Changes

Գյուղի խենթը

6 bytes removed, 18:38, 17 Դեկտեմբերի 2013
Ես հիմա հանճար եմ։ Բայց այդ մասին ոչ ոքի չեմ ասի։ Ոչ մի դեպքում։ Եթե իմանան, կսկսեն զգուշանալ։
Ոչ ոք գլխի չի ընկնում եւ ոչ էլ գլխի կընկնի։ Ես առաջվա պես քարշ եմ տալիս ոտքերս, հայացքս առաջվա պես դատարկ է։ Երբեմն դժվարանում եմ հիշել, որ անպայման պետք է քստքստացնեմ ոտքերս, անիմաստ հայացքով նայեմ շուրջս եւ հիմարություններ դուրս տամ, իսկ երբեմն էլ հակառակը՝ հազիվ եմ ինձ զսպում, որ չմատնվեմ։ Գլխավորը՝ կասկած չհարուծելն չհարուցելն է։
Ամեն ինչ սկսվեց այն առավոտ, երբ գնացի ձուկ բռնելու։ Նախաճաշին մայրիկիս ասացի, որ ուզում եմ ձուկ բռնելու գնալ, ու նա չառարկեց։ Նա գիտե, որ ես սիրում եմ ձուկ բռնել։ Երբ դրանով եմ զբաղվում, ինձ ոչ մի անախորժ բան չի պատահում։
— Ես գիտեմ, որտեղ բռնեմ,— ասացի,— Ալֆ Ադամսի տան ետեւի փոսում։
— Տղաս, Ալֆի հետ կռիվ չգցես,— զգուշացրրեց զգուշացրեց մայրիկս։— Եթե նրան չես սիրում…
— Նա ինձ խաբեց։ Ստիպեց շատ աշխատել ու ոչինչ չվճարեց դրա համար։ Դեռ մի բան էլ ծիծաղեց վրաս…
Մենք մոտեցանք փոսին, ու ես նստեցի ձուկ որսալու, իսկ Բաունսը գետի ափով վեր բարձրացավ հետախուզության։ Ես ջրից հանեցի մի քանի ձուկ, բայց դրանք այնքան էլ մեծ չէին։ Ձուկը լավ չէր բռնվում, ու ես մի տեսակ հետաքրքրությունս կորցրի։
Ու այդ ժամանակ սկսեցի երեւակայել։ Ի՞նչ կլինի, եթե մի որեւէ փոքրիկ դաշտ վերցնենք, ասենք, մի հարյուր քառակուսի ֆուտ, ու լավ զննենք այդ դաշտը՝ ինչքա՜ն տարբեր բույսեր կտեսնենք այնտեղ։ Ես հայացքս նետեցի գետնին, որտեղ նստած էի, ու տեսա… սովորական խոսփոս, մի քանի խատուտիկ, երկու մանուշակ եւ դեռ չբացված հրանունկ։
Բայց սա ի՞նչ բան է։ Ուշադիր նայելով խատուտիկին՝ հանկարծ նկատեցի, որ տեսնում եմ ամբողջ ծաղիկը եւ ոչ միայն նրա վերգետնյա մասը։
Չգիտեմ, հողի մեջ եղածը ես սկսեցի տեսնել հենց այդ նույն ակնթարթի՞ն, երբ նայում էի խատուտիկին, թե մի քիչ ավելի շուտ։ Սակայն այսպես թե այնպես, տեսա, թե խատուտիկի ցողումը ցողունը ինչպես է մտնում հողի մեջ, տեսա նրա արմատը, որից տարածվում էին փոքրիկ փռչոտ արմատիկներ, տեսա, թե որտեղ են ընդհանրապես գտնվում բոլոր արմատները, ինչպես են ջուր եւ հանքային աղեր վերցնում հողից, ինչպես են սննդանյութերը պաշարվում արմատների մեջ, եւ ինչպես է խատուտիկը արեւի օգնությամբ դրանք յուրացնում։ Դա շատ տարօրինակ բան էր, ախր ես ոչ մի բան չգիտեի այդ մասին։
Ես նայեցի մյուս բույսերին ու դրանք նույնպես տեսա ճիշտ այդպես՝ ամբողջությամբ։ Ու մտածեցի, որ երեւի աչքերիս ինչ֊որ բան է պատահել, ու հիմա արդեն ես կտեսնեմ ոչ միայն իրերի երեսը, այլ նաեւ ներսի եղածը։ Այդ ժամանակ փորձեցի տեսնել առաջվա պես, ու այդպես էլ եղավ։ Հետո նորից ուզեցի տեսնել խատուտիկի արմատը, եւ տեսա։ Ես նստել էի ու մտածում, թե ինչու նախկինում չղի չէի կարող այդպես տեսնել, իսկ հիմա կարողանում եմ։ Ու հենց այդ ժամանակ էլ ուզեցի իմանալ, թե ինչ է կատարվում փոսի հատակում… Ու ամեն ինչ երեւաց՝ ոնց որ ափիս մեջ։ Հիմա կարող էի նայել ուզածս ծանծաղուտի խորքը, որտեղ թաքնվում են այնպիսի խոշոր ձկներ, որպիսիք մեր գետում դեռ ոչ ոք չի բռնել։
