Մենք տեսանք, թե ինչպես արժեքի ամենապարզ արտահայտության մեջ արդեն՝ A ապրանքի x քանակը = B ապրանքի y քանակին, այն պատրանքն է ստեղծվում, թե իբր այն իրը, որի մեջ֊ արտահայտվում է մի ուրիշ իրի արժեքի մեծությունը, իր համարժեքային ձևն ունի ապրանքների այղ հարաբերությունից անկախ, որպես բնությունից իրեն հատուկ հասարակական որոշ հատկություն։ Մենք հետևեցինք ու պարզեցինք, թե ինչպե՛ս է ամրապնդվում այդ պատրանքը։ Նա լիովին ավարտվում է, երբ ընդհանրական համարժեքի ձևը սերտաճում է ապրանքների մի որոշ տեսակի նատուրալ ձևի հետ, կամ բյուրեղանալով ստանում է փողային ձև։ Այս դեպքում այն տպավորությունն է ստեղծվում, որ իբր ո՛չ թե տվյալ ապրանքն է փող դաոնում միայն այն պատճառով, որ մյուս բոլոր ապրանքներն իրենց արժեքները արտահայտում են նրա մեջ, այլ, ընդհակառակը, իբր թե նրանք բոլորն իրենց արժեքը նրա մեջ են արտահայտում, որովհետև նա փող է։ Միջնորդական շարժումը չքանում է իր սեփական հետևանքի մեջ և հետք չի թողնում։ Առանց իրենց կողմից որևէ աջակցության՝ ապրանքներն իրենց արժեքի պատրաստի կերպարանքը գտնում են իրենցից դուրս ու իրենց կողքին գոյություն ունեցող ապրանքային մարմնի մեջ։ Այդ իրերը — ոսկին ու արծաթը — հենց այն ձեևով, ինչպես որ նրանք դուրս են գալիս երկրի ընդերքից, ամեն մի մարդկային աշխատանքի անմիջական մարմնացումն են միաժամանակ։ Այստեղից էլ առաջ է գալիս փողի մոգական բնույթը։ Այն հասարակակարգում, որ մենք հիմա ուսումնասիրում ենք, մարդկանց հարաբերությունները արտադրության հասարակական պրոցեսում զուտ ատոմիստական են։ Դրա հետևանքով նրանց արտադրական հարաբերությունները իրային կերպարանք են ընդունում, անկախ նրանց վերահսկողությունից ու գիտակցական անհատական գործունեությունից։ Այդ երևան է գալիս ամենից առաջ այն բանի մեջ, որ նրանց աշխատանքի արդյունքները ընդհանրապես ապրանքի ձև են ընդունում։ Այսպիսով, փողային ֆետիշի առեղծվածն րնդհանրապես ապրանքային ֆետիշի առեղծվածն է, փողի մեջ այդ առեղծվածը միայն ավելի խիստ է աչքի ընկնում և շլացնում է հայացքը։
===ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՓՈՂԸ, ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ===
====1. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՉԱՓԸ====
Այս աշխատության մեջ պարզության համար ես ամեն տեղ ենթադրում եմ, որ միայն ոսկին է փողային ապրանք։
Ոսկու առաջին ֆունկցիան այն է, որ ապրանքային աշխարհին նյութ կմատակարարի արժեքի արտահայտության համար, այսինքն՝ ապրանքների արժեքները իբրև համանուն, որակապես նման և քանակապես համեմատելի մեծություններ արտահայտելու համար։ Այսպիսով, նա գործում է որպես արժեքների ընդհանրական չափ, և միայն այդ ֆունկցիայի միջոցով է, որ ոսկին — այդ յուրահատուկ համարժեքային ապրանքը — դառնում է ամենից առաջ փող։
Փողը չէ, որ ապրանքները համաչափելի է դարձնում։ Ընդհակառակը։ Հենց այն պատճառով, որ բոլոր ապրանքները, որպես արժեքներ, մարդկային առարկայացած աշխատանք են, և, հետևապես, ինքնըստինքյան համաչափելի են,— հենց այդ պատճառով նրանք բոլորն էլ կարող են իրենց արժեքները միևնույն առանձնահատուկ ապրանքով չափել, այդպիսով այդ ապրանքը դարձնել իրենց արժեքների ընդհանուր չափ, այսինքն՝ փող։ Փողը, որպես արժեքի չափ, ապրանքների արժեքի իմանենտ չափի — աշխատաժամանակի — դրսևորման անհրաժեշտ ձևն է<ref>Այն հարցը, թե ինչո՛ւ փողն անմիջաբար աշխատաժամանակը չի ներկայացնում, ինչո՛ւ, օրինակ, թղթե փողանիշը x աշխատաժամ չի ֊ներկայացնում, պարզապես հանգում է այն հարցին, թե ինչո՛ւ ապրանքային արտադրության հիմքի վրա աշխատանքի արդյունքները պետք է ապրանքներ դառնան, որովհետև ապրանքներին հատուկ ձեն արդեն ենթադրում է նրանց ապրանքի ու փողային ապրանքի երկատվելու անհրաժեշտությունը. կամ — այն հարցին, թե ինչո՛ւ մասնավոր աշխատանքը չի կարող դիտվել որպես անմիջաբար հասարակական աշխատանք, այսինքն՝ որպես իր սեփական հակադրություն։ Ես մի ուրիշ տեղ մանրամասն քննել եմ այնպիսի նախագծերի տափակ ուտոպիզմը, ինչպես, օրինակ, «աշխատանքային փողը» ապրանքային արտադրության հիմքի վրա («Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 61 և հաջ.)։ [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 69 և հաջ.]։ Այստեղ կնշեմ միայն, որ, օրին., Օուենի «աշխատանքային փողը» նույնքան քիչ առնչություն ունի «փողի» հետ, որքան, ասենք, թատերատոմսը։ Օուենը ենթադրում է անմիջաբար հանրայնացված աշխատանք, այսինքն՝ արտադրության մի ձև, որ տրամագծորեն հակադիր է ապրանքային արտադրությանը։ Աշխատանքային անդորրագիրը միայն հավաստում է արտադրողի անհատական մասնակցության բաժինը ընդհանուր աշխատանքի մեջ և նրա անհատական պահանջների մասը ընդհանուր արդյունքի այն մասի նկատմամբ, որ նախանշված է սպառման համար։ Բայց Օուենը չէր էլ մտածում թողնել ապրանքային արտադրությունը և միևնույն ժամանակ ձգտել վերացնելու նրա անհրաժեշտ պայմանները փողային ձեռնածությունների միջոցով։</ref>։
