Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 9876 բայտ, 17:36, 21 Ապրիլի 2014
/* Լուսին */
Վերոհիշյալը, լուսնի <i>թուփ</i>֊ից զատ, ըստ արաբների, կոչվել է նաև <i>լուսնի քար (հաճար ըլ ղամեր)</i> և, թվում է, տարբեր է լուսքարից, որովհետև սա ոչ թե լուսնի, այլ լույսի անուոնվ է, և ըստ այսմ՝ արաբներն անվանում են <i>հաճար էն֊նուր</i><ref>Արեգակի նյութնու կերպարանքը նկարագրողը (էջ 52) գրում է նաև լուսնի մասին, «Ի հինգ մասնէ ստեղծաւ, երեքն լոյս է, մինն հուր, միւսն՝ գնացողութիւն ի բանէն Աստուծոյ․․․― Քանի՞ նիւթ է ամանակի Լուսնին որ կայ բաղազանեալ․ Օդ է ամպաձեւ, լուսակերպ, թանձրամած, և ի նմա պատուհանք 12 երկբացիկք, որոնց վեցն յերկինս հային և վեցն յերկիրս։ ― Զի՞նչ կերպարանք են Լուսնին․ ― են ի նմա եբրեւ երկու գոմէշա ծովայինք․ ընդ միոյն բերանն մտանէ լոյսն և ընդ միոյն պակասի, քանզի լոյսն Լուսնի յարեգականէ ծագի» և այլն։</ref>։
 
Կանխավ հիշեցրինք այս մանր, երկրորդական կամ հետևորդ բաները, որ դյուրին հասկացվեն լուսնի հավատքն ու պաշտամունքը կամ լուսնապաշտության միջնորդն ու ճամփան։ Մինչև լուսնապաշտության անձնավորված պաշտամունքն ունենալը լուսնագիտությունը այսպիսի դիտողություններով կամ զգացումներով է մուտք գործել և հաստատվել, որովհ՝ նաև լուսնախտիրքը կամ լուսանհմայքը։ Սովորաբար բոլոր լուսատուների քննությունն ու նշանակությունը ի սկզբանե ավելի կամ պակաս չափով եղել է բուն գիտություն և հետագայում տգիտությամբ դարձել է մոլորություն։ Ի տարբերություն այլ լուսատուների՝ լուսնի՝ դյուրությամբ ճանաչվող փոփոխությունները եղել են ստույգ ու հարկավոր գիտություն, իսկ երբ սուտը խառնվել է ճշմարիտին, լուսանգիտությունն էլ, աստղագիտութունն էլ ընթացել են այլ կերպ․ անվամբ ուղիղ են, բաց բացատրութամբ դարձել են մոլար ու աղանդ։ Լուսնահմայությունը ոչ միան հմայության ու կախարդության բազում տեսակներից մեկն է եղել, այլև գրեթե ընդհանուր է բոլոր ազգերի մեջ։ Եվ որ ավելի էական է, լուսինը միշտ և առ այսօր էլ ունի իրեն հավատացողներ ու իրենով խաբեբայություն անողներ։ Թուրիայի տարածքներում խաժամուժ ժողովրդի մեջ այդպիսի հմայողները հայտնի են և իրենց բառով կոչվում են <i>այպագար</i> («լուսնադետ»)։ Նրանց հիշելն անգամ թերևս ավելորդ էր, եթե դժվախտաբար մերազնյա քրիստոնյաների մեջ էլ չգտնվեին այնպիսիները, ովքեր գրված կամ անգիր աղթարքներով, պես֊պես գրապանակներով, թվաբանական լուսացույցով և «էփիմերտես» գրվածքներով չհետևեին իրենց մոլար նախնիներին, որ կոչվում են <i>լուսնահմա</i>, «որ զօրն՝ չար և բարի ասէ՝ Լուսնովն»՝ ըստ 12֊րդ դարի մի վարդապետի բացատրության, որը, ինչպես և իրենից առաջ և հետո եղածները, եղել է դրանց հանդիմանողն ու խրատողը։
 
