Changes
: ― Շատ հնարավոր է։ Մենք մեր մասին ամեն անկյունում չենք ճչում՝ գործակալության դրամագլուխն ամբողջովին կազմված է մասնավոր ներդրումներից, իսկ գործերն այնպես հաջող են գնում, որ ազդագիրը բանի պետք չէ։ Գործակալության գլխավոր դիրեկտորը եղբայրս է՝ Հարրի Պինները, հենց նա էլ հիմնադրել է այն։ Իմանալով, որ մեկնում եմ Լոնդոն, խնդրեց իր համար փնտրել լավ բնութագրով մի ճարպիկ երիտասարդ օգնական, ընդունակ ու գործնական։ Պարկերն ինձ պատմեց ձեր մասին, և ահա ես այստեղ եմ։ Սկզբի համար ձեզ կարող ենք առաջարկել տարեկան ընդամենը ինչ-որ հինգ հարյուր ֆունտ, իսկ հետագայում․․․
: ― Հինգ հարյուր ֆու՞նտ, ― բացականչեցի զարմացած։
: ― Դա սկզբի համար։ Բացի այդ, ամեն մի նոր պայմանագրի համար կստանաք մեկ տոկոս միջնորդադրամ և կարող եք հավատալ ինձ, ձեր աշխատավարձը կկրկնապատվի։կկրկնապատկվի։
: ― Բայց ես ոչինչ չեմ հասկանում մետաղյա իրերից։
: ― Փոխարենը հասկանում եք հաշվապահությունից։