Changes
</table>
<br>
Դրափոխության՝ հնչյունների դիրքի տեղափոխության հետեւանք են՝ դատա<b>ր</b>կ
> դա<b>ր</b>տակ, բա<b>ն</b>ալի > բա<b>լ</b>անի, կամու<b>ր</b>ջ
> կա<b>ր</b>մունջ (<b>ն</b>֊ի հավելումով), ա<b>ն</b>ալի (ան +
աղի, ղ > լ) > ա<b>լ</b>ա<b>ն</b>ի։ <b>Ալանի</b>֊ն ճիշտ է, եթե
նշանակի ընկույզով դեղձաչիր։
===§56․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Առայժմս</font>
</td>
<td valign="top">առայժմ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">այսինքս // այսինքը,
ուրեմս // ուրեմը</font>
</td>
<td valign="top">այսինքն, ուրեմն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">առնվազը, մանրամասը</font>
</td>
<td valign="top">առնվազն, մանրամասն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">եւ այլը, երբեմը</font>
</td>
<td valign="top">եւ այլն, երբեմն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">սառ</font>
</td>
<td valign="top">սառը//սառն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">դառ</font>
</td>
<td valign="top">դառը//դառն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">խառ</font>
</td>
<td valign="top">խառը//խառն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ընդհակառակ</font>
</td>
<td valign="top">ընդհակառակը//ընդհակառակն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ընդամեն</font>
</td>
<td valign="top">ընդամենը
</td>
</tr>
</table>
<b>Այսինքն</b>, <b>ուրեմն</b>, <b>առնվազն</b>, <b>մանրամասն</b>,
<b>եւ այլն</b>, <b>երբեմն</b> ձեւերը ճիշտ են միայն <b>ն</b>
վերջնահնչյունով։ Ի տարբերություն սրանց՝ երկփոփոխակ՝ <b>ը/ն</b> հոով
են հանդես գալիս <b>սառը</b> կամ <b>սառն</b>, <b>խառը//խառն</b>, <b>դառը//դառն</b>,
<b>ընդհակառակը//ընդհակառակն</b> բառերը (առանց հոդերի ձեւերը գրական
չեն)։ Իսկ <b>ընդամենը</b> բառը միայն <b>ը</b> հոդով է ճիշտ։
<b>Առայժմ</b> բառը, ընդհակառակը, ճիշտ է միայն առանց հոդի։
Հաճախ ավելորդ <b>ը/ն</b> են կցում <b>թարմ</b>, <b>խոր</b> բառերին
(թարմը ձուկ, թարմը հաց, խորը հոգի)․ <i>թարմը</i>, <i>խորը</i>
ձեւերը ճիշտ կլինեն միայն փոխանվանաբար գործածելիս․ «<b>Թարմը</b>
(=թարմ ձուկը, թարմ կանաչին) տուր, խորը (=խորը չափով) մտածիր»։
===§57․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Ութանասուն
(ութանասունմեկ, ուանասուներկու… ութանասունինը),</font>
</td>
<td valign="top">ութսուն (ութսունմեկ, ութսուներկու…
ութսունինը),
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">տաս (10) — տասմեկ…, տասերորդ,
յոթներորդ, ութնամյա, զերո, զերոյական</font>
</td>
<td valign="top">տասը // տասն — տասնմեկ…, տասներորդ, յոթերորդ,
ութամյա, զրո, զրոյական
</td>
</tr>
</table>
Միայն <b>յոթանասուն</b>֊ի մեջ ունենք <b>յոթ+ան</b> (գրաբարյան
