Changes
/* 2. Ագաթոն և Կոզեռն */
IX դարում պետական բարձր դիրքի հասավ արաբների դեմ տարած իր հաղթանակներով նշանավոր Մանվել Մամիկոնյան զորավարը։ Սակայն անհամեմատ ավելի նշանակալից են այն պարտությունները, որ հասցնում էր Խալիֆաթի դեմ ձեռնարկած իր արշավանքներով հայ Արշակունի լինելու հավակնություն ունեցած Վասիլը, որ ռազմական, վարչական մեծ ունակությունների շնորհիվ արքունական ախոռապանի պաշտոնից հասավ բյուզանդական զորավարի դիրքի և ապա սպանելով իր արբեցող հովանավորին՝ Միխայիլ III կայսրին, դարձավ Մակեդոնական դինաստիայի հիմնադիր։ Արաբական մի շարք ամրություններ խորտակելուց հետո Վասիլը մտավ Միջագետք և սպառնական դիրք գրավեց խալիֆաթի դեմ։
Հայերի դերը բյուզանդական բանակներում նկատելի էր նաև հետագայում։ X դարում հայ զինվորները մասսայաբար մուտք են գործում բյուզանդական բանակը, կազմելով սրա լավագույն զորամասերը<ref>Ш. Диль, Основные вопросы византийской истории. Мocква, 1947, էջ 82 և 141։</ref>։ Հայկական ծագում ուներ արաբների դեմ վարած իր պատերազմներով այդ դարում հռչակված Հովհանն Կուրկուասը, որին ժամանակակիցները համեմատում էին Տրայանոսի և Բելիզարիոսի հետ։ 930-954 թվականներին նա օգնության հասավ Կարսի Աբաս թագավորին։ Բասենում, Դվինում, Խլաթում և Բաղեշում նա խաչ տնկեց մզկիթների գմբեթներին, ավերեց Տիգրանակերտը և որպես ռազմական թանկագին ավար, Պոլիս բերեց... Քրիստոսի դաստառակը։ Կուրկուասից ավելի բարձր դիրքի հասան կայսերական գայիսոն նվաճած Ռոմանոս Լեկապեն, Նիկիֆոր, Փոկաս և Հովհան Չմշկիկ հայազգի ուզուրպատորները։ Նիկիֆորը և Չմշկիկը նվաճեցին Կիպրոս և Կրետե կղզիները , Կիլիկիայի, Սիրիայի և Միջագետքի քաղաքները, հենված այն բանակների վրա, որոնց էական մասը կազմում էին հայերն ու վրացիները։
Անհավանական չէ, որ քրիստոնյաների փրկության, Նեռի երևման և աշխարհանցումի մասին Ագաթոնը, ինչպես և ժամանակակից մյուս մի շարք աղբյուրները արձագանքում էին այն հայացքներին ու տրամադրություններին, որոնք առկա էին Արևմուտքում 666 թվականին և Քրիստոսի «ծննդյան» հազարամյակին։ Անսահման շատ են հայ ձեռագրերի մեջ Նեռի երևման մասին արվող հուշարկումները, թեմատիկ գրվածքներն ու դրանց ընդօրինակումները, որոնք արտահայտել կամ հրահրել կարող էին էսխատոլոգիական նման մտապատկերներ։ Բնորոշ են Լաստի վերտցու տողերը. «Չիք ինչ ժամանակ կամ գործ որ զմերն հնացուցանել կարէ, բայց թէ, որ պղծոյն անապատի զգուշացուցանեն գիրք»<ref>Լաuտիվերտցի, նույն տեղում, էջ 95։</ref>։