Ապրանքի արժեքային արտահայտությունը ոսկով — A ապրանքի x քանակը = y փողային ապրանքի — ապրանքի փողային ձևն է, կամ նրա գինը։ Հիմա բավական է միայն մեկ հավասարում — 1 տոննա երկաթը = 2 ունցիա ոսկու երկաթի արժեքը հասարակականորեն նշանակություն ունեցող ձևով ներկայացնելու համար։ Այդ հավասարումն այլևս կարիք չունի մյուս ապրանքների արժեքային հավասարումների հետ կողք-կողքի քայլելու, որովհետև համարժեքային ապրանքը, ոսկին, արդեն փողի բնույթ ունի։ Ուստի ապրանքների արժեքի ընդհանրական հարաբերական ձևը հիմա կրկին վերադառնում է իր նախասկզբնական կերպարանքին — արժեքի պարզ, կամ առանձին, հարաբերական ձևին։ Մյուս կողմից՝ արժեքի ծավալուն հարաբերական արտահայտությունը կամ արժեքի հարաբերական արտահայտությունների անվերջ շարքը դառնում է փողային ապրանքի արժեքի առանձնահատուկ հարաբերական ձևը։ Բայց հիմա այդ շարքն արդեն հասարակականորեն տրված է ապրանքային գների մեջ։ Կարդացեք ամեն մի գնացուցակի նշումները աջից ձախ և դուք փողի արժեքի մեծության արտահայտությունը կգտնեք բոլոր հնարավոր ապրանքների մեջ։ Բայց դրա փոխարեն փողը գին չունի։ Մյուս բոլոր ապրանքների արժեքի այդ եզակի հարաբերական ձևին նա կմասնակցեր այն դեպքում միայն, եթե կարողանար ինքն իրեն հարաբերել որպես իր սեփական համարժեքի։
Գինը կամ ապրանքների փողային ձևը, ինչպես և նրանց արժեքի ամեն մի ձև, նրանց իրական մարմնաձևից տարբերվող զգայաբար ընկալվող ինչ-որ մի բան է, հետևապես, իդեալական, միայն պատկերացման մեջ գոյություն ունեցող մի ձև է։ Երկաթի, կտավի, ցորենի ու այլ ապրանքների արժեքը, թեև անտեսանելի կերպով, գոյություն ունի հենց իրերի մեջ. նա արտահայտվում է ոսկու հետ նրանց ունեցած հավասարությամբ, ոսկու հետ ունեցած նրանց հարաբերությամբ, մի հարաբերությամբ, որը, այսպես ասած, լոկ նախազգում են նրանք։ Այս պատճառով ապրանք պահողը պետք է իր լեզուն դնի նրանց բերանը կամ նրանց վրա թղթե տոմսակներ կախի՝ նրանց գներն արտաքին աշխարհին հայտնելու համար<ref>Վայրենին ու կիսավայրենին մի փոքր այլ կերպ են գործածում իրենց լեզուն։ Նավապետ Պարրին Բաֆֆինի ծոցի արևմտյան ափի բնակիչների մասին պատմում է. «Այս դեպքում (արդյունքների փոխանակության ժամանակ)... նրանք լիզում են այն (փոխանակության համար առաջարկված իրը) երկու անգամ, որից հետո, ըստ երևույթին, համարում են գործարքը ձևականորեն կնքված ի հաճույս իրենց»։ Նմանապես արևելյան էսկիմոսների մեջ գնողն ամեն անգամ լիզում է իրը՝ վերջինն ստանալիս։ Եթե հյուսիսում լեզուն, այսպիսով։ ծառայում Է իբրև յուրացման օրգան, ապա ոչ մի զարմանալի բան չկա, որ, հարավում փողն է համարվում սեփականության կուտակելու օրգան» այսպես, օրին., կաֆրը հարուստ մարդուն գնահատում է նրա փորի հաստությամբ։ Կաֆրերը, ինչպես տեսնում ենք, շատ խելամիտ մարդիկ են. մինչդեռ 1804 թվականի անգլիական կառավարության սանիտարական հաշվետվությունը գանգատվում է, թե բանվոր դասակարգի մի խոշոր մասում ճարպակազմիչ նյութերը պակասում են, նույն թվականին Հարվեյ անունը կրող ոմն բժիշկ, թեև նա արյան շրջանառության հայտնագործողը չէ, կարիերան արեց խաբեբայական դեղատոմսերով, որոնք բուրժուազիային ու արիստոկրատիային ավելորդ ճարպից ազատել էին խոստանում։</ref>։ Որովհետև ապրանքային արժեքների արտահայտությունը ոսկով իդեալական բնույթ է կրում, ուստի այդ գործառնության համար կիրառելի է նաև միայն երևակայական կամ իդեալական ոսկին։ Ամեն մի ապրանքատեր գիտե, որ նա իր ապրանքները դեռ ամենևին իսկական ոսկի չի դարձրել, եթե նրանց արժեքին գնի ձև կամ երևակայական ոսկու ձև է տվել, և որ նա իրական ոսկու ոչ մի մանրահատիկի կարիք չունի՝ միլիոնանոց ապրանքային արժեքները ոսկով արտահայտելու համար։ Հետևաբար, փողն արժեքի չափի իր ֆունկցիան կատարում է միայն իբրև երևակայական կամ իդեալական փող։ Այս հանգամանքը փողի ամենաանհեթեթ թեորիաներ է ծնելի<ref>Տես Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». «Theorien von der Masseinheit des Geldes», էջ 53 և հաջ. [Կ. Մ արքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ «Փողը չափելու միավորի թեորիան»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, մ. I, էջ 62 և հաջ.]։</ref>։ Թեև միայն երևակայական փողն է կատարում արժեքների չափի ֆունկցիան, գինն ամբողջովին կախված է իրական փողանյութից։ Այն արժեքը, այսինքն՝ մարդկային աշխատանքի այն քանակը, որ պարունակվում է, օրինակ, մեկ տոննա երկաթի մեջ, արտահայտվում է նույնքան աշխատանք պարունակող փողային ապրանքի երևակայությամբ պատկերացվող քանածով։ Հետևաբար, նայած թե ոսկին, արծաթը կամ պղինձն են ծառայում որպես արժեքի չափ — մեկ տոննա երկաթի արժեքը արտահայտվում է միանգամայն տարրեր գներով կամ ոսկու, արծաթի և պղնձի միանգամայն տարրեր քանակներով։