յոթն, սեռականը՝ <b>յոթան</b> «յոթի») հոլովական մասնիկը, իսկ
մնացածներում արմատական թվերին ավելացել է <b>սուն</b> («տասնյակ»)
ածանցը։ Ուրեմն, ճիշտ կլինեն <b>ութ+սուն > ութսուն</b> եւ սրան
հաջորդող մյուս թվերը՝ <b>ութսունմեկ… ութսունինը</b>։ 10 թվականը
լինում է <b>տասը</b> կամ <b>տասն</b> տարբերակով (ի դեպ, նաեւ 9֊ը՝
<b>ինը // ինն</b>)։ Բաղադրյալ բառերում, ուր գերազանցապես հանդես է
գալիս տասն ձեւով (տասնմեկ, տասներկու…, տասներորդ, տասնամյա,
տասնապատիկ…), երբեմն հանդիպում է <i>տաս</i> ձեւով՝ տասանիշ,
տասհատորյակ, տաս֊տասներկու, տաս,տասնհինգ… (տես նաեւ §78)։ Մնացած
թվականները, եթե փոխանվանաբար չեն գործածված, <b>ը/ն</b> չեն
ընդունում։
«Զերո» ձեւը, որ ֆրանսերենից անցել է, ասենք, ռուսերենին (նաեւ՝ մեր
արեւմտահայերենին), արեւելահայ գրական տարբերակի համար անընդունելի է․
ճիշտն է՝ <b>զրո, զրոյական</b>։
===§58․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Համբյուր — համբյուրել —
համբույրել</font>
</td>
<td valign="top">համբույր — համբուրել
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ողջյուն — ողջյունել —
ողջյունում եմ</font>
</td>
<td valign="top">ողջույն — ողջունել — ողջունում եմ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">եղբոյր</font>
</td>
<td valign="top">եղբոր
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">թուլատրել —
թուլտվություն // թույլատվություն, (ան)թուլատրելի</font>
</td>
<td valign="top">թույլատրել — թույլտվություն, անթույլատրելի —
թույլատրելի
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">վիրաբուժ, հոգեբուժ,
մանկաբուժ</font>
</td>
<td valign="top">վիրաբույժ, հոգեբույժ, մանկաբույժ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ուխտադրույժ</font>
</td>
<td valign="top">ուխտադրուժ</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">պայթունալի,
պայթունավտանգ</font>
</td>
<td valign="top">պայթյունալի, պայթյունավտանգ
</td>
</tr>
</table>
<b>Համբույր</b>֊ի կազմությունը (ինչքան էլ չհամապատասխանի գիտական
ստուգաբանությանը) հեշտ է մտապահել <i>համ+բույր</i> մերձավոր բառերի
կցումով։ Մնում է հիշել, որ ածանց կամ արմատ ավելանալիս բառային շեշտը
տեղափոխվում է աջ եւ որպես կանոն, գործում է <b>ույ > ու</b>
հնչյունափոխությունը՝ <b>գույն > գունավոր, թույն > թունալի,
ողջույն > ողջունել, համբույր > համբուրում ենք</b> (ոչ թե <i>համբյուրում</i>
կամ <i>համբույրում</i> ենք), <b>դաշույն > դաշունահարել</b> եւ
այլն։
<b>Թույլ </b>արմատաբառով կազմված բարդություններ ունենք, եւ
բնականաբար այստեղ էլ է գործում հիշված կանոնը՝ <b>թույլ+կազմ>թուլակազմ,
թուլամորթ, թուլասիրտ</b> եւ այլն։ Բայց, ահա, եթե ունենք <b>թույլ
տալ</b> հարադրականից կազմված բառաձեւեր, այլեւս հնչյունափոխություն
տեղի չի ունենում՝ <b>թույլատրել, անթույլատրելի, թույլտվություն</b>։
