Ծակ զինվորական շապիկով և կարմիր թևկապով տարեց սերժանտը կանգնած էր մուտքի մոտ և դակիչով ծակում էր նրան մեկնված մոխրագույն թղթերը։
Հերթում կանգնած, ես կարդացի պատին կախված հայտարարությունը, որում որտեղ ասված էր, որ ընդհանուր սննդային կարիքները բավարարվում են միայն երկրորդական մթերքի հանձման վկայական վկայականը ներկայանելուց հետո։
Այստեղ տեղադրված էին նաև «Վարքագծի կանոնները Կոմունիստական Սննդի ձեռնարկություններում»։ Կանոններում ասված էր, որ կոմունյաններին կանոնավոր և որակով սննունդ ապահովելուն ուղղված ԿՊԳԲ֊ի և անձամբ Գենիալիսիմուսի անխոնջ աշխատանքի շնորհիվ, առկա են զգալի հաջողություններ այդ գործում։ Սնուդը դառնում է ավելի լավը, որակո, և դիետիկ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերված մեծ հաջողություններ գիրության դեմ պայքարում։