Changes

Գլորիա Սկոտ

1 byte removed, 22:42, 21 Հունվարի 2013
:     ― Դե, իսկ դուք ինչ եք կարծում, որտե՞ղ են դրանք, ― հարցրեց նա։
:     ― Չգիտեմ, ― պատասխանեցի ես։
:     ― Փողը ինձ մոտ է, ― բարձր շշնջոցով ասաց նա։ ― Երդվում եմ աստծով, ես ավելի շատ ֆունտ ստեռլինգ ունեմ, քան դուք ձեր գլխին մազեր։ Իսկ եթե դու փող ունես, որդիս, և գիտես ինչպես վարվել դրանց հետ, ապա դրանց օգնությամբ կարող ես ինչ-որ բանի հասնել։ Չե՞ս կարծում, արդյոք, որ այնպիսի մարդը, ինչպիսին ես եմ, այնքան է վախեցած, որ մտադիր է շալվարը մաշել այս հոտած բանտում, այս հնամաշ փտած դագաղում, այս խախաուտ խախուտ նավակում։ Ոչ, ողորմած տեր,ինձ նման մարդը նախ և առաջ հոգ է տանում իր և իր ընկերների մասին։ Կարող ես հույսդ դնել այդ մարդու վրա։ Բռնիր նրանից և շնորհակալ եղիր ճակատագրից, որ նա քեզ օգնության ձեռք է մեկնում։
:     Այդպիսին էր նրա խոսելաձևը։ Սկզբում ես նրա խոսքերին ոչ մի նշանակություն չտվեցի, բայց մի փոքր անց, երբ ինձ փորձության ենթարկեց և ստիպեց հանդիսավոր երդում տալ, ինձ հասկացրեց, որ «Գլորիա Սկոտի» վրա դավադրություն գոյություն ունի․ որոշված է կաշառել անձնակազմին և մեր կողմը գրավել։ Դատապարտյալներից տասը մարդ մտել են դավադրության մեջ նախքան մեզ «Գլորիա» տեղափոխելը։ Պրենդերգասթը գլխավորում էր այդ դավադրությունը, իսկ նրա դրամները շարժիչ ուժ էին ծառայում։
:     ― Ես մի ընկեր ունեմ, ― ասաց նա, ― հիանալի, ազնվագույն մարդ, նա էլ հենց պետք է կաշառի անձնակազմին։ Դրամը նրա մոտ է։ Իսկ ի՞նչ ես կարծում, որտե՞ղ է նա հիմա։ Ոչ այս, ոչ այն՝ «Գլորիայի» քահանան է։ Նա նավին հայտնվել է սև կոստյումով, կեղծ փաստաթղթերով և այնպիսի մեծ գումարով, որով կարելի է այստեղ գնել ինչ ցանկանաս։ Անձնակազմը նրա ետևից հրի ու ջրի մեջ կնետվի։ Նրանց բոլորին գնել է կանխիկ գումարով, դեռ վարձվելիս։ Կաշառել է նաև երկու պահնորդի և Մերսերին՝ նավապետի երկրորդ օգնականին, իսկ եթե հարկ լինի, կկաշառի և հենց իրեն՝ նավապետին։
140
edits