Changes
'''b) Փողի շրջանառությունը'''
Ձևերի այն հաջորդափոխությունը, որով կատարվում է աշխատանքի արդյունքների իրային փոխանակությունը՝ Ա—Փ—Ա, ենթադրում է, որ միևնույն արժեքը, կազմելով որպես ապրանք պրոցեսի ելակետը, նորից վերադառնում է այդ կետին, որպես ապրանք։ Այսպիսով, ապրանքների այդ շարժումը մի շրջապտույտ է։ Մյուս կողմից, այդ նույն ձևը բացառում է փողի շրջապտույտը։ Նրա Հետևանքը հետևանքը փողի անընդհատ հեռացումն է իր ելակետից և ոչ թե վերադարձը դեպի վերջինը։ Այնքան ժամանակ, քանի դեռ վաճառորդի ձեռքում ապրանքը պահվում է իր փոխակերպված ձևով, որպես փող, այդ ապրանքը գտնվում է իր առաջին կերպարանափոխության ստադիայում, այսինքն՝ նա իրագործել է իր շրջանառության միայն առաջին կեսը։ Երբ պրոցեսը — գնման նպատակով կատարված վաճառքը — ավարտված է, ապա փողն էլ իր հերթին հեռացել է իր սկզբնական տիրոջ ձեռքից։ Ճիշտ է, եթե կտավագործն աստվածաշունչը գնելուց հետո նորից կտավ ծախի, այն ժամանակ փողն էլ նորից կվերադառնա նրա ձեռքը։ Բայց նա կվերադառնա ոչ առաջին 20 արշ. կտավի շրջանառության հետևանքով, որը, ընդհակառակը, փողը կտավագործի ձեռքից հեռացնելով՝ գցել է աստվածաշունչ վաճառողի ձեռքը։ Փողը կարող է վերադառնալ միայն այն բանի շնորհիվ, որ նոր ապրանքը նորոգում կամ կրկնում է շրջանառության միևնույն պրոցեսը, որը նույն հետևանքով է վերջանում, ինչպես և առաջինը։ Հետևապես, ապրանքային շրջանառության միջոցով փողին անմիջաբար հաղորդվող շարժման ձևը նրա մշտական հեռացումն է ելակետից, նրա անցումը մի ապրանքատիրոջ ձեռքից մի ուրիշ ապրանքատիրոջ ձեռքը, կամ նրա շրջանառությունը (currency, cours de la monnaie)։
Փողի շրջանառությունը միևնույն պրոցեսի շարունակական, միօրինակ կրկնությունն է։ Ապրանքը միշտ գտնվում է վաճառորդի կողմում, փողը՝ միշտ գնորդի կողմում, որպես գնման միջոց։ Փողը գործում է իբրև գնման միջոց, իրացնելով ապրանքի գինը։ Բայց, իրացնելով ապրանքի գինը, փողը ապրանքը փոխանցում է վաճառորդի ձեռքից գնորդի ձեռքը և միաժամանակ ինքը հեռանում է գնորդի ձեռքից, ընկնելով վաճառորդի ձեռքը՝ միևնույն պրոցեսը մի ուրիշ ապրանքի հետ կրկնելու նպատակով։ Այն փաստը, որ փողի շարժման այս միակողմանի ձևը ծագում է ապրանքի շարժման երկկողմանի ձևից, մնում է քողարկված։ Ապրանքային շրջանառության բնույթն իսկ ճիշտ հակադիր արտաքին երևութականություն է ստեղծում։ Ապրանքի առաջին կերպարանափոխությունը արդեն իր արտաքին տեսքով փողի շարժում չէ միայն, այլև իր իսկ ապրանքի սեփական շարժում. ընդհակառակը, ապրանքի երկրորդ կերպարանափոխությունը պատկերացվում է միայն որպես փողի շարժում։ Ապրանքը իր շրջանառության առաջին կեսում փոխում է իր տեղը փողի հետ։ Դրա հետ միասին ապրանքը, որպես սպառողական արժեք, դուրս է գալիս շրջանառության ոլորտից և անցնում է սպառման ոլորտը<ref>Նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքը նորից ու նորից վաճառվում է,— մի երևույթ, որն առայժմ դեռ գոյություն չունի մեզ համար,— այնուամենայնիվ, իր վերջնական վաճառքի մոմենտից նա շրջանառության ոլորտից անցնում է սպառման ոլորտը, որպեսզի այստեղ ծառայի որպես կենսամիջոց կամ որպես արտադրության միջոց։</ref>։ Նրա տեղը բռնում է ապրանքի արժեքի մարմնացումը կամ փողային դիմակը։ Ապրանքը շրջանառության երկրորդ կեսն անցնում է արդեն ոչ ո՛չ թե իր բնական կերպարանքով, այլ իր ոսկյա զգեստավորումով։ Այսպիսով, շարժման անընդհատությունը հատուկ է միայն փողին, այն շարժումը, որը ապրանքի համար երկու հակադիր պրոցեսի է բաժանվում, հենց այդ շարժումը, որպես փողի սեփական շարժում, միշտ միևնույն պրոցեսն է, որի մեջ փողը փոխում է իր տեղը շարունակ նորանոր ապրանքների հետ։ Այս պատճառով բանն այնպիսի