Սրանց մյուս տարբերակները սխալ են (տես ձախ սյունակը)։
Վերադառնալով առաջին օրինակներին՝ ասենք, որ երբ բառային շեշտը հենց
վերջին վանկը կազմող <b>ույ</b>֊ի վրա է, բնականաբար ոչ մի
փոփոխություն էլ տեղի չի ունենա՝ <b>բարեհամբո՛ւյր, ակնաբո՛ւյժ,
վիրաբո՛ւյժ, անասնաբո՛ւյժ</b>…, բայց՝ <b>համբուրե՛լ,
վիրաբուժակա՛ն, անասնաբուժարա՛ն։ Նույն ձեւով՝
անասնաբո՛ւյծ֊անասնաբուծարա՛ն, չարագո՛ւյժ֊չարագուժորե՛ն</b>։
Իսկ <b>ուխտադրուժ</b>֊ը հենց այսպես էլ ճիշտ է, քանի որ <i>դրույժ</i>
բաղադրիչ առհասարակ գոյություն չունի։ Եղել է <b>դրուժ</b>, որից էլ՝
<b>դրուժան</b> (=դրժող, խոստմնազանց)։
Ասածին ավելացնենք, որ հակառակ <b>ույ</b>֊ի, <b>յու</b> երկհնչյունը
կամ չի հնչյունափոխվում եւ մնում է յու՝ <b>պայթյուն֊պայթյունալի</b>,
<b>եղջյուր֊եղջյուրթաս</b>, <b>հարյուր֊հարյուրավոր</b> (ոչ թե <i>հարուրավոր</i>),
կամ որոշ դեպքերում էլ փոխվում է <b>ե</b>֊ի․ <b>արյուն֊արյունակցական//արենակցական,
եղջյուր֊եղջերու</b>։
===§59․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Օրեկան, ամսեկան</font>
</td>
<td valign="top">օրական, ամսական
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">կաշվեգործ, կաշվեկազմ</font>
</td>
<td valign="top">կաշեգործ, կաշեկազմ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ընտանեականբ հարսանեական</font>
</td>
<td valign="top">ընտանեկան, հարսանեկան
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">վայրկյանական, առօրյական</font>
</td>
<td valign="top">վայրկենական, առօրեական
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">քրիստոնյական</font>
</td>
<td valign="top">քրիստոնեական
</td>
</tr>
</table>
Ինդո՞ւ <b>տարեկան</b>֊ը ճիշտ է, իսկ <i>օրեկան</i>֊ը, <i>ամսեկան</i>֊ը՝
սխալ։ Որովհետեւ <b>տարի+ական</b> կառույցում գործում է <b>ի+ա>ե</b>
հնչյունափոխությունը (ոսկ<b>ի+ա</b>+գույն>ոսկ<b>ե</b>գույն), իսկ <b>օր</b>
եւ <b>ամիս</b> բառերում չկա <b>ի</b> վերջնահնչյուն, հետեւաբար ֊<b>ական</b>
վերջածանցը մնալու է անփոփոխ՝ <b>օր+ական>օրական</b>, <b>ամիս +
ական > ամսական</b> (իհարկե, կան բացառություններ՝ ծաղիկ + փունջ
> ծաղկեփունջ, հաշվեկշիռ, հաշվեհարդար…)։
Իսկ <b>կաշի + ա + գործ</b> կազմության մեջ դարձյալ միեւնույն
օրինաչափությամբ (ի+ա>ե) կստանանք <b>կաշեգործ</b> (կաշվեգործ
սխալաձեւությունը, անշուշտ, կաշվե ածականի հետ է կապվում) կամ՝ <b>կաշի+ա+պատ
> կաշեպատ, կաշեկազմ</b>։
Նույն կանոնը պիտի կիրառենք մյուս բառերը վերլուծելիս՝ պատան<b>ի</b> +
<b>ա</b>կան > <b>պատանեկան</b>, ընտան<b>ի</b>(ք) + <b>ա</b>կան
> ընտանեկան, հարսան<b>ի</b>(ք)+<b>ա</b>կան > <b>հարսանեկան</b>
(<b>ք</b>֊երը դուրս են մնում)։ Սրանց սխալ ձեւերը (<i>ընտանեական</i>…),
անշուշտ, առաջ են եկել <b>քրիստոնեական</b>, <b>առօրեական</b>
