Այս պատճառով, եթե ապրանքի սպառողական արժեքի վերաբերմամբ նշանակություն ունի նրա մեջ պարունակվող աշխատանքի լոկ որակը, ապա արժեքի մեծության վերաբերմամբ նշանակություն ունի միայն աշխատանքի քանակը, ընդ որում հիշյալ աշխատանքը պետք է արդեն վերածված լինի մարդկային աշխատանքի՝ առանց որևէ հետագա որակի։ Առաջին դեպքում խոսքն այն մասին է, թե ինչպե՛ս է կապարվում աշխատանքը և նա ի՛նչ է արտադրում, երկրորդ դեպքում այն մասին, թե որքա՛ն աշխատանք է ծախսվում և որքա՛ն ժամանակ է շարունակվում այն։ Քանի որ ապրանքի արժեքի մեծությունը արտահայտում է նրա մեջ պարունակվող աշխատանքի միայն քանակը, ապա որոշ համամասնությամբ վերցրած ապրանքները միշտ պետք է հավասարամեծ արժեքներ լինեն։
Եթե, օրինակ, մեկ բաճկոն արտադրելու համար պահանջվող աշխատանքի բոլոր օգտակար տեսակների արտադրողական ուժն անփոփոխ է մնում, ապա բաճկոնների արժեքի մեծությունն աճում է նրանց քանակին համամասնորեն։ Եթե մեկ բաճկոնը, օրինակ, X x աշխատանքային օր է ներկայացնում, ապա 2 բաճկոնը ներկայացնում են 2x աշխատանքային օր և այլն։ Բայց ենթադրենք, թե մեկ բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքն ավելանում է կրկնակի չափով կամ նվազում է կիսով չափ։ Առաջին դեպքում մի բաճկոնը նույնքան արժի, որքան առաջ երկու բաճկոնն արժեին, երկրորդ դեպքում երկու բաճկոնը նույնքան արժեն, որքան առաջ մեկ բաճկոնը, թեև երկու դեպքում էլ բաճկոնի մատուցած ծառայությունը մնում է անփոփոխ, ինչպես որ անփոփոխ է մնում նաև նրա մեջ պարունակվող օգտակար աշխատանքի որակը։ Բայց նրա արտադրության Վրա ծախսված աշխատանքի քանակը փոխվել է։
Սպառողական արժեքի ավելի մեծ քանակն ինքնըստինքյան նյութական ավելի մեծ հարստություն է կազմում. երկու բաճկոնն ավելի շատ է, քան մեկը։ Երկու բաճկոնով կարելի է երկու մարդու հագցնել, մեկ բաճկոնով՝ միայն մեկին և այլն։ Բայց և այնպես նյութական հարստության աճող մասսային կարող է համապատասխանել նրա արժեքի մեծության միաժամանակյա նվազումը։ Այդ հակադիր շարժումն առաջ է գալիս աշխատանքի երկակի բնույթից։ Արտադրողական ուժը, իհարկե, միշտ էլ օգտակար, կոնկրետ աշխատանքի արտադրողական ուժ է և փաստորեն որոշում է տվյալ ժամանակամիջոցում տեղի ունեցող նպատակահարմար արտադրողական գործունեության էֆեկտիվության աստիճանը միայն։ Հետևաբար, օգտակար աշխատանքն արդյունքների մերթ հարուստ, մերթ աղքատ աղբյուր է դառնում՝ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման կամ անկման նկատմամբ ուղիղ համամասնությամբ։ Ընդհակառակը, արտադրողական ուժի փոփոխությունն ինքնըստինքյան բոլորովին չի ազդում ապրանքի արժեքի մեջ ներկայացված աշխատանքի վրա։ Քանի որ արտադրողական ուժը պատկանում է աշխատանքի կոնկրետ օգտակար ձևին, ապա նա, իհարկե, չի կարող ազդել աշխատանքի վրա, որչափով մենք վերանում ենք նրա կոնկրետ օգտակար ձևից։ Հետևաբար, միևնույն աշխատանքը հավասար ժամանակամիջոցներում միշտ միևնույն մեծությամբ արժեքներ է ստեղծում, որքան էլ նրա արտադրողական ուժը փոփոխվի։ Բայց աշխատանքը այդ պայմաններում հավասար ժամանակամիջոցներում սպառողական արժեքների տարբեր քանակներ է տալիս. շատ է տալիս, երբ արտադրողական ուժը աճում է, քիչ երբ նվազում է։ Արտադրողական ուժի այն իսկ փոփոխությունը, որը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, հետևաբար, նաև նրա մատակարարած սպառողական արժեքների մասսան, նվազեցնում է, ինչպես տեսնում ենք, այդ աճած մասսայի արժեքի ընդհանուր մեծությունը, քանի որ կրճատում է այդ մասսայի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի քանակը։ Եվ ընդհակառակը։