կերպարանք է ընդունում, թե իբր ապրանքային շրջանառության հետևանքը, մի ապրանքի փոխարինումը մի այլ ապրանքով, առաջ է գալիս ո՛չ թե ապրանքի սեփական ձևերի փոփոխությունից, այլ փողի՝ որպես շրջանառության միջոցի, ֆունկցիայից. իբր թե հենց շրջանառության միջոցներն են ինքնըստինքյան անշարժ ապրանքները շրջանառության մեջ դնում, այն ձեռքից, որտեղ նրանք սպառողական արժեքներ չեն, փոխանցում են այն ձեռքը, որտեղ նրանք սպառողական արժեք ունեն, և այն էլ միշտ փողի սեփական շարժմանը հակադիր ուղղությամբ։ Փողը շարունակ հեռացնում է ապրանքները շրջանառության ոլորտից, մնալով շրջանառության մեջ նրանց տեղը և այդպիսով հեռանալով իր սեփական ելակետից։Այս պատճառով, թեև փողի շարժման մեջ ապրանքների շրջանառությունն է արտահայտվում միայն, սակայն արտաքուստ ապրանքային շրջանառությունը, ընդհակառակը, թվում է լոկ որպես փողի շարժման հետևանք<ref>«Նա (փողը) շարժում չունի, բացի այն շարումիցշարժումից, որ նրան հաղորդել են արդյունքները» (Le Trosne: «.De l'Interet «De l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 885)։</ref>։
Մյուս կողմից, փողին հատուկ է շրջանառության միջոցի ֆունկցիան միայն այն պատճառով, որ փողն ապրանքների արժեքն է, որը նրանցից անջատվել և ինքնուրույն է դարձել։ Ուստի փողի՝ որպես շրջանառության միջոցի, շարժումն իրապես ապրանքի սեփական ձևի շարժումն է միայն։ Հետևապես, այդ շարժումը պետք է տեսանելիորեն ևս արտացոլվի փողի շրջանառության մեջ։ Այսպես, օրինակ, կտավը իր ապրանքային ձևը նախ դարձնում է իր փողային ձևը։ Նրա առաջին Ա—Փ կերպարանափոխության երկրորդ բևեռը, այսինքն՝ փողային ձևը այնուհետև, դառնում է նրա վերջին Փ—Ա կերպարանափոխության առաջին բևեռը, երբ նա հակադարձ կերպով աստվածաշնչի է փոխակերպվում։ Բայց ձևի այդ երկու փոխակերպումներից ամեն մեկը կատարվում է ապրանքի ու փողի փոխանակությամբ, նրանց փոխադարձ տեղափոխության միջոցով։ Փողի միևնույն միավորները [Geldstücke] հոսում են դեպի վաճառորդը, որպես ապրանքի օտարված կերպարանք և հեռանում են նրանից, իբրև ապրանքի բացարձակորեն օտարելի կերպարանք։ Փողը երկու անգամ փոխում է իր տեղը։ Կտավի առաջին կերպարանափոխությունը բերում է փողի այդ միավորները [Geldstücke] կտավագործի գրպանը, երկրորդը նորից դրանք հանում է գրպանից։ Այսպիսով, տվյալ ապրանքի ձևի երկու հակադիր փոփոխություններն էլ արտացոլվում են փողի հակառակ ուղղությամբ կատարած կրկնակի տեղափոխության մեջ։
Ընդհակառակը, եթե տեղի են ունենում ապրանքների միայն միակողմանի կերպարանափոխություններ — վաճառքի կամ գնման պարզ ակտեր, այդ միևնույն է,— ապա միևնույն փողը միայն մի անդամ անգամ է փոխում իր տեղը։ Նրա երկրորդ տեղափոխությունը միշտ արտահայտում է ապրանքի երկրորդ կերպարանափոխությունը, փողից կրկին ապրանք դառնալը։ Փողի միևնույն միավորների [Geldstücke] տեղափոխության հաճախակի կրկնության մեջ արտացոլվում են ո՛չ միայն առանձին ապրանքի մի շարք կերպարանափոխությունները, այլև ընդհանրապես ամբողջ ապրանքային աշխարհի անթիվ կերպարանափոխությունների միահյուսումը։ Ասենք, ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ բոլորը վերաբերում է պարզ ապրանքային շրջանառության այստեղ քննվող ձևին միայն։
Յուրաքանչյուր, ապրանքշրջանառության պրոցեսի մեջ իր առաջին քայլն անելիս, իր ձևի առաջին իսկ փոփոխության ժամանակ, դուրս է ընկնում շրջանառության ոլորտից, ուր նրա տեղը շարունակ մի նոր ապրանք է մտնում։ Ընդհակառակը, փողը, որպես շրջանառության միջոց, շարունակ մնում է շրջանառության ոլորտում, շարունակ պտտվում է այնտեղ։ Այստեղից հարց է ծագում, թե այդ ոլորտը որքան փող կարող է անընդհատ կլանել։