Եթե երկու տարբեր ապրանքներ, օրինակ, ոսկին ու արծաթն են միաժամանակ ծառայում որպես արժեքի չափ, ապա բոլոր ապրանքներն ստանում են գնի երկու տարբեր արտահայտություն՝ ոսկե գին ու արծաթե գին. թե՛ մեկը և թե՛ մյուսը կողք-կողքի ապրում են հաշտ, քանի դեռ արծաթի և ոսկու արժեքային հարաբերությունը մնում է անփոփոխ, օրինակ՝ = 1:15։ Բայց արժեքների այդ հարաբերության ամեն մի փոփոխություն խախտում է ապրանքների ոսկե գների ու արծաթե գների միջև եղած հարաբերությունը և այդպիսով փաստորեն ապացուցում է, որ արժեքի չափի երկակիությունը հակասում է նրա ֆունկցիային<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրության.'''— «Այնտեղ, որտեղ օրենքի հիման վրա և՛ ոսկին, և՛ արծաթը զուգահեռ գործում են որպես փող, այսինքն՝ որպես արժեքի չափ, միշտ զուր փորձեր են արվում դրանք դիտելու իբրև միևնույն նյութը։ Իրոք, եթե ենթադրվում է, որ միևնույն աշխատաժամանակն անփոփոխ կերպով պետք՝ առարկայանա արծաթի ու ոսկու միևնույն համամասնական քանակության մեջ, ապա հենց դրանով էլ ենթադրվում է, որ արծաթն ու ոսկին միևնույն նյութն են, և որ ավելի պակաս թանկագին մետաղի՝ արծաթի որոշ մասսա կազմում է ոսկու մի որոշ մասսայի անփոփոխ մասը։ Էդուարդ III-ի թագավորությունից սկսած և ընդհուպ մինչև Գևորգ II-ի ժամանակները անգլիական փողի պատմությունը ներկայացնում է մշտական խախտումների մի շարան, որոնք առաջ էին գալիս այն բախումից, որ տեղի էր ունենում ոսկու և արծաթի արժեքների օրենքով սահանված հարաբերության և նրանց արժեքի իրակա տատանումների միջև։ Երբեմն ոսկին էր չափազանց բարձր գնահատվում, երբեմն՝ արծաթը։ Չափազանց ցած գնահատված մետաղը հանվում էր շրջանառությունից, վերահալվում էր արտահանվում էր արտասահման։ Այնուհետև, երկու մետաղների արժեքների հարաբերությունը դարձյալ փոխվում էր օրենքով, բայց անվանական նոր արժեքը ես շուտով նույնպիսի բախման մեջ էր մտնում արժեքների իրական հարաբերության հետ, ինչպես և հին արժեքը։ — Մեր ժամանակներում ոսկու արժեքի արծաթի արժեքի համեմատությամբ շատ փոքր ու կարճատև, անկումը արծաթի հնդկական-չինական պահանջարկի հետևանքով՝ Ֆրանսիայում առաջ բերեց միևնույն երևույթը, և այն էլ հսկայական չափերով, այսինքն՝ արծաթի արտահանումն ու նրա վտարումը շրջանառությունից ոսկու միջոցով։ 1855, 1856 և 1857 թվականներին Ֆրանսիա ներմուծված ոսկու ավելցուկը Ֆրանսիայից արտահանված ոսկու համեմատությամբ հասնում էր 41 580 000 ֆ. ստ., այնինչ արծաթի արտահանման ավելցուկը ներմուծման համեմատությամբ հավասար էր 14 704 000 ֆ. ստ.։ Իրապես, այն երկրներում, որտեղ երկու մետաղն էլ օրենքով ընդունված են որպես արժեքի չափ, հետևաբար, երկուսն էլ պետք է ընդունվեն վճարումների ժամանակ, թեև յուրաքանչյուր ոք կարող է իր հայեցողությամբ արծաթով կամ ոսկով վճարել,— այդպիսի երկրներում այն մետաղը, որի արժեքը բարձրանում է, լաժ է ձեռք բերում և, ամեն մի այլ ապրանքի նման, իր գինը չափում է չափազանց բարձր գնահատված մետաղով, մինչդեռ միայն վերջինս է արժեքի չափ ծառայում։ Այս ասպարեզում ամբողջ պատմական փորձը պարզապես հանգում է այն բանին, թե որտեղ օրենքը երկու ապրանքի նկատմամբ է նախատեսում արժեքի չափի ֆունկցիայի կատարումը, փաստորեն միշտ նրանցից միայն մեկի վրա է հաստատվում արժեքի չափի դերը» (Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 52, 53)։ [Հմմտ. Կ. Մարքս. Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ, Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. 1, էջ 61]։</ref>։
