Changes

Շուշի քաղաքը

Ավելացվել է 13 755 բայտ, 17:13, 31 Մարտի 2014
</table>
</ref>
 
Այսպիսով, Շուշու կլիման միջին տարեկան տեղումների գումարով եւ նրա բաշխումով ըստ տարվա եղանակների կարելի է համարել չափավոր խոնավ եւ բարենպաստ՝ մարդու առողջության համար։ Շուշու համար բնորոշ է նաեւ այն, որ նա տարվա ընթացքում չունի ոչ մի չոր ամիս, այսինքն այնպիսի ամիս, երբ տեղումներ բերող օրերի թիվը ամսվա ընթացքում 6 օրից պակաս է։ Չոր ամիսների առկայությունը հատուկ է անապատային վայրերին։ Նրանց բացակայությունը Շուշում նույնպես պետք է համարել բարենպաստ կլիմայական գործոն։
 
Շուշում հաճախ են մառախուղները, այստեղ տարվա ընթացքում մառախլապատ օրերի թիվը հավասար է 70֊ի։ Մառախուղները ամենից հաճախ լինում են հոկտեմբերին (10 օր), մարտին (9 օր), ապրիլին եւ նոյեմբերին (8֊ական օր), այսինքն՝ գարնանը եւ աշնանը, իսկ ամենից քիչ՝ հուլիսին (1 օր) եւ օգոստոսին (2 օր)։ Ըստ տարվա եղանակների մառախլապատ օրերի թիվը հավասար է՝ ամռանը 7 օրվա, գարնանը 21 օրվա, աշնանը—25, ձմռանը—17 օրվա։ Մառախլապատ օրերի թիվը Շուշում ավելի է, քան Աբասթումանում, բայց այստեղ մառախուղները երկարատեւ չեն եւ նրանք չեն նսեմացնում Շուշու առողջարանային֊կլիմայական նշանակությունը<ref>Մառախլապատ օրերի թվով «Շուշին համարյա նույն մարակդարի վրա է կանգնած, ինչ շվեյցարական հայտնի առողջարան Արոզան» (68 օր տարվա ընթացքում, տե՛ս <i>Էյվազով</i>, նշվ․ աշխ․, էջ 20</ref>։
 
Շուշում գարնանը հաճախ տեղատարափ անձրեւներ են լինում։ Ըստ պրոֆեսոր Ֆիգուրովսկու, Շուշում 32 տարվա դիտումների ընթացքում տեղատարափ անձրեւների թիվը (երբ օրական տեղումների գումարը 40 մմ֊ից ավելի է) հավասար է 21 օրվա, որը զգալի չափով ավելի է, քան Փոքր Կովկասի օդերեւութաբանական դիտումների այլ կետերում, ընդ որում դիտված տեղատարափ անձրեւներից ամենաուժեղը տեղի է ունեցել 1906 թ․ մայիսին, երբ տեղումների քանակը հավասար է եղել 90 մմ (սա ամենաշատն է համեմատած Փոքր Կովկասի բոլոր կայաններում եղած դիտումներից)։
 
Շուշու համար խիստ բնորոշ են նաեւ ամպրոպները։ Ամպրոպային օրերի քանակը միջին հաշվով հավասար է տարվա ընթացքում 25 օրվա եւ ամբողջ Ադրբեջանական ԽՍՀ միայն մի քանի կայաններ ավելի ամպրոպային օրեր ունեին, քան Շուշին (Զուռնաբաժը՝ 34, Զաքաթալան՝ 29, Ալիաբադը՝ 26)<ref>Ահռելի պատկեր էին ներկայացնում ամպրոպները, կարկտահարումը եւ տեղատարափ անձրեւները Շուշում, որ ինձ վիճակված է եղել դիտել իմ մանկության, պատանեկության եւ երիտասարդության տարիներին։ Երեւանյան փողոցը, որի 71 տանը ես ապրել եմ տարիներ շարունակ, ծայրից ծայր լցվում էր կատաղի արագությամբ հոսող ջրերով, որոնք գլորվում էին քաղաքի հարավային եւ հարավարեւմտյան մոտակա բարձրություններից (գլխավորապես այսպես կոչված Ուզին բախչայից, զորանոցի շրջանից եւ ցած սլանում սարսափելի արագությամբ) փողոցի զառիվայր թեքությամբ, պատրաստ լինելով ամեն ինչ սրբել իրենց ճանապարհին։ Հետիոտնի համար անհնար էր անցնել այդպիսի ջրի հոսանքի վրայով փողոցի մյուս կողմը։ Այդպիսի կատաղի հոսող ջրերի աղմուկը, տեղացող կարկտի հատիկների դղրդոցը երկաթի թիթեղներով պատած տանիքներին, միացած որոտի եւ կայծակի ահռելի աղմուկին, կենդանական սարսափ էին ազդում մարդու վրա։ Միաժամանակ այս դժոխային աղմուկը հիասքանչ տպավորություն էր թողնում մեր մատաղ «փոթորիկ փնտրող սրտերում»։ </ref>։
 