Ամեն մի երկրում ամեն օր կատարվում են ապրանքների բազմաթիվ, միաժամանակյա և, հետևապես, տարածականորեն համագոյակից միակողմանի կերպարանափոխություններ, կամ, ուրիշ խոսքով՝ միայն վաճառքներ մի կողմից, միայն գնումներ մյուս կողմից։ Ապրանքներն իրենց գներով արդեն հավասարեցված են փողի որոշ, մտքով պատկերացվող, քանակների։ Որովհետև շրջանառության այստեղ քննվող անմիջական ձևը իրայնորեն միշտ միմյանց հակադրում է ապրանքն ու փողը — աոաջինը վաճառքի բևեռում, երկրորդը՝ գնման հակաբևեռում,— ուստի ապրանքների շրջանառության պրոցեսի համար շրջանառության միջոցների անհրաժեշտ մասսան արդեն որոշված է ապրանքների գների գումարով։ Հիրավի, փողը ռեալ կերպով արտահայտում է ոսկու միայն ֊այն այն գումարը, որն իդեալականորեն արդեն արտահայտված Է է ապրանքների գների գումարի մեջ։ Հետևաբար, ալդ գումարների հավասարությունը ակներև է ինքնըստինքյան։ Սակայն մենք գիտենք, որ ապրանքների արժեքների անփոփոխ մնալու դեպքում նրանց գները փոխվում են՝ ոսկու (փողանյութի) արժեքը փոփոխվելու հետ միասին. համամասնորեն բարձրանում են, երբ այդ արժեքն ընկնում է, և, ընդհակառակը, ընկնում են, երբ նա բարձրանում է։ Ապրանքների գների գումարի այդպես բարձրանալու կամ ընկնելու հետ միասին պետք է համամասնորեն բարձրանա կամ ընկնի շրջան գործող փողի մասսան։ Համենայն դեպս, շրջանառության միջոցների մասսայի մեջ կատարվող փոփոխության պատճառն այստեղ հենց ինքը՝ փողն է, բայց ո՛չ թե իր՝ որպես շրջանառության միջոցի ֆունկցիայով, այլ իր՝ որպես արժեքի չափի ֆունկցիայով։ Սկզբում ապրանքների գինը փոխվում է փողի արժեքի փոփոխությանը հակառակ հարաբերությամբ, իսկ հետո շրջանառության միջոցների մասսան փոխվում է ապրանքների գնիփոփոխությանն ուղիղ հարաբերությամբ։ Միանգամայն նույն երևույթը տեղի կունենար, եթե, օրինակ, ո՛չ թե ոսկու արժեքն իջներ, այլ արծաթը նրան փոխարիներ որպես արժեքի չափ, կամ, ընդհակառակը, եթե ո՛չ թե արծաթի արժեքը բարձրանար, այլ ոսկին նրան դուրս մղեր արժեքի չափի ֆունկցիայից։ Առաջին դեպքում պետք է ավելի շատ արծաթ լիներ շրջանառության մեջ, քան առաջ ոսկի կար, երկրորդ դեպքում՝ ավելի քիչ ոսկի, քան առաջ արծաթ կար։ Երկու դեպքում էլ կփոխվեր փողանյութի արժեքը, այսինքն՝ այն ապրանքի արժեքը, որը գործում է որպես արժեքների չափ, ուստի կփոխվեր նաև ապրանքային արժեքների՝ գների միջոցով կատարվող արտահայտությունը, հետևապես և շրջանառության մեջ գտնվող այն փողի մասսան, որը ծառայում է այդ գների իրացման համար։ Մենք արդեն տեսանք, որ ապրանքների շրջանառության ոլորտը մի ճեղք ունի, որտեղից ոսկին (արծաթը և ընդհանրապես փողանյութը) շրջանառության ոլորտն է թափանցում որպես տվյալ արժեք ունեցող ապրանք։ Այդ արժեքի առկայությունը ենթադրվում է արդեն, երբ փողը գործում է որպես արժեքի չափ, այսինքն՝ գները որոշելիս։ Օրինակ, եթե իջնում է հենց իր՝ արժեքի չափի արժեքը, ապա ամենից առաջ այդ արտահայտվում է այն ապրանքների գների փոփոխությամբ, որոնք փոխանակվում են ազնիվ մետաղի՝ որպես ապրանքի հետ, անմիջաբար նրա արտադրության հենց ակունքում։ Ուրիշ ապրանքների մի զգալի մասը, սակայն, բուրժուական հասարակության զարգացման հատկապես ստորին աստիճանների վրա, դեռ երկար ժամանակ շարունակում է գնահատվել առաջվա, այժմ արդեն հնացած, պատրանքային դարձած արժեքի չափով։ Բայց երբ ապրանքները արժեքային հարաբերության մեջ են մտնում միմյանց հետ, մի ապրանքը վարակում է մյուսին, և ապրանքների ոսկե կամ արծաթե գները կամաց-կամաց հավասարվում են համաձայն այն համամասնությունների, որ սահմանում են հենց ապրանքների արժեքները, մինչև որ, վերջապես, բոլոր ապրանքային արժեքները կգնահատվեն փողային մետաղի նոր արժեքի համեմատ։ Հավասարեցման այս պրոցեսին ուղեկցում է ազնիվ մետաղների անընդհատ աճումը, որոնք ներս են հոսում՝ իրենց հետ անմիջաբար փոխանակվող ապրանքների փոխարեն։ Ուստի այն չափով, որչափով ապրանքների մեջ տարածվում են այդ նոր, շտկված գները, կամ որչափով նրանց արժեքները գնահատվում են մետաղի նոր՝ ընկած և մինչև մի որոշ կետ ընկնել շարունակող արժեքով, այդ նույն չափով արդեն առկա է ազնիվ մետաղի՝ այդ նոր գների իրացման համար անհրաժեշտ հավելյալ մասսան։ Այն փաստերի միակողմանի զննումը, որոնք հաջորդեցին ոսկու և արծաթի նոր հանքերի հայտնագործմանը, XVII ու հատկապես XVIII դարերում հանգեցրեց այն սխալ եզրակացությանը, թե իբր ապրանքային գները բարձրացան այն պատճառով, որ ավելի շատ ոսկի կամ արծաթ սկսեց գործածվել իբրև շրջանառության միջոց։ Հետագայում մենք ոսկու արժեքը կընդունենք որպես տվյալ մեծություն, որպիսին նա փաստորեն հանդիսանում է գները սահմանելու վայրկյանին։
Եթե ենթադրենք, որ ապրանքների մասսան տրված է, ապա շրջանառության մեջ գտնվող փողի մասսան կավելանա և կպակասի ապրանքների գների այս ու այն կողմը տատանվելուն զուգընթաց։ Փողի մասսան աճում է և ընկնում, նայած թե բարձրանում, թե իջնում է ապրանքների գների գումարը գների մեծության փոփոխման հետևանքով։ Այս դեպքում ամենևին անհրաժեշտ չէ, որ բոլոր ապրանքների գները միաժամանակ բարձրանան կամ իջնեն։ Առաջատար ապրանքների մի որոշ քանակի գների բարձրացումը մի դեպքում, նրանց գների իջեցումը մի ուրիշ դեպքում բավական է, որպեսզի շրջանառության մեջ գտնվող բոլոր ապրանքների՝ իրացման ենթակա գների գումարը զգալիորեն բարձրացվի կամ իջեցվի, հետևապես, նաև ավելի շատ կամ ավելի քիչ փող շրջանառության ոլորտը քաշվի։ Ապրանքների գների փոփոխությունը նրանց արժեքների իրական փոփոխությունն է արտացոլում արդյոք, թե շուկայական գների սոսկ տատանումն է ցույց տալիս, երկու դեպքում էլ շրջանառության միջոցների մասսայի վրա արած ազդեցությունը նույնն է մնում։
Ասենք թե՝ տրված են միմյանց հետ չկապված, միաժամանակյա և, հետևապես, տարածականորեն համագոյակից որոշ թվով վաճառքներ կամ մասնակի կերպարանափոխություններ, օրինակ, 1 կվարտեր ցորենի, 20 արշ. կտավի, 1 աստվածաշնչի, 4 գալլոն օղու վաճառքներ։ Եթե այդ ապրանքներից ամեն մեկի գինը 2 ֆ. ստ. է, հետևապես իրացման ենթակա գների գումարը 8 ֆ. ստ. է, ապա շրջանառության մեջ պետք է մտնի 8 ֆ. ստեռլինգին հավասար փողի մի մասսա։ Իսկ եթե նույն այդ ապրանքները կազմում են կերպարանափոխությունների վերը մեր հետազոտած շարքի օղակները՝ 1 կվարտեր ցորենը — 2 ֆ. ստ. — 20 արշ. կտավը — 2 ֆ. ստ. — 1 աստվածաշունչը — 2 ֆ. ստ. — 4 գալլոն հացի օղին — 2 ֆ. ստ., ապա միևնույն 2 ֆունտ ստեռլինգը այդ բոլոր ապրանքները շրջանառության մեջ է դնում իրար հետևից, հաջորդաբար իրացնելով նրանց գները,— հետևապես, այդ 2 ֆ. ստ, . իրացնում է 8 ֆունտ ստեռլինգ գների գումարը, վերջիվերջո օղեվաճառի ձեռքում հանգիստ առնելու համար։ Փողը չորս պտույտ է անում։ Փողի միևնույն միավորների [Geldstücke] այդ կրկնվող տեղափոխությունը արտահայտում է ապրանքի երկակի ձևափոխությունը, նրա, շարժումը շրջանառության երկու հակադիր ստադիաների միջով և միաժամանակ տարբեր ապրանքների կերպարանափոխությունների միահյուսումը<ref>«Միմիայն արդյունքներն են շարժման մեջ դնում այն (փողը) և հարկադրում շրջան գործելու... Նրա (փողի) շարժման արագությունը փոխարինում է նրա քանակին։ Փողի կարիք զգացվելիս նա ձեռքից ձեռք է անցնում առանց մի վայրկյան կանգ առնելու» (Le Trosne: «De l’Interet l’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1840, էջ 915, 916)։</ref>։ Այդ պրոցեսի հակադիր ու միմյանց լրացնող փուլերը չեն կարող տարածության մեջ փաստորեն կողք-կողքի կատարվել բայց պետք է ժամանակորեն իրար հաջորդեն։ Այս պատճառով ժամանակի որոշ հատվածները կազմում են այդ փուլերի տևողության չափը, այսինքն՝ տվյալ ժամանակում փողի միևնույն միավորների [Goldstücke] պտույտների թվով է չափվում փողի շրջանառության արագությունը։ Ասենք թե՝ վերը մատնանշված չորս ապրանքների շրջանառության պրոցեսը տևել է, օրինակ, մի օր։ Այս դեպքում իրացման ենթակա գների գումարը կազմում է 8 ֆ. ստ., փողի միևնույն միավորների [Goldstücke] պտույտների թիվը օրվա ընթացքում հավասար է 4-ի, և շրջան գործող փողի մասսան՝ 2 ֆ. ստ.