Ես պարզ տեսա, որ իմ կարթի մոտ ոչ մի ձկնիկ չկա, ու սկսեցի շարժել, մինչեւ որ խայծը հայտնվեց մի հսկա ձկան քթի տակ։ Սակայն թվում էր, թե ձուկը չի տեսնում որդը։ Իսկ գուցե նա կուշտ էր, եւ հիմա հանգիստ պառկել էր՝ շարժելով բեղերն ու լողակները։
— Խայծը լավն էր, — քթիս տակ մռթմռթացի ես։
— Դե էլ ժամանակ մի՛ կորցրումկորցրու, սկսիր մաքրել։ Մի քիչ հիմա կուտենք, մի քանի հատ էլ տար քարոզիչ Մարտինին, իսկ մնացածը աղ կդնեմ ու կպահեմ նկուղում։ Այնտեղ մի քանի օր էլ կմնա։
Հենց այդ ժամանակ վազելով եկավ միսիս Լոուսոնը, որ ապրում էր մեր դիմաց, ու մայրիկիս պատմեց բանկիր Փեթոնի հետ պատահածը։
— Չհասցրեցի,— պատախսանեցի ես։— Ձուկն էի քեզ ցույց տալիս։
Մայրիկս ու միսիս Լոուսոնը, իրար ընդհատելով, սկսեցին խոսել սանկիրի բանկիրի մասին, իսկ ես գնացի մարագ, որ ձուկը մաքրեմ։ Բաունսը նստել էր կողքս ու նայում էր։ Ես կարող եմ երդվել, որ նա էլ գոհ էր ինձնից ոչ պակաս։ Կարծես, օգնել էր ինձ ձուկ բռնելիս։
— Լա՛վ օր էր այսօր, Բաունս,— ասացի ես, ու Բաունսը համաձայնվեց հետս։ Նա հիշեց, ինչպես էր վազում գետի ափով ու վախեցնում գորտերին, հիշեց, ինչպիսի հաճելի բուրմունք ունի հողը, եթե այն լավ ես հոտոտում։
— Իսկի մատով էլ չեմ կպել,— ասացի ես, ու դա միանգամայն ճիշտ էր։ Ես իսկապես ձեռք չէի տվել նրան։
Ցերեկը գործ էի անում բանջարանոցում։ Մայրիկս երբեմն որեւէ մեկի տանը գործ է անում ու մի քիչ փող աշխատում դրանով, բայց եթե բանջարանոցթ բանջարանոցը չլիներ, մենք չէինք կարողանա ապրել։ Առաջ ես էլ էի փող աշխատում, բայց Ալֆի հետ վիճելուց հետո, երբ նա պակաս մճարեց վճարեց ինձ, մայրիկս էլ չի թողնում աշխատեմ։ Նա ասում է, որ առանց այն էլ իրեն օգնում եմ բանջարանոցում գործ անելով ու մեկ֊մեկ էլ ձուկ բռնելով։
Բանջարանոցում գտա նոր ձեւով տեսնելու զորությունս օգտագործելու եւս մի միջոց։ Կաղամբի մեջ որդեր կային։ Ես դրանք բոլորին տեսնում էի կաղամբի տերեւների արանքում ու տրորում էի, ինչպես տրորեցի բանկիր Փեթոնի սիրտը։ Պոմիդորի թփերի վրա սպիտակ պտեր հայտնաբերելով՝ որոշեցի, որ դա ինչ֊որ վնասատու է։ Դրանք այնքան մանր էին, որ սկզբում չտեսա։ Հետո իմ նոր տեսողությունը մեծացրի, ուշադիր նայեցի ու ստիպեցի, որ անհետանան։ Ես դրանց չէի սատկացնում, ինչպես կաղամբի որդերին, ուղղակի այնպես արեցի, որ անհետանան։
Երբ թեքվեցինք ճանապարհից, ես ետ նայեցի ու նորից մտածեցի այն մասին, որ ատում եմ Ալֆին։ Հանկարծ գլխումս մի միտք ծագեց։ Դեռ չգիտեի՝ կարո՞ղ եմ դա իրականացնել, բայց ինձ շատ դուր եկավ։ Ու որոշեցի փորձել։
Ես հայացքս դարձրի Ալֆի գոմին, մտովի նայեցի պատսրից պատերից ներս ու հայտնվեցի մարագում։ Չորս կողմս խոտ էր, բայց, ինչպես հիշում եք, ես ինքս այն ժամանակ գտնվում էի մարգագետնում, Բաունսի կողքին, որի հետ գնում էի ճագար բռնելու։
Ես կուզենայի բացատրել, թե ինչ արեցի հետո եւ ինչպես արեցի, բայց դե ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղից հնարեցի… Մի խոսքով, քիմիական ռեակցիաներ իմանալը կամ թե մի ուրիշ բան… Խոտի հետ ինչ֊որ մի բան եղավ, մի ինչ֊որ բան էլ եղավ թթվածնի հետ, ու մարագում կրակ ընկավ։ Տեսնելով, որ կրակը ուժեղանում է, ես դուրս եկա այնտեղից եւ նորից հայտնվեցի Բաունսի կողքին։ Հետո մենք գետն անցանք ու սկսեցինք բարձրանալ բլրի լանջով։