Այն ապրանքները, որոնց գները որոշված են, բոլորն էլ այսպիսի ձև են ընդունում. A ապրանքի a քանակը = ոսկու x քանակին, B ապրանքի b քանակը = ոսկու y քանակին, C ապրանքի c քանակը = ոսկու z քանակին և այլն, որտեղ a, b, c ներկայացնում են ապրանքների A, B, C տեսակների որոշ մասսաներ, իսկ x, y, z-ը՝ ոսկու որոշ մասսաներ։ Այսպիսով, ապրանքային արժեքները վեր են ածվել ոսկու տարբեր մեծություն ունեցող երևակայական քանակների, այսինքն՝ չնայած իրենց ապրանքային մարմինների խայտաբղետ բազմազանությանը, վեր են ածվել համանուն մեծությունների, ոսկու մեծությունների; Որպես ոսկու այդպիսի տարբեր քանակներ, նրանք համեմատվում և չափվում են իրար հետ, ընդ որում առաջ է գալիս տեխնիկական անհրաժեշտություն, որ նրանք հավասարեցվեն ոսկու ֆիքսացիայի ենթարկված որևէ քանակի՝ որպես չափի միավորի հետ։ Չափի այգ միավորն ինքը հետագայում բազմապատիկ մասերի բաժանվելու միջոցով զարգանում֊ դառնում է մասշտաբ։ Ոսկին, արծաթը, պղինձը դեռ իրենց փող դառնալուց առաջ արդեն ունեն այդպիսի մասշտաբներ կշռային բաժանումների ձևով, այսպես, եթե, օրինակ, մեկ ֆունտը ծառայում է որպես չափի միավոր, ապա, մի կողմից, նա կրկին բաժանվում է ունցիաների և այլն, մյուս կողմից, ֆունտերի միացումով ստացվում են ցենտներներ և այլն<ref>'''2-րդ հրատ, ծանոթագրություն.'''— Այն տարօրինակ հանգամանքը, որ Անգլիայում ոսկու ունցիան չի կարող արտահայտվել փողային մասշտաբի միավորի մասերի ամբողջական թվով, հետևյալ կերպով է բացատրվում, «Մեր դրամահատարանը սկզբնապես հարմարեցված էր միայն արծաթ գործածելուն, ուստի արծաթի ունցիան միշտ կարող է առանց մնացորդի բաժանվել ամբողջական դրամների որոշ քանակի վրա. իսկ որովհետև ոսկին միայն հետագայում մտցվեց դրամական սիստեմի մեջ, որը հարմարեցված էր լոկ արծաթին, ուստի ոսկու ունցիայից չի կարելի ամբողջ թվով գրամ կտրել» (Maclaren: «History of the Currency». London 1858, էջ 16)։</ref>։ Այդ պատճառով մետաղային շրջանառության ժամանակ կշռային մասշտաբի պատրաստի անունները միշտ կազմում են նաև փողային մասշտաբի կամ գների մասշտաբի սկզբնական անունները։
Փողը, որպես արժեքների լափ և որպես գների մասշտաբ, երկու միանգամայն տարբեր ֆունկցիա է կատարում։ Նա արժեքների չափ է որպես մարդկային աշխատանքի հասարակական մարմնացում, գների մասշտաբ է որպես մետաղի ֆիքսացված կշիռ։ Որպես արժեքի չափ, նա ծառայում է այն բանի համար, որ անչափ բազմազան ապրանքների արժեքները դարձնի գներ, ոսկու երևակայական քանակներ. որպես գների մասշտաբ, նա չափում է ոսկու այդ քանակները։ Ապրանքները արժեքների չափի միջոցով չափվում են որպես արժեքներ, ընդհակառակը, գների մասշտաբը չափում է ոսկու տարբեր բանակները նրա տվյալ քանակով և ոչ թե ոսկու տվյալ քանակի արժեքը նրա մյուս քանակների կշռով։ Գների մասշտաբի համար պետք է ոսկու մի որոշ կշիռ ֆիքսացիայի ենթարկվի որպես չափի միավոր։ Այստեղ, ինչպես էլ համանուն մեծությունների մյուս բոլոր սահմանումների դեպքում, վճռական նշանակություն ունի չափերի հարաբերակցության կայունությունը։ Հետևաբար գների մասշտաբը իր ֆունկցիան այնքան ավելի լավ է կատարում, որքան ոսկու միևնույն քանակն ավելի անփոփոխ է ծառայում որպես չափման միավոր։ Որպես արժեքների չափ ոսկին կարող է ծառայել միայն այն պատճառով, որ նա ինքը հենց աշխատանքի արդյունք է և, հետևապես, պոտենցիալ կերպով փոփոխական արժեք է<ref>'''2-րդ հրատ, ծանոթագրություն.'''— Անգլիացի հեղինակների աշխատությունների մեջ արժեքների չափ» (measure of value) և «գների մասշտաբ» (standard of value) հասկացողությունների աներևակայելի շփոթություն է տիրում։ Շարունակ շփոթվում են բուն այդ ֆունկցիաները, ուրեմն և նրանը անունները։</ref>։
Ամենից առաջ ակներև է, որ ոսկու արժեքի փոփոխությունը ոչ մի կերպ չի կարող խանգարել նրա՝ որպես գների մասշտաբի ֆունկցիային։ Ինչպես էլ որ փոփոխվի ոսկու արժեքը, նրա որոշ քանակների արժեքները միմյանց նկատմամբ պահպանում են միևնույն հարաբերությունը։ Եթե ոսկու արժեքն ընկներ նույնիսկ 1000 անգամ, դարձյալ 12 ունցիա ոսկին առաջվա նման 12 անգամ ավելի արժեք կունենար, քան մեկ ունցիա ոսկին, իսկ գները որոշելիս խոսքը վերաբերում է միայն ոսկու տարբեր քանակների միմյանց հետ ունեցած հարաբերությանը։ Մյուս կողմից, որովհետև մեկ ունցիա ոսկու կշիռը անփոփոխ է մնում նրա արժեքն ընկնելիս կամ բարձրանալիս, ուստի անփոփոխ են մնում նաև ունցիայի առանձին մասերը, հետևապես, ոսկին, որպես գների ֆիքսացիայի ենթարկված մասշտաբ, շարունակ միևնույն ծառայությունն է մատուցում, որքան էլ փոփոխվի նրա արժեքը։
Ոսկու արժեքի փոփոխությունն արգելք չի լինում նաև նրա՝ որպես արժեքի չափի ֆունկցիային։ Այդ փոփոխությունը շոշափում է բոլոր ապրանքները միաժամանակ, այդ պատճառով էլ «caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] չի փոխում նրանց փոխադարձ հարաբերական արժեքները, չնայած որ այս վերջինները առաջվանից մերթ ավելի բարձր, մերթ ավելի ցածր ոսկե գներով են արտահայտվում։
