Changes
/* Ծանոթագրություններ */
Կսիրեմ։
== Միայնության տեսարանի ==
Եղեւնիները առավել բարձր,
Ագռավները առավել սեւ,
Երկինքը իր չափով կապույտ,
Քարե շրջապարիսպ, շրջադիտում, մենակեցություն,
Մինչեւ ՈՉԻՆՉ ձգվող այգու փողոց,
ճնճղուկով զարդարուն ջրհորդան,
Բացորոշարեւ,
Բավարարված հող։
Որքան աչքն էր կտրում Զգոնությունն էր աշնան։
Ով հիասքանչ գեղեցկություն.
Խոնավ բառերով լեցուն հայացք,
Երազի պես
Թոթովանքով լի կանաչ այգու,
Աչքեր ցանցապատ պատկառանքի նման.
Երկմտող կոպեր
Քնած ճամփորդի մատների պես անհանգիստ
Գետեզերքի ուռենիների արթնության տակ։
Մտերմությունը,
Ինչպես ծածուկ մի բուռ մոխիր
Ցանվում էր ըմբռնման ջերմության վրա։
Միտքը
Դանդաղ էր,
Երազը հեռու էր
Ծառի վրա
Հեքիաթ ասող հավքի նման։
Աշունների ո՞ր տեղերում արդյոք
Ծառոտ մի բերան
Լավ ճամփորդություններից
Կխոսի...
== Եվ տող և ճերմակ ==
Առավոտ է,
Երգում է ճնճղուկը մաքրության, Միասնության պատերի վրա Աշունը վերածվում է թղթերի։
Զվարթարար վարքագիծը արեւի, Արթնացնում է ծավալները գարշանքի, Մի խնձոր նեխում է Ցանցահյուս զամբյուղի պատեհ առիթում։
Ինչևոր զգացում, ինչպես օտարությունը իրերի, Անցնում է կոպի վրայով։
Ծառի ու կանաչ վայրկյանի միջեւ, Կարոտով խոսք է բացում կրկնությունը լազուրի։
Սակայն,
Ով ճերմակ թղթի արժանապատվություն, Մեր տառերի զարկերակը Վարպետություն է խաղում Բացակայությամբ թանաքի։
Ներկայի մտքում կորում է հմայքը ձեւի։
Պետք է փակել գիրքը,
Պետք է վեր կենալ,
Քայլել երկարությամբ ժամանակի։
Նայել ծաղկին,
Լսել անորոշությունը,
Պետք է վազել մինչ խորքը լինելիության,
Պետք է անէանալ հողի բույրի մեջ,
Պետք է հասնել հանդիպման վայրը
Ծառի եւ Աստծո,
Պետք է նստել
Ընդարձակությանը մոտ,
Ինչ որ տեղ ընդունայնության
Ու հայտնագործության միջեւ։