։ Այսպիսով, շրջանառության պրիցեսի համար տվյալ ժամանակամիջոցում — <math>\frac{ապրանքների \ գների \ գումարը<br>———————————————————————————— =<br>}{փողի \ համանուն \ միավորների \ [Goldstücke] \ պտույտների \ թիվը }<br/math>= որպես շրջանառության միջոց գործող փողի մասսային։ Այս օրենքն ընդհանրական նշանակություն ունի։ Յուրաքանչյուր երկրի շրջանառության պրոցեսը ժամանակի տվյալ հատվածում ընդգրկում է, մի կողմից, վաճառքի բազմաթիվ անջատ-անջատ, միաժամանակյա, զուգահեռ կատարվող ակտեր (համապատասխանորեն՝ գնումների ակտեր), կամ մասնակի կերպարանափոխություններ, որոնց մեջ փողի միևնույն միավորները [Goldstücke] լոկ մի անգամ են իրենց տեղը փոխում, կամ միայն մեկ պտույտ են կատարում. մյուս կողմից, նույն պրոցեսը ընդգրկում է բազմաթիվ, մասամբ, զուգահեռ ընթացող, մասամբ իրար հետ միահյուսվող շատ կամ քիչ բազմանդամ կերպարանափոխությունների միակցություն, որոնց մեջ փողի միևնույն միավորները [Goldstücke] ավելի կամ պակաս զգալի թվով պտույտներ են կատարում։ Սակայն, փողի շրջանառության մեջ գտնվող համանուն միավորների պտույտների ընդհանուր թիվը տալիս է առանձին միավորի պտույտների միջին թիվը, կամ փողի շրջանառության միջին արագությունը։ Փողի այն մասսան, որ, օրինակ, շրջանառության օրական պրոցեսն սկսվելիս մտնում է նրա մեջ, որոշվում է, իհարկե, միաժամանակ ու իրար կողքի շրջան գործող ապրանքների գների գումարով։ Բայց պրոցեսի սահմաններում փողի ամեն մի միավոր, այսպես ասած, պատասխանատու է դառնում մյուսների համար։ Եթե նրանցից մեկը արագացնում է իր շրջանառության արագությունը, ապա դրանով էլ հենց նա դանդաղեցնում է մյուս միավորի շրջանառության արագությունը, ընդ որում վերջին միավորը կարող է նույնիսկ բոլորովին դուրս թռչել շրջանառության ոլորտից, որովհետև այդ ոլորտը կարող է կլանել ոսկու այնպիսի մասսա միայն, որն իր աոանձին տարրերի պտույտների միջին թվով բազմապատկած՝ հավասար է իրացման ենթակա գների գումարին։ Ուստի, եթե աճում է փողի պտույտների թիվը, ապա նվազում է շրջանառության մեջ գտնվող փողի մասսան։ է Եթե պակասում է փողի պտույտների թիվը, ապա աճում է նրա մասսան։ Որովհետև փողի այն մասսան, որը կարող է գործել իբրև շրջանառության միջոց, շրջանառության տվյալ միջին արագության համար տրված է, ուստի բավական է, օրինակ, մեկ ֆունտ ստեռլինգանոց բանկնոտերի մի որոշ քանակ նետել շրջանառության մեջ՝ ճիշտ նույնքան ոսկե սովերեն դուրս բերելու համար շրջանառությունից, մի ֆոկուս, որ լավ հայտնի է բոլոր բանկերին։
Եթե փողի շրջանառության մեջ ընդհանրապես երևան է գալիս միայն ապրանքների շրջանառության պրոցեսը, այսինքն՝ նրանք շրջապտույտը հակադիր կերպարանափոխությունների միջոցով, ապա փողի շրջանառության արագության մեջ երևան է գալիս ապրանքների ձևերի փոփոխության արագությունը, կերպարանափոխությունների մի շարքի անընդհատ միահյուսումը մյուս շարքերի հետ, այդ նյութափոխության սրընթացությունը, ապրանքների արագ չքացումը շրջանառության ոլորտից ու նրանց նույնքան արագ փոխարինումը նոր ապրանքներով։ Այսպիսով, փողի շրջանառության արագության մեջ երևան է դալիս հակադիր ու իրար