Changes
/* Փեսացուն */
Ես պատմում եմ իրադարձությունների մասին որոնց վկան եմ եղել, խախտելով հաջորդականությունը, որովհետև ինձ հետ պատահածի արդյունքում ես կորցրել եմ ներքին զգացողությունս անցյալի և ապագայի միջև։
Երբ Սիմիչը հայտնի դարձավ, նրան բոլորը միահամուռ ճանաչեցին։ Նրա մասին կարելի էր խոսել միայն վսեմ տոնով, թույլ չտալով ոչ մի քննադատություն։ Իսկ երբ նա արդեն ամուսնացել էր Ժանետայի հետ, նրա Ժանետայի ներկայությամբ ընդհանրապես չէր կարելի ասել, որ ասենք թե Սիմիչից ինչ֊որ մի առանձին արտահայտություն կամ տող դուր չի եկել։ Այն ամենը ինչ անում էր Սիմիչը այնքան անառարկելի հիանալի էր, որ նույնիսկ «հանճար» արտահայտությունը անբավարար էր թվում։
Բայց Ժանետան, իմիջիայլոց, գնահատեց նրան ոչ միանգամից։ Ես հիշում եմ այն ժամանակը, երբ Սիմիչը ինձ ոչ միայն զարմացրեց, այլև ցնցեց նրանով, թե ինչպես էր սիրահարվել առաջին հայացքից և միանգամից որոշել գայթակղել Ժանետային իր «ԿՊԶ»֊ով, որը անձամբ դրեց շագանակագույն ժապավեններով կապված գրասենյակային թղթապանակի մեջ և նրան տվեց կարդալու համար։