Changes

Մոսկվա 2042

9 bytes removed, 11:03, 2 Ապրիլի 2014
/* Զանգ Տորոնտոյից */
Ես պատմեցի։
Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մեզ մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել նրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քեզ հետ վերաբերվում են ինչպես երեխայի հետ։ Տեսեք, թե ինչ է երևակայում նա իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ կվազես, հենց որ նա քեզ մատով կա՞նչի։կանչի՞։
Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում պատասխանել արձագանքել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։
Ես դա ասում էի շատ անկեղծ, ամենից շատ ջղայնանալով ինքս ինձ վրա և միաժամանակ զարմանալով այն տարօրինակ հոգեկան ուժին, որը ազդում էր ինձ վրա, չնայած մեզ բաժանող ֆանտաստիկ տարածությանը։
Հիմա նույն բանն էր։
Ինչպե՞ս ես պետք է արձագանքեմ Զիլբերովիչի զանգին։ Շատ հասարակ՝ ոչ մի կերպ։ Ինչ֊որ մեկի խելքին փչել է, որ ես պետք է ամեն ինչ թողնեմ և ինչ֊որ տեղ նետվեմ։ Իսկ ինձ թվում է, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, և պարտավոր չեմ պատասխանել։ արձագանքել։ Ես ինքս մինչև կոկորդս խրված եմ իմ գործերում։
Բայց ինչ֊որ բան ինձ նյարդայնացնում էր և բերում այն մտքին, որ ընդհանրապես չպատասխանել անհարմար կլիներ։ Վերջին խոսքերով վիրավորելով Զիլբերովիչին և նրա այսպես ասած պատրոնին, մասամբ էլ ինքս ինձ, ես արդեն մտքումս հորինում էի մերժման պատճառի տարբերակները, որոնցից ամենաամբարտավանը (հեռագրով). Ում պետք նա էլ գալիս է։
Ադմին, Վստահելի
1876
edits