A ապրանքի x քանակը = B ապրանքի y քանակին, կամ՝
A ապրանքի X x քանակն արժե B ապրանքի y քանակ։
(20 արշ, կտավը = մեկ բաճկոնի, կամ` 20 արշ. կտավն արժե մեկ բաճկոն)։
Ինչպես տեսնում ենք, արժեքի մեծության իրական փոփոխությունները բավականաչափ պարզորեն ու լրիվ կերպով չեն արտացոլվում նրանց հարաբերական արտահայտության մեջ կամ հարաբերական արժեքի մեծության մեջ։ Ապրանքի հարաբերական արժեքը կարող է փոփոխվել, չնայած որ նրա արժեքը հաստատուն է մնում։ Նրա հարաբերական արժեքը կարող է հաստատուն մնալ, չնայած որ արժեքը փոփոխվում է, և, վերջապես, արժեքի մեծության և արժեքի այդ մեծության հարաբերական արտահայտության միաժամանակյա փոփոխությունները, ամենևին էլ միշտ չէ, որ պետք է համապատասխանեն միմյանց<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Վուլգար քաղաքատնտեսությունը արժեքի մեծության ու նրա հարաբերական արտահայտության այս անհամապատասխանությունը շահագործում է իր համար սովորական սրամտությամբ։ Օրինակ. «Ենթադրեցե՛ք միայն, որ A-ն ընկնում է այն պատճառով, որ B-ն, որի հետ նա փոխանակվում է, բարձրանում է, ընդ որում, սակայն, A-ի վրա ավելի քիչ աշխատանք չի ծախսվում, քան առաջ,— և արժեքի ձեր ընդհանուր սկզբունքը տապալվում է... Երբ ենթադրեցինք, որ B-ի արժեքը A-ի համեմատությամբ ընկնում է, որովհետև A-ի արժեքը B-ի համեմատությամբ բարձրանում է, ապա հենց դրանով էլ մենք ոչնչացնում ենք այն հողը, որի վրա Ռիկարդոն կառուցում է իր այն մեծ դրույթը, թե ապրանքի արժեքը միշտ որոշվում է նրա մեջ մարմնացած աշխատանքի քանակով։ Որովհետև, եթե A-ի արտադրության ծախքերի մեջ կատարվող փոփոխությունը փոխում է ոչ միայն A-ի սեփական արժեքը B-ի համեմատությամբ, որի հետ նա փոխանակվում է, այլև փոխում է արժեքը B-ի արժեքը A-ի համեմատությամբ, թեև արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա տապալվում է ո՛չ մ՞իայն այն դոկտրինան, որը հավատացնում է, թե առարկայի վրա ծախսված աշխատանքն է կարգավորում այդ առարկայի արժեքը, այլ նաև այն դոկտրինան, որի համաձայն տվյալ ապրանքի արտադրության ծախքերն են կարգավորում նրա արժեքը» (J. Broadhurst։ «Political Economy». London 1842, էջ 11, 14)։
<br>Պ-ն Բրոդհերստը նույնպիսի իրավունքով կարող էր ասել՝ լա՜վ նայեցեք 10/20, 10/50, 10/100 և այլն թվական հարաբերություններին։ 10 թիվն անփոփոխ է մնում, և չնայած դրան, նրա հարաբերական մեծությունը, 20, 50, 100 հայտարարների նկատմամբ նրա հարաբերական մեծությունը, շարունակ նվազում է։ Հետևապես, տապալվում է այն մեծ սկզբունքը, որի համաձայն ամբողջ թվի, օրինակ, 10-ի մեծությունը «կարգավորվում է» նրա մեջ պարունակված միավորների քանակով։</ref>։
''3) Համարժեքային ձևը''
Մենք տեսանք, որ երբ որևէ A ապրանք (կտավը) իր արժեքն արտահայտում է իրենից տարբեր B ապրանքի (բաճկոնի) սպառողական արժեքի մեջ, նա միաժամանակ այդ վերջինին տալիս է արժեքի մի յուրահատուկ ձև, համարժեքի ձև։ Կտավ ապրանքը՝ որպես արժեք իր սեփական կեցությունը նրանով է երևան բերում, որ բաճկոնը, չընդունելով արժեքի իր բնական մարմնական ձևից տարբեր որևէ այլ ձև, նրան՝ կտավին հավասարարժեք է դուրս գալիս։ Այսպիսով, կտավն իր արժեքային կեցությունը նրանով է արտահայտում փաստորեն, որ բաճկոնը կարող է անմիջաբար փոխանակվել նրա հետ։ Ուստի որևէ ապրանքի համարժեքային ձևը նրա՝ մի ուրիշ ապրանքի հետ անմիջաբար փոխանակելիության ձևն է։
