Changes

Մուշեղ Իշխան

Ավելացվել է 1422 բայտ, 13:13, 8 Հունիսի 2014
Ահա ինչու իմ այս նամակս առաջին
Սիրով քեզի կը ղրկեմ…
</poem>
 
===Մարդ արարած===
 
<poem>
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Մոմի լույսով` խավարին մեջ համատարած
Կը հալածես դու տեսիլքներ արևավառ,
Կը խարխափես և խավարին չես հավատար։
 
Արցունքներիդ միգամածին խորեն տմույն
Գիտես նայիլ արշալույսի ճաճանչներուն․
Սուգի քողին տակ հուսալից դուն սիրահար`
Կը տառապիս և վշտերուդ չես հավատար։
 
Վզիդ շղթա և թևերուդ ծանր կապանք`
Դուն կը փորձես արծիվներու վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտեն մեջ բազմակամար
Կը խեղդվիս` շղթաներիդ չես հավատար։
 
Փուշ ու տատասկ քեզ կ՚արյունեն ճամբուդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կ՚որոնես ծաղիկներու հոգին պայծառ,
Ցավեդ կ՚ոռնաս և ցավերուդ չես հավատար։
 
Տարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Քու ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Կ՛ըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կ՛իյնաս անշունչ, սակայն մահվան չես հավատար
</poem>
Վստահելի
593
edits