Changes

Մշտական խնամառուն

No change in size, 20:23, 22 Հունվարի 2013
:    Երկուսս էլ բժշկի ուղեկցությամբ բարձրացանք վերև։
:    Ննջասենյակի դռան ետևում մեզ սարսափելի տեսարան էր սպասում։ Արդեն ասել եմ Բլեսինգթոնի թողած խամրած տպավորության մասին։ Այժմ, երբ կախված էր կեռից, այն ավելի էր սաստկացել։ Դեմքին համարյա մարդկային ոչինչ չէր մնացել։ Վիզը ձգվել էր փետրահան հավի պես և, ի հակադրություն դրան մարմինը թվում էր ավելի պարարտ ու անբնական։ Հագին միայն գիշերային շապիկ կար, որի տակից քարշ էին գալիս ընդարմացած ուռած կոճերն ու անճոռնի ոտնաթաթերը։ Կողքին կանգնած էր նոթատետրում նշումներ անող պճնազգեստ տեսուչը։
:    ― Ա՛Ա՜, միստր Հոլմս, ― ասաց, երբ ընկերս ներս մտավ։ ― Ուրախ եմ ձեզ տեսնելու։
:    ― Բարի լույս, Լեններ, ― արձագանքեց Հոլմսը։ ― Հուսով եմ, դեմ չեք իմ միջամտությանը։ Արդեն լսե՞լ եք այս դեպքին նախորդած իրադարձությունների մասին։
:    ― Այո, ինչ-որ բան լսել եմ։
140
edits