Եթե ապրանքի տվյալ տեսակը, օրին. բաճկոնները, ապրանքի մի ուրիշ տեսակի, օրին., կտավի համար, ծառայում է որպես համարժեք, եթե, այդպիսով բաճկոններն այն բնորոշ հատկությունն են ստանում, որ կտավի հետ անմիջաբար փոխանակելիության ձևի մեջ են գտնվում, ապա դրանով դեռևս ամենևին չի մատնանշվում այն համամասնությունը, որով բաճկոններն ու կտավը կարող են փոխանակվել իրար հետ։ Եթե կտավի արժեքի մեծությունը տրված է, հիշյալ համամասնությունը կախված է բաճկոնների արժեքի մեծությունից։ Բաճկոնն արդյոք համարժեք է, իսկ կտավը հարաբերական արժեք, թե՞ ընդհակառակը, կտավը համարժեք է, իսկ բաճկոնը հարաբերական արժեք, միևնույն է, բաճկոնի արժեքի մեծությունը ամեն դեպքում որոշվում է նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով, հետևապես, նրա արժեքի ձևից անկախ։ Բայց եթե ապրանքի բաճկոն ներկայացնող տեսակը արժեքի արտահայտության մեջ համարժեքի տեղն է գրավում, նրա արժեքի մեծությունը, որպես այդպիսին, ոչ մի արտահայտություն չի ստանում։ Դեռ ավելի՛ն. նա արժեքային հավասարման մեջ հանդես է գալիս միայն որպես տվյալ իրի որոշ քանակ։
Օրինակ. 40 արշ. կտավն «արժե» — ի՞նչ։— Երկու բաճկոն։ Որովհետև բաճկոն տեսակի ապրանքը այստեղ համարժեքի դեր է խաղում, և բաճկոն սպառողական արժեքը կանգնած է կտավի դեմ որպես արժեքի մարմնացում [Werthkörper] ուստի բաճկոնների մի որոշ քանակն էլ բավական է՝ կտավի արժեքի մի որոշ մեծություն արտահայտելու համար: Ահա ինչո՛ւ երկու բաճկոնը կարող են արտահայտել 40 արշ. կտավի արժեքի մեծությունը, բայց նրանք երբեք չեն կարող արտահայտել իրենց սեփական արժեքի մեծությունը, բաճկոնների արժեքի մեծությունը։ Այս փաստի մակերեսային ըմբռնումը,— իբր թե արժեքային հավասարման մեջ համարժեքը միշտ մի որոշ իրի, մի որոշ սպառողական արժեքի սոսկ քանակի ձև ունի միայն,— մոլորեցրել է Բեյլիին և ստիպել է նրան, ինչպես և նրա նախորդներից ու հետնորդներից շատերին, արժեքի արտահայտության մեջ միայն քանակական հարաբերություն տեսնել։ Իրապես, ապրանքի համարժեքային ձևը արժեքի ոչ մի քանակական սահմանում չի պարունակում։
Առաջին առանձնահատկութունը, որն աչքի է ընկնում համարժեքային ձևը քննելիս այն է, որ սպառողական արժեքը դառնում է իր հակադրության՝ արժեքի դրսևորման ձև։
Ապրանքի նատուրալ ձևը դառնում է արժեքի ձև։ Բայց, nota bene — B ապրանքի համար (բաճկոնի կամ ցորենի կամ երկաթի համար և այլն) այս quid pro quo-ն իրականանում է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որի մեջ է մտնում նրա հետ ամեն մի ուրիշ A ապրանք (կտավ և այլն),— միայն այդ հարաբերության շրջանակներում։ Քանի որ ոչ մի ապրանք չի կարող ինքն իրեն հարաբերել իբրև համարժեքի և, հետևապես, չի կարող իր բնական արտաքինը իր սեփական արժեքի արտահայտություն դարձնել, ուստի նա պետք է ուրիշ ապրանքի հարաբերի իբրև համարժեքի կամ մի ուրիշ ապրանքի բնական արտաքինը դարձնի արժեքի իր սեփական ձևը։
Շարադրանքն ավելի ակնառու դարձնելու համար այս հարցը լուսաբանենք այն չափերի օրինակով, որոնցով չափվում են ապրանքային մարմինները որպես այդպիսիները, այսինքն՝ իբրև սպառողական արժեքներ։ Մի գլուխ շաքարը, իբրև ֆիզիկական մարմին, որոշ ծանրություն, քաշ ունի, բայց շաքարի ոչ մի գլուխ հնարավորություն չի տալիս անմիջաբար նրա քաշը տեսնելու կամ զգալու։ Ուստի մենք վերցնում ենք մի քանի կտոր երկաթ, որոնց քաշն առաջուց որոշված է։ Երկաթի մարմնաձևը, վերցրած ինքնըստինքյան, նույնքան քիչ է հանդիսանում ծանրության դրսևորման ձև, որքան և շաքարի գլուխը։ Բայց և այնպես շաքարի գլուխը որպես ծանրություն արտահայտելու համար մենք այն կշռային հարաբերության մեջ ենք դնում երկաթի հետ։ Այս հարաբերակցության