Changes
/* ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ Ալիսի վկայությունը */
— Այստեղ եմ, — Ալիսը հուզմունքից լրիվ մոռացավ, որ ինքը բավական մեծացել է վերջին մի քանի րոպեի ընթացքում և այնպիսի արագությամբ ցատկեց, որ փեշի ծայրը դիպավ ատենակալների աթոռին՝ շպրտելով նրանց դահլիճում նստածների գլխներին, և նրանք մնացին այդպես չռված: Դա Ալիսին հիշեցրեց ոսկե ձկների ակվարիումը, որ պատահմամբ վայր էր գցել մի շաբաթ առաջ:
— Ա՜խ, ներեցեք ինձ, — խիստ շփոթված գոչեց նա ն և սկսեց հնարավորին չափ արագ բարձրացնել ատենակալներին, որովհետև ոսկե ձկների դեպքը դեռ թարմ էր, և գիտեր, որ պետք է անմիջապես հավաքել նրանց ու Նստեցնել նստեցնել աթոռներին, թե չէ իսկույն կմեռնեն:
— Դատը չի շարունակվի, մինչև բոլոր ատենակալներն իրենց տեղերը չգրավեն, բոլո՛րը, — շեշտը դնելով վերջին բառի վրա, մռայլ ասաց Թագավորը և խստությամբ նայեց աղջկան:
— Հասցե չկա, — պատասխանեց Սպիտակ ճագարը, — փաստորեն վրան ոչ մի բան չի գրված, — խոսելիս նա բացեց թուղթը, — սա բոլորովին էլ նամակ չէ, այլ ոտանավորների մի ամբողջ շարան:
— Դրանք բանտարկյալի բանտարկյալի՞ ձեռքով են գրված, — հարցրեց մի ուրիշ ատենակալ:
— Ոչ, և դա կասկածելի է, — պատասխանեց Սպիտակ ճագարը: (Ատենակալները շփոթված տեսք ընդունեցին):
<poem>Ինձ ասացին՝ դու նրա մոտ ես վազել,
Եվ այն մեկն էլ հարցուփորձ է արել քեզ:
Նա իմ, մասին քեզ լավ խոսքեր է ասել,
Բայց ասել է, թե չեմ կարով լողալ ես:
— Չեմ կարող: (Նա իսկապես չէր կարող լողալ, որովհետև ամբողջովին ստվարաթղթից էր):
— Մինչև հիմա ամեն ինչ կարգին է: — Թագավորը շարունակեց քթի տակ կարդալ. «Ամեն մեկի համար փաստ է ակնհայտ»: Սա, իհարկե, ատենակալներին է վերաբերում: «Իսկ եթե նա ձեռք չքաշի այգ այդ գործից...», սա Թագուհու մասին է: «Ինչեր պիտի գլխիդ բերի գործը այդ»: Իսկապես ինչ: էս Էս մեկին՝ մեկ, իսկ երկրորդին՝հենց երկու», իսկ. սա էլ, անշուշտ, կարկանդակների մասին է, թե Նա ինչ արեց դրանք:
— Երբե՛ք, — պոռթկաց Թագուհին և թանաքամանը շպրտեց Մողեսի գլխին:
(Դժբախտ փոքրիկ Բիլը դադարեցրել էր մատով գրելը, որովհետև նկատել էր, որ ոչ մի հետք չի մնում քարե տախտակի վրա: Բայց այժմ նա շտապ գործի անցավ՝ օգտագործելով երեսից կաթկթացող թանաքը):
— Իսկապես, դու միայն փռթկում ես, սիրելիս, — կրկին Թագուհուն դիմեց Թագավորը և ժպտալով Նայեց նայեց շուրջը:
Դատարանում քար լռություն տիրեց:
Իսկ քույրն այդպես էլ մնաց նստած, գլուխը ձեռքին հենած՝ նա դիտում էր մայր մտնող արևը և մտածում քրոջ հետաքրքիր արկածների մասին, մինչև որ քունը տարավ ու երազում տեսավ հետևյալը:
Սկզբում նրա երևակայության մեջ կենդանացավ կրտսեր քույրը: Մի անգամ ևս Ալիսի քնքուշ ձեռքերը գրկեցին նրա ծնկները, և լուրջ, փայլուն աչքերը նայեցին իր աչքերի մեջ: Նա լսում էր քրոջ ձայնի ելևէջները և տեսնում գլխի ծանոթ շարժումը՝ աչքերին թափվող անհնազանդ մազերը հետ տանելու համար: Մինչ այդ, շրջապատը կենդանանում! էր ու լցվում քրոջ երազի տարօրինակ արարածներով:
Երկար խոտերը խշշում էին Սպիտակ ճագարի ոտքերի տակ, երբ Նա նա անցնում էր իր կողքով: Վախեցած Մուկը թպրտում էր հարևան լճակի մեջ: Հնչում էին Մարտյան Նապաստակի և նրա ընկերների թեյի բաժակների զրնգոցը անվերջանւպի անվերջանալի թեյըմպման ժամանակ, Թագուհու սուր ճիչը, որ մահվան էր դատապարտում իր թշվառ հյուրերին: Մեկ անգամ ևս Փոքրիկ գոճի-երեխան փռշտաց Դքսուհու ծնկին, մինչ ափսեներն ու սկուտեղները փշուր-փշուր էին լինում շուրջը: Մեկ անգամ ևս լսվեցին Արծվառյուծի կռնչոցը, Մողեսի մատիտի խզխզոցը, և ծովախոզերի խեղդվող ձայները թշվառ Կրիայի հեռվից եկող հեկեկանքների հետ միասին լցրեցին օդը:
Վերջապես, նա պատկերացրեց, թե ինչպիսին կլինի կրտսեր քույրը հետագայում, երբ հասուն աղջիկ դառնա: Ջերմորեն ու քնքշանքով իր շուրջը կհավաքի երեխաներին, որոնց աչքերը կփայլեն հետաքրքրությունից, լսելով այդ տարօրինակ հեքիաթը և տարիներ առաջ երազում տեսած Հրաշքների Աշխարհի պատմությունը: Նա երջանիկ կզգա երեխաների հետ, կմասնակցի նրանց ուրախություններին ու թեթև վշտերին հիշելով իր սեփական մանկությունն ու ամառային երջանիկ օրերը:
== Ծանոթագրություններ ==
<references />