փոխադարձաբար լրացնող փուլերի հոսանուտ միասնությունը — ապրանքի սպառողական մարմնի փոխակերպումը արժեքային մարմնի և արժեքի մարմնի հակադարձ փոխակերպումը սպառողական մարմնի, այսինքն՝ երկու պրոցեսի — վաճառքի ու գնման միասնությանը։ Ընդհակառակը, փողի շրջանառության դանդաղման մեջ արտահայտվում է այդ պրոցեսների բաժանումն ու առանձնացումը երկու հակադիր բևեռների ձևով, այսինքն՝ ձևերի փոխակերպության, հետևապես նաև նյութերի փոխանակության դադարումը։ Շրջանառությունից ինքնին, իհարկե, չի կարելի կռահել, թե որտեղից է առաջ գալիս այդ դադարումը։ Շրջանառությունը միայն երևան է հանում այդ երևույթի բուն առկայությունը։ Սովորական պատկերացումը, նկատելով, որ փողի շրջանառության դանդաղելու հետ փողն սկսում է ավելի ու ավելի հազվադեպ երևալ ու չքանալ շրջանառության պերիֆերիաների բոլոր կետերում, բնականաբար գալիս է այն եզրակացության, թե այդ փաստը շրջանառության միջոցների անբավարար քանակով է բացատրվում<ref>«Որովհետև փողը ... գնումների ու վաճառքների սովորական չափն է, ուստի ամեն ոք, ով որևէ բան ունի վաճառելու համար, բայց գնորդ չի գտնում, հակված է կարծելու, թե պետության մեջ կամ մարզում փողի պակասությունը այն պատճառն է, որի հետևանքով նա չի կարողանում վաճառել իր ապրանքները, և, այդպիսով, «փողի պակասությունը» դառնում է ընդհանուր գանգատների առարկա. այս մեծ թյուրիմացություն է... Իսկապես, ի՞նչ են ուզում նրանք, ովքեր աղաղակում են, թե պահանջում են փողն ավելացնել... Ֆերմերը գանգատվում է... նա կարծում է, որ եթե երկրում շատ փող լիներ, նա լավ գներով կվաճառեր իր ապրանքները... Այսպիսով, նա, ըստ երևույթին, ո՛չ թե փողի կարիք է զգում, այլ լավ գնի կարիք իր հացի ու անասունների համար, որ նա կուզեր, բայց չի կարողանում վաճառել... Իսկ ինչո՞ւ նա չի կարողանում այդ գինն ստանալ... 1) Կա՛մ այն պատճառով, որ երկրռւմ երկրում առհասարակ անչափ շատ հացահատիկ ու անասուն կա, այնպես որ շուկայում մարդկանց մեծամասնությունը, ինչպես և նա, կարիք ունի վաճառելու, մինչդեռ քչերն են միայն ուզում գնել, 2) կամ կա՛մ այն պատճառով, որ կրճատվել է շուկայի սովորական բեռնաթափումը արտասահման արտահանելու միջոցով, 3) կա՛մ այն պատճառով, որ սպառումն ընկնում է, որովհետև բնակչությունը, օրինակ, աղքատանալու հետևանքով, այլևս չի կարողանում սպառման առարկաների վրա այնքան ծախսել, որքան առաջ էր ծախսում։ Այսպիսով, ոչ թե կանխիկ փողի քանակի ավելացումը կարող է օգնել, որ ֆերմերը վաճառի իր արդյունքները, այլ այդ երեք պատճառներից մեկի վերացումը, որոնք իսկապես ճնշում են շուկայի վրա... Վաճառականն ու խանութպանը փողի կարիք են զգում նույն իմաստով, այսինքն՝ նրանք չեն կարողանում իրենց տրամադրության տակ գտնվող ապրանքները վաճառել շուկայի լճացման պատճառով։ Ազգն ամենից լավ ծաղկում է այն ժամանակ, երբ հարստությունները անընդհատ անցնում են ձեռքից ձեռք» (Sir Dudly North: «Discourses upon Trade». London, 1691, էջ 11—15, տարբեր տեղերում)։ Հեռենշվանդի բոլոր շառլատանական հնարամտությունները հանգում են այն բանին, թե իբր ապրանքի բուն էությունից ծագող, ուստի և ապրանքային շրջանառության մեջ արտահայտվող հակասությունները կարող են վերածվել շրջանառության միջոցների քանակն ավելացնելով։ Բայց եթե արտադրության ու շրջանառության պրոցեսի դադարները շրջանառու֊թյան շրջանառության միջոցների պակասությամբ բացատրելը ժողովրդի մեջ տարածված մի պատրանք է միայն, ապա այստեղից դեռ ամենևին չի հետևում, թե շրջանառության միջոցների իրական պակասությունը, օրինակ, «regulation of currency»-ի [շրջանառության միջոցների կարգավորման] ասպարեզում պաշտոնական մեքենայությունների միջոցով չի կարող, իր կողմից, լճացում առաջ բերել։</ref>։
