Changes
/* Իշխանավորի օրը */
― Ներեցեք անհանգստացնելու համար։ Ծառայութուն է։
Դնում եմ բջջայինը սեղանիկի վրա։ Ինչո՞ւ է դեսպանատան պաշտոնյան հիշեցնում ինձ այդ մասին։ Դե այո․․․ հիմա դեսպանականներն են զբաղվում ձեռքերի լվացման ծեսով։ Մոռացել էի․․․ Առանց աչքերս բացելու, կախում եմ ոտքերս անկողնուց, թափ տալիս գլուխս․ երեկվանից հետո ծանր է։ Շոշափելով գտնում եմ զանգակը, զանգում։ Լսվում է, թե ինչպես պատի ետևում Ֆեդկան վեր է թռչում պառկած տեղից, շտապում, զնգզնգացնում սպասքը։ Նստած եմ արթնանալ չուզեցող կախ գլխով․ երեկ նորից ստիպված էի ընդունել մեծ քանակով, չնայած խոստացել էի խմել և հոտ քաշել միայն մերոնցականների հետ, 99 անգամ զղջումով խոնարհվեցի Ուսպենսկիում,<ref>Նկատի ունի Ուսպենսկի տաճարը։</ref> աղոթեցի սուրբ Վոնիֆատիին։ Ամեն ինչ իզո՛ւր։ Ի՜նչ անել, եթե օկոլնի<ref>Պալատական պաշտոն։</ref>Կիրիլ Իվանովիչին չեմ կարող մերժել։ Նա խելացի է։ Եվ շատ իմաստուն խորհուրներ խորհուրդներ է տալիս։ Իսկ ես, ի տարբերություն Պոյարեկի ու Սիվոլայի, գնհատում եմ խելացի մարդկանց։ Ես կարող եմ անսահման երկար լսել նրա իմաստագույն խոսքերը, բայց առանց լավ նստելու նա չխոսկան է․․․