Changes

Բորիս Գեդալյեւիչ Շտերն (14 փետրվարի 1947, Կիեւ — 6 նոյեմբերի 1998, նույն տեղում) — ուկայինացի գրող-երեւակագիր. ԽՍՀՄ գրողների միության անդամ (1988). «Բրոնզե խխունջ» («Бронзовая улитка») եւ Թափառական («Странник») մրցանակների դափնեկիր։

Բանվոր է աշխատել Սուրգուտում եւ Նիշնեվարտովսկում։ Տեղափոխվել է Օդեսսա։ Ավարտել է Օդեսսայի պետական համալսարանի բանասիրական բաժինը։

1971 թվականին ուղարկել է իրառաջին վիպակը [[Բորիս Ստրուգացկուն]] եւ արժանացել նրա հավանության։ Առաջին պատմվածքը («Психоз» զվարճապատումը) հրապարակվել է 1975 թվականին։ Քիչ հայտնի հեղինակի երկերը գրավում են Բորիս Խազանովի ուշադրությունը եւ Շտերնը սկսում է համագործակցել «Химия и жизнь» հանդեսի հետ։ 1976-ից եւ մինչեւ 1980-ականների վերջը նա տպագրել էր մի քանի գիտա-երեւակագրական պատմվածքներ․ «Ձեռածումներ» (1976), «Տունը» (1980), «Ո՞ւմն է մոլորակը» (1980) եւ ուրիշները։

Լույս են տեսնում Բորիս Շտերնի «Ո՞վ է այնտեղ», «Սիրո ձուկը» () եւ այլ ժողովաձուները։ Հրատարակվում է «Եթովպացին» վեպը, որն արժանանում է «Բրոնզե խխունջ» մրցանակին։ Սակայն 1998 թվականին նա հանկարծամահ է լինում։ Բել Ամոր քննիչի մասին «Առա՛ջ, ձիանոց վեպը» լույս տեսավ արդեն հեղինակի մահից հետո։

Բորիս Շտերնը «Մեկնարկ» («Старт») մրցանակի դափնեկիր է՝ «Ո՞ւմն է մոլորակը» ժողովածուի համար, ճանաչվել է Եւրոպային լավագույն երեւակագիր (իրենից առաջ Արեւելյան Եւրոպայում այդ պատվին արժանացել էին միայն [[Ստրուգացկի եղբայրները]] եւ [[Ստանիսլավ Լեմը]]։ 1999 թվականին Ռուսաստանի երեւակագիրների «Թափառականը» համաժողովում գրողին ետմահու շնոհրվել է «Երեւակագրույթան ասպետ» («Паладин фантастики») մրցանակը։