Changes
: Իսկ այժմ՝ տանն ապրող մարդկանց մասին։ Միստր Հոլմս, ես ցանկանում եմ, որպեսզի լրիվ ծանոթանաք իրավիճակին։ Ձիապանս և ծառայող տղան եկովի աշխատողներ են, այդ պատճառով կարելի է նրանց մասին չխոսել։ Ունեմ երկար տարիներ աշխատող երեք սպասուհի, և նրանց բացարձակ ազնվությունը փոքր իսկ կասկած չի հարուցում։ Չորրորդը՝ մատուցողուհի Լյուսի Պարը, ընդամենը մի քանի ամիս է ապրում մեզ մոտ։ Ընդունվել է հիանալի երաշխավորությամբ և լիովին գլուխ է հանում իր աշխատանքից։ Լյուսին լավ աղջիկ է, երկրպագուներ ունի, որոնք թափառում են տան շուրջը։ Դա միակ բանն է, որ ինձ դուր չի գալիս։ Ես նրան համարում եմ միանգամայն կարգին աղջիկ, բոլոր առումներով։
: Ահա այն ամենը, ինչ վերաբերում է ծառաներին։ Ընտանիքս այնքան սակավաթիվ է, որ հարկ չկա այդ մասին շատ խոսել։ Կորցրել եմ կնոջս և ունեմ մի որդի։ Ի դժբախտություն ինձ, նա իմ հույսերը չարդարացրեց։ Կասկած անգամ չկա, որ ես եմ մեղավորը։ Ասում են, ես եմ շփացրել նրան։ Շատ հնարավոր է։ Երբ կինս մահացավ, հասկացա, որ այժմ տղաս իմ միակ մխիթարությունն է։ Չեմ կարող նրան ոչ մի բանում մերժել, բոլորովին չեմ կարող տանել փոքր իսկ դժգոհությունը։ Երևի երկուսիս համար էլ լավ կլիներ, եթե հետը մի փոքր խիստ լինեի։ Բայց այն ժամանակ այլ կերպ էի մտածում։
: Բնականաբար, երզում երազում էի, որ Արթուրը երբևէ կփոխարինի ինձ իմ գործում։ Միայն թե դրա համար նա ոչ մի հակում չուներ։ Դարձավ սանձարձագ, քմահաճ, և, ճիշտ ճիշտն ասած, չէի կարող նրան մեծ գումարներ վստահել։ Պատանի հասակում ընդունվեց ազնվականական ակումբ, իսկ հետո, շնորհիվ իր հրապուրիչ վարքագծի, դարձավ յուրային շատ հարուստ և վատնող մարդկանց շրջանում։ Նա հակվեց թմրամոլության, ունեցածը վատնեց ձիավարժարաններում և դրա հետևանքով հաճախ դիմում էր ինձ՝ գրպանի հետագա ծախսերի հաշվին դրամ ստանալու։ Դրամը հարկավոր էր թղթախաղերի պարտքերը վճարելու համար։ Ճիշտ է, Արթուրը բազմիցս ցանկացել է հեռանալ այդ շրջապատից, բայց ամեն անգամ իր ընկերոջ՝ սըր Ջորջ Բերնվելի ազդեցության տակ վերադարձել է նախկին ճանապարհին։
: Ճիշտն ասած, ինձ շատ չի զարմացնում, որ սըր Ջորջ Բերնվելը ազդեցություն է թողնում տղայիս վրա։ Արթուրը նրան հաճախ է հրավիրել մեզ մոտ և պետք է ասել, որ անգամ ես եմ ընկել սըր Ջորջի հմայքի տակ։ Նա Արթուրից մեծ է, մինչև ուղն ու ծուծը ազնվակիրթ, հետաքրքիր զրուցակից, շատ ճանապարհորդած և իր ժամանակին շատ բան տեսած և, միաժամանակ, բացառիկ արտաքինով։ Բայց, համենայն դեպս, հանգիստ դատելով, մոռանալով նրա անձնական գրավչությունը և հիշելով նրա ցինիկ պատմություններն ու հայացքները, հասկացա, որ սըր Ջորջին վստահել չի կարելի։
: Այդպես մտածում էի ոչ միայն ես, նույն տեսակետն էր պաշտպանում և Մերին, ունենալով նուրբ զգացողություն։