Changes

Գործավարի արկածը

Ավելացվել է 2 բայտ, 05:45, 18 Հունվարի 2013
:    Ահա թե ինչ կարդացի։
:    «Այսօր ցերեկը Սիթիում կատարվել է դրամատան կողոպուտի հանդուգն փորձ։ Սպանված է մեկ մարդ։ Հանցագործը բռնված է։
:    Մի քանի օր առաջ «Մեյսոն և Ուիլյամսներ» հայտնի դրամատունն ի պահ ստացավ ավելի քան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգի արժեթղթեր։ Դրամատան կառավարիչը գիտակցելով իր ուսերին ընկած պատասխանատվությունն ու հասկանալով այդպիսի մեծ գումարի պահպանման վտանգը, դրամատանը սահմանեց զինված պահակների շուրջօրյա հերթապահություն։ Ստացված արժեթղթերը տեղադրված էին ամենավերջին տեսակի չհրկիզվող պահարանում։ Այդ ժամանակ դրամատանը ծառայության էր ընդունվել Հոլլ Պիկրոֆտ անունով մի նոր գործավար, որը, պարզվեց, ոչ այլ ոք էր, քա քան հռչակավոր կողոպտիչ Բեդինգթոնը, որը հինգ տարի տաժանավայրում անցկացնելուց հետո իր եղբոր հետ օրերս ազատվել էր։ Դեռ չի բացահայտված, թե ինչպես և ինչ ձևով էր այդ Բեդինգթոնին հաջողվել դրամատանը տեղավորվել որպես գործավար։ Մի քանի օր աշխատելով, նա ուսումնասիրել էր պահեստների և չհրկիզվող պահարանների դասավորությունը, ինչպես նաև հանել էր իրեն հարկավոր բանալիների պատճենները։
:    Սովորաբար շաբաթ օրը Մեյսոնների աշխատակիցները բանկից դուրս են գալիս ցերեկվա ժամը տասներկուսին։ Ահա թե ինչու ոստիկանության սերժանտ Տյուսոնը, հերթապահելով Սիթիում, փոքր ինչ զարմացած էր, երբ տեսավ ուղեպայուսակը ձեռքին ինչ-որ պարոնի, որը դրամատնից դուրս եկավ մեկն անց տասներկու րոպեին։
:    Վատ բան կասկածելով, նա հետևեց անծանոթին և մոլեգին դիմադրությունից հետո բռնեց նրան՝ օգնության հասած ոստիկան Պոլակի օգնությամբ։ Անմիջապես պարզ դարձավ, որ տեղի է ունեցել հանդուգն և խոշոր գողություն։ Պարզվեց, որ ուղեպայուսակը բերնեբերան լցված էր Ամերիկյան երկաթգծի և ուրիշ ընկերությունների արժեթղթերով։ Թղթերի գումարը գերազանցում էր հարյուր հազար ֆունտ ստեռլինգից։ Շենքը զննելու ժամանակ հայտնաբերեցին դժբախտ պահակի դիակը, որը խցկված էր ամենամեծ չհրկիզվող պահարաններից մեկը, ուր պառկած կմնար մինչև երկուշաբթի, եթե չլիներ սերժանտ Տյուսոնի ուշիմությունն ու ճարպկությունը։
140
edits