Changes

Մոսկվա 2042

7 bytes removed, 12:57, 4 Ապրիլի 2014
/* Կալվածքում */
― Դուք ինձ իհարկե ներեցեք․․․ Առաջին հերթին դուք, Կլեոպատրա Կազիմիրովնա, և դու, Ժանետա, բայց ես այդպիսի վերաբերմունքը ուղղակի չեմ հասկանում։ Ես ձեզ չեմ խնդրել ինձ հյուրընկալել։ Ես ավելորդ ժամանակ չունեմ։ Ինձ սպասում է հեռավոր, և միգուցե շատ վտանգավոր ճանապարհորդություն։ Ես այստեղ եկա միայն այն պատճառով, որ Լեոն շատ էր պնդում։ Ես գիշերը չեմ քնել, ձեզ մոտ հասնելու համար, կորցրել եմ տասնվեց ժամ փոխելով փոխադրամիջոցները․․․
― Դե, ծերուկ, ծերուկ, ինչո՞ւ ես տաքացել, ― Զիլբերովիչը բռնեց ձեռքս և քաշում էր քաշեց ներքև։ ― Դե հասնում էիր, դե հոգնել ես։ Հիմա կհանգստանաս։ Մինչև Նետկան տեղերը կգցի քեզ համար, մենք քեզ հետ կզրուցենք․․․ ― Նա նորից աչքով արեց ինձ և թեքեց աչքերը իմ «դիպլոմատի» վրա․․․ կպառկես, կքնես, իսկ վաղը ամեն ինչ կպարզենք։
Ինչ֊որ տեղ վերևից լսվում էր մեղմ երաժշտություն։ Լինելով երաժշտության մեծ գիտակ, ես միանգամից ճանաչեցի Բախի այդ ստեղծագործությունը․ «Լավ տեմպերացված կլավիր»։
Ադմին, Վստահելի
1876
edits