Changes
Արգելոց
,Կնոջս ու աղջկաս չէի գրում։ Իմաստ չուներ։ Մտածում էի․ համբերենք՝ կերեւա…
Կարճ ասած, կյանքը մի փոքր կայունացել էր։ Աշխատում էի քիչ մտածել կողմնակի բաների մասին։ Դժբախտություններս տեսադաշտից դուրս էին։ Ինչ֊որ տեղ թիւունքում։ թիկունքում։ Քանի հետ չես նայել՝ հանգիստ ես։ Կարելի է հետ չնայել…
Ձեռի հետ կարդացի Լիխոնոսովին։ Լավ գրող է, անշուշտ։ Տաղանդավոր, վառ, ճկուն։ Կենդանի խոսքը հրաշալի է վերարտադրում։ (Տոլստո՜յը լսեր այսպիսի հաճոյախոսություն)։ Բայցեւայնպես՝ հիմնականում անհույս, վհատ, կպչուն զգացում։ Ճապաղ ու ձանձրալի հանգերգ․ «Ո՞ւր ես, Ռո՛ւսիա։ Ո՞ւր ես չքացել։ Ո՞ւր են խաղիկները, նախշանկար սրբիչները, գլխազարդերը։ Աղուհա՞ցն ուր է, կտրիճությունը, թափը։ Ո՞ւր են ինքնաեռները, սրբապատկերները, ճգնավորները, կրոնախեւերը։ Ո՞ւր են ստեռլետը, կարպը, մեղրը, հատիկավոր խավիարը։ Ո՞ւր են սովորական ձիերը, գրո՛ղը տանի։ Ո՞ւր է ողջախոհ ամոթխածությունը զգացումների…»։
Միխալ Իվանիչի հետ հարաբերությունները պարզ ու գործնական էին։ Սկզբում հաճախ էր մտնում իմ սենյակ։ Գրպանից հանում էր շշերը։ Ես հրաժարվում էի։ Հենց շշից էլ խմում էր՝ բազմաբառ քրթմնջոցով։ Նրա ընդարձակ մենախոսությունների իմաստը դժվարությամբ էի որսում։
Եվ ընդհանրապես, Միշայի խոսքը ուշագրավ էր կառուցված։ Հոդաբաշխ ու շեշտված արտաբերում էր միայն գոյականներն ու բայերը։ Գերազանցապես՝ անպարկեշտ կապակցություններում։ Իսկ երկրորդական անդամները Միխալ Իվանիչը կամայական էր օգտագործում։ Որը պատահեր։ Չեմ խոսում արդեն նախդիրներիննախդիրների, մասնիկների ու ձայնարկությունների մասին։ Նրա խոսքը նման էր դասական երաժշտությանը, աբստրակտ գեղանկարչությանը կամ կարմրակատարիկի երգին։ Հույզերն ակնհայտորեն իշխում էին իմաստի վրա։ Ենթադրենք ասում եմ․
— Մի՛շա, ճիշտ կլինի միառժամանակ թողես խմելը։
Անհեթեթ էր նրա թե՛ բարությունը, թե՛ չարությունը։ Ղեկավարությանը երես առ երես հայհոյում էր ամենավերջին խոսքերով։ Իսկ Ֆրիդրիխ Էնգելսի նկարի մոտով անցնելիս հանում էր գլխարկը։ Շարունակ անիծում էր Ռոդեզիայի դիկտատոր Յան Սմիթին։ Բայց հարգում ու սիրում էր միկիտանի բուֆետապանուհուն, որը նրան միշտ հաշվի մեջ խաբում էր․
Նրա ամենասարսափելի անեծքն այսպես էր հնդում․
Առավոտ։ Կապ՝ Կաթ՝ կապտավուն փրփուրով։ Շների հաչոց, դույլերի զնգոց։ Պատից այն կողմ՝ Միշայի հարբած ձայնը․
— Տղա՛ս, մի ռուբլի տա՞ս։
Մենք շարունակում էինք ճոճվել բաժանման սահմանագծին։ Ասում են՝ այդպիսի ամուսնություններն առավել տեւական են։