Ձմեռը Շուշում մթնոլորտային տեղումները սովորաբար ձյան ձեւով են լինում։ Առաջին ձյունը Շուշում կարող է լինել նույնիսկ սեպտեմբերին (բազմամյա դիտումներով ամենավաղ ձյունը տեղացել է սեպտեմբերի 19֊ին, ամենաուշը՝ մայիսի 30֊ին), բայց սրանք բացառիկ դեպքեր են, իսկ սովորաբար ձյունը տեղում է նոյեմբերից մինչեւ մարտ ամիսները, այն էլ ոչ անընդհատ։
 
Սառնամանիքային օրերի թիվը Շուշում միջին հաշվով հավասար է 143֊ի, ընդ որում ձյան ծածկը միանգամից չի հաստատվում հենց առաջին եկած ձյան օրից եւ անհետանում է վերջին տեղած ձյունից առաջ։ Ձյան տեղման օրերի մաքսիմումը հոկտեմբերին հավասար է 7֊ի, նոյեմբերին—12֊ի, դեկտեմբերին—12֊ի, հունվարին—11֊ի, փետրվարին—13֊ի, մարտին—17֊ի, ապրիլին—10֊ի, մայիսին—2֊ի, սեպտեմբերին—1֊ի, բայց դա մաքսիմումն է։
 
Ձյան ծածկույթի հաստությունը Շուշում միջին հաշվով հավասար է 20—30 սմ, բայց կան տարիներ, երբ այն զգալի չափով ավելի է լինում։
 
Շուշու կլիմայի առանձնահատկությունների պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքի բնակեցված մասկ պատված է բարձր լեռներով։ Բոլոր կողմերից լավ պաշտպանված է քամիներից եւ քաղաքում սովորաբար տիրում է խաղաղ եղանակ։
 
Հրաշալի է ձյան օրերին, երբ եղանակը խաղաղ է, պարզ ու արեւոտ։ Այսպիսի օրերին հաճելի է փայլուն եւ փափուկ ձյան միջով բարձրանալ «քերծի գլուխը», դեպի Քարին տակ տանող ճանապարհը։
 
Մոտակա լեռների եւ բլուրների բարձր լանջերին, որոնք մտնում են Շուշու պլատոյի մեջ, օրինակ, նախկին զբոսայգուց այն կողմ բարձրացող բարձր ժայռերի վրա՝ այսպես կոչված «քերծի գլխին» կամ Ջըդըր Դյուզիում շատ հաճախ լինում են ուժեղ քամիներ։
 
Շուշում տիրապետող քամու ուղղությունը տարվա բոլոր եղանակներին հարավարեւելյանն է, հազվագյուտ դեպքում՝ արեւելյանը, երբեմն էլ հարավային ուղղությունը։ Քամու ուժը տարվա բոլոր ամիսներին խիստ չափավոր է եւ հավասար է մի վայրկյանում մեկ մետրից (հոկտեմբեր) մինչեւ 1,5 մետր (փետրվար)։ Քամու միջին արագությունը մի վայրկյանում ոչ մի ամիս 1,5 մետրից չի գերազանցում, որ հազվագյուտ երեւույթ է Ադրբեջանի օդերեւութաբանական կայանների մեջ<ref>Այդ չի խանգարում, որ երբեմն (ճիշտ է—հազվագյուտ դեպքերում) քաղաքի վրայով անցնեն արտակարգ ուժի քամիներ։</ref>։
 
