Changes
/* Օպրիչնիկի օրը */
Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։
Նստած եմ իմ տեղում, Բատյաի աջից՝ չորրորդը։ Պատվավոր տեղ է, գործով ձեռք բերված։ Ինձանից ավելի մոտ , նրա աջից Շելետն է, Սամոսյան ու Երոխան։ Ամրակազմ, տպավորիչ արտաքին ունի Բատյան, դեմքով երիտասարդ է, չնայած մազերը ամբողջովին սպիտակ են։ Երբ սեղանի մոտ է՝ հաճելի է նայել․ ուտում է անշտապ, հիմնավոր։ Բատյան՝ հիմքն է մեր, գլխավոր արմատը կաղնու, որի վրա ողջ օպրիչնինան է կանգնած։ Նա առաջինն էր, ում Տերը վստահեց Գործը։ Նրա վրա էր հենվում կրունկով Տերը, երբ բարդ, ճակատագրական ժամանակներ էին Ռուսաստանի համար։ Բատյան դարձավ օպրիչնինաի երկաթյա շղթայի առաջին օղակը։ Նրանից կառչեցին մյուս օղակները, ձուլվեցին, միահյուսվեցին օպրիչնինայի Մեծ Օղակում, դեպի դուրս ուղղեցին սուր փշերը։ Այդ օղակով էլ Տերը ձգեց հիվանդ, փտած, փլուզվող երկիրը, միացրեց, կարծես արնաքամ լինող վիրավոր արջի վիրակապեց։ Եվ ամրացավ արջը ոսկորներով ու մսով, բուժեց վերքերը, ճարպ կուտակեց, մագիլներ աճեցրեց։ Մենք բաց թողեցինք նրա փտաց, թշնամիների կողմից թունավորված արյունը։ Այժմ ռուսական արջի կատաղի գռմռոցը լսվում է ողջ աշխարհում։ Ոչ միայն Չինաստանն ու Եվրոպան, օվկիանոսից այն կողմ էլ են լսում։
Տեսնեմ, Բատյայի մոբիլան կարմրով է թարթում։ Սեղանի մոտ արգելված են կողմնակի խոսակցությունները։ Բոլոր բջջայինները անջատում ենք։ Կարմիր ազդանշանը՝ Պետական գործ է։ Մոտեցնում է Բատյան ականջին մաքուր ոսկուց մոբիլան, որը զրնգում է զանգակով․