բառաձեւերի համաբանությամբ՝ նմանակությամբ, որոնցում, սակայն, գործել է
<b>յա > ե</b> հնչյունափոխությունը։ Այսինքն, երբ բառը աճել է աջ
կողմից, շեշտի, տեղափոխման պատճառով <b>յա</b> երկհնչյունը, որպես
կանոն, փոխվում է <b>ե</b>֊ի՝ մատյան + գիր > <b>մատենագիր</b>,
վայրկ<b>յան</b> + չափ > <b>վայրկենաչափ</b>, առաքյ<b>ա</b>լ +
ություն > <b>առաքելություն</b>, այժմ<b>յա</b> + ական > <b>այժմեական</b>,
քրիստոն<b>յա</b>+ական><b>քրիստոնեական</b>։
===§60․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Սյունյակ, աղյուսյակ</font>
</td>
<td valign="top">սյունակ, աղյուսակ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">պայուսյակ</font>
</td>
<td valign="top">պայուսակ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ջղայն</font>
</td>
<td valign="top">ջղային
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">գործնեություն</font>
</td>
<td valign="top">գործունեություն
</td>
</tr>
</table>
<b>Սյուն</b>, <b>աղյուս</b> արմատաբառերին ավելանում է — <b>ակ</b>
նվազական ածանցը, ուստի ճիշտ չեն՝ <i>սյունյակ, աղյուսյակ</i>։ Սրանց
սխալաբար կցված ֊<i>յակ</i>֊ը հանդես է գալիս թվային ամբողջություն
ցույց տվող բառերում՝ <b>տասնյակ, հարյուրյակ, եռյակ</b>, նաեւ՝ <b>հնգամյակ,
քսանամյակ</b>…։
<b>Պայուսակ</b>֊ի մեջ որեւէ ածանց չկա, սա իր ամբողջական տեսքով ուղիղ
փոխառություն է պարսկերենից։
<b>Ջղային</b> բառում <b>ջիղ</b> արմատին ավելացված է ֊<b>ային</b>
վերջածանցը՝ <b>ջիղ+ային>ջղային</b>։ Սրանից կազմված նոր բառերում
ի֊ն սղվում է՝ ջղայնանալ, ջղայնացնել, <b>ջղայնություն</b> (կա նաեւ՝
ջղայինություն «ջղային լինելը, ջղային վիճակը»)։
<b>Գործունեություն</b>֊ից նախ առանձնացնենք <i>գործունյա</i>
(գործ+ուն+յա) բառահիմքը, ապա եւ, նկատի ունենալով <i>յա>ե</i>
փոփոխությունը, ավելացնենք վերջին ածանցը՝ <i>գործունյա+ություն >
գործունեություն</i>։
===§61․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Դաստիրակ, գնհատել</font>
</td>
<td valign="top">դաստիարակ, գնահատել
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">նախագա — նախագա(յ)ի…</font>
</td>
<td valign="top">նախագահ — նախագահի…
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">թավագլոր, երկպառակտություն</font>
</td>
<td valign="top">թավալգլոր, երկպառակություն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ջրօրհներգ, դյութազուն</font>
</td>
<td valign="top">ջրօրհնեք, դյուցազուն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ասեկոս — ասեկոսներ</font>
</td>
<td valign="top">ասեկոսե — ասեկոսներ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">պատճե — պատճեներ</font>
</td>
<td valign="top">պատճեն — պատճեններ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">ֆիդային — ֆիդայիններ</font>
</td>
