Changes

Դուռը

Ավելացվել է 1 բայտ, 18:26, 28 Դեկտեմբերի 2012
:Երկու ժամ է անցել։ Տղան մտածեց․ նա պետք է որ արդեն էնտեղ լինի եւ իրենք պարզապես չեն հանդիպել։ Պարզապես անհրաժեշտ է իմանալ՝ էնտե՞ղ է արդյոք։ Գուցե ինքն իզուր է սպասում։
:Նա բարձրանում էր՝ ավելի ու ավելի դանդաղեցնելով քայլերը։ Բայց ահա եւ դուռը։ Դարձյալ ուղղեց շարֆը ու գլխարկը։ Ձգվեց դեպի զանգը։ Վարանեց․ վերհիշեց այն գեղեցիկ երիտասարդին, որ ափով թեթեւակի խփում էր իր այտին ու քամահրանքով խնդմնդում։ Նա էլ էր ծիծաղում։ Միաժամանակ տղան մտածում էր, որ դուռը, այնուամենայնիվ, զանգել է պետք։ Ի վերջո ամեն ինչ պետք է պարզել։ Եվ երբ նա, այնուամենայնիվ, սեղմեց կոճակը, ապա ավելի վստահ ու համարձակ զգաց իրեն։
:Նա լսեց՝ ինչպես դռան հետեւում մեկ ուրիշ դուռ բացվեց, ուրկից անորոշ աղմուկ պոռթկաց, ինչպես քայլերը մոտեցան դռանը, ինչպես չխկաց փականքը․․․