Changes
Դուռը
,|հեղինակ = [[Անդրեյ Բիտով]]
|թարգմանիչ = Անահիտ Խաչատրյան
|աղբյուրը աղբյուր = «Ապրելու մտադրություն» գրքից, Ռուս֊Հայկական(Սլավոնական) համալսարանի հրատարակչություն, 2004
}}
:Տղան վճռականորեն բարձրացավ երրորդ հարկ։ Ձեռքերը տաքացրեց մարտկոցի վրա։ Նայեց լուսամուտի ապակուն։ Հանեց գլխարկը, սանրվեց ու նորից գլխին դրեց։ Ուղղեց շարֆը։ Դեմքն արդեն չէր այրվում։ Նստեց մարտկոցի վրա, անշտապ ծխախոտ ծխեց։ Գլուխը պտտվեց, շուրջն ամեն ինչ թեթեւակիորեն լող տվեց։ Տղան նոր էր սկսել ծխել։ Հաճելի էր․ ասես ճոճում էին իրեն։ Նա դիտում էր ծուխը, որ մեկ բաց էր թողնում բերանից, մեկ ռունգերից, մեկ էլ փորձում էր օղակներ սարքել․․․
:Տղան նայեց ժամացույցին՝ ինն անց էր քսան։ Արդեն մի ժամ քսան րոպե սպասում է։ Արդեն ուշ է։ Ինքը պետք է տեսնի նրան եւ տուն դառնա։ Որովհետեւ մայրը չգիտի, թե էսքան երկար ուր է կորել՝ գնալով դեմուդեմ ապրող ընկերոջ մոտ՝ կարկինի հետեւից։ Ճիշտ է, նա խեթ տնտղեց որդու նոր վերնաշապիկն ու կոշիկները եւ ասաց, որ նա իրեն գերեզման կիջեցնի։ Ի դեպ, նա վաղուց զանգել է ընկերոջը, եւ հիմա նրանք՝ երկու մայր, խոսում են։ Տղան ցած իջավ, զանգեց տուն, հետո՝ ընկերոջը։ Էդպես էլ կա․ կարճ ազդանշաններ երկու տեղից էլ։ Տղան ուրախացավ, որ չստացվեց խոսել։ Չէ՞ որ շուտով կվերադառնա, եւ բնավ էլ չարժե այդ մասին ասել հեռախոսով․․․