Changes

Կարամազով եղբայրներ։ Գիրք երկրորդ

No change in size, 19:22, 28 Ապրիլի 2014
— Ես եղել եմ այնտեղ, եղել եմ, եղել եմ արդեն... Un Chevalier parfait!<ref>Կատարյալ արվեստ (ֆրանս․)։</ref>,— և կալվածատերը մատները չրթացրեց օդում։
— Ո՞վ է այդ Chevalier2―նChevalier―ն<ref>Ասպետ (ֆրանս․)։</ref>,― հարցրեց Միուսովը։
— Uրբահայրը, հոյակա՜պ սրբահայրը, սրբահա՜յրը... Վանքի փառքն ու պատիվը։ Զոսիման։ Այնպիսի մի սրբահայր է...
«Դե՜ հիմա, գիտեմ ինձ, ջղայնացած եմ, վեճի կբռնվեմ... կսկսեմ բորբոքվել կնվաստացնեմ ինձ էլ, իմ գաղափարներն էլ»,— անցավ նրա մտքով։
=== 2II: Միշտ նույն խեղկատակը ===
Նրանք սենյակ մտան համարյա նույն վայրկյանին, երբ սրբահայրը, տեսնելով նրանց, դուրս եկավ իր փոքրիկ ննջարանից։ Խուցում արդեն սրբահորն էին սպասում մենաստանի երկու աբեղաներ, մեկը՝ հայր գրադարանապետը, իսկ մյուսը՝ հայր Պաիսին, որ հիվանդ մարդ էր, թեև ոչ ծեր, բայց և, ինչպես ասում էին, գիտուն էր շատ։ Անկյունում կանգնած սպասում էր նաև մոտ քսաներկու տարեկան, աշխարհիկ հագուստով մի տղա՝ հոգևոր ճեմարանի սան և ապագա աստվածաբան, որ այդպես էլ կանգնած մնաց հետագա ամբողջ տեսակցության ընթացքում։ Չգիտես ինչու, վանքն ու ամբողջ միաբանությունը հովանավորում էին նրան։ Բավական բարձրահասակ էր նա, թարմ էր դեմքը, լայն այտոսկրեր ուներ և խելացի, ուշադիր, նեղլիկ, շագանակագույն աչքեր։ Կատարյալ պատկառանք կար դեմքին, բայց առանց ակնհայտ քծնանքի, վայելուչ։ Մտնող հյուրերին ողջույն չտվեց, լինելով նրանց ոչ հավասար, ուստի և ստորադաս ու կախյալ անձնավորություն։
Վստահելի
1318
edits