մեջ երկաթը մի մարմին է, որի մեջ ոչինչ չկա բացի ծանրությունից։ Ուստի երկաթի քանակները ծառայում են իբրև շաքարի կշռաչափ և շաքարի ֆիզիկական մարմնի նկատմամբ ներկայացնում են միայն ծանրության մարմնացում, կամ ծանրության դրսևորման ձև։ Երկաթն այս դերը խաղում է միայն այն հարաբերության սահմաններում, որի մեջ է մտնում նրա հետ շաքարը կամ մի որևէ ուրիշ մարմին, երբ վերջինի քաշը պետք է գտնվի։ Եթե երկու մարմինն էլ ծանրությամբ օժտված չլինեին, նրանք չէին կարող այգ հարաբերության մեջ մտնել, և նրանցից մեկը չէր կարող մյուսի ծանրության արտահայտություն դառնալ։ Երկուսն էլ կշռաթաթերի մեջ դնելով՝ մենք կհամոզվենք, որ նրանք իրոք որպես ծանրություններ նույնն են, ուստի և որոշ համամասնությամբ վերցրած՝ միևնույն քաշն ունեն։ Ինչպես որ երկաթ ներկայացնող մարմինը, որպես կշռաչափ, շաքարի գլխի նկատմամբ միայն ծանրություն է հանդիսանում, այնպես էլ բաճկոն ներկայացնող մարմինը արժեքի մեր արտահայտության մեջ կտավի նկատմամբ միայն արժեք է հանդիսանում։
Սակայն հենց այստեղ էլ դադարում է անալոգիան։ Շաքարի մի գլխի քաշի արտահայտության մեջ երկաթը ներկայացնում է երկու մարմինների համար էլ մի ընդհանուր բնական հատկություն, այն է՝ նրանց ծանրությունը, այնինչ կտավի արժեքի արտահայտության մեջ բաճկոնը ներկայացնում է իրերի ոչ թե բնական հատկությունը, այլ նրանց արժեքը — զուտ հասարակական մի բան։
Քանի որ ապրանքի, օրինակ, կտավի արժեքի հարաբերական ձևն արտահայտում է նրա արժեքային կեցությունը որպես նրա մարմնից ու սրա հատկություններից բոլորովին տարբեր ինչ֊որ մի բան, օրինակ, որպես «բաճկոնանման» մի բան, ուստի հենց ինքը՝ այդ արտահայտությունն արդեն ցույց է տալիս, որ նրա ետևում ինչ-որ հասարակական հարաբերություն է թաքնված։ Ճիշտ հակառակ բնույթ է կրում համարժեքային ձևը։ Չէ՞ որ սրա էությունը հենց այն է, որ ապրանքի տվյալ մարմինը, ասենք՝ բաճկոնը, տվյալ իրը՝ որպես այդպիսին, արժեք է արտահայտում, հետևաբար, հենց իր բնությամբ օժտված է արժեքի ձևով։ Ճիշտ է, այդ իրավացի է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որտեղ կտավ ապրանքը բաճկոն ապրանքին հարաբերում է որպես համարժեքի<ref>Այսպիսի հարաբերակցական սահմանումերն ընդհանրապես մի խիստ յուրահատուկ բան էն։ Այս մարդը, օրինակ, թագավոր է միայն այն պատճառով, որ մյուս մարդիկ նրան վերաբերվում են որպես հպատակներ։ Այնինչ, նրանք, ընդհակառակը, կարծում են, թե իրենք հպատակներ են այն պատճառով, որ նա թագավոր է։</ref>։ Բայց որովհետև տվյալ իրի հատկությունները չեն ստեղծվում ուրիշ իրերի նկատմամբ նրա ունեցած հարաբերությամբ, այլ միայն դրսևորվում են այդպիսի հարաբերության մեջ, ուստի առաջ է գալիս այնպիսի պատկերացում, թե բաճկոնը իր համարժեքային ձևով, այլ ապրանքների հետ անմիջաբար փոխանակվելու իր հատկությամբ բնությունից է օժտված ճիշտ այնպես, ինչպես օժտված է ծանրությամբ կամ տաքություն պահելու հատկությամբ։ Այստեղից էլ առաջ է գալիս համարժեքային ձևի առեղծվածային բնույթը, որը տնտեսագետի բուրժուական բիրտ հայացքը շանթում է միայն այն ժամանակ, երբ այդ ձևը նրա հանդեպ կանգնում է պատրաստի կերպարանքով — որպես փող։ Այն ժամանակ տնտեսագետը փորձում Է օձիքն ազատել ոսկու և արծաթի միստիկական բնույթից, նրանց տեղը խցկելով ավելի պակաս շլացուցիչ ապրանքներ և ավելի ու ավելի նոր հաճույքով թվարկելով ապրանքային այն խաժամուժի ցուցակը, որն իր ժամանակին ապրանքային համարժեքի դեր է կատարել։ Նրա մտքով չի էլ անցնում, որ արժեքային ամենապարզ արտահայտությունը։ 20 արշին կտավը = 1 բաճկոնի, արդեն տալիս է համարժեքային ձևի առեղծվածի լուծումը։