Սրանցից առավել հետաքննելին մեզ հայտնի լուսնապաշտն է, ինչը տեսանք արևապաշտների մոտ՝ հայկազունների ու արշակունիների ժամանակների պատկերներով ու արձաններով հանդերձ: Թե ինչ տեսք ուներ հայերի պատած լուսինը, մեզ անհայտ է։ Ընդ որում լուսինը նվազ է, քան արևը, բայց նրա պաշտամունքը գուցե ավելի հին է ու քաղդեությանը ժամանակակից։ Կա Ս․ գրքի մեկնիչների կարծիքը, որ մեր ազգի կամ երկրի անունը ըստ օտարների՝ Ար֊մենի կամ Ար֊միննի, եբրայերեն նշանակում է «լուսնի լեռ», կարծես լեռան վրա՝ հիշատակված դրացի քաղդեացիների նման լուսնի դիտորդներ են եղել<ref>Ըստ այսմ՝ իտալացի մի նոր հեղինակ՝ Պյութագորասի ուղևորության վիպասանական պատմիչը, քաղեացիներին երգել է տալիս․ «Ո՜վ Լուսին, բնակիչք աշխարհին Հայոց՝ որ մեր հին նախահարքն էին, նուիրեցին քեզի լեռ մի և պաշտօն, և կու պարծին քու անուամբդ կոչուելու»։ Արդյոք Մանի՞ էր այն լեռան անունը, որը մեր քրիստոնյա հայրերը հետագայում նվիրեցին Հռիփսիմյանների ընկեր ս․ Մանի կույսին։ Լատկանտիոսն էլ (VIII, 14) ասում է, թե չենք ընդունում նրանց, ովքեր, Կովկասի լեռների լուսատուների ընթացքն ու նշանները դիտելով, բյուրավոր տարիների հիշատակություն են անում։</ref>։ Եվ ինչպես ուրիշ ազգերի, այնպես էլ նրանց մեջ լուսինը կոչվում է Մեն, որպես և անվանվում է անձնավորյալը կամ չաստվածը․ ըստ հույների МЮн, Men, Mena, Mene, որ նշանակում է նաև «ամիս», ինչպես այս մերձավոր հնչմամբ լսվում է հունալատին ազգերի լեզուներում՝ МЮнз կամ Мз`нб։ Անգլիացիները լուսինը մուն (Moon) են կոչում նաև այժմ<ref>Հույների այս Մինի լուսնադիրքի պաշտամունքավարները կոչվում էին Мзнбгзтфбй: Արյդոք այս անունը առնչոյթյուն ունի՞ մեր <i>մանաճիհր</i>֊ին և պարսից <i>մենուչիհր</i>֊ին, թեև վերջիններս այդ անունը թարգմանում են «դրախտադեմ» կամ «դրախտագեղ»։</ref>։
[[Պատկեր:Փառնակ․_լուսնի_դիրք.png|left|Փառնակ․ Լուսնի դիրք։]]
 
Հույները այս Մեն անվամբ ունեին լուսնային մի քանի չաստվածներ, որոնց մի մասը արական է, մյուս մասը՝ իգական, ինչպես գերմանացիների մոտ, որոնց լեզվում «լուսին» նշանակող անունը արական է (der Mond), իսկ «արև» նշանակողը (die Sonne)` իգական։ Հավանորեն հայերինը արական էր և նման հռոմեացիների Lunus չաստվածին, որը, փռյուգագդակ կերպարանվելով, ավելի հավականա է դարձնում հայերից և փռյուգիացիներից առնված լինելը, որոնց ցեղակցությունը կամ իրարից ծագած լինելը վկայել են հին պատմիչները։ Եվ շատ հավանական էր, որ հայերը իրենց Լուսին չաստվածին կոչում էին Փառնակ, ինչպես և կոչվում էր նրանց հարևան երկրներում՝ Վրաստանում ու Պոնտոսում։ Բայց այդ անունը մեր լեզվի սեփականն է, և այդպես ենք համարում, մինչև փռյուգիացիների լեզվի հետ նույնությունն ու տարբերությունը ստուգիվ։ Դարձյալ հավանական ենք համարում նրան հայերի մեջ Լուսնյակ կոչելը՝ նյութականը աստվածներից զանազանելու համար։ Եվ մի նշանավոր զուգակցություն է, որ էտրուսկները (ներկայումս գիտնականներից ոմանք ջանում են էտրուսկներին ներկայացնել որպես հայերին ազգակից կամ նրանցից սերած)՝ Իտալիայի մի մասի հին բնակիչները, որ եկել են արևմտյան Ասիայից, լուսինը կոչել են <i>լոսնա</i>։ Ըստ մեր ռամկորների՝ <i>լուսնկա</i> անվանումը նշանակում է «լուսնի պայծառ ծագումը»։
 
Եղջերաձև, մանեկաձև, կամարաձև կամ նավակաձև լուսինը (ինչպես լուսնի պատկերների մեջ կերպարավորում էին նրա գլուխը) մեզանում կոչվում է <i>մահիկ</i>՝ ըստ պարսկերենի ծանոթ <i>մահ</i> կամ <i>մահի</i> բառի, որ նշանակում է «լուսին» և «ամիս», որի ձևից է հավանաբար մեհևանդ զարդը։
 
Բայց մեզ համար առավել քննելին մեր մեհեկի կեմ մեհեկան մասի անունն է, որը անմիջապես հաջորդում է արևանիշ արգե ամսին։ Երբ, ըստ ուղղագույն տոմարի կամ օրացույցի, բնական տարին այս ամսով է սկսվում, մեհեկանը դառնում է վերջինը և նոր տարվան մերձավոր։ Ամսանունների հիշատակման մեջ սա դարձյալ պետք է հիշենք, ինչպես հետո՝ պաշտամունքի տեղերի <i>մեհյան</i> անունը, որ հնչակից է <i>մահիկ</i>֊ին և <i>մեհեկ</i>֊ին։
 
Աչք ու միտք հրապուրող այս երկու մեծ լուսատուները թողնելու պահին հաճությամբ հիշենք, որ մեր նոր և սուրբ կրոոնը դրանցից մեկը (արեգակը) նվիրաբերել կամ նմանեցրել է Քրիստոսին, մյուսը (լուսնինը)՝ նրա աննման Մորը և մեր Տիրամորը, որին այս երկուսը միաժամանակ սեփականում է մեր շարական երգողը․ «Սըրբուհի, ի Լիբանանէ դիմեալ հարսն զգեցեալ զԱրեգակն արկեալ զքեւ, և ընդ ոտիւք զԼուսինն ստուերատեսակ»։
 
===Աստղեր===
=Ծանոթագրություններ=
<references/>