Changes
}}
[[Category: Արձակ]]
Ամեն մի բաբելացու նման ես էլ եմ փոխկոնսուլ եղել և յուրաքանչյուրի պես եղել եմ նաև ստրուկ, ինձ անծանոթ չեն մնացել ոչ ամենակարողությունը, ոչ խայտառակությունը, ոչ էլ բանտերը: Տեսեք, աջ ձեռքիս ցուցամատը չկա: Տեսեք, թիկնոցիս բացված քից, փորիս վրա կարմրավուն մի դաջվածք է երևում, դա երկրորդ տառի «Beth»-ի պատկերն է: Լիալուսին գիշերներին այս տառն ինձ իշխանություն է տալիս այն մարդկանց վրա որոնց խորհրդանիշը «Ghimel»-ն է սակայն ինձ ենթարկում է «Aleph» տառն ունեցող մարդկանց հրամանին, որոնք անլուսին գիշերներին ենթարկվում են «Ghime»«Ghimel»-ի նշանն ունեցողներին: Արշալույսի առաջին շողի հետ մի ներքնահարկում, սև քարի առաջ սրբազան ցուլեր եմ ողջակիզել: Մի ամբողջ լուսնատարի հայտարարել են, թե իբր ես անտեսանելի եմ, գոռացել եմ և չեն պատասխանել հաց եմ գողացել և չեմ գլխատվել, ճանաչել եմ այն ինչն անծանոթ էր հույներին անվստահությունը: Բանտախցում, դահճի լուռ ճիրանների մեջ հույսը ինձ չի լքել, իսկ հաճույքների գետում սարսափը: Հերակլիդես Պոնտացին հիացմունքով պատմում է, որ Պյութագորասն հիշում էր, թե Պյութագորաս լինելուց առաջ ինքը Պյուռոսն է եղել, դրանից առաջ Էուֆորբը, իսկ դրանից առաջ՝ մի այլ մահկանացու. համանման հանգամանքներ հիշելու համար ես մահվան կամ կեղծիքի դիմելու կարիք չունեմ:
Ճակատագրի այս գրեթե դաժան փոփոխականության համար պարտական եմ այլ պետություններում չճանաչված կամ գաղտնի և ամբողջապես չգործող մի ձեռնարկության վիճակախաղին: Նրա պատմությունը չեմ ուսումնասիրել գիտեմ, որ մոգերը չեն կարողանում համաձայնության գալ. նրա հզոր նպատակներից միայն այնքանը գիտեմ, որքան աստղագիտության մեջ չմասնագիտացված մի մարդ կարող է լուսնի մասին իմանալ: Ծագումով խելահեղ մի երկրից եմ, ուր վիճակախաղը կյաքին իշխող հիմնական մարզերից է, մինչև օրս նրա մասին այնքան քիչ եմ մտածել, որքան քիչ են մտածում անքննելի աստվածների կամ սրտի վարքի մասին: Հիմա Բաբելոնից ու նրա սիրելի բարքերից հեռու որոշ զարմանքով եմ մտածում վիճակախաղի և մայրամուտներին դիմակավոր մարդկանց հորինած պիղծ կռահումների մասին: