Changes

Գործավարի արկածը

Ավելացվել է 2 բայտ, 04:52, 18 Հունվարի 2013
:    Մի կերպ հյուրանոց հասա և ուշքի գալու համար գլուխս մտցրի սառը ջրով լի կոնքի մեջ և սկսեցի մտածել, ինչու՞ ինձ Լոնդոնից ուղարկեց Բիրմինգեմ ՝ իր մոտ, ինչու էր գրել այդ հիմար նամակը։ Որքան էլ գլուխ կոտրեցի, այդ հարցերի պատասխանը չգտա։ Հանկարծ գլխի ընկա՝ մեկնել Շերլոկ Հոլմսի մոտ․ միայն նա կարող է հասկանալ, թե բանն ինչ է։ Հենց նույն երեկոյան ուղևորվեցի Լոնդոն, որպեսզի առավոտ վաղ տեսակցեմ Շերլոկ Հոլմսի հետ և նրան Բիրմինգեմ բերեմ։
:    Գործավարը վերջացրեց իր զարմանալի արկածի պատմությունը։ Լռություն տիրեց։ Շերլոկ Հոլմսը բազմանշանակ նայեց ինձ և հենվեց բարձին։ Դեմքին գոհ և միաժամանակ տագնապալի արտահայտություն կար, այն գիտակի պես, որը հենց նոր էր համտես արել մի կում հիանալի գինի։
:    ― Դե ինչ, Ուոտսոն, ճարպիկ է մտածված, չէ՞, ― նկատեց նա։ ― Այս պատմության մեջ ինձ համար ինչ-որ գայթակղիչ բան կա։ Հուսով եմ, կհամաձայնեք, որ ՖրակոՖրանկո-Միդլանդյան մետաղյա իրերի ընկերության ժամանակավոր գրասենյակում հարցազրույցը Հարրի-Արթուր Պինների հետ հետաքրքիր կլինի։
:    ― Այո, բայց դա ինչպե՞ս անել, ― հարցրի ես։
:    ― Շատ հասարակ, ― խոսակցությանը խառնվեց Հոլլ Պիկրոֆտը։ ― Դուք երկուսով իմ բարեկամներն եք, աշխատանք եք փնտրում, և ես, բնականաբար, որոշեցի ձեզ ներկայացնել տիրոջս։
140
edits