Ինչպես տվյալ ապրանքի արժեքը որևէ ուրիշ ապրանքի սպառողական արժեքով արտահայտելիս, այնպես էլ ապրանքները ոսկով գնահատելիս ենթադրվում է լոկ մի բան, որ տվյալ ժամանակում որոշ քանակությամբ ոսկու արտադրությունը տվյալ քանակությամբ աշխատանք արժե։ Ինչ վերաբերում է ապրանքային գների շարժմանը, ապա նրա վերաբերմամբ, ընդհանրապես ասած, կիրառելի են արժեքի պարզ հարաբերական արտահայտության վերը զարգացրած օրենքները։
Փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում ապրանքային գների ընդհանուր բարձրացում կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, եթե ապրանքների արժեքները բարձրանում են. ապրանքների արժեքն անփոփոխ մնալու դեպքում,— եթե փողի արժեքն իջնում է։ Ընդհակառակը։ Փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում բոլոր ապրանքային գները կարող են իջնել այն ժամանակ միայն, երբ ապրանքների արժեքներն իջնում են. ապրանքների արժեքներն անփոփոխ մնալու դեպքում,— եթե փողի արժեքը բարձրանում է։ Սրանից ամենևին չի հետևում, թե փողի արժեքի բարձրացումը միշտ առաջ է բերում ապրանքային գների համամասնական իջեցում, իսկ փողի արժեքի իջեցումը՝ ապրանքային գների համամասնական բարձրացում։ Այս իրավացի է միայն այն ապրանքների համար, որոնց արժեքն անփոփոխ է մնում։ Օրինակ, այնպիսի ապրանքները, որոնց արժեքը միաժամանակ և միևնույն համամասնությամբ է բարձրանում փողի արժեքի հետ, անփոփոխ պահպանում են իրենց գները։ Եթե նրանց արժեքը փողի արժեքից ավելի դանդաղ կամ ավելի արագ է բարձրանում, ապա նրանց գների իջեցումը կամ բարձրացումը որոշվում է նրանց արժեքի շարժման և փողի արժեքի շարժման միջև եղած տարբերությամբ և այլն։
Վերադառնանք գնի ձևի քննությանը։
Մի շարք պատճառներով մետաղի որոշ կշռաքանակների փողային անունները կամաց-կամաց անջատվում են իրենց սկզբնական կշռանուններից։ Այդ պատճառներից պատմականորեն վճռական նշանակություն ունեին հետևյալները. 1) Օտարերկրյա փողի ներմուծումը զարգացման համեմատաբար ցածր աստիճանի վրա գտնվող ժողովուրդների մոտ։ Այսպես, օրինակ, հին Հռոմում արծաթադրամն ու ոսկեդրամը շրջանառություն ունեին սկզբում իբրև օտարերկրյա ապրանքներ։ Այգ օտարերկրյա փողի անունները, իհարկե, տեղական կշռային միավորներից տարբեր են։ 2) Հարստության զարգացման հետ միասին պակաս ազնիվ մետաղն ավելի ազնիվ մետաղի կողմից դուրս է մղվում արժեքի չափի իր ֆունկցիայից, պղինձը դուրս է մղվում արծաթի կողմից, արծաթը՝ ոսկու, որքան էլ հաջորդականության այս շարքը հակասելիս լինի ոսկու և արծաթի դարերի բանաստեղծական ժամանակագրությանը<ref>Ասենք, այս ժամանակագրությունն էլ բոլոր ժողովուրդները չունեն։</ref>։ Ֆունտ ստեռլինգը, օրինակ, արծաթի իրական ֆունտի փողային անունն էր։ Բայց երբ ոսկու կողմից դուրս, մղվեց արծաթը, որպես արժեքի չափ, այս նույն անունն սկսեց կիրառվել ոսկու գուցե 1/15 ֆունտ կազմող քանակի նկատմամբ և այլն, նայած ոսկու և արծաթի արժեքի հարաբերությանը։ Ֆունտը, որպես փողի անուն և որպես ոսկու տվյալ քանակի սովորական կշռանուն, հիմա բաժանված են<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Այսպես, օրինակ, անգլիական ֆունտը այժմ ներկայացնում է իր սկզբնական կշռի մի երրորդից ավելի քիչ, շոտլանդական ֆունտը միացումից քիչ առաջ՝ 1/36-ը միայն, ֆրանսիական լիվրը՝ 1/4-ը, իսպանական մարավեդին՝ 1/1000-ից ավելի քիչ, պորտուգալական ռեյը՝ է՛լ ավելի փոքր կոտորակ։</ref>։ 3) Մի ամբողջ շարք դարերի ընթացքում տիրակալ իշխաններն զբաղվում էին դրամի անընդհատ կեղծումով, և սրա հետևանքով դրամների սկզբնական կշռից փաստորեն միայն անունները մնացին<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— «Այն դրամները, որոնց անունները հիմա միայն իդեալական են, յուրաքանչյուր ազգության ամենահին դրամներն են, և նրանք բոլորը ժամանակին իրական են եղել, և որովհետև, իրական են եղել, ուստի ծառայել են որպես հաշվեփող» (Galiani: «Deila Moneta», էջ 153)։</ref>։
Պատմական այդ պրոցեսների շնորհիվ մետաղի կշռաքանակների փողային անվան անջատումը նրանց սովորական կշռանուններից դառնում է ժողովրդական սովորություն։ Որովհետև փողի մասշտաբը, մի կողմից, բոլորովին պայմանական է, իսկ մյուս կողմից, պետք է ունենա ընղհանուր ճանաչում, ուստի նա, վերջիվերջո, կարգավորվում է օրենքով։ Ազնիվ մետաղի մի որոշ կշռաքանակ, օրինակ, մեկ ունցիա ոսկին, պաշտոնապես բաժանվում է որոշ մասերի, որոնք իրենց այդ օրինական մկրտության ժամանակ որոշ անուններ են ստանում, օրինակ, ֆունտ, թալեր և այլն։ Այժմ փողային չափի միավորը, այս բառի իսկական իմաստով, կազմում է արդեն յուրաքանչյուր այդպիսի մասը, որն իր հերթին բաժանվում է նոր մասերի, որոնք օրենքի