<td valign="top">ֆիդայի — ֆիդայիներ
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">քնքույշ</font>
</td>
<td valign="top">քնքուշ
</td>
</tr>
</table>
<b>Դաստիարակ</b>֊ի <b>ա</b>֊ն ոչ միայն պիտի գրվի, այլեւ հնչի։ <b>Նախագահ</b><նախ+ա+գահ,
<b>թավալգլոր</b> < թավալ (թավալվել) + գլոր (գլորվել)։ <b>Երկպառակություն</b>֊ը,
այո, առանց տ֊ի․ յուրօրինակ բացառություն է, թեեւ սովորական ձեւերում
կա՝ պառակտել, պառակտում…
<b>Ջրօրհնեք</b>֊ը ջուրը օրհնելու արարողությունն է։ Կազմված է ջուր +
օրհն(ել) եւ ֊<b>եք</b>, գոյականակերտ ածանցից (ոչ թե «երգ»)։
Նույնատիպ կազմությամբ ունենք ՝ <b>տնօրհնեք</b> «տունը օրհնելը», <b>խաղողօրհնեք</b>
«խաղող օրհնելը»։
<b>Դյուցազուն</b>֊ի խաթարված <i>դյութազուն</i>֊ը (որ դպրոցականների
շրջանում ինչ֊որ շատ է տարածված) հավանաբար կապվում է <i>դյութել —
դյութիչ</i>֊ի հետ։ Պարզապես հիշենք <i>դիցուհի</i>, <i>դիցաբանություն</i>
բառերի <b>դից</b> հիմքը (բառացի՝ «աստվածների»), որի մի փոփոխակն է <b>դյուց</b>֊ը,
<b>դյուց+ազն</b>, որ իր առաջին՝ ուղղակի իմաստով նշանակում է
«աստվածների ցեղից սերված»։
<b>Ասեկոսե</b> («բամբասանք») բառը կազմված է <b>ասե</b> «ասում է» եւ
<b>կոսե</b> «խոսուե է» կիսաբարբառային ձեւերից։
<b>Պատճեն</b>․ սա ուղիղ ձեւն է (ոչ թե <i>պատճե</i>), ուրեմն եւ պիտի
ասենք՝ «Այդ գրության <b>պատճենը</b> (ոչ թե <i>պատճեն</i>) բե՛ր, <b>պատճենից</b>
մեկը տո՛ւր»։ Հոգնակին էլ պարզ է՝ պատճեն+ներ=պատճեններ։ Իսկ <b>ֆիդայի</b>
(ոչ թե ֆիդային) բառի վրա դարձյալ ֊<i>ներ</i> ավելացնելիս կունենանք <b>ֆիդայիներ</b>։
<i>Քնքույշ</i> սխալաձեւությունը հավանաբար «զգույշ, աշխույժ,
դիցանույշ» ու նման բառերի նմանակման հետեւանք է․ հնուց ի վեր ուղիղը <b>քնքուշ</b>
ձեւն է եղել։
===§62․===
<table width="100%" border="0" cellpadding="2" cellspacing="2">
<tr>
<td valign="top"><font color="#000099">Տարիկետում//տարեկետում</font>
</td>
<td valign="top">տարկետում
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">վարքաբեկել</font>
</td>
<td valign="top">վարկաբեկել
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">հոգեբարձու</font>
</td>
<td valign="top">հոգաբարձու
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">սննկանալ, անվհեր</font>
</td>
<td valign="top">սնանկանալ, անվեհեր
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">հաշվանդամ,
հողարկավորություն</font>
</td>
<td valign="top">հաշմանդամ, հուղարկավորություն
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">դիմություն</font>
</td>
<td valign="top">(————)
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">այլոք</font>
</td>
<td valign="top">այլք
</td>
</tr>
<tr>
<td valign="top"><font color="#000099">որոշներ</font>
</td>
<td valign="top">որոշ (իրեր, մարդիկ), ոմանք, ուրիշներ
