Changes
: ― Մասնագիտական տեսակետից դա հոյակապ կատարվեց, ― բացականչեցի ես՝ հիացած նայելով Հոլմսին, որը չէր դադարում ինձ զարմացնել իր հնարամիտ մտքի նորանոր փայլատակումներով։
: ― Դա արվեստ է, որը կարող է հաճախ օգտակար լինել, ― ասաց նա։ ― Երբ ես սթափվեցի, ինձ հաջողվեց, ոչ այնքան խորամանկ հնարքի օգնությամբ, ծերուկ Կանինգեմին գրել տալու «twelve» բառը, որպեսզի կարողանամ համեմատել հենց այն նույն բառի հետ, որը գրված էր մեր մոտի թղթի կտորի վրա։
: ― Ինչ ապուշն էի՛էի՜, ― բացականչեցի ես։: ― Ես տեսա, ինչպիսի կարեկցանք առաջացրեց ձեր մոտ իմ թուլությունը, ― ծիծաղելով ասաց Հոլմսը։ ― Ինձ համար ցավալի էր ձեզ վշտացնելը, չէ որ ես գիտեմ, թե ինչքան եք անհանգստանում ինձ համար։ Հետո մենք գնացինք երկրորդ հարկ, և կրտսեր Կանինգեմի սենյակը մտնելիս նկատեցի դռան ետևում կախված խալաթը։ Շուռ տալով սեղանը, կարողացա մեկ րոպեով շեղել նրանց ուշադրությունը, ետ գնացի՝ խուզարկելու խալաթի գրպանը։ Բայց ես հազիվ էի հասցրել հանել թղթի կտորը, որն, ինչպես սպասում և սպասում էի, գրպաններից մեկում էր, երբ երկու Կանինգեմները նետվեցին ինձ վրա և ինձ անշուշտ կսպանեին, եթե չլիներ ձեր արագ և միահամուռ օգնությունը։ Ճիշտն ասած, հիմա էլ եմ կոկորդիս վրա զգում այդ երիտասարդի երկաթյա մատների ուժը, իսկ հայրը համարյա ոլորեց դաստակս, աշխատելով ինձնից խլել թղթի կտորը։ Նրանք հասկացել էին, որ ես ամեն ինչ գիտեմ, և բացահայտ անվտանգության գիտակցումը փոխարինելով կատարյալ հուսահատությամբ, մթագնեց նրանց ուղեղը։
: Հետո ես կարճ խոսակցություն ունեցա ծերուկ Կանինգեմի հետ այդ հանցագործության շարժառիթների մասին։ Ծերուկն իրեն զուսպ էր պահում, իսկ որդին՝ իսկական դևի պես, և եթե նա միայն կարողանար հասնել ատրճանակին, կպարպեր իր կամ էլ ուրիշ մեկի ճակատին։ Երբ Կանինգեմը հասկացավ, որ իր դեմ կան այդպիսի ծանր հանցանշաններ, լիովին ընկճվեց և ամեն ինչ խոստովանեց։
: Պարզվում է, որ երբ նրանք հարձակում են գործել Էկտոնի տան վրա, Ուիլյամն այդ գիշեր գաղտնի հետևել է իր տերերին և այդպես նրանց վրա իշխանություն ձեռք բերելով՝ սկսել է նրանցից դրամ շորթել՝ ոստիկանությանը հայտնելու սպառնալիքով։ Սակայն միստր Ալեքը չափազանց վտանգավոր անձնավորություն էր, հետը նման խաղ խաղալու համար։ Կատարված գողությունը խուճապի էր մատնել ողջ շրջապատը, և երիտասարդ Կանինգեմը իսկապես հանճարեղորեն հնարավորություն էր տեսել ազատվելու այն մարդուց, որից վախենում էր։ Եվ այսպես, Ուիլյամը ծուղակն էր քաշվել և սպանվել, և եթե նրանք այդ թղթի կտորը չթողնեին, առավել ուշադիր վերաբերվեին իրենց բեմականացման մանրամասներին, հնարավոր է, նրանց վրա երբեք կասկած չընկներ։