բերանից ստանում են իրենց անունները՝ շիլլինգ, պեննի և այլն<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Պ-ն Դավիդ Ուրքարտը իր «Familiar Words»-ում հրեշավոր (!) է անվանում այն փաստը, որ ներկայումս մի ֆունտը (ֆունտ ստեռլինգը), փողի անգլիական մասշտաբի միավորը, հավասար է մոտավորապես 1/4 ունցիա ոսկու. «Այդ՝ չափի կեղծում է,— ասում է նա,— և ոչ թե նրա մասշտաբի սահմանում»։ Ոսկու կշռի այս «կեղծ անվանման» մեջ, ինչպես և. ամեն տեղ, նա տեսնում է քաղաքակրթության կեղծող ձեռքը։</ref>։ Համենայն դեպս, մետաղի որոշ կշռաքանակներ առաջվա նման մնում են որպես մետաղե փողի մասշտաբ։ Փոփոխվում են միայն մասերի բաժանվելու եղանակը ու նրանց անունները։
Այսպես ուրեմն, գները կամ ոսկու այն քանակները, որոնց իդեալականորեն վերածվում են ապրանքների արժեքները, հիմա արտահայտվում են փողային անուններով կամ ոսկու մասշտաբի օրենսդրաբար ճանաչված հաշվանուններով։ Փոխանակ ասելու, թե մեկ կվարտեր ցորենը հավասար է մեկ ունցիա ոսկու, անգլիացին կասի, թե այն հավասար է 3 ֆ. ստ. 17 շիլլ. 10 1/2 պեննիի։ Այսպիսով, իրենց փողային անուններով ապրանքները ցույց են տալիս, թե ի՛նչ արժեն իրենք, և փողը ծառայում է որպես հաշվեփող ամեն անգամ, երբ պահանջվում է ֆիքսացիա չի ենթարկել որևէ իր որպես արժեք, այսինքն՝ փողային ձևով<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— «Երբ Անախարսիսին հարցրին, թե հելլեններն ինչո՞ւ են փող գործածում, նա պատասխանեց՝ հաշվի Համար» (Athenaeus: «Deipnosophistarum [libri quindecim]», գիրք IV, հ. 49, 2-րդ հր. Schweighaüser, 1802 [էջ 120]։</ref>։
Որևէ իրի անունը նրա բնության հետ ընդհանուր ոչինչ չունի։ Ես բացարձակապես ոչինչ չգիտեմ տվյալ մարդու մասին, եթե միայն գիտեմ, որ նրա անունը Հակոբ է։ Ճիշտ նմանապես ֆունտ, թալեր, ֆրանկ, դուկատ և այլ փողային անունների մեջ ջնջվում է արժեքների հարաբերության ամեն մի հետք։ Այդ կաբալիստական նիշերի խորհրդավոր իմաստի վերաբերյալ շփոթությունը այնքան ավելի մեծ է, որ փողային անունները միաժամանակ արտահայտում են թե՛ ապրանքների արժեքը և թե՛ մետաղի տվյալ կշռի, փողային մասշտաբի, որոշ մասը6<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— «Որովհետև փողը, որպես գների մասշտաբ, հանդես է գալիս հենց նույն հաշվանուններով, ինչպես և ապրանքների գները, այսպես, օրինակ, մեկ ունցիա ոսկին բոլորովին այնպես, ինչպես և մեկ տոննա երկաթի արժեքը, արտահայտվում Է 3 ֆ. ստ. 17 շիլլինգ 10 1/2 պեննիի մեջ, ուստի այդ հաշվանունները հենց գրամների գնի տեղ են ընդունում։ Այստեղից առաջացել է այն զարմանալի պատկերացումը, որ իբր ոսկին (կամ արծաթը) իր արժեքն արտահայտում Է իր սեփական նյութով և, մյուս բոլոր ապրանքներից տարբերվելով, հաստատված գինն ստանում է պետությունից։ Ոսկու որոշ կշռային քանակությունների հաշվանունների ֆիքսացիան այդ քանակությունների արժեքի ֆիքսացիա են համարում» (Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonoimie»5 էջ 52)։ Հմմտ» [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ, Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 60]։</ref>։ Մյուս կողմից, անհրաժեշտ է, որ արժեքը, տարբերվելով ապրանքային աշխարհի իրենց բազմազանությամբ խայտաբղետ մարմիններից, զարգանար և ընդուներ այդ իռացիոնալ իրային և միաժամանակ զուտ հասարակական ձևը<ref>Հմմտ. «Փողը չափելու միավորի թեորիաները» — «Zur Kritik der Politischen Oekonomie», [«Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ, XII, մ. I, էջ 62 և հաջ.]։ «Դրամի գնի» բարձրացման կամ իջեցման վերաբերյալ ֆանտազիաների էությունն այն է, որ ոսկու և արծաթի՝ օրենքով սահմանված կշռաքանակներից օրինասահման փողային անունները պետական իշխանության ակտով փոխանցվեն ավելի մեծ կամ ավելի փոքր կշռամասերի, այնպես որ, օրինակ, ապագայում 1/4 ունցիա ոսկուց 40 շիլլինգ կտրեն, փոխանակ 20-ի։ Այսպիսի բոլոր ֆանտազիաները, որչափով որ նրանք ո՛չ թե սոսկ կոպիտ ֆինանսական մեքենայություններ են ուղղված մասնավոր ու պետական վարկատուների դեմ, այլ նպատակ ունեն տնտեսական «ամենաբուժիչ դեղ» գտնել, դեռ Պետտին հիանալի կերպով բնորոշել է իր «Quantulumcumque concerning Money. To the Lord Marquis of Halifax» 1682 թվականի աշխատության մեջ։ Պետտիի վերլուծությունն այն աստիճան սպառում է հարցը, որ մինչև անգամ նրա անմիջական հետնորդներ սըր Դեդլի Նորսը ու Ջոն Լոկկը, էլ չենք խոսում արդեն ավելի ուշ հետնորդների մասին, միայն կարող կին նրա մտքերը գռեհկացնել։ «Եթե ժողովրդի հարստությունը,— ասում է նա ի միջի այլոց,— կարելի լիներ տասնապատկել թագավորի կարգադրությամբ, ապա զարմանալի կլիներ, թե ինչպե՛ս է, որ այդպիսի դեկրետներ վաղուց չեն հրատարակել մեր կառավարությունները» (հենց նոր հիշատակված աշխատ., էջ 36)։</ref>։
