Changes
: ― Նստեք, նստեք, կոմս։ Բացի այդ, ես ունեմ մեկ այլ՝ ավելի կոնկրետ նպատակ։ Ինձ հարկավոր է դեղին ադամանդը։
: Կոմս Սիլվիուսը չարախնդալով դարձյալ ընկավ աթոռին։
: ― Ահա՛ Ահա՜ թե ինչ, ― ասաց նա։
: ― Դուք հիանալի գիտեք, որ հանուն դրա եմ հետևել ձեզ և դուք միայն դրա համար եք այսօր այստեղ հայտնվել, որպեսզի պարզեք, թե շա՞տ բան է արդյոք ինձ հայտնի և որքանո՞վ է անհրաժեշտ ինձ վերացնել։ Կարող եք հավատալ, որ ձեր տեսակետից դա միանգամայն անհրաժեշտ է, քանի որ ես ամեն ինչ գիտեմ, բացառությամբ մի փաստից, բայց ես մտադիր եմ այդ մասին ձեզնից իմանալ։
: ― Մի՞թե։ Հետքրքիր է, դա ինչ փաստ է, որ դուք չգիտեք։