Changes
/* Սիրո պալատ */
Ես քայլում էի Առաջին Հատորի պողոտայով ներքև ընկճված։ Այս կոմունիստական թագավորությունում ես ինձ հարմարավետ չէի զգում։ Իհարկե, ես եկել եմ այստեղ միայն մեկ ամսով, բայց վախենում եմ, որ բուսական խոզի մսով, նույնիսկ այդ մի ամիսը չեմ դիմանա։
Ոչ, ես չէի ուզում առավելություններ։ Ես ուզում էի լինել բոլորի պես։ Եվ իհարկե, ոչ մի դեպքում ոչ մի բանի չէի ուզում խառնվել։ Իմ նպատակն էր լինել օբյեկտիվ և առանց ավելորդ զգայականության փաստերը արձանագրել։ Հանուն դրա ես պատրաստ էի ամենաանսպասելի և վտանգավոր փորձություններին։ փորձությունների։ Եվ ուտելիքի հանդեպ էլ երբեք շատ պահանջկոտ չեմ եղել, բայց այդ կոմունիստական խոզի միսն ու «Լեբյոդուշկա» ապուրը իմ օրգանիզմը ուղղակի չի ընդունում։
Միգուցե, մեղավորը կյանքի հանդեպ ունեցած իմ հայացքներն են։ Դրանք երևի հետամնաց են դեռ այն ժամանակվանից, երբ ես ապրում էի սոցիալիզմում։ Իսկ հետո, երբ ընկա կապիտալիզմ և ամեն օր ենթարկվում էի նրա վնասակար, քայքայիչ ազդեցությանը ու սնվում կապիտալիստական կերակուրներով, դա ազդեց ոչ միայն մտածողությանս այլ նաև ստամոքսիս աշխատանքի վրա։ Այն շատ նրբազգաց էր դարձել։