Ավելորդ չի լինի նշել, որ Շուշին Անդրկովկասի այն քաղաքներից է, որտեղ ձմռան ընթացքում շատ հաճախ են ֆյոները։ Շուշում նոյեմբերից մինչեւ ապրիլ ամիսները այստեղ միջին հաշվով ամսական 7 օր փչում են ֆյոն տիպի քամիներ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանը բարձրանում է 4,6°֊ից (դեկտեմբեր) մինչեւ 6,6°֊ը (հունվար) նորմայից ավելի, եւ օդի խոնավությունը խիստ ցածրանում է։ «Ֆյոները խիստ ցածրացնում են ձմռան դաժանությունը, խանգարում են ցրտերի սկսվելուն եւ արագացնում են գարնան ընթացքը»<ref>Фигуровский И. В., Матер. по районир. Азерб. ССР. том 1. вып. I, часть 2, ст. 154. Խոսելով Ադրբեջանում Փոքր Կովկասի լեռնային շրջանի արեւելյան լանջերում ֆյոնանման քամիների տարածման մասին, պրոֆեսոր Ֆիգուրովսկին ավելացնում է․ «Սրանք տեղական կլիմայի չափազանց բնորոշ առանձնահատկությունն են կազմում, որը մոտավորապես նույնպիսի չափերով դիտվում է Շվեյցարիայում, Տիրոլում, Արեւմտյան Վրաստանում եւ Աջարիայում» (<i>Ֆիգուրովսկի</i>, նույն տեղում, էջ 153)։</ref>։
 
Ամփոփելով մեր խոսքը Շուշու կլիմայական առանձնահատկությունների մասին, նշենք, որ քաղաքի թե՛ ջերմային պայմանները (համեմատաբար հով ամառը, մեղմ ձմեռը, տարվա ընթացքում ջերմաստիճանների խիստ տատանումների բացակայությունը) եւ թե՛ օդի խոնավության առանձնահատկությունները (օդի հարաբերական խոնավության ոչ բարձր աստիճանը, ցածր ամպամածությունը, մանավանդ ձմռան ամիսներին, տարվա ընթացքում տեղումների չափավոր քանակը, մանավանդ նոյեմբերից մինչեւ փետրվարը, արեւոտ օրերի մեծ քանակը նույն ամիսների ընթացքում), ինչպես նաեւ մեղմ, ոչ քամոտ եղանակի գերակշռությունը, կամ թույլ ամիսների գերակշռությունը, քաղաքին պոտենցիալ հնարավորություն են տալիս ամբողջ Անդրկովկասում դառնալ հրաշալի առողջարան, որը շատ տեսակետներից գերազանցում է ԽՍՀՄ եւ Արեւմտյան Եվրոպայի հռչակված լեռնային առողջարաններին։ Եթե Շուշի քաղաքի հիշչալ կլիմայական առանձնահատկություններին ավելացնենք եւ այն, որ նա ավելի հարավային աշխարհագրական դիրք ունի եւ այդ պատճառով զգալի չափով ավելի տաք է, քան Եվրոպայի համապատասխան լեռնակլիմայական առողջարանները, որ նա ծովի մակերեւույթի համեմատությամբ բարձր աշխարհագրական դիրք է գրավում, նրա օդը թեթեւ է, մաքուր ու պարզ, նա աննման լեռնային տեսարան ունի, հարուստ անտառային եւ լեռնամարգագետնային բուսականությամբ, քաղաքի շրջապատը իր օդով ու բուսականությամբ բարենպաստ ազդեցություն են թողնում թե՛ հիվանդների, եւ թե՛ առողջ մարդկանց հոգեկան վիճակի վրա, նաեւ ի նկատի ունենանք, որ Շուշուց ոչ հեռու գտնվում են մի շարք բուժիչ հանքային աղբյուրներ (Թթու ջուրը Շուշուց 18 կմ հեռավորության վրա, Շիրլանի հանքային աղբյուրը՝ 20 կմ, հեռավորության վրա, (եւ մի շարք աննման սովորական ոչ հանքային) լեռնային աղբյուրներ, որոնք հայտնի են իրենց համեղ ու մաքուր ջրով (Բոխի աղբյուր—Ղարաբուլաղ, Ցեխի աղբյուր, Շոշռան եւ այլն), այս բոլորը միասին վերցրած ավելի են բարձրացնում Շուշի քաղաքի առողջարանային հնարավորությունները։
 
 
<references />