Changes

Չախու

10 bytes removed, 13:06, 26 Հունվարի 2014
}}
  Չախու ''Ջրկիր Մարտիրոսի պատմածը''
Գարաունը դէռ հասած չէր, բայց էն տարին շոգը էնպես վաղ էր կոխել, որ փետրվարի տասնհինգին—քսանին արդեն դալար արոտը, բանջարըը գետնից մէկ թիզ վեր էր էլել։ Մարտի սկզբին արդեն տարմերը եկել էին, հեռաու տեղերից և տանիքների կրամիտների մեջ սկսել էին իրենց բույնը շինել, կռունկները, վայրի սագերը երամ-երամ, կռկռալով Դոն գետի կողմից դեպի Ռուսաստան էին թռչում գնում. էլ վախ չկար հանկարծակի ցրտերից։ Մի քանի օր էլի անցավ, արարի՛չ Աստված, էնպիսի շոգեր արավ, որ բոլորովին հունիսի տապն էր... չորությունից գետինը սկսեց ճաքճքել, ձյունի թողած խոնավությունը վաղուց անհետացել էր. Հողագործները Աստված, Աստված էին կանչում, Եթե էլի մի քանի օր էդպես շարունակվելու լիներ, ամբողջ ցորենը պիտի թառամեր, փչանար։
Վստահելի
1318
edits