Changes
/* Կալվածքում */
Կալվածքը, որում ես հայտնվեցի, ինչ֊որ բանով հիշեցնում էր ոչ այն է գրողների միության տունը Մալեևկայում, ոչ այն է Բառվիխայում գտնվող կառավարական առողջարանը, ուր ես շատ պատահաբար մի անգամ ընկել էի։
Երկար, երեք հարկանի շենք, կիսակլոր սյունազարդ սանդղամուտքով։ Սանդղամուտքի մոտ բավականին մեծ, քառակուսի, կարմիր աղյուսով պատած հրապարակ և նրանից արևի ճառագայթների նման բաժանվող ասֆալտապատ ծառուղիներ, եզրերին տնկված մատղաշ կեչիներով։ Տան ձախ կողմում փոքրիկ պատուհաններով մի քանի կոկիկ քոթեջներ, աջից՝ ոչ մեծ եկեղեցի երեք համեստ գմբեթներով, հեռվում, գլխավոր շենքի դիմաց էլի ինչ֊ որ կառույցներ։ Ավելի այն կողմ, մայր մտնող արևի տակ փայլփլում է լիճը։