Changes

Ազատության փիլիսոփայություն

Ավելացվել է 15 527 բայտ, 07:19, 13 Հունիսի 2014
/* XIV. Անհատականություն և տեսակ (164) */
=== XIV. Անհատականություն և տեսակ (164) ===
 
Թվում է, թե տեսակետին, որ մարդը նախահակված է լիարժեք, իր մեջ ավարտուն, ազատ անհատականություն լինելու, հակադրվում են այն փաստերը, որ որևէ բնական ամբողջության (ցեղ, տոհմ, ժողովուրդ, ընտանիք, արական և իգական սեռ) շրջանակներում նա հանդես է գալիս որպես դրա մի անդամ և որ գործում է որևէ ամբողջության (պետություն, եկեղեցի և այլն) շրջանակներում։ Նա կրում է այն հանրույթի ընդհանուր բնութագրական յուրահատկությունները, որին պատկանում է ինքը, և իր գործողություններին շնորհում է բովանդակություն, որ որոշարկված է մեծամասնության շրջանակներում իր զբաղեցրած տեղով։
 
Արդյո՞ք այսպիսի դեպքում առհասարակ դեռ հնարավոր է անհատականություն։ Կարելի՞ է արդյոք բուն մարդուն դիտել իբրև ինքնին ամբողջություն,եթե նա արտաճում է ամբողջից և մտնում ամբողջի մեջ։
 
Ամբողջի անդամն ըստ իր հատկությունների ու ֆունկցիաների որոշվում է այդ ամբողջի կողմից։ Ցեղախումբը մի ամբողջություն է, և նրան պատկանող բոլոր մարդիկ իրենց մեջ կրում են այն յուրահատկությունները, որ պայմանավորված են ցեղի էությամբ։ Առանձին մարդու հատկություններն ու գործելակերպը պայմանավորված են ցեղի բնութագրով։ Դրա շնորհիվ առանձին մարդու ֆիզիոգնոմիան և գործելակերպը ստանում են տեսակային որակ։ Եթե հարցնենք պատճառը, թե ինչու այս կամ այն բանը մարդու մեջ այսպիսին է կամ այնպիսին, ապա առանձին էակից մենք պիտի անցնենք տեսակին։ Վերջինս բացատրում է մեզ, թե ինչու է մարդու մեջ ինչ-որ բան հանդես գալիս մեր դիտարկած ձևով։
 
Բայց մարդն ազատվել է այդ տեսակային որակից։ Քանզի մարդու տեսակային որակը, եթե մարդն ունի դրա ճիշտ ապրումը, նրա ազատությունը սահմանափակող բան չէ և չպիտի էլ լինի ինչ-ինչ արհեստական միջոցառումների պատճառով։ Մարդն իր մեջ զարգացնում է հատկություններ ու ֆունկցիաներ, որոնց որոշարկման հիմունքը մենք կարող ենք փնտրել միայն նրանում։ Ընդ որում, տեսակային որակը նրա համար ծառայում է միմիայն որպես իր առանձնահատուկ էությունն արտահայտելու միջոց։ Նա օգտագործում է բնությունից իրեն տրված յուրահատկությունները որպես հիմք և դրան շնորհում իր սեփական էությանը համապատասխանող ձև։ Մենք զուր ենք փնտրում տեսակի օրենքներում այդ էության դրսևորման պատճառը։ Մենք գործ ունենք անհատի հետ, որ կարող է միայն ինքն իրենով բացատրվել։ Եթե մարդը հասել է տեսակային որակից ազատագրման, իսկ մենք կամենում ենք նրանում եղած ամեն բան դեռ բացատրել տեսակի բնութագրից, ապա մենք զուրկ ենք անհատականի համար որևէ օրգանից։
 
Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը։ Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է։ Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան են տեսնում մյուս սեռի ընդհանուր բնութագրից և չափից քիչ բան՝ անհատականից։ Գործնական կյանքում դա տղամարդկանց ավելի քիչ է վնասում, քան կանանց։ Կնոջ սոցիալական դիրքը մեծ մասամբ այն պատճառով է այդքան անարժան, որ շատ կետերում, որտեղ պիտի լիներ այդպիսին, պայմանավորված է ոչ թե առանձին կնոջ անհատական առանձնահատկություններով, այլ ընդհանուր պատկերացումներով, որոնք կազմվում են կնոջ բնական խնդիրների և պահանջների մասին։ Կյանքում տղամարդու գործելակերպն ուղղորդվում է նրա անհատական ընդունակություններով ու հակումներով, մինչդեռ կնոջ գործունեությունը պետք է բացառապես պայմանավորվի այն հանգամանքով, որ նա հենց կին է։ Կինը պետք է լինի տեսակային որակի, ընդհանուր-իգականի ստրուկը։ Քանի դեռ տղամարդիկ են բանավիճում, թե արդյո՞ք կինն «իր բնական հակվածությամբ» ընդունակ է այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված կանանց հարցը դուրս չի գա իր տարրական փուլից։ Պետք է կնոջը թողնել դատելու, թե կինն իր բնությամբ ինչ կարող է կամենալ։ Եթե ճշմարիտ է, որ կանայք պիտանի են միայն այն կոչման համար, ինչ նրանց տրված է հիմա, ապա նրանք հենց իրենցով հազիվ թե հասնեն որևէ այլ կոչման։ Բայց նրանք իրենք պիտի կարողանան վճռել, թե ինչն է համապատասխանում իրենց բնությանը։ Ով երկյուղում է, թե մեր սոցիալական վիճակը կցնցվի, եթե կինն ընդունվի ոչ թե որպես տեսակային մարդ, այլ անհատ, նրան պետք է առարկել, որ սոցիալական այն վիճակը, երբ մարդկության կեսը վարում է մարդուն անվայել գոյություն, խիստ կարիք ունի բարելավման<ref>Գրքիս լույս տեսնելուց (1894) անմիջապես հետո, ի պատասխան վերոշարադրյալի, ինձ աոարկեցին, թե տեսակային որակի շրջանակներում կինն արդեն իսկ հիմա կարող է անհատապես դրսևորել իրեն, ինչպես միայն ինքն է կամենում, շատ ավելի ազատորեն, քան տղամարդը, որն արդեն դպրոցի, ապա պատերազմի ու մասնագիտության շնորհիվ ապաանհսւտականացվում է։ Գիտեմ, որ այսօր այս առարկությունը, հավանաբար, կարվի ավելի սուր կերպով։ Բայց ես ստիպված եմ այս նախադասությունները թողնել այստեղ ե կուզենայի հուսալ, որ կան նաև ընթերցողներ, ովքեր հասկանում են, թե նման առարկությունը որքան է դեմ այս գրքում զարգացվող ազատության հասկացությանը, և ովքեր իմ վերոնշյալ շարադրանքի մասին դատում են ելնելով այլ բանից, քան դպրոցի ու մասնագիտության պատճառով տղամարդու ապաանհատականացումն է։</ref>։
 