Գինը ապրանքի մեջ առարկայացած աշխատանքի փողային անունն է։ Հետևաբար, ապրանքի և փողի ույն քանակի համարժեքայնությունը, որի անունը նրա գինն է, մի հասարակ նույնաբանություն է,— և ընդհանրապես ապրանքի արժեքի հարաբերական արտահայտությունը միաժամանակ երկու ապրանքների համարժեքայնության արտահայտությունն է<ref>«Կամ պետք է ընդունել, որ միլիոնը փողով ավելի արժե, քան հավասար արժեքը ապրանքներով» (Le Trosne: «De l’Interet Social», էջ 919), հետևապես, «տվյալ արժեքը ավելի արժե, քան նրան հավասար արժեքը»։</ref>։ Բայց եթե գինը, որպես ապրանքի արժեքային մեծության ցուցանիշ, միաժամանակ նաև փողի հետ ունեցած նրա փոխանակային հարաբերության ցուցանիշն է, ապա դրանից չի հետևում այն հակառակ դրույթը, թե ապրանքի փողի հետ ունեցած փոխանակային հարաբերության ցուցանիշը անխուսափելիորեն պետք է ապրանքի արժեքի մեծության ցուցանիշը չինի։ Ենթադրենք, որ հավասար մեծությամբ հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքը արտահայտվում է 1 կվարտեր ցորենի ու 2 ֆունտ ստեռլինգի (մոտ 1/2 ունցիա ոսկու) մեջ։ 2 ֆունտ ստեռլինգը մեկ կվարտեր ցորենի արժեքի մեծության փողային արտահայտությունն է կամ նրա գինը։ Բայց եթե հանգամանքները թույլ են տալիս այդ կվարտերի գինը 3 ֆունտ ստեռլինգ նշանակել կամ հարկադրում են նրա գինը 1 ֆունտ ստեռլինգ նշանակել, ապա ակներև է, որ 1 ֆունտ ստեռլինգը ցորենի արժեքի մեծության շատ փոքր, իսկ 3 ֆ. ստ. չափազանց մեծ արտահայտություններն են,— բայց և այնպես՝ տվյալ դեպքում և՛ 1 ֆ. ստ., և՛ 3 ֆ. ստ. ցորենի գներն են, որովհետև, նախ, դրանք նրա արժեքի ձևն են, փող են, և երկրորդ, նրա՝ փողի հետ ունեցած փոխանակային հարաբերության ցուցանիշներն են։ Արտադրության անփոփոխ պայմաններում կամ աշխատանքի արտադրողական ուժի անփոփոխության դեպքում մեկ կվարտեր ցորենի վերարտադրության վրա պետք է ծախսվի հասարակական աշխատաժամանակի նախկին քանակը։ Այս հանգամանքը կախված չէ ո՛չ ցորեն արտադրողների, ո՛չ էլ մյուս ապրանքատերերի կամքից։ Այսպիսով, ապրանքի արժեքի մեծությունն արտահայտում է հասարակական աշխատաժամանակի նկատմամբ ապրանքի անհրաժեշտ, ապրանքի ստեղծման բուն պրոցեսին ներհատուկ հարաբերությունը։ Երբ արժեքի մեծությունը դառնում է գին, այդ անհրաժեշտ հարաբերությունը երևան է գալիս որպես տվյալ ապրանքի փոխանակային հարաբերություն՝ նրանից դուրս գտնվող փողային ապրանքի հետ։ Բայց այդ փոխանակային հարաբերության մեջ կարող է արտահայտվել ինչպես ապրանքի արժեքի մեծությունը, այնպես էլ նրա համեմատությամբ այն պլյուսը կամ մինուսը, որով ուղեկցվում է ապրանքի օտարումը տվյալ պայմաններում։ Հետևաբար, գնի և արժեքի մեծության միջև քանակական անզուգադիպման հնարավորությունը, կամ գնի՝ արժեքի մեծությունից շեղվելու հնարավորությունը պարփակված է արդեն հենց գնի ձևի մետ։ Եվ դա այդ ձևի պակասությունը չէ — ընդհակառակը, հենց այդ տարբերիչ գիծն է այդ ձևը դարձնում ադեկվատ ձև արտադրության այնպիսի եղանակի, երբ կանոնը կարող է իրեն համար ճանապարհ բանալ խառնափնթոր քաոսի միջից՝ միայն որպես միջին թվերի կուրորեն գործող օրենք։
Սակայն գնի ձևը ոչ միայն քանակական անզուգադիպության հնարավորություն է թույլատրում արժեքի մեծության և գնի միջև, այսինքն՝ արժեքի մեծության ու նրա սեփական փողային արտահայտության միջև,— նա կարող է իր մեջ թաքցնել որակական հակասություն, որի հետևանքով գինն ընդհանրապես դադարում է արժեքի արտահայտություն լինելուց, թեև փողն ապրանքների արժեքի ձևն է միայն։ Այն իրերը, որոնք ինքնըստինքյան ապրանքներ չեն, օրինակ, խիղճը, պատիվը և այլն, կարող են իրենց տերերի համար վաճառքի առարկա դառնալ, և, այդպիսով, իրենց գների շնորհիվ ապրանքային ձև ստանալ: Հետևաբար, իրը կարող է ձևականորեն գին ունենալ, առանց արժեք ունենալու։ Գնի արտահայտությունն այստեղ երևակայական է, ինչպես մաթեմատիկայի մեջ որոշ մեծություններ։ Մյուս կողմից, գնի երևակայական ձևն էլ — օրինակ, ա՛յն անմշակ հողի գինը, որ արժեք չունի, որովհետև նրա մեջ մարդկային աշխատանք չի առարկայացած — կարող է իր մեջ թաքցնել իրական արժեքային հարաբերություն, կամ նրանից բխող հարաբերություն։