Այդ ժամանակ մենք արդեն հասել էինք բացատ, ես նստեցի կոճղի վրա ու տեսա, որ կրակն արդեն թեժացել է, եւ էլ ոչինչ չի փրկի Ալֆի գոմը։ Աղմուկով դուրս էր նետվում բոցը, եւ ծխի թանձր սյունը երկինք էր բարձրանում։
Տուն դարնալիս դառնալիս մտա խանութ։ Ալֆը այնտեղ էր, եւ բոլորովին այնպիսի մարդու տեսք չուներ, որի գոմը հենց ննոր նոր վառվել էր, չափազանց գոհ տեսք ուներ։
Շատ շուտով հասկացա դրա պատճառը։
Ես շատ ջղայնացա, որ բանն այսպես վերջացավ, բայց դեռ հույս ունեի, որ Ալֆի հախից կգամ։
Կեսօրից հետո գնացի Ալֆի մարգագետինը եւ գտա նրա ցուլին։ Ինձ տեսնելով՝ նա ուրախացավ, թեեւ կճէակով կճղակով փորում էր հողը եւ բարձր բառաչում՝ ուզում էր իրեն ցույց տալ։ Ճանապարհին շարունակ մտածում էի, թե կկարողանա՞մ ցուլի հետ խոսել այնպես, ինչպես խոսում եմ Բաունսի հետ։ Վախենում էի, որ ոչինչ չստացվի․ չէ որ Բաունսը շատ ավելի հասկացող է, քան ցուլը։
Ու, իհարկե, ճիշտ դուրս եկա։ Ցուլին բան հասկացնելը շատ դժվար էր։
Իզուր տեղը քորեցի նրա ականջների ետեւը․ նա աչքերը փակեց ու համարյա քնեց։ Զգում էի, թե դրանից նա ինչպիսի հաճույք է ստանում։ Այդ ժամանակ ստիպված բռունցքով խփեցի կողքին, որ ուշկի ուշքի բերեմ։ Նա մի քիչ ոնց որ աշխուժացավ ու նույնիսկ ի պատասխան ինչ֊որ բան փնթփնթաց։ Ախր այդ ցուլերը շատ չխոսկան են։ Բայց ես համոզված էի, որ նա ինչպես պետքն է հասկացավ ինձ, որովհետեւ հանկարծ էնպես կատաղեց ու փրփրեց, որ նույնիսկ վախեցա՝ հո չափը չանցկացրի՞։ Ես հազիվ հազ հասցրի վազել մինչեւ ցանկապատն ու նրա վրայից թռչել մյուս կողմ։ Սուրալով մինչեւ ցանկապատը, ցուլը նորից սկսեց կճղակներով փորփրել գետինը եւ այնպես բառաչեց, որ ինձ ասես քամին թռցրեց տարավ։
Ես տուն վերադարձա ինքս ինձանից շատ գոհ։ Բոլորովին չէի զարմանա, եթե նույն այդ երեկո լսեի, որ Ալֆին հաշմանդամ է դարձրել իր իսկ ցուլը։ Էհ, ինչ կա որ, տեղն է Ալֆին, բա՞ լավ է, որ նա մի աշխատած փողերը յուրացրեց։
Որոշելով, որ քիչ աշխատանք չթափեցի քարոզիչի վրա, ես շարունակեցի ճանապարհս։ Բայց գիտեի, որ ժամանակ առ ժամանակ դեռ պիտի հսկեմ քարոզիչ Մարտինին։
Ես մտա խանութ, նստեցի ու սկսեցի նայել, թե Բերտ Ջոնսը ինչպես է ավլում հատակը։ Մինչ մենք զրուցում էինք իրար հետ, ես փաթանցեցի թափանցեցի նրա ուղեղը եւ հիշեցի, որ նա միշտ պակաս է վճարում ագարակատերերին նրանցից գնած ձվերի համար։ Ստիպեցի հիշել նաեւ, որ նա շատ հաճախ սովորություն ունի հավելումներ անել ապառիկ վճարով գնորդների հաշիվներում, եւ եկամտահարկը կեղծելու մասին էլ հիշեցրի։ Եկամտահարկի մասին միտքը նրան վախեցրեց, իսկ ես շարունակում էի մշակել նրան, մինչեւ զգացի, որ նա գրեթե որոշեց հատուցել այն բոլոր մարդկանց վնասները, ում ինքը խաբել էր։
Վարսավիրանոցում նայում էի Ջեյկին, որը սափրում էր ինչ֊որ մեկին։ Ինձ այնքան էլ չէր հետաքրքրում սափրվող մարդը․ նա ապրում էր մեզնից հինգ մղոն հեռավորության վրա, իսկ ես առայժմ որոշել էի մշակել միայն մեր գյուղի բնակիչներին։
Վստահելի
1396
edits