Այսպիսով, ժամանակի յուրաքանչյուր տվյալ հատվածում որպես շրջանառության միջոց գործող փողի ընդհանուր քանակը որոշվում է, մի կողմից, շրջանառության մեջ գտնվող բոլոր ապրանքների գների գումարով, իսկ մյուս կողմից, շրջանառության մեջ տեղի ունեցող նրանց հակընթաց պրոցեսների ավելի կամ պակաս արագությամբ, որից կախված է, թե գների ընդհանուր գումարի ո՛ր մասը կարող է իրացվել փողի միևնույն միավորի [Goldstücke] օգնությամբ։ Բայց ինքը՝ ապրանքների գների այդ գումարը կախված է ինչպես ապրանքների ամեն մի առանձին տեսակի մասսայից, այնպես էլ գնից։ Այղ Այդ երեք գործոնները՝ գների շարժումը, շրջան գործող ապրանքների մասսան և փողի շրջանառության արագությունը, կարող են փոխվել տարբեր ուղղություններով ու տարբեր համամասնություններով, ուստի և իրացման ենթակա գների գումարը, հետևապես, նաև շրջանառության միջոցների նրանով պայմանավորված մասսան կարող են նույնպես բազմաթիվ կոմբինացիաներ վերապրել։ Մենք այստեղ կնշենք նրանց հնարավոր կոմբինացիաներից միայն այնպիսիները, որոնք ապրանքային գների պատմության մեջ առավել կարևոր դերն են խաղում։
Ապրանքային գներն անփոփոխ մնալիս շրջանառության միջոցների մասսան կարող է աճել, եթե շրջան գործող ապրանքների մասսան ավելանում կամ փողի շրջանառության արագությունը նվազում է, կամ այդ երկու հանգամանքն էլ միասին են գործում։ Շրջանառության միջոցների մասսան, ընդհակառակը, կարող է պակասել, եթե նվազում է ապրանքների մասսան կամ աճում է նրանց շրջանառության արագությունը։
Ապրանքային գների ընդհանուր անկման դեպքում շրջանառության միջոցների մասսան կարող է անփոփոխ մնալ, եթե ապրանքների մասսան աճում է միևնույն հարաբերությամբ, որով նրանց գինն է ընկնում, կամ եթե փողի շրջանառության արագությունը նվազում է գների անկման միևնույն հարաբերությամբ։ Շրջանառության միջոցների֊ մասսան կարող է աճել, եթե ապրանքային մասսան ավելի արագ է աճում, քան շրջանառության արագությունն ավելի արագ է նվազում, քան ապրանքային գներն են ընկնում։
Տարբեր գործոնների վարիացիաները կարող են փոխադարձաբար իրար փոխհատուցել այնպես, որ, չնայած նրանց փոփոխվելուն, իրացման ենթակա ապրանքային գների ընդհանուր դում արը գումարը մնում է անփոփոխ, ուստի անփոփոխ է մնում նաև փողի շրջանառու մասսան։ Այս պատճառով, հատկապես համեմատաբար ավելի երկար ժամանակամիջոցները քննելիս, ամեն մի տվյալ երկրում շրջանառու փողի մասսան անհամեմատ ավելի հաստատուն միջին մակարդակ և այդ միջին մակարդակից ավելի պակաս շեղումներ է դրսևորում, քան առաջին հայացքից կարելի էր սպասել. բացառություն են կազմում այն սաստիկ ցնցումների ժամանակաշրջանները, որոնք առաջանում են արդյունաբերական ու առևտրական ճգնաժամերից և ավելի հազվադեպ՝ իր իսկ փողի արժեքի փոփոխություններից։
'''c) Դրամ (Die Münze, монета)։ Արժեքի նիշ'''
Ինչպես ներքին շրջանառության համար, այնպես էլ համաշխարհային շուկայում կատարվող շրջանառության համար յուրաքանչյուր երկիր որոշ ռեզերվային ֆոնդի կարիք ունի։ Հետնաբար, գանձի ֆունկցիաները բխում են մասամբ փողի՝ որպես ներքին շրջանառության միջոցի և վճարման միջոցի ֆունկցիայից, մասամբ էլ նրա՝ որպես համաշխարհային փողի ֆունկցիայից[''Տես 110a ծանոթ.'']։ Վերջին դերի համար միշտ պահանջվում է իրական փողային ապրանք, ոսկի ու արծաթ իրենց ամբողջ մարմնականությամբ, և այս բանի հետևանքով է, որ Ջեմս Ստյուարտը, տարբերելով ոսկին ու արծաթը նրանց լոկ տեղական փոխարինողներից, այդ մետաղները բնորոշում է որպես money of the world [համաշխարհային փող]։
