Խնդրում եմ ներել ինձ այսպիսի կոպիտ արտահայտության համար։ Նախկին կյանքում, երբեք ինձ թույլ չեմ տվել կանանց այդպիսի բան ասել։ Բայց այդ վհուկը ինձ ուղղակի համբերություբից հանեց։
Ես ընկճված քայլում էի Առաջին Հատորի պողոտայով ներքև ընկճված։ ներքև։ Այս կոմունիստական թագավորությունում ես ինձ հարմարավետ չէի զգում։ Իհարկե, ես եկել եմ այստեղ միայն մեկ ամսով, բայց վախենում եմ, որ բուսական խոզի մսով, նույնիսկ այդ մի ամիսը չեմ դիմանա։
Ոչ, ես չէի ուզում առավելություններ։ Ես ուզում էի լինել բոլորի պես։ Եվ իհարկե, ոչ մի դեպքում ոչ մի բանի չէի ուզում խառնվել։ Իմ նպատակն էր լինել օբյեկտիվ և առանց ավելորդ զգայականության փաստերը արձանագրել։ Հանուն դրա ես պատրաստ էի ամենաանսպասելի և վտանգավոր փորձությունների։ Եվ ուտելիքի հանդեպ էլ երբեք շատ պահանջկոտ չեմ եղել, բայց այդ կոմունիստական խոզի միսն ու «Լեբյոդուշկա» ապուրը իմ օրգանիզմը ուղղակի չի ընդունում։