Գինը, ինչպես և արժեքի հարաբերական ձևն ընդհանրապես, ապրանքի, օրինակ, մեկ տոննա երկաթի արժեքն այնպես է արտահայտում, որ համարժեքի մի որոշ քանակ, օրինակ, մեկ ունցիա ոսկին, միշտ կարող է անմիջաբար փոխանակվել երկաթի հետ, բայց այստեղից երբեք չի բխում հակառակը՝ թե երկաթը, իր հերթին, կարող է անմիջաբար փոխանակվել ոսկու հետ։ Այսպես ուրեմն, իրականում որպես փոխանակային արժեք հանդես գալու համար ապրանքը պետք է իր վրայից թոթափի իր բնական մարմինը, երևակայական ոսկուց դաոնա իրական ոսկի, թեկուզ այդ գոյափոխությունը նրա համար ավելի դառը լինի, քան հեգելյան «հասկացության» համար անհրաժեշտությունից ազատության անցնելը, քան ծովային խեցգետնի համար իր պատյանը թողնելը կամ սուրբ Հերոնիմոսի համար իր վրայից հին Ադամին թոթափելը<ref>Եթե Հերոնիմոսը իր երիտասարդ հասակում մեծ դժվարությամբ կարողացավ զսպել իր նյութական մարմինը, ինչպես ցույց է տալիս գեղեցիկ կանացի պատկերների դեմ նրա մղած պայքարն անապատում, ապա հասուն հասակում նրա համար նույնքան դժվար հր իր հոգևոր մարմինը հաղթահարել։ «Ես մտքով կանգնեցի,— պատմում է նա, օրինակ,— տիեզերքի դատավորի առաջ»։ «Ո՞վ ես դու»,— հարցրեց մի ձայն։ «Ես քրիստոնյա եմ»։ Ստում ես,— որոտաց տիեզերքի դատավորը,— դու միայն կիկերոնյան ես»։</ref>։ Իր իրական կերպարանքի, օրինակ, երկաթի կերպարանքի կողքին, ապրանքը կարող է արժեքի իդեալական կերպարանք կամ ոսկու երևակայական կերպարանք ունենալ գնի մեջ, բայց նա չի կարող միաժամանակ թե իրական երկաթ և թե՛ իրական ոսկի լինել։ Նրան գին տալու համար բավական է երևակայական ոսկին հավասարեցնել նրան։ Բայց նա պետք է իսկական ոսկով փոխարինվի, որպեսզի ընդհանրական համարժեքի դեր կատարի իր տիրոջ համար։ Եթե, օրինակ, երկաթի տերը հանդիպեր որևէ կենսուրախ ապրանքի տիրոջ և նրան մատնանշեր, որ երկաթի գինը փողային ձև է արդեն, ապա նրան հանդիպած ուրախ մարդը, իհարկե, նրան կպատասխաներ նույնը, ինչ որ սուրբ Պետրոսը երկնքում ասաց Դանտեին, որը հավատո հանգանակն էր կարդում նրա առաջ.
<poem>
«Assai bene e trascorsa
D’esta moneta gia la lega e’l peso,
Ma dimmi se tu l’hai nella tua borsa».
</poem>
[Լավ հայտնի են այդ դրամի կշիռը, բաղադրությունը նույնպես, բայց ասա՛, քսակումդ նրանից ունե՞ս»։]
Գնի ձևը ենթադրում է ապրանքների օտարելիությունը փողով և այդպիսի օտարման անհրաժեշտությունը։ Մյուս կողմից, ոսկին գործում է որպես արժե֊քի իդեալական չափ լոկ այն պատճառով, որ նա փոխանակային պրոցեսի մեջ արդեն շրջանառություն ունի որպես փողային ապրանք: Այսպիսով, արժեքների իդեալական չափի մեջ թաքնված է հնչուն գրամը։
====2. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՑԱՆ ՄԻՋՈՑԸ====
'''a) Ապրանքների կերպարանափոխությունը'''
Մենք տեսանք, որ ապրանքների փոխանակության պրոցեսը հակասական ու իրար բացառող հարաբերություններ Է պարունակում։ Ապրանքի զարգացումը չի վերացնում այդ հակասությունները, բայց ձև է ստեղծում նրանց շարժման համար։ Այս է նաև ընդհանրապես այն մեթոդը, որի օգնությամբ լուծվում են իրական հակասությունները։ Այսպես, օրինակ, հակասություն է, որ մի մարմին անընդհատ ընկնում է մի ուրիշ մարմնի վրա և անընդհատ էլ հեռանում է նրանից։ Էլիպսը շարժման այն ձևերից մեկն է, որի մեջ այս հակասությունը միաժամանակ թե՛ իրականանում և թե՛ լուծվում է։
Որչափով փոխանակության պրոցեսն ապրանքները փոխադրում է այն ձեռքից, որի մեջ նրանք սպառողական արժեքներ չեն, այն ձեռքը, որի մեջ նրանք սպառողական արժեքներ են, նույն չափով այդ պրոցեսը նյութերի հասարակական փոխանակություն է։ Աշխատանքի մի օգտակար տեսակի արդյունքը փոխարինում է աշխատանքի մի ուրիշ օգտակար տեսակի արդյունքին։ Հասնելով այն կետին, որտեղ նա ծառայում է որպես սպառողական արժեք, ապրանքը դուրս է գալիս ապրանքափոխանակության ոլորտից և անցնում է սպառման ոլորտը։ Այստեղ մեզ հետաքրքրում է միայն առաջին ոլորտը։ Ուստի մենք ամբողջ պրոցեսը կքննենք միայն ձևի կողմից, հետևաբար, ապրանքների միայն ձևերի հաջորդափոխությունը կամ կերպարանափոխությունը (մետամորֆոզը), որը միջնորդավորում է նյութերի հասարակական փոխանակությունը։
Ձևերի այդ հաջորդափոխության բոլորովին անբավարար ըմբռնումը, եթե նույնիսկ չհաշվենք արժեքի իսկ ըմբռնման անորոշությունը, պայմանավորվում է այն հանգամանքով, որ ապրանքի ձևի ամեն մի փոփոխություն կատարվում է երկու ապրանքների՝ սովորական ապրանքի և փողային ապրանքի, փոխանակության միջոցով։ Երբ ուշադրություն են դարձնում միայն այդ իրային մոմենտի՝ ապրանքի փոխանակվելու վրա ոսկու հետ, ապա աչքաթող են անում հենց այն, ինչ պետք էր տեսնել ամենից առաջ, այսինքն՝ այն, ինչ կատարվում է ապրանքի ձևի հետ։ Աչքաթող են անում, որ ոսկին, դիտվելով լոկ իբրև սոսկական ապրանք, դեռևս փող չէ, և որ մյուս ապրանքները հենց
<references>