Համարժեք ծառայող ապրանքի մարմինը միշտ հանդես է գալիս որպես մարդկային աբստրակտ աշխատանքի մարմնացում և միշտ էլ միևնույն ժամանակ որոշ օգտակար, կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Այսպիսով, այդ կոնկրետ աշխատանքը դառնում է մարդկային աբստրակտ աշխատանքի արտահայտություն։ Եթե, օրինակ, բաճկոնը ծառայում է ոչ ավելի, քան որպես մի իր, որի մեջ իրականացած է մարդկային աբստրակտ աշխատանքը, ապա դերձակի աշխատանքը ևս, որը փաստորեն իրականացած է բաճկոնի մեջ, ծառայում է որպես ոչ ավելի քան մարդկային աբստրակտ աշխատանքի իրականացման ձև։ Կտավի արժեքի արտահայտության մեջ դերձակի աշխատանքի օգտակարությունը նրանով չի արտահայտվում, որ նա շորեր, հետևապես,— նաև մարդիկ է պատրաստում, այլ նրանով, որ նա մի այնպիսի իր է արտադրում, որի մեջ մենք իսկույն տեսնում ենք արժեք, այսինքն՝ աշխատանքի այնպիսի խտացվածք, որը ոչնչով չի տարբերվում կտավի արժեքի մեջ առարկայացած աշխատանքից։ Արժեքի մի այդպիսի հայելի պատրաստելու համար դերձակությունն ինքը ուրիշ ոչինչ չպետք է արտացոլի իր մեջ, բացի ընդհանրապես մարդկային աշխատանք լինելու իր աբստրակտ հատկությունից։
Դերձակության ձևի մեջ, ինչպես և ջուլհակության ձևի մեջ, մարդկային աշխատուժ է ծախսվում։ Հետևաբար, այդ երկու գործունեությունն էլ մարդկային աշխատանքի ընդհանուր բնույթ են կրում և մի քանի որոշ դեպքերում, օրինակ, արժեքի արտադրության մեջ, պետք է միայն այս տեսակետից դիտվեն։ Այստեղ միստիկական ոչինչ չկա։ Բայց ապրանքի արժեքի արտահայտության մեջ բանը այլ կերպարանք է ընդունում։ Օրինակ, արտահայտելու համար, որ ջուլհակությունը ոչ թե իր կոնկրետ ձևով է կտավի արժեքն ստեղծում, այլ մարդկային աշխատանքի իր ընդհանրական հատկությամբ,— ջուլհակությանը հակադրվում է դերձակությունը, հակադրվում է կտավի համարժեքն ստեղծող կոնկրետ աշխատանքը, որպես մարդկային աբստրակտ աշխատանքի իրականացման ակնառու ձև։
Եվ այսպես, համարժեքային ձևի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ կոնկրետ աշխատանքն այստեղ դառնում է իր հակադրության, մարդկային աբստրակտ աշխատանքի դրսևորման ձև։
Բայց որովհետև այդ կոնկրետ աշխատանքը, դերձակությունը, այստեղ հանդես է դալիս որպես մարդկային տարբերազուրկ աշխատանքի պարզ արտահայտություն, ուստի նա այղ ձևի մեջ նույնանման է մի ուրիշ աշխատանքի, կտավի մեջ պարունակված աշխատանքի հետ. այդ պատճառով էլ նա, չնայած որ ապրանքներ արտադրող ամեն մի աշխատանքի նման մասնավոր աշխատանք է, այնուամենայնիվ, նա անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք է։ Հենց այդ պատճառով էլ նա արտահայտվում է մի այնպիսի արդյունքի մեջ, որը կարող է անմիջաբար փոխանակվել մի ուրիշ ապրանքի հետ։ Այսպիսով, համարժեքային ձևի երրորդ առանձնահատկությունն այն է, որ մասնավոր աշխատանքը դառնում է իր հակադրության ձև, այսինքն՝ դառնում է անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք։
Համարժեքային ձևի այս վերջին երկու առանձնահատկությունները մեզ համար է՛լ ավելի շոշափելի կդաոնան, եթե մենք դիմենք այն մեծ հետազոտողին, որն առաջին անդամ վերլուծել է արժեքի ձևը, մտածողության այնքան բազմաթիվ ձևերի, հասարակական ձևերի ու բնության ձևերի հետ միասին։ Ես նկատի ունեմ Արիստոտելին։
Ամենից առաջ Արիստոտելը միանգամայն պարզ մատնանշում է, որ ապրանքի փողային ձևը արժեքի պարզ ձևի, այսինքն՝ մի ապրանքի արժեքը ամեն մի այլ ապրանքի արժեքով արտահայտելու հետագա զարգացումն է միայն. իրոք, նա ասում է.
