Changes
/* Ծանոթագրություններ */
Տաք ճառագումից հասարակածի, Քեզ կնստեցնեմ նախաշեմին այգու։
== Հասցե ==
«Որտե՞ղ է տունը ընկերոջ»։
Ցայգալույսին հարցրեց հեծյալը։
Երկինքը հապաղեց...
Անցորդը շուրթերից վերցրեց ճյուղը լույսի,
Ավազների մթությանը նվիրեց
Ու ցույց տվեց
Բարդին արծաթափայլ.
«Չհասած ծառին, այգին փողոց է
Աստծո քնից ավելի կանաչ,
Եվ այնտեղ ազնվության փետուրների չափ
Կապույտ է սերը։
Կգնաս մինչ խորքը փողոցի,
Որը հատվում է հասունության ետեւում.
Հետո կթեքվես դեպի ծաղիկը մենության,
Երկու քայլ մինչ ծաղկին հասնելը,
Կկանգնես հավերժական շատրվանի տակ
Հողի առասպելների,
Եվ քեզ կհամակի
Վախի պայծառ զգացում։
Հեղուկ մտերմության մթնոլորտում
Կլսես ինչևոր խշխշոց,
Կտեսնես մի մանկան
Բարձր եղեւնուց վեր է մագլցել,
Որ ճուտ վերցնի լույսի բնից։
Կհարցնես նրան.
Որտեղ է տունը ընկերոջ»։
== Ծանոթագրություններ ==