Ոսկու և արծաթի հոսանքը երկու ուղղությամբ է շարժվում։ Մի կողմից, իր ակունքներից ելնելով, նա հեղեղում է ամբողջ համաշխարհային շուկան, տարբեր չափերով կլանվում է ազգային շրջանառության տարբեր ոլորտների կողմից, մտնում է նրանց շրջանառության ներքին կանալները, փոխարինում է մաշված ոսկեդրամներն ու արծաթադրամները, պերճանքի առարկաների համար նյութ է մատակարարում և կարծրանում է որպես գանձ<ref>«Փողը տարբեր ազգերի միջև բաշխվում է նրանց ունեցած պահանջմունքի համեմատ... ամենուրեք ներձգվելով ապրանքների կողմից» (Le Trosne: «De l’Interet l’Intérêt Social», «Physioerates», hրատ. Daire, Paris 1846, էջ 916)։ «Անընդհատ ոսկի ու արծաթ հասցնող հանքերը այնքան են տալիս դրանցից, որ բավական լինի յուրաքանչյուր ազգի այդպիսի անհրաժեշտ քանակություն մատակարարելու»։ (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 40)։</ref>։ Այս առաջին շարժումը կատարվում է ապրանքների մեջ իրացած ազգային աշխատանքի անմիջական փոխանակությամբ ոսկի ու արծաթ արտադրող երկրների ազնիվ մետաղների մեջ իրացած աշխատանքի հետ։ Բայց մյուս կողմից, ոսկին ու արծաթը շարունակ այս ու այն կողմն են փոխադրվում տարբեր ազգերի շրջանառության ոլորտների միջև, իրենց այդ շարժման մեջ հետևելով մուրհակային կուրսի անընդհատ տատանումն երին<ref>«Մուրհակային կուրսերն ամեն շաբաթ բարձրանում ու ընկնում են և տարվա մեջ որոշ մոմենտներում առանձնապես նպաստավոր են մի ազգի համար, իսկ այլ մոմենտներում նույնքան նպաստավոր են նրա մրցակիցների համարի (N. Barbon: «A Discource concerning Coining the New Money lighter». London 1696, էջ 39)։</ref>։
Զարգացած բուրժուական արտադրություն ունեցող երկրները բանկային ամբարներում մասսաներով կուտակված գանձերը սահմանափակում են նրանց առանձնահատուկ ֆունկցիաների համար անհրաժեշտ մինիմումով<ref>Այս տարբեր ֆունկցիաները կարող են վտանգավոր կոնֆլիկտի մեջ մտնել, հենց որ նրանց ավելանա բանկային տոմսերի փոխանակումն ապահովող ֆոնդ ծառայելու ֆունկցիան։</ref>։ Որոշ բացառություններով, գանձերի միջին մակարդակի համեմատությամբ չափից դուրս կուտակումը նրանց ամբարներում վկայում է, որ ապրանքային շրջանառությունը լճացել է, կամ ապրանքային կերպարանափոխությունների հոսանքը կանգ է առել<ref>«Փողի այն քանակը, որ գերազանցում է ներքին առևտրի համար բացարձակորեն անհրաժեշտ քանակից, մեռյալ կապիտալ է... և ոչ մի շահույթ չի տալիս փող ունեցող երկրին. այդ գումարը պարզապես արտահանվում և նորից ներմուծվում է արտաքին առևտրի միջոցով (John Bellers: «Essays about the Poor». London 1699, էջ 13)։ «Իսկ ի՞նչ կկատարվի, եթե մենք չափազանց շատ դրամ ունենանք։ Մենք պետք է այդ դեպքում նրանցից ամենալիակշիռները վերահալենք և ոսկե ու արծաթե շքեղ պնակներ, ամաններ ու իրեր դարձնենք, կամ իբրև ապրանք ուղարկենք այնտեղ, որտեղ նրանց կարիքն զգացվում է, կամ տոկոսով տանք, եթե տոկոսը բարձր է» (W. Petty: «Quantulumcunque conceming Money», 1682, էջ 39)։ «Փողը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական մարմնի ճարպ, ուստի և նրա առատությունը մարմինը դարձնում է դժվարաշարժ, իսկ նրա պակասությունը մարմնին հիվանդություն է պատճառում... ինչպես որ ճարպը մի տեսակ քսուք յուղ է մկանների շարժման համար, սնում է սննդի պակասության դեպքում, լցնում է դատարկությունները և զարդարում է մարմինը, ճիշտ այդպես էլ գործում է նաև փողը պետական մարմնի մեջ, փողը արագացնում է նրա գործունեությունը, ներսում անբերություն եղած ժամանակ կերակրում է օտարերկրյա արդյունքով, մարում է պարտավորագրերը... և զարդարում է ամբողջը. ասենք,— հեգնորեն եզրափակում է հեղինակը,— վերջինը վերաբերում է գլխավորապես այն անձերին, որոնք փողով առատ են» (W. Petty: «Political Anatomy of Ireland» 1672, հրատ. London 1691, էջ 14)։</ref>։