«5 անկողինը = 1 տան» («Κλίναι πεντε άντί οικίας»)
«չի տարբերվում»
«5 անկողինը = այսքան փողի»
(«Κλίναι πεντε άντί... όσου αί πεντε κλίναι)
Այնուհետև, նա ըմբռնում է, որ արժեքային այն հարաբերությունը, որի մեջ պարունակված է արժեքի այդ արտահայտությունը, իր հերթին վկայում է, որ տունը որակապես նույնացվում է անկողնի հետ, և որ այդ զգայապես տարբեր իրերը, առանց իրենց էության այդպիսի նույնության, չէին կարող իրար հարաբերել որպես համաչափելի մեծությաններ։ «Փոխանակությունը, — ասում է նա,— չի կարող լինել առանց հավասարության, իսկ հավասարությունը՝ առանց համաչափելիությանն («ουτ ίσότης μή ουσης συμμετρίας»)։ Բայց այստեղ նա դեմ է առնում դժվարության և դադարեցնում է արժեքի ձևի հետագա վերլուծությունը։ «Բայց իրականում անկարելի է («τη μεν ουλ αλήθεια άδυναΐον»), որ այնքան տարբեր տեսակի իրերը լինեն համաչափելի», այսինքն՝ որակապես հավասար։ Այդպիսի հավասարեցումը կարող է, լոկ իրերի իսկական բնությանը խորթ մի բան լինել կարող է, հետևապես, «գործնական պահանջը բավարարելու մի արհեստական եղանակ» լինել միայն։
Այսպես ուրեմն, Արիստոտելն ինքը մեզ ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչն է անհնարին դարձրել նրա հետագա վերլուծությունը — դա արժեքի հասկացողության բացակայությունն է։ Ո՞րն է այն միատեսակ տարրը, այսինքն՝ այն ընդհանուր սուբստանցը, որն անկողինների համար ներկայացնում է տունը անկողինների արժեքի արտահայտության մեջ։ Ոչ մի այդպիսի բան չի կարող «իրականության մեջ գոյություն ունենալ»,— ասում է Արիստոտելը։ Ինչո՞ւ։ Տունը կանգնած է անկողնի դեմ որպես մի հավասար բան և այն չափով, որչափով նա ներկայացնում է այն, ինչ իսկապես միանման է այդ երկուսի — և՛ անկողնի, և՛ տան մեջ։ Իսկ դա մարդկային աշխատանքն է։
Բայց այն փաստը, որ ապրանքային արժեքների ձևի մեջ աշխատանքի բոլոր տեսակներն էլ արտահայտվում են որպես միատեսակ և, հետևապես, հավասար նշանակություն ունեցող մարդկային աշխատանք,— այդ փաստը Արիստոտելը չէր կարող հենց արժեքի ձևից բխեցնել, որովհետև հունական հասարակությունը հիմնված էր ստրկական աշխատանքի վրա և, հետևաբար, նրա բնական բազիսը մարդկանց ու նրանց աշխատուժերի անհավասարությունն էր։ Աշխատանքի բոլոր տեսակների հավասարությունն ու հավասարանշանակությունը, որչափով նրանք մարդկային աշխատանք են ընդհանրապես,— արժեքի արտահայտության այդ գաղտնիքը կարող է միայն այն ժամանակ վերծանվել, երբ մարդկային հավասարության իդեան արդեն ժողովրդական նախապաշարմունքի կայունություն է ստացել։ Իսկ այդ հնարավոր է միայն այնպիսի հասարակության մեջ, որտեղ ապրանքային ձևն աշխատանքի արդյունքի ընդհանրական ձևն է, և, հետևաբար, մարդկանց, որպես ապրանքատերերի, միմյանց հետ ունեցած հարաբերությունն է տիրապետող հասարակական հարաբերությունը։ Արիստոտելի հանճարը երևան է գալիս հենց այն բանի մեջ, որ ապրանքների արժեքի արտահայտության մեջ նա հայտնագործում է հավասարության հարաբերությունը։ Միայն այն հասարակության պատմական սահմանները, որի մեջ նա ապրում էր, նրան խանգարեցին բացահայտելու, թե «իրականության մեջ» հատկապես ի՛նչն է կազմում հավասարության այդ հարաբերությունը։
''4) Արժեքի պարդ ձևը՝ ամբողջությամբ վերցրած''
Ապրանքի արժեքի պարզ ձևը նրա արժեքային հարաբերությունն է իրենից տարբեր տեսակի ապրանքի հետ, կամ նրա փոխանակային հարաբերությունը վերջինի հետ։ A ապրանքի արժեքը որակապես արտահայտվում է B ապրանքի՝ A ապրանքի հետ անմիջաբար փոխանակվելու ընդունակությամբ։ Արժեքը քանակապես արտահայտվում է B ապրանքի որոշ քանակի՝ A ապրանքի տվյալ քանակի հետ փոխանակվելու ընդունակությամբ։ Ուրիշ խոսքով՝ ապրանքի արժեքն ինքնուրույն արտահայտություն է ստանում, երբ ապրանքը ներկայանում է որպես «փոխանակային արժեք»։ Երբ մենք այս գլխի սկզբում, շրջուն տերմինաբանությանը հետևելով, ասում էինք, թե ապրանքն սպառողական արժեք է և փոխանակային արժեք, ապա, խստորեն ասած, այդ սխալ էր։ Ապրանքն սպառողական արժեք կամ սպառման առարկա և «արժեք» է։ Նա իր այդ երկակի բնույթը երևան է հանում, երբ նրա արժեքը ստանում է դրսևորման սեփական, նրա նատուրալ ձևից տարբեր ձև, այն է՝ փոխանակային արժեքի ձև, ընդ որում մեկուսացված քննվող ապրանքը երբեք այդ ձևը չի ունենում, բայց այդպիսի ձև ունենում է միշտ միայն արժեքային կամ փոխանակային հարաբերության մեջ մի ուրիշ, տարբեր տեսակի ապրանքի նկատմամբ։ Քանի որ մենք այդ հիշում ենք, ապա վերոհիշյալ սխալ բառագործածությունը ոչ մի սխալ չի առաջացնում, այլ կրճատ արտահայտության համար է ծառայում միայն։
Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ապրանքի արժեքի ձևը կամ նրա արժեքի արտահայտությունը բխում է ապրանքի արժեքի բնությունից, և ոչ ընդհակառակը՝ արժեքը կամ արժեքի մեծությունը չէ, որ բխում է փոխանակային արժեքից, արժեքի արտահայտման այդ եղանակից։ Բայց հենց այդպես են պատկերացնում բանը, մի կողմից, մերկանտիլիստներն ու նրանց արդի երկրպագուները, ինչպես Ֆերյեն, Գանիլը և այլն<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— F.L. A. Ferrier (մաքսային ենթատեսուչ): «Du Gouvernement considere dans ses Rapports avec le Commerce», Paris 1805, և Charles Ganilh: «Des Systemes d’Economie Politique etc.», 2-րդ հրատ. Paris 1821.<br>22a '''2-րդ հրատ. ծանոթագրության.'''— Օրինակ, Հոմերոսի մոտ մի իրի արժեքն արտահայտվում է ամբողջ մի շարք տարբեր իրերով։</ref>, մյուս կողմից, նրանց հակոտնյաները, ազատ առևտրի արդի շրջիկ-գործակալները, ինչպես Բաստիան և նրա նմանները։ Մերկանտիլիստները ծանրության կենտրոնը փոխադրում են արժեքի արտահայտության որակական կողմի վրա, այսինքն՝ ապրանքի համարժեքային ձևի վրա, որն իր ավարտուն արտահայտությունը գտնում է փողի մեջ, այնինչ ֆրիտըեդերյան ապրանքի ժամանակակից շրջավաճառները, որոնք պետք է իրենց ապրանքը ծախեն՝ ի՛նչ գնով ուղում է լինի, գլխավոր ուշադրությունը դարձնում են, ընդհակառակը, արժեքի հարաբերական ձևի քանակական կողմի վրա։ Հետևաբար, նրանց համար ապրանքի թե արժեքը և թե արժեքի մեծությունը գոյություն ունեն միայն այն արտահայտության մեջ, որ նրանք ստանում են ապրանքների փոխանակային հարաբերության մեջ, այսինքն՝ միայն ապրանքների ընթացիկ գնացուցակի սյունակներում։ Շոտլանդացի Մակլեոդը, որի պրոֆեսիոնալ պարտականությունն այն է, որ Լոմբարդստրիտի բանկիրների հնամոլ պատկերացումներն ըստ կարելույն մեծ գիտականությամբ գեղազարդի, մի հաջող համադրություն է ներկայացնում սնահավատ մերկանտիլիստների և ազատ առևտրի իդեաների լուսավորված շրջավաճառների միջև։
Ավելի մոտիկից քննելով A ապրանքի արժեքի արտահայտությունը նրա արժեքային հարաբերության մեջ B ապրանքի նկատմամբ, մենք տեսանք, որ այդ հարաբերության սահմաններում A ապրանքի նատուրալ ձևը լոկ սպառողական արժեքի կերպարանք է ներկայացնում, իսկ B ապրանքի նատուրալ ձևը՝ լոկ արժեքի ձև՝ կամ արժեքի կերպարանք։ Այսպիսով, սպառողական արժեքի ու արժեքի այն ներքին հակադրությունը, որ թաքնված է ապրանքի մեջ, արտահայտվում է արտաքին հակադրության միջոցով, այսինքն՝ երկու ապրանքների հարաբերության միջոցով, որի շրջանակներում մեկ ապրանքը,— այն ապրանքը, որի արժեքը արտահայտվում է,— անմիջաբար լոկ սպառողական արժեքի դեր է խաղում, իսկ մյուս ապրանքը,— այն, որի մեջ արժեքն արտահայտվում է,— անմիջաբար միայն փոխանակային արժեքի դեր է խաղում։ Հետևաբար, ապրանքի արժեքի պարզ ձևը ապրանքի մեջ պարունակվող այն հակադրության դրսևորման պարզ ձևն է, որ կա սպառողականի արժեքի ու արժեքի միջև։
Բոլոր հասարակական կացութաձևերում աշխատանքի արդյունքն սպառման առարկա է, բայց զարգացման պատմականորեն որոշ միայն մեկ դարաշրջան է աշխատանքի արդյունքը ապրանք դարձնում,— այսինքն՝ այն դարաշրջանը, երբ օգտակար իրի արտադրության վրա ծախսված աշխատանքը հանդես է գալիս որպես այդ իրի «առարկայական» հատկություն, որպես նրա արժեքը։ Այստեղից հետևում է, որ ապրանքի արժեքի պարզ ձևը միևնույն ժամանակ աշխատանքի արդյունքի ապրանքային պարզ ձևն է որ, ըստ այնմ, ապրանքային ձևի զարգացումը համընկնում է արժեքի ձևի զարգացման հետ։
