո՞ւ դո՞ւր է գալիս։
― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։
― Ես նույնպես։ Բայց կախարդական գանձերի տերերը վաղ թե ուշ սկսում են իրենք իրենց չնմանվել։ Արդ , դու էլ շրջահայց շրջահայաց եղիր։ Այդ Մատանին նրա համար չի սարքված, որ երբ ուզենաս՝ անհետանաս, այն կարող է ուրիշ հատկություններ էլ ունենալ։
― Ինչ֊որ անհասկանալի է, ― ասաց Ֆրոդոն։
― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մարանին Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարեւորը, խոսացկությունների ու ասեկոսեների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն եւ բերանբացություն չանես։
― Այ քեզ, հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։
― Ինչպես թե, հենց հիմա․․․ ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ եւ այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․
― Ես էլ էի մտաֆիրմտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ ժամանակով կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլեւս չեմ ուզում երեւալերեւամ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից ինձնից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, թե եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեեւ նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս պարզվում է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել եւ հիմա կիսում ենք նրա հարստությունը։
― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի ե՛ւ Պարկուտը, ե՛ւ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբեւէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․
― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գանդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաց մնաս բարով։
Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչեւ շեմը, Գանդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ֊մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ֊որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։
===Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը ===
Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ինը եւ ոչ էլ իննսունինն իննսունինը օր հետո։ Բիլբո Պարկինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Նորգորդում, այլ այլեւ ամեն տեղ ու ամենուրեք․ քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ ավելի երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, եւ հետզհետե Խենթ Պարկինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր եւ պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ եւ մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։
Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գանդալֆը։
«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքներըխելացիները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ֊որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց եւ հաջորդ տարի նշեց Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց․ տասներկուամյակը․ լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի/նչ ի՞նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված․․․ Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։
Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը կատարելը սովորություն դարձրեցսովորություն, եւ հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ֊առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։
Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրումէր մեկուսացած, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ երիտասարդների շրջանում։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Պարկուտում Ճագարակը (ընկերների համար պարզապես ` Փին) եւ Մերի Բրենդիզայքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայցց բայց ավելի հաճախ մենակ էր թափառում, եւ հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերսին Մերին ու Փինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով՝ կապերի մեջ է մտել էլֆերի հետ։
Ժամանակն անցնում էր, եւ բոլոր բոլորն սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում»․ նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։
Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի տեր, միստր Պարկինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ֊ուրախ վայելում էր կյանքը եւ ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երեւում, որտեղ երբեք չէր եղել եւ ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նս Նա կսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։
Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (եւ նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։
Վստահելի
9
edits