Changes
: Նրանք սենյակից դուրս նետվեցին, ես, տեսուչն ու գնդապետը զարմացած իրար նայեցինք։
: ― Ազնիվ խոսք, ես հակված եմ համաձայնելու միստր Ալեքի հետ, ― ասաց խուզարկուն։ ― Հնարավոր է, դա հիվանդության հետևանք լինի, և ինձ թվում է․․․։
: «Օգնեցե՛ք։ Օգնեցե՛ք։ Սպանու՛մ «Օգնեցե՜ք։ Օգնեցե՜ք։ Սպանու՜մ են», հանկարծակի լսված բարձր ճիչերը նրան թույլ չտվեցին շարունակել։ Սոսկումով ճանաչեցի ընկերոջս ձայնը։ Ինձ կորցրած, սենյակից հարթակ նետվեցի։ Ճիչերը վերածվեցին խռխռոցի, խեղդվող հառաչանքների, որը գալիս էր այն սենյակից, ուր մտանք սկզբում։ Ներս խուժեցի սենյակ, այդտեղից՝ զարդասենյակ։ Երկու Կանինգեմները խոնարհվել էին Շերլոկ Հոլմսի գետնատարած մարմնի վրա․ երիտասարդ Կանինգեմը երկու ձեռքով խեղդում էր նրան, իսկ տարեցը ոլորում էր նրա դաստակը։ Հաջորդ ակնթարթին մենք երեքով նրանց պոկեցինք, և Հոլմսը գունատ ու հավանաբար ծայրահեղ թուլացած, երերալով ոտքի կանգնեց։
: ― Տեսուչ, ձերբակալեք այս մարդկանց, ― շնչահեղձ ասաց նա։
: ― Ինչի՞ հիման վրա։