Առաջին հայացքից արդեն ակներնև արժեքի պարզ ձևի անբավարարությունը, այդ սաղմնային ձևի, որը միայն մի շարք փոխակերպումներ անցնելով է հասունանում մինչև գնի ձևը։
A ապրանքի արժեքի արտահայտությունը B ապրանքի մեջ միայն տարբերում է A ապրանքի այդ արժեքը նրա սեփական սպառողական արժեքից և այդ պատճառով էլ ապրանքը դնում է միայն մեկ փոխանակային հարաբերության մեջ,— որևէ աոանձին, նրանից տարբեր ապրանքային տեսակի հետ ունեցած փոխանակային հարաբերության մեջ, բայց նա չի արտահայտում այդ ապրանքի որակական նույնությունն ու քանակական համամասնությունը ապրանքների մյուս բոլոր տեսակների հետ։ Մեկ ապրանքի արժեքի պարզ հարաբերական ձևին համապատասխանում է մի ուրիշ ապրանքի առանձին համարժեքային ձևը։ Այսպես, օրինակ, բաճկոնը կտավի արժեքի հարաբերական արտահայտության մեջ ունի համարժեքային ձև, կամ միայն այդ առանձին ապրանքային տեսակի՝ կտավի նկատմամբ անմիջաբար փոխանա֊կելիության ձև:
Մինչդեռ, արժեքի առանձին ձևը ինքն իրեն փոխվում է ավելի լիակատար ձևի։ Թեև այդ ձևի միջոցով A եզակի ապրանքի արժեքն արտահայտվում է ուրիշ տեսակի միայն մի ապրանքի մեջ, սակայն այս դեպքում ամենևին նշանակություն չունի, թե ինչ ապրանք է այդ՝ բաճկոն է արդյոք, երկաթ, ցորեն և այլն։ Որչափով միևնույն ապրանքը ապրանքի մերթ այս, մերթ այն տեսակի հետ արժեքային հարաբերությունների մեջ է մտնում, առաջ են գալիս նրա արժեքի տարբեր պարզ արտահայտություններ[''Տե՛ս 22a ծանոթ.'']: Նրա արժեքի հնարավոր արտահայտությունների թիվը սահմանափակված է ապրանքի՝ նրանից տարբեր տեսակների թվով միայն։ Ապրանքի արժեքի եզակի արտահայտությունը, այսպիսով, վեր է ածվում նրա արժեքի մի շարք տարբեր պարզ արտահայտությունների, ընդ որում այդ շարքը կարող է երկարացվել ուզած չափով։
'''B. Արժեքի լրիվ կամ ծավալուն ձև'''
A ապրանքի z քան ակր — B ապրանքի u քանակին, կամ = C ապրանքի v քանակին, կամ = D ապրանքի w քանակին, կամ = E ապրանքի x քանակին, կամ == և այլն։
(20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կամ = 10 ֆունտ թեյի, կամ = 40 ֆունտ սուրճի, կամ = կվարտեր ցորենի, կամ = 2 ունցիա ոսկու, կամ = 1/2 տոննա երկաթի, կամ = և այն)
''1) Արժեքի ծավալուն հարաբերական ձևը''
Տվյալ ապրանքի, օրինակ, կտավի արժեքը հիմա արտահայտվում է ապրանքային աշխարհի ուրիշ անթիվ տարրերի մեջ։ Ամեն մի ուրիշ ապրանքային մարմին դառնում է կտավի արժեքի հայելի<ref>Այս պատճառով խոսում են կտավի բաճկոնակին արժեքի մասին, եթե կտավի արժեքը արտահայտում են բաճկոններով,— նրա հացահատիկային արժեքի մասին, եթե արժեքն արտահայտում են հացահատիկով, և այլն: Ամեն մի այսպիսի արտահայտություն նշանակում է, որ բաճկոնի, հացահատիկի և այլնի սպառողական արժեքի մեջ երևան է դայիս ոչ այլ ինչ, եթե ոչ կտավի արժեքը։ «Յուրաքանչյուր ապրանքի արժեք արտահայտություն է տալիս նրա փոխանակային հարաբերությանը... Մենք կարող ենք խոսել նրա մասին որպես հացահատիկային արժեքի, մահուդային արժեքի մասին և այլն, նայած թե ուրիշ ի՛նչ ապրանքի հետ է համեմատվում այն. այսպիսով, արժեքի հազարավոր տարբեր տեսակներ կան,— արժեքի ճիշտ այնքան տեսակներ, ոյ։քան ապրանքներ կան, և նրանք բոլորն էլ միատեսակ ռեալ են և միատեսակ անվանական» («A Critical Dissertation on the Nature, Measures and Causes of Value: chiefly in reference to the writings of Mr. Ricardo and his followers. By the Author of Essays on the Formation etc. of Opinions». London 1825, էջ 39)։ Իր ժամանակին Անգլիայում շատ աղմուկ հանած այս անանուն աշխատության հեղինակ Ս. Բեյլին երևակայում է, թե միևնույն ապրանքային արժեքի այս խայտաբղետ հարաբերական արտահայտությունների մատնանշումով նա ոչնչացրել է արժեքի հասկացողությունը սահմանելու ամեն մի հնարավորություն։ Այն հանգամանքը, որ նա, չնայած իր ամբողջ սահմանափակությանը, այնուամենայնիվ շոշափել է Ռիկարդոյի թեորիայի խոցելի տեղերը, ցույց է տալիս այ ջղայնությունը որո Ռիկարդոյի դպրոցը հարձակվեց նրա վրա, օրինակ, «Westminster Review»-ում։</ref>։ Այսպիսով, միայն այժմ
<references>