Մարդկանց մասին տեսակային բնութագրերով դատողը գալիս հասնում է հենց այն սահմանին, որից այն կողմ նրանք սկսում են լինել էակներ, որոնց գործելակերպը հիմնվում է ազատ ինքորոշման վրա։ Թե ինչ է ընկած մինչև այդ սահմանը, դա, իհարկե, կարող է գիտական քննարկման առարկա լինել։ Ցեղախմբի, ցեղի, ժողովրդի և սեռի յուրահատկությունները հատուկ գիտությունների բովանդակություն են։ Միայն որպես տեսակի նմուշներ առանձին ապրել կամեցող մարդիկ կկարողանային համապատասխանել այն ընդհանուր պատկերին, որ կազմվում է նման գիտական դիտարկմամբ։ Բայց այդ բոլոր գիտությունները չեն կարող թափանցել մինչև առանձին անհատի ուրույն բովանդակությունը։ Որտեղ սկսվում է ազատության (մտածողության և գործողության) ոլորտը, այնտեղ դադարում է անհատի սահմանումն ըստ տեսակի օրենքների։ Ոչ ոք չի կարող մեկընդմիշտ հաստատել և մարդկությանն ի ժառանգություն թողնել այն հասկացութային բովադակությունը, որ մտածողության միջոցով մարդը պետք է կապի ընկալմանը, որպեսզի տիրի ողջ իրականությանը (հմմտ. էջ 60 և հաջորդները)։ Անհատն իր հասկացությունները պիտի ձեռք բերի սեփական ինտուիցիայով։ Թե ինչպես պիտի մտածի առանձին մարդը, հնարավոր չէ ածանցել որևէ տեսակային հասկացությունից։ Դրա համար վճռորոշը միմիայն անհատն է։ Նույն ձևով հնարավոր չէ նաև ընդհանուր մարդկային բնութագրերից որոշել, թե անհատն իր կամեության առջև ինչ կոնկրետ նպատակներ է դնելու։ Առանձին անհատին հասկանալ կամեցողը պետք է ներխուժի մինչև նրա առանձնահատուկ էությունը և ոչ թե կանգ առնի տիպական յուրահատկությունների վրա։ Այս իմաստով ամեն առանձին մարդ մի պրոբլեմ է։ Եվ վերացական մտքերով ու տեսակային հասկացություններով զբաղվող ամեն գիտություն ընդամենը նախապատրաստություն է այն իմացության համար, որ բաժին է ընկնում մեզ, երբ որևէ անհատականություն մեզ հաղորդում է աշխարհը հայելու իր կերպը, և մեկ էլ այն իմացության, որ մենք ձեռք ենք բերում այդ անհատականության կամեության բովանդակությունից։ Եթե մենք կամենում ենք հասկանալ մարդու էությունը, ապա պետք է դադարենք ինչ-ինչ հասկացություններ մեր ոգուց օգնության կանչելու այնտեղ, որտեղ զգում ենք, որ գործ ունենք մարդու այն տարրի հետ, որն ագատ է տիպական մտածելակերպից ն տեսակային կսւմեությունից։ Ճանաչողությունը մտածողության միջոցով հասկացությունը ընկալման հետ կապելն է։ Բոլոր այլ օբյեկտների դեպքում դիտարկողը հասկացությունները պետք է դուրս կորզի իր ինտուիցիայով. ազատ անհատականությունը հասկանալու պարագայում խոսքը ան-հատականության հասկացությունները, որոնցով նա ինքն է որոշարկում իրեն, մեր ոգու մեջ մաքուր կերպով (չխառնելով սեփական հասկացութային բովանդակության հետ) ներառելու մասին է միայն։ Մարդիկ, ովքեր ուրիշի ամեն դատողությանը իսկույն միախառնում են իրենց սեփական հասկացությունները, երբեք չեն կարող հասկանալ անհատականությունը։ Ինչպես ազատ անհատականությունն է ձերբազատվում տեսակի յուրահատկություններից, նմանապես և ճանաչողությունը պիտի ազատվի տեսակային որակը հասկանալու կերպից։
 
Մարդը որպես ազատ ոգի խնդրո առարկա է դառնում մարդկային ընդհանուր էության շրջանակներում միայն այնչափ, որչափ նա բնութագրված ձևով ձերբազատվել է տեսակային որակից։ Ոչ մի մարդ լիովին տեսակ չէ, ոչ մեկը՝ ամբողջովին անհատականություն։ Բայց ամեն մարդ հետզհետե ազատում է իր էության մեծ թե փոքր մի ոլորտ ինչպես կենդանական կյանքի տեսակային որակից, այնպես էլ մարդկային հեղինակությունների՝ իր վրա իշխող պատվիրաններից։
 
Այն մասով, սակայն, որի համար մարդը չի կարող նվաճել նման ազատություն, նա կազմում է բնության կամ ոգու օրգանիզմի մի անդամը։ Այս տեսանկյունից նա ապրում է ուրիշներին նայելով կամ նրանց հրամաններով։ Իսկական իմաստով էթիկական արժեք ունի նրա գործունեության միայն այն մասը, որ բխում է նրա ինտուիցիաներից։ Իսկ սոցիալական բնազդների ժառանգումով պայմանավորված նրա բարոյական բնազդները դառնում են էթիկական այն բանի շնորհիվ, որ նա դրանք ընդգրկում է իր ինտուիցիաների մեջ։ Անհատական էթիկական ինտուիցիաներից և մարդկային հանրույթների մեջ դրանց ընդգրկումից է բխում մարդկության ամենայն բարոյական գործունեություն։ Կարելի է նաև ասել՝ մարդկության ամենայն բարոյական կյանքը ազատ մարդկային անհատների բարոյական երևակայության պտուղների հանրագումարն է։ Ահա մոնիզմի արդյունքը։
== ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԵՐ (169) ==
Վստահելի
199
edits