Changes

Մոսկվա 2042

6 bytes removed, 20:24, 28 Հունվարի 2014
/* Ջերմ հանդիպում */
― Այդ բոլորը միասին, ― ասաց Սմերչևը։ ― Հասկանում եք, մեր, կոմունյանների մոտ, բոլորն ունեին անուններ, որոնք տրված էին ծնված օրվանից, իսկ հետո մենք նրանք փոխարինեցինք աստղացումի ժամանակ ստացած անուններով, այսինքն՝ աստղային անուններով։ Այդ անունները արտացոլում են յուրաքանչյուր մարդու հիմնական գործունեությունը։ Իսկ Գենիալիսիմուսը հայտնվեց միանգամայն ինքնաբերաբար։ Գենիալիսիմուսը միաժամանակ և մեր կուսակցության Գլխավոր քարտուղարն է, և ունի Գեներալիսիմուս զինվորական կոչումը, և բացի այդ տարբերվում է հասարակ մարդկանցից իր համակողմանի հանճարեղությամբ։ Հաշվի առնելով բոլոր այդ առանձնահատկությունները, մարդիկ նրան անվանում էին «մեր հանճարեղ գլխավոր քարտուղար և գեներալիսիմուս»։ Բայց ինչպես հայտնի է, նրա բազմաթիվ արժանիքներց մեկն էլ համեստությունն է, և նա շատ անգամ է խնդրել մեզ անվանել նրան ավելի հասարակ, կարճ և համեստ բառով։ Վերջ ի վերջո սկսեց գործածվել այս հասարակ և բնական անվանումը՝ Գենիալիսիմուս։
Թվում էր՝ մեր հանդիպման վայրից մինչև օդանավակայանի շենքը, այնքան էլ հեռու չէր, բայց ճանպարհին Սմերչևը հասցրեց պատմել, թե ինչպես և ինչու իրագործվեց օգոստոսյան Օգոստոսյան հեղափոխությունը։
Նրանից ես իմացա, որ Գենիալիսիմուսը, երբ դեռ հասարակ գեներալ էր, հաճախ էր մտածում, ինչու այդքան լավ մշակված կոմունիզմի կառուցման տեսությունը, չի հաջողվում իրագործել։ Բազմակի անգամ և ամենահիմնավոր կերպով աշխատելով բոլոր գիտական սկզբնաղբյուրների և տեսական հաշվարկների վրա, նա գտավ այն սխալները, որոնք թույլ էին տրվել կոմունիզմի կառուցման ընթացքում։ Կուսակցության և պետության նախկին ղեկավարները, գռեհկացնելով հանճարեղ ուսմունքը, փորձում էին կառուցել կոմունիզմ հաշվի չառնելով տեղական և ընդհանուր պայմանները։ Ժամանակին նույնիսկ հանճարեղ Լենինը ենթադրում էր, որ կոմունիզմ կարելի է կառուցել միանգամից ամբողջ երկրագնդում, համաշխարհային ռևոլյուցիյա իրագործելով։ Հետո առաջարկվեց դրույթ, որ կոմունիզմի առաջին էտապը, սոցիալիզմը, կարելի է կառուցել և մեկ առանձին վերցված երկրում։ Այդպես էլ արվեց։ Սակայն անցումը սոցիալիզմից կոմունիզմ շատ ավելի բարդ դուրս եկավ, քան թվում էր սկզբից։ Բոլոր փորձերը կառուցել կոմունիզմ միայն մեկ երկրում անհաջող եղան։ Վերլուծելով այդ փորձերը և զարգացնելով հեղափոխական տեսությունը, ապագա Գենիալիսիմուսը դեռ այն ժամանակ եկավ այն ճշմարիտ եզրակացությանը, որ անհաջողությունների արմատը այն է, որ նախորդ կառուցողները, ղեկավարվելով գռեհկացված գաղափարներով, ցուցաբերում էին շտապողականություն, հաշվի չէին առնում ոչ երկրի չափերը, ոչ աննպաստ եղանակային պայմանները, ոչ բազմազգ բնակչության մեծամասնության հետամնացությունը։ Վերջի վերջո ապագա Գենիալիսիմուսը եկավ այն պարզ, բայց հանճարեղ որոշմանը, որ կոմումիզմ կարելի է և պետք է սկզբում կառուցել առանձին վերցրած քաղաքում։
Ինչքան ավելի էինք մոտենում օդանավակայանի շենքին, այնքան ավելի ու ավելի ուշադիր էի ես նայում շենքի ճակատին կախված դիմանկարներին և հարցրեցի Սմերչևին, թե ով է այն մարդը, որը այդքան նման է Հիսուս Քրիստոսին։
― Ինչպե՞ս թե ով, ― զարմացավ Սմերրչևը։ Սմերչևը։ ― Հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։
― Բայց մենք երկրպագում ենք նրան, ― տեղում պտտվեց և ոտքով խփեց գետնին հայր ԶվեզդոնիյնԶվեզդոնին, ― ոչ թե որպես ինչ֊որ Աստծո որդու, այլ որպես առաջին կոմունիստի, Գենիալիսիմուսի մեծ նախորդի, որի մասին Քրիստոսը ժամանակին ասել էր․ « Բայց իմ ետևից եկողը ինձանից ավելի ուժեղ է»։
Ես համոզված էի, որ այդ բառերը պատկանում էին ոչ թե Քրիստոսին, այլ Հովահաննես Մկրտիչին, բայց համենայն դեպս չառարկեցի։
Օդանավակայանի աղյուսե պատի վրա ես տեսա կիսաջնջված գրություն․ Ուշարդրություն։ Դռները բացվում են ավտոմատ կերպով։ Բայվ Բայց ոչ մի դուռ ընդհանրապես չկար, պատի խոռոչը ոչնչով փակված չէր։
Սմերչևը կանգ առավ ինձ առաջ թողնելով։ Հենց որ ես ներս մտա, թնդաց երաժշտությունը, և մարդկանց մի մեծ խումբ սկսեց թափահարել կարմիր դրոշակներով, պլլակատներովպլակատներով, Գենիալիսիմուսի և․․․ ես չհավատացի աչքերիս․․․ իմ դիմանկարներով։
Ձերժինը դուրս թռավ առաջ և ուսերով սկսեց տեղ բացել ամբոխի մեջ, նրա ետևից, մարդկանց հրելով գնում էր Սմերչևը, Սմերչևից հետո՝ ես։
Ադմին, Վստահելի
1876
edits