Changes
/* Առաջնորդը և հոտը */
Հիմա ես չեմ պատրաստվում կրկնել Սիմիչի ողջ պատմությունը, դա բավականին լավ և լայնորեն հայտնի է։ Կարնավալովի մասին արդեն գրված են հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր հորդվածներհոդվածներ, դիսերտացիաներ, մենագրություններ։ Նրա մասին նույնիսկ նկարահանված է մի քանի վավերագրական և մեկ գեղարվեստական ֆիլմ (ճիշտ է բավականին թույլ)։ Իմ սերնդակիցները լավ են հիշում, թե ինչպես Կարնավալովը տպվելով արտասահմանում, միանգամից հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Ողջ սովետական իշխանությունը՝ և՛ Գրողների Միությունը, և՛ լրագրողները, և՛ ԿԳԲ, և՛ միլիցիան ― սկսեցին նրա դեմ կյանքի ու մահու պայքար մղել, բայց ոչինչ չկարողացան անել։
Սկզբում, երբ նա տպեց իր առաջին ժայռաբեկորը, իշխանությունները ուղղակի շփոթվեցին։ Դա այն ժամանակն էր, երբ մեր կառավարությունը սիրաշահում էր Արևմուտքին, հույս ունենալով այնտեղից ինչ֊որ բան գնել կամ գողանալ, և Սոլժենիցինի և ուրիշ գրողների հետ պատմություններից հետո, խուսափում էր որևիցե խայտառակությունից կապված գրողների հետ։
Դրա համար էլ տրված էր ցուցում Կարնավալովի հետ վարվել մարդկայնորեն։ Նրա հետ անցկացնել զրույց, որպեսզի նա զղջա «Լիտերատուրնայա գազետայում» և խոսք տա այլևս երբեք Արևմուտքում չտպագրվել։ Դրա համար էլ, երբ նրան առաջին անգամ կանչեցին քննիչի մոտ, խոսակցությունը մեղմ էր։ Պարզվեց, որ քննիչը բեկորների հեղինակի գրական տաղանդի մեծագույն երկրպագուն է։
― Ես իհարկե, մասնագետ չեմ, ― ասաց քննիչը, ― ես ուղղակի ընթերղող ընթերցող եմ։ Բայց ինձ ձեր վեպը շատ դուր եկավ։ Որոշ էջերի վրա ես նույնիսկ լաց եղա։ ― Ընդսմին նա նույնիսկ սվսվացրեց քթով և սրբեց ակնոցները ցույց տալով, թե ինչպես է լաց եղել։ Ափսոս միայն, որ վեպը տպագրվել է ոչ այնքան պատեհ ժամանակ։ Ուրիշ անգամ մենք դա նույնիսկ կողջունեինք, բայց հիմա, երբ միջազգային դրությունը բարդացել է, մեր թշնամիները, իհարկե, կաշխատեն օգտագործել ձեր վեպը վատ նպատակներով։
Որպեսզի այդպես չլինի, քննիչը առաջարկեց անհապաղ վճռական պատասխան տալ «Լիտերատուրնայա գազետայի» էջերում։
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կարնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ֊ն իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։
Սիմիչին կալանավորեցին երեկոյան ժամը տասնմեկին խիստ գաղտնիության պայմաններում։ Բարեկամներին մեկուսացրեցին, անջատեցին ոչ միայն նրա, այլ նաև նրա բոլոր հարևանների հեռախոսները։ Մամուլը ոչինչ չէր իմանա, եթե ՅՈԻՊԻ գործակալության թղթակիցը պատահաբար կողքով անցնելիս չլիներ։ Նա տեսավ, թե ինչպես էին Սիմիչին դուրս բերում տանից և խցկում մեքենայի մեջ։ Բայց մինչև ստուգում էր այդ տվյալները, մինչև հաղորդեց դրանք տելետայպով, Սիմիչին արդեն պարաշուտով ինքնաթիռից դուրս էին գցում Հոլլանդիա։ Ինչպես հետագայում հայտնի դարձավ, հոլլանդական ոստիկանությունը հայտնաբերելով այդչափ անսովոր դեսանտային, փորձ արեց հենց նույն գիշերը նրան հրել Բելգիա, բայց բելգիացիները, ինչ֊որ կերպ գլխի ընկնելով այդ օպերացիայի մասին, սահմանի վրա կենտրոնացրին իրենց զորքերը և ետ մղեցին նրան։ Հոլլանդացիներին ոչինչ չէր մնում, քան պահպանել դեմքի լավ արտահայտությունարտահայտությունը, վատ խաղի դեպքում։ Առավոտյան այդ երկրի կառավարությունը հայտարարեց, որ չնայած Նիդեռլանդների տարածքը չափազանց փոքր է, միևնույն է այնտեղ տեղ կգտնվի պարոն Կարնավալովի գրասեղանի համար։ Սակայն արդեն մի քանի օր հետո Կարնավալովը ցանկություն հայտնեց տեղափոխվել Կանադա, քանի որ այնտեղ բնությունը շատ էր հիշեցնում այն երկիրը, որտեղ նա մեծացել էր։ Այնպես որ վերջ ի վերջո, ամեն ինչ վերջացավ ի հաճույք բոլորի։
Կարծես թե ես ես խցկվեցի այնտեղ և պատմում եմ այն մասին, ինչ առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Իսկ իմ խնդիրը դա չի։ Ճիշտն ասած, ես ոչ մի խնդիր էլ չունեմ, ես ուղղակի հիշում եմ առանձին դրվագներ մեր հարաբերություններից, ոչ միշտ կարևոր և հաճախ ոչ այնքան կապված իրար հետ։
Ամեն ինչ հալչում էր և բոլորը հալվում էին։ Նույնիսկ նախկին կալանավորները։ Եվ նույնիսկ գաղտնապահներից գաղտնապահ Սիմ Սիմիչը։
Ես հետո էլի շատ անգամ եմ եղել նրա մոտ և Զիլբերովիչի հետ և մենակ։ Վերջի Վերջ ի վերջո, նկատելով, որ ես նրա հանդեպ չունեմ ոչ մի վատ մտադրություն, Սիմիչը սկսեց ինձ վստահել և կարդալու համար տալիս էր ինձ ոչ միայն «ԿՊԶ»֊ները այլև առանձին գլուխներ ուրիշ բեկորներից։
Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Այն վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։