― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էյնշտեյնն է ապացուցել, որ ոչ միայն հնարավոր չէ գերազանցել լույսի արագությունը, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։
Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից՝ այդպիես այդպիսի հավասարակշռվածիծ, չէի սպասում։
―Այն, ինչ ասել է քո Էյնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Էվկլիդեսը ասում էր, որ հարթությունից դուրս գտնվող կետի միջով կարելի է անցկանել միայն մեկ զուգահեռ և իրավացի էր, իսկ Լոբաչևսկին ասաց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի զուգահեռներ և երկուսն էլ իրավացի էին։ Էյնշտեյնն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։