Բայցեւայնպես, ընկերություն այլեւս չկար։ Չի կարելի ասել «Բարեւ, թանկագի՜նս» կնոջը, ում Աստված գիտի ինչեպ ինչեր ես շշնջացել։ Չի՛ հնչում…
Ի՞նչ ձեռքբերումներով էի հասել երեսնամյակիս, որը բուռն նշվեց «Դնեպր» ռեստորանում։ Ես ազատ արվեստագետի կյանք էի վարում։ Այսինքն չէի ծառայում, վաստակում էի ժուռնալիստիկայով ու գեներալական հուշերի գրական մշակումներով։ Բնակարան ունեի, որի պատուհանները բացվում էին աղբանոցի վրա։ Գրասեղան, բազմոց, մարզագնդեր, «Տոնուս» ռադիոլա («Տոնուսը» վատ ազգանուն չէ խանութի վարիչի համար)։ Գրամեքենա, կիթառ, Հեմինգուեյի նկարը, մի քանի ծխամորճ՝ կավե գավաթում։ Լամպ, պահարան, բրոնտոզավրերի դարաշրջանի երկու աթոռ, ինչպես եւ նրբանկատության համար իմ կողմից խորապես հարգված Եֆիմ կատուն։ Ի տարբերություն իմ լավագույն ընկերների ու ծանոթների՝ նա ձգտում էր մարդ լինել…
Տատյանան իմ կյանքի վրա բացվեց արշալույսի պես։ Այսինքն՝ խաղաղ, գեղեցիկ, առանց արտակարգ հույզեր արթնացնելու։ Արտակարգը նրա մեջ միայն անտարբերությունն էր։ Իր անսահման անտարբերությամբ նա բնության երեւույթ էր հիշեցնում…
Գեղանկարիչ Լոբանովն իր գերմանամկան ծնունդն էր նշում։ Թեք տանիքով ձեղնահարկում տասներկու մարդ խրկվել էր։ Բոլորը սպասում էին Ցելկովին, որը չեկավ։ Նստել էին գետնին, չնայած լիքը աթոռ կար։ Գիշերնվա Գիշերվա կողմ սեղանակիցների զրույցը վերածվեց բանավեճի՝ տուրուդմփոցի երանգով։ Շերտավոր շապիկով մի սափրագլուխ, լարվելուց կարմրած, գոռում էր․
— Նորից եմ կրկնում՝ գույնը գաղափարակա՜ն երեւույթ է…
Այս անմեղ արտահայտությունը, չգիտես ինչու, կատաղեցրեց հյուրերից մեկին․ նկարիչ֊տառագիր էր։ Բռունցքները սեղմած՝ հարձակվեց ապրանքագետի վրա։ Բայց ինչպես բոլոր սափրագլուխ տղամարդիկ, սա էլ, պարզվեց, շատ ուժեղ էր ու վճռական էր գործում։ Արագ հանեց գամած ամրակով դնովի ատամը։ Փաթաթեց թաշկինակի մեջ։ Դրեց գրպանը։ Ու բռնցքամարտիկի դիրք ընդունեց…
Այդ ընթացքում նկարիչը պաղեց։ Նցոնած Լցոնած ձուկ էր ուտում ու մեկումեջ գոռում․
— Շշմելո՜ւ ձուկ է։ Կուզեի նրանից երեք երեխա ունենամ…
— Բորիս,— սուտ խնդությամբ պատասխանեցի ես։
— Ահա ես եւ ծանոթացաք,— ասաց Տանյան։
Ու գնաց խոհանոց՝ իր բանին։
— Ձեզ կորցնո՜ւմ եք, մաե՛ստրո։
— Լռե՛լ,— սպառնալից ասաց դիմացս նստածը։ Ապա։— Ինչ՞ Ինչի՞ չես ամուսնանում, սրիկա՛։ Ի՞նչ ես պոչ խաղացնում, տակա՜նք։
Սկսեցի կորցնել իրականության զգացողությունը։ Իրականության եզրագծերն անհուսալիորեն աղոտանում էին։ Բնապատկեր֊եղբայրը շահագրգիռ ձգվեց դեպի գինին։