</td>
</tr>
</table>
Այս սխալաձեւությունները թերեւս հետեւանք են առանձին բաղադրիչների
իմաստային թյուրիմացության կամ թերիմացության։
<b>Տարկետում</b>֊ը թյուրիմացաբար կապում են տարի֊ի հետ։ Մինչդեռ մեկը
կարող է մի քանի ամսով տարկետում վերցնել։ Բառս կազմված է <b>տար </b>(«տարբեր»,
ոչ թե՝ «տարի») + <b>կետ + ում</b> (ածանց է) բաղադրիչներից, այսինքն՝
«տարբեր կետերի միջեւ»։ Ունենք դրա բայական ձեւը՝ <b>տարկետել</b>, որ
նշանակում է «ազատել, արձակուրդ տալ այս կամ այն նպատակով»։ Տարկետել֊ի
փոխարեն առավելապես գործածուն են <b>տարկետում տալ</b>֊ը՝ «որոշակի
ժամկետով որեւէ բան հետաձգել»։
<b>Վարկաբեկել</b>֊ը հենց <b>վարկը</b>՝ <i>հեղինակությունը, անունը</i>
<b>բեկել</b>՝ կոտրել է նշանակում, ընդհանուր իմաստով՝ հեղինակազրկել,
անվանարկել, խայտառակել (իսկ վարք֊ը ապրելաձեւն է, կենցաղավարությունը,
իրեն պահելու կերպը)։
<b>Հոգաբարձու</b>֊ն հոգի֊ի հետ կապ չունի, այլ <b>հոգ(ս)</b>֊ը «<i>բարձել</i>»,
այսինքն՝ «<i>վերցնել, կրել</i>» է նշանակում (գրաբարյան «<i>բառնալ—բարձել</i>»֊ը
այդ իմաստն ուներ)։ Հիշատակենք <i>մանկաբարձ</i> (ուհի)֊ն, բառացի՝
«մանկանը վերցնող»։
<b>Հաշմանդամ</b>֊ի առաջին բաղադրիչն է <b>հաշմ</b>՝ «հաշմված,
վնասված, խեղված», ուստի «հաշվելու» հետ ոչ մի կապ չունի։ <b>Սնանկանալ</b>֊ը
<b>սնանկ</b> («դատարկ, զուրկ, չունեւոր») բառարմատից է կազմված եւ
ուրեմն՝ <b>սնանկացավ</b> (ոչ թե ս<i>ննկացավ</i>)։ <b>Անվեհեր</b>֊ի
հականիշն է <b>վեհերոտ</b> («վախկոտ»)․ <i>վեհեր</i> = վախ, երկյուղ։
Ուրեմն, «անվեհեր» կնշանակի «անվախ, ոչ վեհերոտ»։
<b>Հուղարկավորություն</b>֊ի մեջ «հող» բառը գործ չունի, քանզի այն
գրաբարյան «ի ուղի» (>յուղի>հուղի) «արկանել» (գցել>ուղարկել)
բառակապակցությունից է եկել։
<i>Դիմություն</i>֊ը եւ <i>այլոք</i>֊ը կեղծ գրական բառերից են։
Առաջինը իբրեւ թե <i>ընդդիմություն</i>֊ի հականիշն է (որ պիտի նշանակի
«իշխանական, իշխանամետ»), այնինչ չկա նման բառ։ Եթե անգամ լիներ,
դարձյալ <i>դեմ, ընդդեմ </i>բառիմաստը պիտի արտահայտեր եւ ոչ թե
«կողմ» («ընդդիմությանը հակառակ»)։
<i>Այլոք</i>֊ը անկասկած հորինվել է «այլոց»֊ի («ուրիշների»)
նմանողությամբ՝ որպես թե դրա ուղղական ձեւ։ Այնինչ դրա ուղիղ
ձեւն է <b>այլք</b>(=այլեր, ուրիշներ)։ Գրաբարի հոգնակին սեռականում
ունենում է ֊<b>աց</b>, ֊<b>ոց</b> հոլովիչներ՝ միտք>մտաց,
գիրք>գրոց, հայք>հայոց, <b>այլք</b>><i>այլոց</i>։ Իսկ ֊<b>ոք</b>֊ը
եղել է գործիական հոլովի վերջավորությունը՝ օրոք=օրով,
ընտանյոք=ընտանիքով («ընտանյոք հանդերձ»), Աստծո կամոք (=կամքով)։
Հայերենում <b>որոշ</b> անորոշ դերանունը հոգնակի թիվ չի վերցնում,
ուստի կոպիտ աղավաղում է <i>որոշներ</i>֊ը։ Սրա փոխարեն պիտի գործածել
կա՛մ «որոշ+գոյական» կառույցը (ասենք՝ «որոշ բույսեր, որոշ
աշակերտներ»), կա՛մ հարիմաստ այլ բառեր՝ <b>ոմանք, ուրիշներ(ը)</b>։
<references/>