Changes
Առհասարակ, Շուշու ջերմային պայմանները չափազանց նպաստավոր են, որպեսզի նա դառնա Անդրկովկասի խոշոր առողջարան։ Քաղաքի սքանչելի թեթեւ եւ մաքուր լեռնային օդը, չափավոր տաք ամառը, ձմեռային սառնամանիքների բացակայությունը, ջերմաստիճանի չափավոր տատանումները ըստ ամիսների, հրաշալի աշնան առաջին ամիսները, որոնք զգալի չափով ավելի տաք են, քան գարնան ամիսները, դարձնում են Շուշին մեր երկրի բնական առողջարանը։ Խոսելով Փոքր Կովկասի լեռնային շրջանի բնական զոնայի մասին, որտեղ տեղադրված է Շուշին, պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին գրում է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է եւ չոր, դարձնում է այդ զոնան առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական կայաններից մեկը եւ ամենալավը ամբողջ Արեւելյան Անդրկովկասում։ Շուշին եւ Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես եւ Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնեւին եւ այլ Շվեյցարական եւ Տիրոլյան վայրերին»<ref>И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР, т 1, вып. 1, часть 2, стр. 135, Баку, 1926.</ref>։
Շուշու առողջարանի առավելությունները, այլ նշանավոր առողջարանների համեմատությամբ, աշխարհագրական դիրքի բարձրությունը (հաշված ծովի մակերեսից), աշխարհագրական լայնության աստիճանի եւ ջերմաստիճանի բարձրությունը ձմռան ամիսներին (նոյեմբեր֊մարտ)<ref>Эйвазов Б. А., Курорт Шуша, Баку, 1956. Фигуровский И., “Зимние климатиьеские курорты Азерб."я Азерб. мед. журнал № 1, 1930 г., Сагиян Г. М., Дилиджан, 1934.</ref>։
:::::<i>Աղյուսակ 181</i>
<i>Ամփոփված (ընդհանրացրած)</i>
</table>
<i>Եզրակացություն․</i>—Շուշին բոլոր թվարկած կուրորտներից ավելի հարավ է, առանձնապես Դասովից եւ զգալի չափով ավելի տաք է ձմռան ամիսներին։ Ձմեռը արեգակը ավելի բարձր է եւ կեսօրին ավելի ինտենսիվ է տաքացնում։ Ցերեկն ավելի երկար է, ջերմաստիճանը 0°֊ից ցածր է Շուշում միայն երկու ամիս, ավելի պակաս, քան մյուս թված առողջարաններում, մանավանդ Դավոսում, որտեղ տեւում է հինգ ամիս։ Ինչպես պարզ է երեւում բերած տվյալներից եւ մեր ուսումնասիրություններից, աշունը Շուշում զգալի չափով ավելի տաք է, քան գարունը։
Ինչ վերաբերում է օդի խոնավության աստիճանին եւ տեղումների քանակին, Շուշում օդի միջին տարեկան բացարձակ խոնավությունը հավասար է 7 մմ, մինիմումը՝ հունվարին (3 մմ), մաքսիմումը՝ հունիսին, հուլիսին եւ օգոստոսին (11 մմ)։ Միջին տարեկան <i>հարաբերական</i> խոնավությունը հավասար է 67%, ըստ որում մաքսիմումն ընկնում է ապրիլ (73 %) եւ մայիս (74 %) ամիսներին, նաեւ աշնանային ամիսներին (10 — 71 %, 10 — 73 %, 10 — 70 %), իսկ մինիմումը՝ ամառային եւ ձմեռային ամիսներին (7 — 54 % , 8 — 59 % , 12 — 63 % , 1 — 63 % , 2 — 65 % )։
<i>Մաքսիմալ ամպամածությունը</i> Շուշում նույնպես լինում է գարնանը (երկինքը 50 % ծածկվում է ամպերով) եւ աշնանը (ամպերը ծածկում են երկնքի 54 %), իսկ մինիմալ ամպամածությունը լինում է ամռանը (45 %) եւ ձմռանը (50 %)։ Ըստ ամիսների ամպամածության մաքսիմումը լինում է մայիսին (62 %) եւ մարտին (59 %), մինիմումը օգոստոսին (42 %)։ Միջին տարեկան ամպամածությունը հավասար է 53 %։ Շուշում մթնոլորտային տեղումների տարեկան քանակը հավասար է 639 մմ, ընդ որում ըստ ամիսների տեղումների մաքսիմումը ընկնում է գարնան ամիսներին եւ հունիսին, երկրորդ մաքսիմումը՝ աշնան առաջին ամիսներին, մինիմումը՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին եւ ձմեռվա ամիսներին։
Ըստ ամիսների տեղումների մաքսիմումը լինում է մայիսին (127 մմ), մինիմումը դեկտեմբերին (20 մմ)։ Տեղումների գումարը Շուշում գարնան ամիսներին (մարտ, ապրիլ, մայիս), հունիսի ընթացքում եւ աշնան երկու առաջին ամիսների ընթացքում (սեպտեմբեր, հոկտեմբեր) հավասար է 468 մմ, իսկ տարվա մնացած 6 ամսվա ընթացքում (հուլիս, օգոստոս, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար), այսինքն՝ գլխավորապես ձմեռվա եւ ամառվա ամիսների ընթացքում հավասար է 171 մմ<ref>Շուշում տեղումների քանակը աշնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (սեպտեմբերից մինչեւ հունիս) հավասար է 568 մմ, իսկ գարնանացան մշակույթների վեգետացիայի ժամանակաշրջանում (ապրիլից մինչեւ սեպտեմբեր) հավասար է 445 մմ։</ref>։
<references />